Բլոգ

Ընտանիքի պլանավորում
23 Ապրիլ 2025
Ինչ է ընտանիքի պլանավորումը?Ընտանիքի պլանավորումը բժշկասոցիալական միջոցառումների համալիր է, որն ուղղված է կնոջ առողջություն պահպանմանը, միայն առողջ և սպասված երեխաների ծննդի ապահովմանը: Այդ միջոցով ընտանիքում կարգավորվում է երեխաների քանակը, երեխաների միչև տարիքային տարբերությունը, ինչպես նաև որոշվում է ծնող դառնալու տարիքը։Ինչպես կանխել անցանկալի հղիությունը? Գոյություն ունեն բեղմնականխման զանազան եղանակներ` Ա․ Հակաբեղմնավորիչներ` •Ներարգանդային պարույր: •Օրալ հորմոնալ հակաբեղմնավորիչներ: •Հորմոնալ սպեղանի, հեշտոցային օղ, ինյեկցիոն միջոցներ: •Իմպլանտացիոն բեղմնականխում: •Անհետաձգելի բեղմնականխման հաբեր: •Սերմնասպան միջոցներ: •Պատնեշային միջոցներ` պահպանակներ, խտրոց, արգանդի պարանոցակալ, բեղմնականխիչ սպունգ:Բ․ Կենսաբանական մեթոդներ` •Օրացույցային մեթոդ: •Ընդհատված սեռական հարաբերություն: •Լակտացիոն ամենոռեայի մեթոդ: Գ․ Ամլացում կամ ստերիլիզացիա` այն լինում է կանացի և արական: Անցանկալի հղիությունը կանխելու եղանակը ընտրվում է անհատական, հաշվի առնելով տարբեր գործոններ, ինչպես նաև տվյալ զույգի կարծիքը: Այդ հարցում Ձեզ կօգնի մասնագետը` մանկաբարձ գինեկոլոգը: Արդյոք դիմել մասնագետի նախքան հղիությունը? Երեխա պլանավորելու դեպքում անհրաժեշտ է նախապատրաստվել հղիությանը, կատարել որոշ հետազոտություններ: Նպատակ` ապագա մայրիկի առողջության վիճակի գնահատում, հղիության համար ռիսկի գործոնների պարզաբանում` կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններ և օրգանիզմի հիվանդությություններ, ծնողների տարիք, վնասակար սովորություններ, անամնեզում հղիության տոքսիկոզների, բազմապտուղ հղիության, կոնքային առաջադրության, պտղի հիպօքսիայի (թթվածաքաղց) առկայություն, բարդացած մանկաբարձական (կեսարյան հատում, աբորտներ, վիժում) և գինեկոլոգիական հուշագիր և այլն: Ախտաբանության հայտնաբերման դեպքում նշանակվում է համապատասխան բուժում: Հարկ եղած դեպքում կատարվում է այլ մասնագետների` ներզատաբանի, սրտաբանի, ուրոլոգի, աղեստամոքսաբանի, արյունաբանի և այլ խորհրդատվություններ, բուժումներ: Ամբողջ հղիության ընթացքում հղին գտնվում է հսկողության տակ, իրականացվում է կնոջ և ապագա երեխայի առողջության մոնիտորինգ: Մանկաբարձ-գինեկոլոգը կօգնի Ձեզ դառնալ երջանիկ ծնողներ, ունենալ առողջ և սպասված երեխաներ:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Վստահելի սրտաբանական խնամք
21 Ապրիլ 2025
Դալիմեդը մատուցում է ժամանակակից սրտաբանական ծառայություններ՝ սրտի և անոթային հիվանդությունների ախտորոշումից մինչև բուժում: Կլինիկայի մասնագետները օգտագործում են առաջադեմ սարքավորումներ և հետևում են միջազգային չափանիշներին՝ բարձրորակ բժշկական օգնություն ապահովելու համար: Անհատականացված մոտեցմամբ և փորձառու բժշկական թիմով Դալիմեդը սրտի առողջության համար հուսալի ընտրություն է:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Ուրոլոգիա
21 Ապրիլ 2025
Դալիմեդը առաջարկում է ուրոլոգիական ծառայություններ միզուղիների և տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Կենտրոնի մասնագետները տրամադրում են խորհրդատվություն, ախտորոշում են բորբոքումները, երիկամների քարերը, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան և տղամարդկանց անպտղությունը: Բուժումներն իրականացվում են առաջադեմ սարքավորումների միջոցով՝ ապահովելով բարձրորակ ախտորոշում և թերապիա:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Ժամանակակից Նյարդաբանություն
21 Ապրիլ 2025
Դալիմեդում առաջարկվում են բարձրորակ նյարդաբանական ծառայություններ, ներառյալ նյարդային համակարգի խանգարումների ախտորոշումը և բուժումը, ինչպիսիք են գլխացավերը, միգրենը, նեվրալգիան, քնի խանգարումները, օստեոխոնդրոզը և հիպերտոնիան: Կենտրոնի բժիշկները կիրառում են ժամանակակից մեթոդներ և անհատական մոտեցում՝ ապահովելով արդյունավետ բուժում և առողջության վերականգնում:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Ժամանակակից գինեկոլոգիա
21 Ապրիլ 2025
«Դալիմեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է գինեկոլոգիական ծառայությունների լայն շրջանակ՝ հղիության պլանավորում և կառավարում, հորմոնալ խանգարումների և սեռավարակների ախտորոշում և բուժում, ինչպես նաև ներարգանդային սարքերի տեղադրում և հեռացում։
Դալիմեդ բժշկական կենտրոն — ժամանակակից սոնոգրաֆիա
21 Ապրիլ 2025
Դալիմեդը առաջարկում է տարբեր ուլտրաձայնային հետազոտություններ՝ որովայնի, կոնքի, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, հոդերի ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև անոթների դուպլեքս սկանավորում և հղիության ուլտրաձայնային հետազոտություն, ներառյալ 3D/4D պատկերումը: Բոլոր միջամտությունները կատարվում են առաջադեմ Canon Aplio 450 սարքավորումների վրա՝ փորձառու մասնագետների կողմից, ապահովելով բարձր ախտորոշիչ ճշգրտություն և անվտանգություն:
Դալիմեդ բժշկական կենտրոն — համալիր մաշկաբանական խնամք
21 Ապրիլ 2025
Դալիմեդում մատուցվում են մաշկաբանական ծառայություններ, ներառյալ մաշկի, մազերի և եղունգների հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Կենտրոնի բժիշկները կիրառում են ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են կրիոթերապիան՝ գորտնուկների, պապիլոմաների և այլ բարորակ գոյացությունների հեռացման համար:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Ժամանակակից կոսմետոլոգիա
21 Ապրիլ 2025
Դալիմեդը առաջարկում է կոսմետոլոգիայի բազմազան ծառայություններ, ինչպիսիք են բոտուլինային թերապիան, մեզոթերապիան, բիոռևիտալիզացիան, ուլտրաձայնային թերապիան և պիլինգները: Բոլոր պրոցեդուրաներում օգտագործվում են ժամանակակից տեխնիկա և բարձրորակ նյութեր, ինչն ապահովում է հիանալի արդյունքներ և անհատական մոտեցում:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել