Ծառայություններ | Դալիմեդ Բժշկական Կենտրոն
Ծառայություններ
ՈՒլտրաձայնային հետազոտություններ
ՈՒլտրաձայնային հետազոտությունը հարաբերականորեն պարզ, շատ ինֆորմատիվ, արագ իրականացվող, ոչ ինվազիվ մեթոդ է, որը բազմակի կրկնելու հնարավորություն ունի:Լինելով առաջնակարգերից մեկը, հետազուտության մեթոդների շարքում, այն իրականացվում է ցանկացած տարիքում և չունի որևէ հակացուցում: Dalimed բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ուլտրաձայնային հետազոտությունները`
Էնդոկրինոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշում և բուժում Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցներով:   • Քաշի ավելացում, ճարպակալում   • Վահանաձև գեղձի հիվանդություններ   • Շաքարային դիաբետ տիպ 1 և 2   • Հարվահանաձև գեղձի հիվանդություններ   • Հիպոֆիզի հիվանդություններ   • Մակերիկամների հիվանդություններ   • Սեռական գեղձերով պայմանավորված հիվանդություններ   • Մետաբոլիկ համախտանիշ /ճարպակալում, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ կամ նախադիաբետ, հիպերխոլեստերինեմիա   • Օստեոպորոզ /ոսկրերի նյութափոխանակության խանգարումներ:
Ստոմատոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ստոմատոլոգիական կաբինետ հետևյալ ծառայություններով `• Ախտորոշում և բուժում• Էսթետիկ ստոմատոլոգիա• Վինիրներ և պսակներ• Ատամների սպիտակեցում • Վիրաբուժական ծառայություններ• Ատամնային իմպլանտացիա• Կծվածքի ուղղում• Թվային ստոմատոլոգիա• Լնդային խնդիրների բուժում• Կանխարգելիչ ծրագրեր:
Աղեստամոքսաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում ստամոքսաղիքային հիվանդություններն ախտորոշվում են հնարավորինս կարճ ժամկետներում, գերժամանակակից սարքավորումներով: Բացի ճշգրիտ ախտորոշումից, կենտրոնը մատուցում է հետևյալ հիվանդությունների բուժման ծառայություններ`
Սրտաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան, բարձրակարգ սրտաբանական ծառայություններ: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, ինչը բարձր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող սրտաբանների հետ մեկտեղ թույլ է տալիս ապահովել բուժման առավել մեծ արդյունավետություն:Իրականացվում է սրտային հիվանդությունների` սրտի իշեմիկ հիվանդության, խրոնիկ սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարումների, կարդիոմիոպաթիաների, զարկերակային գերճնշման, բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում ողջ ծավալով:
ՈՒրոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է ուրոլոգիական ծառայություն, որն իրականացնում է ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից հաստատված ուղեցույցերի հիման վրա:
Գինեկոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնը հագեցած լինելով վերջին սերնդի բժշկական սարքավորումներով և փորձառու բժիշկ-գինեկոլոգներով մատուցում է հետևյալ ծառայությունները`
Մանկաբուժական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում փորձառու բժիշկ-մանկաբույժները ամբուլատոր պայմաններում կատարում են խորհրդատվություններ մանկաբուժական տարբեր պրոֆիլներով : Ախտորոշում կատարելուց հետո նշանակվում է համապատասխան բուժում բժշկի հսկողությունով:
Նյարդաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է նյարդաբանական ծառայություն, որն իրականացնում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժման կազմակերպում միջազգային ընդունված պրոտոկոլներով: Նյարդաբանին պետք է դիմել հետևյալ գանգատների և հիվանդութունների դեպքում`   • Գլխացավեր      -  Առաջնային (լարվածության գլխացավ, միգրեն, կլաստերային գլխացավեր)      -  Երկրորդային գլխացավեր   • Գլխապտույտ   • Վերին և ստորին վերջույթներում թուլություն, թմրածություն   • Հիշողության վատացում, կորուստ   • Քնի խանգարում   • Գլխուղեղի անոթային հիվանդություններ   • Ինսուլտների կանխարգելում, բուժում   • Ողնաշարի դիստրոֆիկ, դեգեներատիվ հիվանդություններ (պրոտրուզիաներ, ճողվածքներ)   • ԿՆՀ-ի դեմիելինիզացնող հիվանդություններ, ցրված սկլերոզ   • Նյարդամկանային հիվանդություններ
Մաշկաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական ծառայություն: Կենտրոնում կատարվում են հետևյալ միջամտությունները` գորտնուկների, պապիլոմաների, մոլյուկսների և այլ բարորակ նորագոյացությունների հեռացում կրիոթերապիայի (սառը ազոտի) միջոցով:
Ակնաբուժական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնը հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով, իրականացնում է հետևյալ ակնաբուժական ծառայությունները`
Թերապևտիկ ծառայություն
Թերապևտը կամ ընտանեկան բժիշկը զբաղվում է հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ` միաժամանակ պարզաբանելով դրանց առաջացման մեխանիզմները:Բուժառուի կողմից թերապևտին ներկայացվող գանգատները բազմազան են և կարող են հանդես գալ տարբեր օրգան համակարգերի ախտահարման դրսևորումներ: ԵՎ միայն իրազեկ թերապևտը այդ գանգատներից ելնելով կօգնի ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, ընտրել բուժման համար օպտիմալ տարբերակ և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բժիշկ մասնագետի մոտ: Dalimed բժշկական կենտրոնի բարձր որակավորում և փորձառություն ունեցող թերապևտները առաջարկում են միջազգային ուղեցույցներին համապատասխան խորհրդատվություն, արդյունավետ և լիարժեք բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում`   • Սուր և խրոնիկ շնչառական հիվանդություններ (թոքաբորբ, սուր և խրոնիկ բրոնխիտ,թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բթոնխիալ ասթմա, սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաներ)   • Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (սուր և խրոնիկ գաստրիտ, խրոնիկ պանկրեատիտ, ստամոքսի խոցային հիվանդություն, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն)   • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ   • Արյան համակարգի հիվանդություններ (հեմոռագիկ դիաթեզ,լեյկոզներ, անեմիաներ)   • Համակարգային և աուտոիմուն հիվանդություններ   • Խրոնիկ հոգնածության սինդրոմ   • Զարկերակային հիպերտենզիա   • Ալերգիաներ(սննդային,դեղորայքային, տոքսիկ)   • Երիկամային մի շարք հիվանդություններ   • Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ
Ռևմատոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է ռևմատոլոգիական ծառայություն: Ռևմատոլոգին պետք է դիմել հետևյալ գանգատների դեպքում`• Հոդացավ• Հոդերի այտուցվածություն և կարմրություն,• Հոդերում տեղային ջերմության բարձրացում,• Հոդերում խրթոցի առկայություն,• Կարկամություն, հատկապես վաղորդյան,• Անբացատրելի ջերմության բարձրացում,• Ցանկացած բնույթի  մաշկի ցանավորում:
Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտությունները Դալիմեդ բժշկական կենտրոնում իրականացվում է նոր սերնդի SIUI SR-2300 նոր թվային ռենտգեն սարքով, որը թույլ է տալիս կատարել շնչառական, հենաշարժական,ոսկրահոդային համակարգերի և քթի հարակից խոռոչների լայնածավալ հետազոտություններ:Այս սարքերով հնարավոր է ստանալ բարձրորակ պատկերներ`իջեցնելով ճառագայթման աստիճանը:Հաջորդ առավելությունը հետազոտության արագությունն է: Սարքը լինելով թվային, հնարավորություն է տալիս ստացված հետազոտության ինֆորմացիան կրիչների վրա տեղափոխելու և հիվանդի տվյալները արխիվացնելու:
Կոսմետոլոգիական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում մատուցվում են կոսմետոլոգիական ծառայություններ բարձրակարգ նյութերով, փորձառու մասնագետի կողմից: Կատարվում են այն բոլոր պրոցեդուրաները, որոնք նպաստում են դեմքի մաշկի որակի բարելավմանը, թերությունների վերացմանը: Կատարվում են նաև մարմնի էսթետիկ խնամք:Մատուցվում են մաշկաբան-կոսմետոլոգի ծառայություններ.   • Պլազմոթերապիա   • Բոտուլինոթերապիա   • Մեզոթերապիա   • Բիոռեվիտալիզացիա
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Դալիմեդ ԲԿ-ում մազահեռացումը կատարվում է ալեքսանդրիտային մազահեռացման DEKA Motus AX իտալական սարքավորման միջոցով: Ալեքսանդրիտ լազերը իր հատկությունների շնորհիվ լիովին ապացուցել է մազահեռացման իր բացարձակ արդյունավետությունը: MOTUS AX սարքում ներդրված տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունավետ կերպով աշխատել մաշկի և մազի ցանկացած ֆոտոտիպի, այդ թվում նաև բաց գույն ունեցող մազերի հետ:Իրականում, ոչ մի այլ տեսակի լազերային սարք ի վիճակի չէ համատեղել լազերային էներգիայի արդյունավետ կլանումը մելանինի միջոցով` 755 նմ ալիքի երկարության վրա, բարձր գագաթնակետային հզորությունը (ավելի քան 6000 ՎՏ) և իմպուլսի կարճ տևողություն ընտրելու ունակությունը (մինչև 2 us):Moveo տեխնոլոգիան թույլ է տալիս հեռացնել անցանկալի մազերը նոր մեթոդով, որն ավելի պարզ, արագ, անվտանգ, արդյունավետ,անցավ է և հարմար մուգ մաշկի ֆոտոտիպերի համար ևս:Քանի որ մազածածկույթն ունի աճման փուլեր, ուստի մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճման փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30 %-ը:Այդ է պատճառը, որ մեկ այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, ըստ այդմ էլ տարբեր է նաև մազահեռացմանն անհրաժեշտ այցերի քանակը:Ցանկալի արդյունքի հասնելու համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում քիչ ավելի`կապված մազերի աճման փուլերի հետ:
Լաբորատոր ախտորոշում
Դալիմեդ բժշկական կենտրոնի լաբորատորիան հագեցած է ոլորտի առաջատար ընկերությունների կողմից արտադրված սարքավորումներով և վերլուծիչներով`   • Sysmex XN-330   • Roche Cobas e411   • Roche Cobasc111   • Roche 9180 Electrolyte Analyzer   • Stago StartMax   • Roche Urisys 1100   • Nikon Type 104c
Check up
Անցե՛ք գինեկոլոգիական համալիր հետազոտություն առողջական խնդիրները բացառելու համար
Տնային կանչ
ԴԱԼԻՄԵԴ բժշկական կենտրոնը իրականացնում է ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ գործիքային հետազոտություններ տնային պայմաններում:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել