Բլոգ

Վիտամին D-ի դեֆիցիտ
14 Մարտ 2025
Վիտամին D-ի դեֆիցիտը տեղի է ունենում, երբ օրգանիզմում չի լինում բավարար քանակությամբ վիտամին D, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, ինչպիսիք են ոսկորների փխրունությունը և մկանային թուլությունը։ Շատ դեպքերում ախտանիշներ չեն նկատվում, և շատ մարդիկ մնում են անտեղյակ իրենց դեֆիցիտի մասին։Վիտամին D-ն կարևոր է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությանը։ Արևի ճառագայթները սովորաբար ապահովում է բավարար վիտամին D, քանի որ մաշկը փոխարկում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վիտամին D-ի։ Բացի այդ, մարդիկ կարող են ստանալ վիտամին D սննդից, ինչպիսիք են ձուկը, ձվի դեղնուցը և վիտամին D-ով հարստացված կաթը և հացահատիկը, կամ սննդային հավելանյութերից։ Երբ վիտամին D-ի մակարդակը չափազանց ցածր է, և կալցիումն ու ֆոսֆորը չեն յուրացվում ճիշտ, դա կարող է հանգեցնել ոսկորների ցավի, կոտրվածքների, մկանային ցավի և թուլության։ Մեծահասակների մոտ վիտամին D-ի խորը դեֆիցիտը (մակարդակներ՝ ցածր քան 10 նգ/մԼ) կարող է նաև ավելացնել ընկնելու ռիսկը։ Վիտամին D-ի դեֆիցիտի պատճառները Վիտամին D-ի դեֆիցիտը կարող է առաջանալ մի շարք գործոններից։ Դրանցից են՝ • Արևի լույսի անբավարարություն • Մաշկի մուգ գույն • Սննդային անբավարարություն • Երիկամային կամ լյարդային անբավարարություն, որոնք խանգարում են օրգանիզմում վիտամին D-ի յուրացմանը • Որոշ դեղորայքներ • Որոշ քաղցկեղի տեսակներ, օրինակ լիմֆոմա • Վիտամին D-ի դեֆիցիտի կամ ռախիտի դեպքեր ընտանեկան անամնեզում
Ի՞նչ է ասթման:
07 Մարտ 2025
Ասթման շնչառական ուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է որն ուղեկցվուվ է բրոնխների հիպերռեակտիվությամբ,ինչպես նաև բրոնխների ամբողջական կամ մասնակի դարձելի օբստրուկցիայի պարոքսիզմերով: Այն կարող է ազդել բոլոր տարիքի մարդկանց վրա, հաճախ սկսվելով մանկությունից, սակայն կարող է առաջին անգամ զարգանալ մեծահասակների մոտ։ Քանի որ ասթման երկարատև վիճակ է, այն պահանջում է շարունակական բժշկական հսկողություն։Որո՞նք են ասթմայի ախտանիշները: Ասթմայի առաջնային ախտանիշները ներառում են. • Սուլոց – շնչառության ժամանակ բարձր ձայն (սուլոց) • Շնչառության դժվարություն կամ շնչահեղձություն • Կրծքավանդակի սեղմման զգացում, որը նման է նրա շուրջը ձգվող ժապավենի • Հաճախակի հազ Որոշ դեպքերում ասթմայի ախտանիշները կարող են ժամանակավորապես վատթարանալ, ինչը կոչվում է ասթմայի նոպա: Ասթմայի նոպաների խթանող գործոնները: Որոշ գործոններ կարող են խթանել ասթմայի նոպան: Դրանք ներառում են՝ • Օդի աղտոտվածություն. արտաքին գործոնները, ինչպիսիք են գործարանների արտանետումները, մեքենաների արտանետումները և անտառային հրդեհների ծուխը, կարող են խորացնել ասթման: • Փոշու տիզ. մեր տներում առկա անտեսանելի վնասատուները կարող են ասթմա առաջացնել, հատկապես փոշու տիզերից ալերգիա ունեցողների մոտ: • Ֆիզիկական վարժություններ. ֆիզիկական ակտիվությունը կարող է որոշ անհատների մոտ ասթմայի նոպա առաջացնել: • Բորբոսը. խոնավ միջավայրում առաջանում է բորբոս, որը կարող է խթանել ասթմայի ախտանիշներ, նույնիսկ առանց բորբոսի նկատմամբ ալերգիայի: • Վնասատուներ. կենցաղային վնասատուները, ինչպիսիք են մրջյուններն և մկները, ասթմայի տարածված գործոններն են: • Ընտանի կենդանիներ. Կենդանիների մաշկի թեփը կարող է գրգռել շնչուղիները և զգայուն մարդկանց մոտ ասթմայի նոպաներ առաջացնել: • Ծխախոտի ծուխ. ծխախոտի ծխի ազդեցությունը, հատկապես փակ տարածքներում, մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը: • Ուժեղ քիմիական նյութեր կամ հոտեր. որոշ քիմիական նյութեր կամ բուրմունքներ կարող են նույնպես խթանել ասթմայի նոպա:
Կարճատեսություն
24 Փետրվար 2025
Կարճատեսությունը ռեֆրակցիոն շեղում է, որը դժվարացնում է հեռավոր առարկաները հստակ տեսնելը: Թեև կարճատեսությունը սովորաբար սկսվում է մանկությունից, շատերը ձեռք են բերում այն ավելի ուշ: Մեծահասակների մոտ կարճատեսությունը կարող է առաջանալ մի շարք գործոններից, ինչպիսիք են՝ գենետիկան, շրջակա միջավայրի ազդեցությունը, ապրելակերպի փոփոխությունները և որոշակի առողջական խնդիրները, ինչպես նաև կատարակտի զարգացումը:Կարճատեսության աճին նպաստող հիմնական գործոնը էկրանի դիմաց անցկացրած ժամանակն է: Ժամանակակից աշխարհում կյանքի անխուսափելի մաս են կազմում համակարգիչները, սմարթֆոնները և այլն, լինի դա առօրյա կյանքում, թե աշխատանքի և ուսման մեջ: Հետազոտությունները ցույց են տալիս ևս մեկ պատճառ, որը կարող է նպաստել կարճատեսության ցուցանիշների աճին, այն է բացօթյա զբոսանքի բացակայությունը: Այնուամենայնիվ, կարճատեսությունը միակ մտահոգությունը չէ կապված էկրանի դիմաց երկար ժամանակ անցկացնելու հետ: Աչքի թվային լարվածություն. Սա մի խնդիր է, որին բախվում են թվային էկրանների կանոնավոր օգտագործողների առնվազն 50%-ը: Այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, մշուշոտ տեսողությունը և աչքերի ցավը կամ քորը, թվային աչքի լարվածության նշաններն են: Չոր աչք. Երբ կենտրոնանում ենք մոտիկ օբյեկտների վրա, օրինակ՝թվային էկրանի դիմաց աշխատելիս, մենք հակված ենք ավելի քիչ թարթել, ինչը կարող է հանգեցնել աչքերի մակերեսի չորացմանը: Չոր աչքի ախտանիշները կարող են տարբեր լինել, բայց սովորաբար ներառում են չորություն, կարմրություն, գրգռվածություն, արցունքահոսության, ցավ և երբեմն մշուշոտ տեսողություն:
Հոդերի ՈՒՁՀ
23 Փետրվար 2025
Ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ ախտորոշման մեթոդ է, որն օգտագործում է ձայնային ալիքներ՝ մարմնի ներքին կառուցվածքների պատկերները ստեղծելու համար: Այս մեթոդը սովորաբար կոչվում է սոնոգրաֆիա: Ուլտրաձայնը անվտանգ է, քանի որ չի օգտագործում ճառագայթ: Այն տրամադրում է պատկերներ իրական ժամանակում, որոնք ցույց են տալիս օրգանների և հյուսվածքների կառուցվածքը և շարժումը, ներառյալ արյան հոսքը անոթներու: Ոսկրամկանային համակարգի վրա կիրառելիս ուլտրաձայնային պատկերները բացահայտում են ամբողջ մարմնի մկանների, ջլերի, կապանների, հոդերի, նյարդերի և այլ փափուկ հյուսվածքների մանրամասն նկարները: Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային պատկերումը ներառում է. • Ջիլային պատռվածքների կամ տենդինիտի ախտորոշում: • Մկանների պատռվածքների կամ հեղուկի կուտակման հայտնաբերում: • Կապանների ճեղքվածքների կամ պատռվածքների հայտնաբերում: • Հոդերի բորբոքման կամ հեղուկի կուտակման ախտորոշում: • Ռևմաթոիդ արթրիտի վաղ նշանների հայտնաբերում: • Նյարդերի սեղմման ախտորոշում, ինչպիսին է կարպալ թունելի համախտանիշը: • Փափուկ հյուսվածքների բարորակ կամ չարորակ ուռուցքների հայտնաբերում: • Փափուկ հյուսվածքներում օտար մարմինների այտնաբերում, ինչպիսիք են բեկորները կամ ապակին: Ինչպես է կատարվում հետազոտությունը. Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային հետազոտության համար հիվանդին կարող են խնդրել նստել հետազոտական սեղանի կամ պտտվող աթոռի վրա, ինչպես նաև ընդունել պառկած դիրք: Ճառագայթաբանը կարող է խնդրել ձեզ շարժել հետազոտվող վերջույթը կամ կարող է օգնել շարժել այն՝ գնահատելու հետազոտվող հոդը, մկանները, կապանները կամ ջիլը: Ինչ սպասել հետազոտության ընթացքում և հետո. Ուլտրաձայնային հետազոտությունները սովորաբար անցավ են և արագ: Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային հետազոտությունը սովորաբար տևում է 15-ից 30 րոպե, չնայած երբեմն այն կարող է ավելի երկար տևել: Դուք սովորաբար կարող եք վերադառնալ բնականոն գործունեությունը հետազոտության ավարտից հետո: Դալիմեդ բժշկական կենտրունում ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են գերժամանակակից Canon Aplio a 450 ուլտրաձայնային սկաների միջոցով, փորձառու մասնագետների կողմից:
Կարմրախտ
16 Փետրվար 2025
Կարմրախտը վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը սովորաբար առաջացնում է թեթև ջերմություն, թեթև ցան և այտուցված ավշային հանգույցներ: Թեև դեպքերի մեծ մասը ծանր չեն, եթե հղի կինն իր հղիության վաղ շրջանում վարակվում է կարմրախտով, վիրուսը կարող է փոխանցվել նրանից պտղին արյան միջոցով, ինչը կարող է հանգեցնել բնածին արատների կամ նույնիսկ պտղի մահվան:Ինչպե՞ս է տարածվում կարմրախտը: Կարմրախտը փոխանցվում է վարակված անձի քթի կամ կոկորդի արտազատումների հետ անմիջական շփման ժամանակ: Այն կարող է տարածվել նաև օդում բաց թողնված կաթիլների միջոցով, երբ վարակվածը փռշտում է, հազում կամ խոսում: Որո՞նք են կարմրախտի ախտանիշները: Կարմրախտը սովորաբար թեթև հիվանդություն է, որը կարող է քիչ ախտանիշներ առաջացնել կամ ընդհանրապես որևիցէ ախտանշան չդրսևորել: Երբ ախտանշաններն ի հայտ են գալիս, դրանք կարող են ներառել ցան, թեթև ջերմություն, հոդացավ, գլխացավ, ընդհանուր անհանգստություն, քթահոսություն, կոկորդի ցավ և աչքերի կարմրություն: Ականջների հետևում և պարանոցի հետևում գտնվող ավշային հանգույցները կարող են այտուցվել՝ առաջացնելով ցավ։ Ցանը, որը կարող է քոր առաջացնել, սկսվում է դեմքից և տարածվում դեպի ներքև, ինչը սովորաբար անցնում է երեք օրից: Հիվանդության դեպքերի կեսում ցանը բացակայում է:
Ի՞նչ է խոլեստերինը:
16 Փետրվար 2025
Խոլեստերինը մոմանման, ճարպային նյութ է, որը առկա է ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջում: Ձեր մարմինը պահանջում է որոշակի խոլեստերին՝ հորմոններ, վիտամին D և նյութեր արտադրելու համար, որոնք օգնում են մարսողական համակարգին: Օրգանիզմն արտադրում է իրեն անհրաժեշտ ամբողջ խոլեստերինը։ Խոլեստերինը կա նաև կենդանական ծագման մթերքներում, ինչպիսիք են ձվի դեղնուցը, միսն ու պանիրը: Եթե ձեր արյան մեջ չափազանց շատ խոլեստերին կա, այն կարող է խառնվել այլ նյութերի հետ՝ առաջացնելով պլակներ: Այս պլակները կպչում են ձեր զարկերակների պատերին՝ առաջացնելով աթերոսկլերոզ կոչվող վիճակի: Աթերոսկլերոզը կարող է հանգեցնել կորոնար զարկերակների հիվանդության, որի ժամանակ կորոնար զարկերակները նեղանում են կամ նույնիսկ արգելափակվում: Ի՞նչ են նշանակում HDL, LDL եվ VLDL: HDL-ը, LDL-ը և VLDL-ը լիպոպրոտեինների տեսակներ են՝ ճարպի (լիպիդի) և սպիտակուցի խառնուրդներ: Արյան միջով անցնելու համար լիպիդները պետք է միանան սպիտակուցներին: Լիպոպրոտեինների յուրաքանչյուր տեսակ ունի որոշակի գործառույթ. • HDL-ն նշանակում է բարձր խտության լիպոպրոտեին: Այն հաճախ կոչվում է «լավ» խոլեստերին, քանի որ այն օգնում է հեռացնել խոլեստերինը ձեր մարմնից: Այն խոլեստերինը տեղափոխում է այլ տարածքներից դեպի լյարդ, որտեղից հետո այն դուրս է հանվում: • LDL նշանակում է ցածր խտության լիպոպրոտեին: Այն երբեմն կոչվում է «վատ» խոլեստերին, քանի որ LDL-ի բարձր մակարդակը կարող է առաջացնել ձեր զարկերակներում պլակների կուտակում: • VLDL նշանակում է շատ ցածր խտության լիպոպրոտեին: VLDL-ը նույնպես համարվում է «վատ» խոլեստերին, քանի որ այն նպաստում է ձեր զարկերակներում պլակների կուտակմանը: Այնուամենայնիվ, VLDL-ը և LDL-ը տարբեր են. VLDL-ը հիմնականում կրում է տրիգլիցերիդներ, մինչդեռ LDL-ն՝ խոլեստերին:
Ի՞նչ է արյան ճնշումը
07 Փետրվար 2025
Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակն ունի արյան բարձր ճնշում, թեև շատերը չգիտեն դրա մասին: Արյան բարձր ճնշումը, որը հաճախ կոչվում է «լուռ մարդասպան», սովորաբար չունի նկատելի ախտանիշներ, բայց կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը կամ ինսուլտը: Դրականն այն է, որ արյան բարձր ճնշումը կամ հիպերտոնիան հաճախ կարելի է կանխարգելել կամ կառավարել: Վաղ հայտնաբերումը և ապրելակերպի պարզ փոփոխությունները կարող են օգնել կանխել ձեր առողջությանը հասցված զգալի վնասը:Ո՞րն է արյան ճնշման գործառույթը:Արյան ճնշումը արյան ուժն է կամ ճնշումը ձեր զարկերակների ներսում: Ամեն անգամ, երբ ձեր սիրտը կծկվում է, այն արյուն է մղում զարկերակներ, որոնք այն տեղափոխում են ամբողջ մարմնով: Այն տեղի է ունենում րոպեում 60-ից 100 անգամ, օրվա յուրաքանչյուր րոպեին: Զարկերակները թթվածով և սննդանյութերով են ապահովում ձեր ամբողջ մարմնին՝ հնարավորություն տալով նրան ճիշտ աշխատել:Զարկերակները ազդում են արյան ճնշման վրա, ճիշտ այնպես, ինչպես պարտեզի խողովակն է ազդում ջրի ճնշման վրա: Երբ խողովակը նեղանում է, ջրի ճնշումն այդ պահին մեծանում է: Զարկերակների առողջությունը նշանակալի դեր է խաղում արյան ճնշման և շրջանառության մեջ, և եթե զարկերակները նեղանում են, դրանք կարող են ի վերջո արգելափակել արյան հոսքը՝ հանգեցնելով առողջության համար լուրջ վտանգների, ինչպիսիք են ինսուլտը և սրտամկանի ինֆարկտը:
Ո՞վ է բժիշկ թերապևտը
31 Հունվար 2025
Թերապևտը խնամք է տրամադրում բոլոր տարիքի մարդկանց: Ձեր բժշկին կանոնավոր այցելությունները չափազանց կարևոր են կանխարգելիչ խնամքի, առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և բժշկի ու հիվանդի միջև վստահելի հարաբերություններ հաստատելու համար: Պարբերաբար այցելությունները բժշկին առանցքային դեր են խաղում ձեր ընդհանուր առողջության մոնիտորինգի և կառավարման գործում: Թերապևտը բուժում է քրոնիկ հիվանդությունները, գնահատում է ախտանիշները, տրամադրում է կանխարգելիչ օգնություն և խորհուրդ է տալիս հիվանդներին, թե երբ դիմել մասնագետին: Քրոնիկ հիվանդությունների կառավարումը ներառում է այնպիսի քրոնիկ պայմանների մոնիտորինգ և բուժում, ինչպիսիք են շաքարախտը, արյան բարձր ճնշումը, երիկամների հիվանդությունը, սրտի հիվանդությունը, բարձր խոլեստերինը, արթրիտը, մաշկային խնդիրները, շնչառական խնդիրները, ինչպիսիք են ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և այլն:Ամենամյա կանոնավոր ստուգումները կարևոր են ձեր առողջության և բարեկեցության պահպանման համար: Այս այցելությունները թույլ են տալիս թերապևտին վերահսկել ձեր ընդհանուր առողջությունը, վաղ հայտնաբերել հնարավոր խնդիրները և ապահովել անհրաժեշտ կանխարգելիչ խնամք: Ստուգումների հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված ձեր տարիքից և անհատական ​​առողջական կարիքներից:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել