Բլոգ

Ի՞նչ է մեզոթերապիան
15 Հուլիս 2025
Մեզոթերապիան ոչ վիրահատական էսթետիկ բուժում է, որի ժամանակ վիտամինների, հանքանյութերի, ամինաթթուների և ֆերմենտների համակցությունը ներարկվում է մաշկի միջին շերտ։ Մեթոդն իր անունը ստացել է հունարեն «մեզո» (միջին) բառից և նպատակ ունի անմիջապես բուժել խնդրահարույց հատվածները` ակտիվ բաղադրիչները թիրախային հյուսվածքներին ավելի մոտ հասցնելով։ Թեև տեխնիկայով նման է ասեղնաբուժությանը, մեզոթերապիան կատարվում է բարակ ասեղներով կամ հատուկ սարքերով։ Այն թույլատրվում է 18 տարեկանից բարձր առողջ անձանց, սակայն որոշակի պայմաններ (ինչպես օրինակ՝ հղիություն կամ քրոնիկ հիվանդություն) կարող են անհարիր դարձնել պրեցեդուրայի իրականցումը։ Յուրաքանչյուր բուժում անհատականացվում է՝ հաշվի առնելով անձի տարիքը, մաշկի տեսակը, առողջությունը և հատուկ կարիքները։Ինչպե՞ս է կիրառվում մեզոթերապիան։Նախքան պրոցեդուրան սկսելը` ֆիզիկական զննումն օգնում է որոշել պրոբլեմային հատվածը և ճիշտ մոտեցումը։ Մաշկը կարող է թմրեցվել անզգայացնող կրեմով։ Օգտագործելով բարակ, միանգամյա օգտագործման ասեղներ կամ մեխանիկական ներարկիչ՝ մասնագետը լուծույթի փոքր քանակություն է ներարկում մաշկի միջին շերտ՝ որոշակի անկյան տակ։ Սեանսների քանակը կախված է հատվածից և ցանկալի արդյունքներից։ Պրոցեդուրան արագ է, ամբուլատոր և չի պահանջում վիրակապ կամ զգալի վերականգնման ժամանակ։ Մարդկանց մեծամասնությունը վերադառնում է իրենց առօրյա գործունեությանը նույն օրը, եթե չեն ունենում հազվադեպ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են կարմրությունը կամ այտուցը։Մեզոթերապիայի տեսակները.Մեզոթերապիան կարելի է բաժանել երեք ներարկման տեխնիկայի.•Կետ առ կետ•Վերին մաշկի մեզոթերապիա•Համապարփակ մեզոթերապիաԿիրառման ոլորտների առումով մեզոթերապիան ներառում է.•Մազերի մեզոթերապիա•Մեզոլիֆտինգ (դեմքի երիտասարդացում)•Մարմնի մեզոթերապիա (ճարպի և ցելյուլիտի համար)Ինչպե՞ս է աշխատում մեզոթերապիան։Հիվանդի կարիքները, առողջությունը և մաշկի վիճակը վերլուծելուց հետո պատրաստվում է այնպիսի նյութերի խառնուրդ, ինչպիսիք են ամինաթթուները, հակաօքսիդանտները, հիալուրոնաթթուն և վիտամինները։ Դրանք ներարկվում են մաշկի մեջ, որտեղ խթանում են կոլագենի և էլաստինի արտադրությունը՝ հիմնական տարրեր, որոնք պահպանում են մաշկի ամրությունն ու էլաստիկությունը։ Ներարկված սննդանյութերը նաև բարելավում են արյան և ավշի շրջանառությունը և գործարկում են մարմնի բնական վերականգնման մեխանիզմները։ Այս գործընթացը վերականգնում է մաշկի ձգվածությունը, նվազեցնում ծերացման նշանները և բարձրացնում մաշկի ընդհանուր կենսունակությունը։ Արդյունքը տարբերվում է՝ կախված հիվանդի վիճակից, նյութի բաղադրությունից և սեանսների քանակից։Ո՞ր հատվածներում կարելի է կիրառել մեզոթերապիա։•Մազերի մեզոթերապիա. Օգտագործվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մազերի նոսրացման կամ մազաթափության դեպքում։ Վիտամիններն ու հանքանյութերը ներարկվում են գլխամաշկ՝ ամրացնելու մազի կուտիկուլները և խթանելու նոր աճը։•Դեմքի մեզոթերապիա. Նվազեցնում է կնճիռները, չորությունը, անհավասար երանգը և ծերացման նշանները։ Նյութերը, ինչպիսիք են հիալուրոնաթթուն և վիտամին C-ն, բարելավում են դեմքի գույնը, վերականգնում առաձգականությունը և բարելավում մաշկի պաշտպանական ֆունկցիան։•Պարանոցի մեզոթերապիա. Նպատակաուղղված է պարանոցի և կզակի տակ գտնվող հատվածների և կնճիռների վերացմանը։ Այն ձգում է մաշկը և կարող է օգնել ազատվել ճարպից, հատկապես կրկնակի կզակի հատվածում։•Մարմնի մեզոթերապիա. Կիրառվում է ազդրերի, որովայնի, ձեռքերի վրա՝ ճարպային բջիջները քայքայելու և մաշկի կառուցվածքը բարելավելու համար։ Արդյունավետ է ցելյուլիտի բուժման համար՝ առանց վիրահատական միջամտության անհրաժեշտության։Եթե դուք դիտարկում եք մեզոթերապիան մաշկի երիտասարդացման, մազաթափության կամ մարմնի կոնտուրավորման համար, կարևոր է ընտրել վստահելի կլինիկա։ «Դալիմեդ» բժշկական կենտրոնում մեր որակավորված մասնագետները առաջարկում են անհատականացված բուժումներ՝ օգտագործելով անվտանգ, արդյունավետ տեխնիկա՝ հարմարեցված ձեր կարիքներին։
Ի՞նչ է վիտիլիգոն
15 Հուլիս 2025
Վիտիլիգոն մաշկի երկարատև վիճակ է, երբ գունատ կամ սպիտակ բծերն աստիճանաբար հայտնվում են մարմնի տարբեր մասերում։ Այս բծերը գոյանում են, երբ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում և ոչնչացնում է մելանոցիտները՝ այն բջիջները, որոնք պատասխանատու են մելանինի արտադրության համար՝ պիգմենտը, որը ձեր մաշկին գույն է տալիս։ Երբ սա տեղի է ունենում մազերով պատված հատվածներում, մազերը նույնպես կարող են դառնալ սպիտակ կամ արծաթագույն։Վիտիլիգոն կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ տարիքից, սեռից կամ էթնիկ պատկանելությունից, թեև այն ավելի նկատելի է մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ։ Մարդկանց մեծամասնությունը առաջին նշանները՝ փոքր բաց գույնի բծեր կամ մակուլներ, նկատում է մինչև 30 տարեկանը։ Որոշ աուտոիմունային վիճակներ կարող են մեծացնել վիտիլիգոյի զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝•Ադիսոնի հիվանդություն•Սակավարյունություն•Տիպ 1 շաքարային դիաբետ•Գայլախտ•Պսորիազ•Ռևմատոիդ արթրիտ•Թիրոիդ հիվանդություններՈրո՞նք են Վիտիլիգոյի ախտանիշները:Վիտիլիգոն սովորաբար սկսվում է որպես գունատ բիծ, որն աստիճանաբար կարող է ամբողջությամբ սպիտակել։ Երբեմն բծի կենտրոնը սպիտակ է լինում՝ շրջապատված ավելի բաց երանգի եզրագծով։ Եթե արյան անոթները տեսանելի են տակից, ապա հատվածը կարող է վարդագույն երևալ։ Ամենատարածված ախտահարված հատվածներն են՝•Բերանի և աչքերի շուրջը•Մատներ և դաստակներ•Անութափոսեր և աճուկային շրջան•Սեռական օրգաններ•Բերանի խոռոչի ներսում•Գլխամաշկը կամ մազի ֆոլիկուլներ ունեցող ցանկացած տեղԲծերի եզրերը կարող են լինել հարթ կամ անհարթ, և որոշ դեպքերում դրանք կարող են կարմիր, բորբոքված կամ շագանակագույն երանգ ունենալ (հայտնի է որպես հիպերպիգմենտացիա)։ Չնայած բծերը սովորաբես չեն առաջացնում որևէ անհարմարություն կամ չորություն, դրանք երբեմն կարող են քոր առաջացնել։ Մաշկի ախտահարման աստիճանը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանց մոտ զարգանում են ընդամենը մի քանի փոքր բծեր, իսկ մյուսների մոտ՝ ավելի մեծ բծեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են միաձուլվել։Մի քանի գործոններ կարող են առաջացնել կամ սրել վիտիլիգոն, այդ թվում՝•Բարձր սթրեսային իրադարձություններ, ինչպիսիք են ծննդաբերությունը•Մաշկի տրավմա, ինչպիսիք են կտրվածքները կամ ուժեղ արևայրուքը (հայտնի է որպես Կյոբների երևույթ)•Հորմոնալ փոփոխություններ, ինչպիսիք են դեռահասության շրջանում տեղի ունեցողները•Լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ•Որոշ քիմիական նյութերի ազդեցությունԿարևոր է նշել, որ վիտիլիգոն վարակիչ չէ և չի կարող փոխանցվել մարդուց մարդուն։Ինչպե՞ս է բուժվում վիտիլիգոն։Վիտիլիգոն կոսմետիկ վիճակ է և չի վնասում ձեր ֆիզիկական առողջությանը։ Այնուամենայնիվ, եթե այն ազդում է ձեր հուզական բարեկեցության կամ ինքնագնահատականի վրա, առկա են տարբերակներ ձեր մաշկի գույնը հավասարեցնելու համար՝ կա՛մ պիգմենտը վերականգնելով (վերապիգմենտացիա), կա՛մ մնացած պիգմենտը հեռացնելով (դեպիգմենտացիա)։ Բուժման տարբերակները ներառում են՝•Դեղորայք•Լույսային (ֆոտոթերապիա) բուժում•Դեպիգմենտացիոն թերապիաներ•Վիրահատական միջամտություններ•Հոգեբանական խորհրդատվությունԻ՞նչ կարող եմ ակնկալել, եթե ունեմ վիտիլիգո։Վիտիլիգոյով ապրելը կարող է էմոցիոնալ առումով դժվար լինել արտաքին տեսքի փոփոխությունների պատճառով։ Շատ մարդկանց օգնում են հոգեբանական խորհրդատվությունները: Չնայած վերջնական բուժման հայտնի միջոց չկա, բայց կան մեթոդներ վիճակը բարելավելու համար։ Մեր բժիշկները կարող են օգնել ձեզ գտնել բուժման ճիշտ մոտեցումը՝ հիմնվելով ձեր մաշկի տեսակի և անձնական նախասիրությունների վրա։
Ի՞նչ է օրթոստատիկ հիպոտենզիան
14 Հուլիս 2025
Օրթոստատիկ հիպոտենզիան զարկերակային ճնշման կտրուկ անկումն է նստած կամ պառկած դիրքից կանգնելիս: Սա կարող է առաջացնել գլխապտույտ կամ նույնիսկ ուշագնացություն:Ի՞նչ է զարկերակային ճնշումը:Զարկերակային ճնշումը ցույց է տալիս, թե ինչ ուժով է արյունը ճնշում զարկերակների պատերին սրտի աշխատանքի ժամանակ: Այն չափվում է սնդիկի միլիմետրերով (մմ ս.ս.) երկու ցուցանիշով:•Սիստոլիկ ճնշում – երբ սիրտը կծկվում է և արյուն է մղում:•Դիաստոլիկ ճնշում – երբ սիրտը հանգստանում է հարվածների միջև:Ճնշումը գրանցվում է որպես սիստոլիկ/դիաստոլիկ: Նորմալ ճնշումը 120/80 մմ ս.ս.-ից ցածր է, իսկ 90/60 մմ ս.ս.-ից ներքև ճնշումը արդեն համարվում է նորմաից ցածր:Ինչու՞ է առաջանում օրթոստատիկ հիպոտենզիան:Պառկած կամ նստած դիրքում արյունը հեշտությամբ վերադառնում է սիրտ: Կանգնելիս արյունը կուտակվում է ոտքերում, և դրա քանակը սրտի ու ուղեղի համար նվազում է. ճնշումը ժամանակավորապես իջնում է: Հնարավոր պատճառներն են՝•Սրտի թույլ կծկողականություն•Վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում•Հիվանդություններ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը կամ Լեվիի մարմնիկներով դեմենցիա•Երկարատև անկողնային ռեժիմ•Արյան կամ հեղուկի կորուստ•Մակերիկամների հետ կապված խնդիրներ•Դեղորայքի կողմնակի ազդեցություններՈրո՞նք են ախտանիշները:Ախտանիշները սովորաբար ուժեղանում են առավոտյան, երբ ճնշումն ամենացածրն է: Որոշ մարդկանց մոտ դրանք բացակայում են, իսկ մյուսների մոտ վատթարանում են շոգի, տենդի կամ տաք ցնցուղի ժամանակ:Հիմնական ախտանիշը կանգնելիս գլխապտույտն կամ թուլությունն է, որոնք անցնում են նստած կամ պառկած դիրքում:Հնարավոր են նաև այլ նշաններ:•Ուշագնացություն•Տեսողության մշուշում•Հոգնածություն, թուլություն•Ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ ուսերում•Կենտրոնացման խանգարում•Գլխացավեր•Սրտի արագ բաբախյուն•Սրտխառնոց, քրտնարտադրություն•ՀևոցԻնչպե՞ս է ախտորոշվում:Բժիշկը չափում է ձեր ճնշումը պառկած, նստած և կանգնած դիրքերում: Կարող են նաև նշանակվել՝•Արյան անալիզներ (օրինակ՝ սակավարյունության կամ շաքարային դիաբետի համար)•ԷՍԳ՝ սրտի ռիթմը գնահատելու համար•ԷխոՍԳ՝ սրտի աշխատանքը ստուգելու համար•Սթրես թեստ•Հոլթեր մոնիտորինգ•Օրթոստատիկ թեստ թեք սեղանի վրաԻ՞նչ բարդություններ կարող են լինել:Օրթոստատիկ հիպոտենզիան կարող է հանգեցնել՝•Ընկնելու, կոտրվածքների, ուղեղի ցնցումների•Ճնշման անկում ուտելուց հետո (հատկապես ածխաջրերով հարուստ սնունդ)•Ճնշման նվազում պառկած դիրքում•Ինսուլտի կամ սրտային հիվանդությունների՝ ճնշման տատանումների պատճառով•Օրգանների վնասման, եթե ճնշումը մնում է ցածրՍովորաբար վիճակը ենթակա է վերահսկման : Պարզ միջոցառումները, օրինակ՝ անկողնուց ավելի դանդաղ վեր կենալը, օգնում են : Լուրջ բարդություններ հազվադեպ են հանդիպում:Կարելի՞ է բուժել օրթոստատիկ հիպոտենզիան:Լիարժեք բուժում չկա, բայց ախտանիշները կարելի է թեթևացնել՝ հետևելով բժշկի առաջարկություններին:•Դեղորայքի ընդունում•Հեղուկների ընդունման ավելացում•Կոմպրեսիոն զուգագուլպաների կրումԻնչպե՞ս նվազեցնել ռիսկը:•Խուսափեք շատ տաք ցնցուղներից և լոգանքներից•Խմեք բավարար քանակությամբ ջուր, սահմանափակեք ալկոհոլը, մի չափազանցեք սնունդը•Քնեք բարձրացրած գլխով•Դանդաղ կանգնեք, հատկապես առավոտյան•Կատարեք թեթև վարժություններ՝ սեղմեք գնդակը, քայլեք տեղում•Օգտագործեք կոմպրեսիոն հարմարանքներ (զուգագուլպաներ, գոտի)Եթե նկատում եք օրթոստատիկ հիպոտենզիայի նշաններ, անհապաղ դիմեք մասնագետին: Ժամանակին ախտորոշումը և բուժումը կօգնեն խուսափել բարդություններից և կբարելավեն ձեր կյանքի որակը: «Դալիմեդ» բժշկական կենտրոնում դուք կարող եք ստանալ որակյալ օգնություն և անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները փորձառու բժիշկների հսկողության ներքո:
Ինչպե՞ս իջեցնել խոլեստերինի մակարդակը
11 Հուլիս 2025
Խոլեստերինի մակարդակի իջեցումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը ներառում է ինչպես կենսակերպի փոփոխություններ, այնպես էլ, որոշ դեպքերում, դեղամիջոցների ընդունում:Կենսակերպի փոփոխություններ 1.Առողջ սնունդ: Սնունդը կարևոր դեր է խաղում խոլեստերինի մակարդակի վերահսկման գործում: Բժիշկները խորհուրդ են տալիս բացառել տրանսճարպերը և սահմանափակել հագեցած ճարպերի օգտագործումը: Կարևոր է նաև հետևել սննդի կալորիականությանը՝ քաշի ավելացումից խուսափելու համար: Շեշտը դրվում է բազմազան և սննդարար սննդի վրա՝ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ մթերքներ և անյուղ սպիտակուցներ: 2.Առողջ քաշի պահպանում: Ավելորդ քաշը գործոններից է, որը բարձրացնում է ցածր խտության լիպոպրոտեինների (ԼԽԼ, վատ խոլեստերին) մակարդակը և իջեցնում է բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ, լավ խոլեստերին) մակարդակը: Սա հատկապես արդիական է մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց համար՝ վիճակների ամբողջություն, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը: 3.Ֆիզիկական ակտիվություն: Կանոնավոր վարժանքները նպաստում են տրիգլիցերիդների և ԼԽԼ-ի իջեցմանը՝ միաժամանակ բարձրացնելով ԲԽԼ-ը: Ֆիզիկական ակտիվություն ծանրաբեռնվածությունը պետք է քննարկել բուժող բժշկի հետ, հատկապես եթե նախկինում սպորտով չեք զբաղվել: 4.Սթրեսի մակարդակի իջեցում: Մշտական սթրեսը կարող է բացասաբար ազդել խոլեստերինի մակարդակի վրա՝ մեծացնելով ԼԽԼ-ը և իջեցնելով ԲԽԼ-ը: Սթրեսի դեմ պայքարի մեթոդները՝ մեդիտացիայից մինչև զբոսանքներ, կարող են օգտակար լինել: 5.Ծխելը թողնել: Ծխելը թողնելով՝ դուք կարող եք բարձրացնել ԲԽԼ-ի մակարդակը, որն օգնում է ԼԽԼ-ը հեռացնել օրգանիզմից: Սա սրտանոթային առողջության բարելավման ամենաարդյունավետ քայլերից մեկն է: 6.Որակյալ քուն: Յուրաքանչյուր գիշեր 7-ից 9 ժամ քունը նույնպես ազդում է խոլեստերինի մակարդակի վրա: Քնի պակասը կարող է նպաստել դրա բարձրացմանը: Դեղորայքային թերապիա Երբ կենսակերպի փոփոխությունները բավարար չեն, բժիշկները կարող են նշանակել խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղեր: Կան նման դեղամիջոցների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության մեխանիզմը և հնարավոր կողմնակի ազդեցությունները: Կարևոր է ճիշտ դեղամիջոց ընտրել բուժող բժշկի հետ խորհրդակցելով: Այնուամենայնիվ, նույնիսկ դեղորայք ընդունելիս կարևոր է շարունակել հետևել առողջ ապրելակերպին՝ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորույթներից հրաժարվելը մնում են կարևոր: Բուժման լրացուցիչ մեթոդներ 1.Լիպոպրոտեինային աֆերեզ: Ժառանգական հիպերխոլեստերինեմիա (FH) ունեցող որոշ հիվանդների կարող է անհրաժեշտ լինել աֆերեզի պրոցեդուրա: Հատուկ սարքավորումների միջոցով ԼԽԼ-ը հեռացվում է արյունից, որից հետո մնացած արյունը վերադարձվում է օրգանիզմ: 2.Կենսաբանական ակտիվ հավելումներ: Շուկայում առկա են բազմաթիվ հավելումներ, որոնք խոստանում են իջեցնել խոլեստերինը: Սակայն դրանցից ոչ բոլորն են ապացուցել իրենց արդյունավետությունը: Ահա թե ինչ է ցույց տալիս հետազոտական բազան: •Բույսերի ստանոլներ և ստերոլներ հատկապես սննդի հետ ընդունելիս, կարող են իջեցնել խոլեստերինի մակարդակը: •Սոյայի մթերքները կարող են թեթև դրական ազդեցություն ունենալ: Սակայն սոյայի մթերքներն ավելի արդյունավետ են, քան հավելումները: •Ամբողջական կտավատի սերմը և կտավատի լիգնանները օգնում են իջեցնել խոլեստերինի մակարդակը, բայց կտավատի յուղը՝ ոչ: •Սխտորի հավելումները կարող են փոքր-ինչ իջեցնել խոլեստերինը, բայց դրանց ազդեցությունը զգալիորեն թույլ է, քան դեղամիջոցներինը: Ցանկացած հավելում ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Դրանցից մի քանիսը կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել կամ փոխազդել դեղորայքի հետ:
Ամառն ու երեխաները
11 Հուլիս 2025
Ամառը ողջ օրը դրսում գտնվելու, վազվզելու, խաղալու ու աննկարագրելի ուրախ ժամանակ անցկացնելու հրաշալի եղանակ է, բայց, այս ամենի հետ մեկտեղ, մեծ է ջերմային հարվածի, այրվածքների ու ջրազրկման զարգացման ռիսկը։ Հետևաբար՝ կարևոր է իմանալ արևից պաշտպանվելու պարզ ու հասարակ կանոնների մասին.1.Կեսօրին աշխատել տանը մնալ արևի ուժեղ ու վնասակար ճառագայթներից խուսափելու նպատակով (մասնավորապես՝ ժամը 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում), կամ թաքնվել ստվերաշատ վայրերում (ծառի տակ, անձրևանոցի ներքո, վրանում)։2.Երեխաներին հագցնել երկարաթև, բամբակյա, ազատ նստող ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը։3.Լայն երիզով գլխարկ գնել, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները. սա հատկապես կարևոր է կարճ մազերով փոքրիկների պարագայում։4.Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արևային ակնոց կրել, որը կպաշտպանի աչքերն արևի ՈւՄ ճառագայթներից (գնելիս ուշադրություն դարձրեք տոկոսին՝ 97-100% UV protection)5.Չմոռանալ նաև արևապաշտպան քսուքներ կիրառելու մասին (նվազագույնը 15 SPF), քսել նախապես՝ տանից դուրս գալուց 30րոպե առաջ, թարմացնել յուրաքանչյուր 2ժամը մեկ։Ի դեպ՝ նախքան քսուքի ամբողջական կիրառումը կարևոր է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա ալերգիկ ռեակցիան ստուգելու նպատակով։ Բացի այդ՝ քսուքը գնելուց առաջ ուշադրություն դարձրեք բաղադրությանը. ցանկալի է, որ այն չպարունակի օքսիբենզոն։ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս կիրառել արևապաշտպան քսուքները մինչև 6 ամսական երեխաների շրջանում, իսկ, եթե արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա՝ բարակ շերտով և ցինկի օքսիդի կամ տիտանիումի երկօքսիդի պարունակությամբ։ Այնուամենայնիվ, թեթև անզգուշությունն անգամ կարող է հանգեցնել արևից այրվածքի զարգացման։ Այրվածքի առաջին նշանները հաճախ դրսևորվում են արևի տակ գտնվելուց 6-12ժամ անց։ Թեթև աստիճանի այրվածքը հատուկ հիվանդանոցային բուժման կարիք չունի, խոսքը վերաբերում է մաշկի տեղային կարմրությանը, ջերմությանը կամ ցավին։ Նման պարագայում կարևոր է.•Առաջարկել խմել շատ հեղուկներ ջրազրկումից խուսափելու նպատակով։•Լոգանքը միայն գոլ ջրով։•Տալ երեխային ցավազրկող որևէ միջոց (պարացետամոլ կամ իբուպրոֆեն. հետևեք տարիքին և քաշին համապատասխան դեղաչափի օգտագործմանը, ինչը նշված է լինում ներդիրում)։•Խուսափել տարատեսակ լոսյոններից և քսուքներից, որոնք նախատեսված են մեծերի համար և նախքան կիրառումը խորհրդակցել մանկաբույժի հետ։•Խուսափել արևից մինչ այրված մաշկային մակերեսների վերականգնումը։•Մնալ մանկաբույժի հսկողության ներքո։Առավել ծանր աստիճանի այրվածքի դեպքում (մաշկին բշտիկների գոյացում, մարմնի ջերմության բարձրացում, դող, գլխացավ, թուլություն) անհապաղ կապվեք մանկաբույժի հետ կամ դիմեք մոտակա մանկական հիվանդանոց։
Նորածնային դեղնախտ
10 Հուլիս 2025
Առաջին բաներից, որ նորաթուխ ծնողները կարող են նկատել ծնվելուց հետո՝ իրենց երեխայի մաշկի կամ աչքերի դեղնավուն երանգն է: Այս վիճակը, որը հայտնի է որպես նորածնային դեղնախտ, չափազանց տարածված է: Այն կարող է առաջանալ ժամանակին ծնված երեխաների մինչև 60%-ի և անհաս նորածինների մինչև 80%-ի կյանքի առաջին շաբաթում: Թեև այն սովորաբար անվնաս է և ժամանակավոր, հասկանալը, թե ինչու է դեղնախտը (դեղնուկը) առաջանում, և երբ այն կարող է ազդարարել ավելի լուրջ խնդրի մասին, կարևոր է յուրաքանչյուր ծնողի համար:Ի՞նչ է նորածնային դեղնախտը և ինչո՞ւ է այն առաջանում:Նորածինների մոտ դեղնախտ առաջանում է, երբ երեխայի արյան մեջ չափից ավելի շատ բիլիռուբին կա՝ վիճակ, որը կոչվում է հիպերբիլիռուբինեմիա: Բիլիռուբինը դեղին պիգմենտ է, որն առաջանում է արյան կարմիր բջիջների նորմալ քայքայման ժամանակ: Ծնվելուց առաջ մայրական լյարդն է կատարում բիլիռուբինը երեխայի համար հեռացնելու ողջ աշխատանքը, սակայն ծնվելուց հետո այդ աշխատանքը փոխանցվում է երեխայի սեփական լյարդին, որը, հնարավոր է, դեռ լիովին զարգացած չէ: Եթե լյարդը չի կարողանում բիլիռուբինը բավականաչափ արագ զտել, նյութը սկսում է կուտակվել երեխայի մարմնում՝ նրա մաշկին և աչքերին տալով դեղին երանգ: Այս դեղնությունը սովորաբար սկսվում է դեմքից և կարող է տարածվել կրծքավանդակի, որովայնի, ձեռքերի և ոտքերի վրա՝ բիլիռուբինի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ: Այն ամենահեշտը նկատվում է բնական լույսի ներքո, իսկ ավելի մուգ մաշկ ունեցող երեխաների մոտ այն կարող է ավելի նկատելի լինել աչքերի վրա:Նորածնային դեղնախտի տեսակները:Ոչ բոլոր դեղնախտերն են նույնը. Կան մի քանի տեսակներ, յուրաքանչյուրը տարբեր պատճառներով և ժամանակահատվածներով.1.Ֆիզիոլոգիական դեղնախտ: Սա ամենատարածված տեսակն է և որոշ չափով հանդիպում է գրեթե բոլոր նորածինների մոտ: Սովորաբար այն հայտնվում է ծնվելուց հետո 2-ից 3 օրվա ընթացքում և անհետանում է ինքնուրույն՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում: Սա երեխայի՝ արգանդից դուրս կյանքին հարմարվելու բնական մասն է:2.Կրծքով կերակրման դեղնախտ: Սա կարող է զարգանալ կյանքի առաջին շաբաթում, երբ երեխան բավարար քանակությամբ կրծքի կաթ չի ստանում: Դա կարող է պայմանավորված լինել կրծքին կպնելու դժվարություններով, դանդաղ կաթնարտադրությամբ կամ հազվադեպ կերակրումներով: Ավելի քիչ կերակրումը նշանակում է ավելի քիչ աղիքային աշխատանք, ինչը հանգեցնում է մարմնից բիլիռուբինի ավելի դանդաղ դուրս բերմանը:3.Մայրական կաթի դեղնախտ: Սա տարբերվում է կրծքով կերակրման դեղնախտից: Սովորաբար այն հայտնվում է առաջին շաբաթից հետո և կարող է տևել մեկ ամիս կամ ավելի: Այս դեպքում մոր կաթի որոշակի նյութեր կարող են խանգարել երեխայի լյարդին դուրս բերել բիլիռուբինը: Թեև այն մտահոգիչ է թվում, մայրական կաթի դեղնախտը սովորաբար անվնաս է և չի պահանջում կրծքով կերակրումը դադարեցնել:4.Դեղնախտ՝ պայմանավորված բժշկական վիճակներով: Որոշ հազվագյուտ դեպքերում դեղնախտը կարող է պայմանավորված լինել առողջության հիմքում ընկած խնդիրներով, ինչպիսիք են.•Արյան խմբի անհամատեղելիությունը մոր և երեխայի միջև •Կապտուկներ ծննդաբերության ժամանակ (որոնք մեծացնում են կարմիր արյան բջիջների քայքայումը) •Վարակներ, ինչպիսիք են սեպսիսը •Լյարդի խնդիրները, ներառյալ լեղուղիների ատրեզիան •Թթվածնի ցածր մակարդակ ծնվելիս •Կարմիր արյան բջիջների ավելցուկԴեղնախտի այս ձևերն ավելի քիչ տարածված են, բայց ավելի լուրջ են և պահանջում են անհապաղ բժշկական խորհրդտավություն:Նորածնային դեղնախտի ախտանիշներն են`Ամենաակնհայտ նշանը մաշկի և աչքերի դեղնությունն է: Սակայն ծնողները պետք է նաև հետևեն այլ նախազգուշացնող նշաններին, որոնք կարող են վկայել ծանր դեղնախտի կամ ուղեկցող բարդությունների մասին.•Վառ դեղին կամ նարնջագույն երանգով մաշկ•Չափից ավելի քնկոտություն կամ կերակրելու համար արթնանալու դժվարություն•Երեխան շատ քմահաճ է կամ դժվար է հանգստացնել•Վատ կերակրում, լինի դա կրծքով, թե շշով•Քիչ թաց կամ կեղտոտ տակդիրներԵթե դեղնախտը, կարծես, վատանում է առաջին մի քանի օրից հետո, կամ տևում է ավելի քան երկու շաբաթ, ժամանակն է զանգահարել ձեր մանկաբույժին:Ինչպե՞ս է բուժվում դեղնախտը։Շատ դեպքերում բուժում չի պահանջվում: Երբ ձեր երեխայի լյարդը հասունանում է, և նա սկսում է կանոնավոր կերակրվել, բիլիռուբինի մակարդակը բնականաբար նվազում է: Հաճախակի կերակրումները՝ օրական մոտ 10-ից 12 անգամ, օգնում են խթանել աղիքների աշխատանքը, որը հեռացնում են բիլիռուբինը կղանքի միջոցով: Այնուամենայնիվ, եթե բիլիռուբինի մակարդակը չափազանց բարձր է կամ արագ է բարձրանում, ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել ֆոտոթերապիա՝ անվտանգ և արդյունավետ բուժում, որն օգտագործում է հատուկ կապույտ լույսեր՝ մաշկում բիլիռուբինը քայքայելու համար.Հազվագյուտ, ծանր դեպքերում, երբ ֆոտոթերապիան բավարար չէ, կարող է անհրաժեշտ լինել բուժում, որը կոչվում է փոխանակային փոխներարկում: Սա ներառում է երեխայի արյան մի մասի փոխարինում դոնորային արյունով՝ բիլիռուբինի մակարդակը արագ նվազեցնելու համար. Բարեբախտաբար, սա հազվադեպ է անհրաժեշտ լինում:Նորածնային դեղնախտը կարող է անհանգստացնող լինել նորաթուխ ծնողների համար, կարևոր է իմանալ, որ այն սովորաբար զարգացման նորմալ մաս է: Այնուամենայնիվ, դեղնախտը կարող է լուրջ ռիսկեր պարունակել, ներառյալ ուղեղի վնասումը, եթե այն անբուժելի մնա, ուստի տեղեկացված մնալը և իմանալը, թե երբ դիմել բուժաշխատողին, կարևոր է: Եթե կասկածներ ունեք, մի հապաղեք դիմել ձեր մանկաբույժին: Վաղ հայտնաբերման դեպքում դեղնախտը գրեթե միշտ բուժելի է և ժամանակավոր:
Վիտամին A-ի դեֆիցիտ
07 Հուլիս 2025
Վիտամին A-ի դեֆիցիտն առաջանում է, երբ օրգանիզմին չի բավարարում այս նյութը նորմալ գործունեության համար։ Սա կարող է հանգեցնել տեսողության վատթարացման և նույնիսկ կուրության, ինչպես նաև մաշկի, սրտի, թոքերի, իմունային համակարգի և մարմնի հյուսվածքների հետ կապված խնդիրների։ Վիտամին A-ն կարևոր է տեսողության, նյութափոխանակության և բջիջների զարգացման համար։ Այն անհրաժեշտ է իմունային և վերարտադրողական համակարգերի առողջությունը պահպանելու համար։ Օրգանիզմն ինքնուրույն չի արտադրում վիտամին A, ուստի այն պետք է ստանալ սննդի միջոցով։Ինչպե՞ս է վիտամին A-ի դեֆիցիտն ազդում տեսողության վրա։Աչքերին անհրաժեշտ է վիտամին A՝ ցանցաթաղանթի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ պիգմենտներ ձևավորելու համար։ Բավարար քանակության բացակայությունը հանգեցնում է մթնշաղային տեսողության խանգարման և եղջերաթաղանթի չորության։ Սա կարող է առաջացնել եղջերաթաղանթի վնասում և, ի վերջո, տեսողության կորուստ։Օրգանիզմի ո՞ր համակարգերն են տուժում վիտամին A-ի պակասից։•Տեսողություն: պիգմենտների ձևավորման և աչքերի խոնավեցման խանգարում։•Մաշկ: չորություն, քոր, շերտազատում։•Վերարտադրողական համակարգ: բեղմնավորման դժվարություններ, անպտղություն։•Իմունիտետ: շնչուղիների վարակների բարձր ռիսկ։•Երեխաների զարգացում: դանդաղ աճ և զարգացում։Ի՞նչ նշաններ կարող են վկայել վիտամին A-ի դեֆիցիտի մասին։Առաջին ախտանիշներից մեկը մթնշաղային կուրությունն է (նիկտալոպիա). թույլ լուսավորության պայմաններում տեսողությունը վատանում է, թեև լավ լուսավորության դեպքում այն նորմալ է մնում։Ինչո՞ւ է առաջանում վիտամին A-ի դեֆիցիտ։Հիմնական պատճառները.1.Վիտամինի պակաս սննդում (հատկապես զարգացող երկրներում)։2.Լյարդի աշխատանքի խանգարումներ՝ վիտամին A-ի հիմնական պահեստարան։3.Հիվանդություններ, որոնք խոչընդոտում են ճարպերի ներծծմանը, օրինակ՝•Քրոնիկ լուծ։•Ցելիակիա։•Մուկովիսցիդոզ։•Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումներ։•Լեղապարկի հիվանդություններ։•Ցինկի կամ երկաթի դեֆիցիտ։•Աղիքների կամ ստամոքսի վիրահատություններ։•Ալկոհոլի չարաշահում։Ինչպե՞ս ախտորոշել վիտամին A-ի դեֆիցիտը։Բժիշկը կախտորոշի՝ հիմնվելով ախտանիշների և վիտամին A-ի մակարդակի արյան անալիզի վրա։Ինչպե՞ս կանխարգելել վիտամին A-ի դեֆիցիտը։Լավագույն միջոցը հավասարակշռված սնունդն է, որը ներառում է վիտամին A-ով հարուստ մթերքներ.•Կանաչ բանջարեղեն։•Նարնջագույն և դեղին բանջարեղեն (գազար, դդում, քաղցր կարտոֆիլ)։•Մրգեր (մանգո, պապայա, սեխ, նարինջ)։•Լյարդ, տավարի միս, հավ։•Ձուկ (սաղմոն)։•Կաթնամթերք և ձու։•Վիտամին A-ով հարստացված հացահատիկային և սոյայի մթերքներ։Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ընդունել վիտամին A-ի հավելումներ։Վիտամին A-ի մակարդակի ժամանակին ստուգումը արյան անալիզի միջոցով կարող է կանխել լուրջ բարդությունները։ Ճշգրիտ ախտորոշում և պրոֆեսիոնալ մոտեցում ստանալու համար դիմեք «Դալիմեդ» բժշկական կենտրոնին:
Մանկական պատվաստումները Հայաստանում. Կարևոր ուղեցույց ծնողների համար
30 Հունիս 2025
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են երեխաները ստանում այդքան շատ պատվաստումներ, և ինչու են դրանք արվում խստորեն որոշակի ժամանակին։ Դա պատահականություն չէ. դա մանրակրկիտ մշակված պլան է, որը ստեղծվել է մեր երեխաներին կյանքում լավագույն մեկնարկը տալու համար։ Հայաստանում այս կարևոր ժամանակացույցը մշակվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ սերտ համագործակցությամբ։ Պատվաստումը պարզապես առաջարկություն չէ, այլ հանրային առողջապահության համակարգի կարևորագույն տարր է, որն անհրաժեշտ է հուսալի իմունային պատասխան և յուրաքանչյուր երեխայի ժամանակին պաշտպանություն ապահովելու համար։Ինչպե՞ս է ձևավորվում պատվաստումների օրացույցըՏարիքը, որում երեխային ներարկվում է այս կամ այն պատվաստանյութը, կամայական չէ։ Դա գիտական հետազոտությունների և գրագետ պլանավորման արդյունք է։ Պատկերացրեք սա որպես հիվանդությունների դեմ ռազմավարական պաշտպանություն։ Ժամանակացույցի ձևավորման հիմքում ընկած են երկու հիմնական գործոն.1.Իմունային համակարգի պատրաստվածություն. Պատկերացրեք, որ դուք փոքրիկ ասպետին հանձնում եք նրա առաջին վահանը։ Պատվաստանյութերն առավել արդյունավետ են այն ժամանակ, երբ երեխայի իմունային համակարգը պատրաստ է ուժեղ և երկարատև պաշտպանություն ձևավորելուն։ Պատվաստանյութը ճիշտ պահին ներարկելը առավելագույն արդյունքի գրավականն է։2.Վարակման ռիսկ. Օրացույցը հաշվի է առնում նաև այն ժամանակահատվածները, երբ երեխաները առավել խոցելի են որոշակի վարակների նկատմամբ։ Պատվաստումը կատարվում է հենց այն ժամանակ, երբ պաշտպանությունն ամենից անհրաժեշտ է։Որտե՞ղ և ինչպե՞ս են երեխաները պատվաստվումԿյանքը փրկող պատվաստումները Հայաստանում ստանալը հեշտ է։ Դրանք տրամադրվում են բացարձակապես անվճար տեղամասային պոլիկլինիկաներում: Պլանային այցելությունները, որոնք համատեղում են զննումները և պատվաստումները, սովորաբար հետևում են հստակ սխեմայի.•0–1 տարի. Այցելությունները մոտավորապես 2 ամիսը մեկ՝ զննում և հիմնական պատվաստանյութերի ներարկում։•1–6 տարի. Այցելություններ կես տարին կամ տարին մեկ անգամ, հատկապես մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ։Լրացուցիչ և սեզոնային պատվաստումներՍտանդարտ ժամանակացույցը ներառում է հիմնական պաշտպանությունը, սակայն երեխաներին կարող են նաև խորհուրդ տրվել լրացուցիչ պատվաստումներ.•Գրիպի պատվաստանյութ. Խորհուրդ է տրվում ամեն տարի մրսածության և գրիպի սեզոնին՝ սեզոնային բռնկումների դեմ իմունիտետն ուժեղացնելու համար։•ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս) պատվաստանյութ. Սովորաբար ներարկվում է 13–14 տարեկանում։ Նախատեսված են նաև պատվաստման ծրագրեր դեռահասների և երիտասարդների համար։ Սա քաղցկեղի որոշակի տեսակների կանխարգելման հզոր միջոց է։•Ճանապարհորդության ռիսկի վրա հիմնված պատվաստանյութեր. Եթի ընտանիքը պլանավորում է ճանապարհորդություն կամ առկա են հատուկ ռիսկեր, բժիշկը կարող է խորհուրդ տալ հեպատիտ A-ի, կատաղության և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութեր։Ինչու՞ է կարևոր յուրաքանչյուր դեղաչափըԱմփոփենք, թե ինչու է պատվաստումների օրացույցն այդքան կարևոր ձեր երեխայի առողջության և ամբողջ հասարակության համար.•Ժամանակը կարևոր է. Յուրաքանչյուր պատվաստում տրվում է որոշակի պահին՝ առավելագույն պաշտպանություն ապահովելու համար։•Բարձր ծածկույթն արդյունավետ է. Հայաստանը հիանալի օրինակ է։ Շնորհիվ կայուն ջանքերի և պատվաստումների նկատմամբ բարձր հավատարմության՝ երեխաների մոտ լուրջ վարակիչ հիվանդությունները վերահսկվում են ամբողջ երկրում։ Այս հավաքական պաշտպանությունն օգնում է բոլորին։•Ծնողները տեղեկացված են. Նոր թվային համակարգերի ներդրման շնորհիվ ծնողներին ավելի հեշտ է դարձել հետևել պատվաստումների ժամանակացույցին և համոզվել, որ երեխաները ամեն ինչ ստանում են ժամանակին։Եթե դուք նկատել եք, որ երեխան բաց է թողել պատվաստումը, կամ պարզապես վստահ չեք ժամկետների վերաբերյալ, մի՛ հետաձգեք։ Անմիջապես դիմեք մանկաբույժին կամ տեղական պոլիկլինիկա։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել