Ի՞նչ է ասթման:

Ի՞նչ է ասթման:

Ի՞նչ է ասթման:
Ասթման շնչառական ուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է որն ուղեկցվուվ է բրոնխների հիպերռեակտիվությամբ,ինչպես նաև բրոնխների ամբողջական կամ մասնակի դարձելի օբստրուկցիայի պարոքսիզմերով: Այն կարող է ազդել բոլոր տարիքի մարդկանց վրա, հաճախ սկսվելով մանկությունից, սակայն կարող է առաջին անգամ զարգանալ մեծահասակների մոտ։ Քանի որ ասթման երկարատև վիճակ է, այն պահանջում է շարունակական բժշկական հսկողություն։

Որո՞նք են ասթմայի ախտանիշները

:
Ասթմայի առաջնային ախտանիշները ներառում են.
• Սուլոց – շնչառության ժամանակ բարձր ձայն (սուլոց)
• Շնչառության դժվարություն կամ շնչահեղձություն
• Կրծքավանդակի սեղմման զգացում, որը նման է նրա շուրջը ձգվող ժապավենի
• Հաճախակի հազ

Որոշ դեպքերում ասթմայի ախտանիշները կարող են ժամանակավորապես վատթարանալ, ինչը կոչվում է ասթմայի նոպա:

Ասթմայի նոպաների խթանող գործոնները:

Որոշ գործոններ կարող են խթանել ասթմայի նոպան: Դրանք ներառում են՝

Օդի աղտոտվածություն

. արտաքին գործոնները, ինչպիսիք են գործարանների արտանետումները, մեքենաների արտանետումները և անտառային հրդեհների ծուխը, կարող են խորացնել ասթման:

Փոշու տիզ

. մեր տներում առկա անտեսանելի վնասատուները կարող են ասթմա առաջացնել, հատկապես փոշու տիզերից ալերգիա ունեցողների մոտ:

Ֆիզիկական վարժություններ

. ֆիզիկական ակտիվությունը կարող է որոշ անհատների մոտ ասթմայի նոպա առաջացնել:

Բորբոսը

. խոնավ միջավայրում առաջանում է բորբոս, որը կարող է խթանել ասթմայի ախտանիշներ, նույնիսկ առանց բորբոսի նկատմամբ ալերգիայի:

Վնասատուներ

. կենցաղային վնասատուները, ինչպիսիք են մրջյուններն և մկները, ասթմայի տարածված գործոններն են:

Ընտանի կենդանիներ

. Կենդանիների մաշկի թեփը կարող է գրգռել շնչուղիները և զգայուն մարդկանց մոտ ասթմայի նոպաներ առաջացնել:

Ծխախոտի ծուխ

. ծխախոտի ծխի ազդեցությունը, հատկապես փակ տարածքներում, մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը:

Ուժեղ քիմիական նյութեր կամ հոտեր

. որոշ քիմիական նյութեր կամ բուրմունքներ կարող են նույնպես խթանել ասթմայի նոպա:

Ի՞նչ է ասթման:

Ասթմայի բուժում

Շատ կարևոր է ժամանակին դիմել բժիշկին, և Դալիմեդ բժշկական կենտրոնում կարող եք ստանալ լավագույն խորհրդատվությունը կարճ ժամանակահատվածում:
Մեզ մոտ Դուք կստանաք ասթմայի բուժման էտապային մոտեցում.
• Անհատական մոտեցում յուրաքանրյուր հիվանդին
• Հաշվի առնել դեղորայքի էֆֆեկտիվությունը անվտանգությունը
• Ինհալացիոն ստերոիդներով բուժումը ասթմայի սիմպտոմների և սրացումների հաճախությունը և ծանրությունը նվազեցման համար:

Ասթման սովորաբար կառավարվում է ինհալատորի կիրառմամբ՝ սարքի, որը դեղորայքը հասցնում է անմիջապես թոքեր: Ասթմայի բուժման հիմնական նպատակն է վերահսկել ախտանիշները և բարելավել կյանքի որակը: Ասթմայի արդյունավետ վերահսկումը նշանակում է՝
• Դուք կարող եք զբաղվել առօրյա գործունեությամբ առանց խնդիրների:
• Դուք զգում եք,որ ասթմայի ախտանիշներ բացակայում են կամ չնչին են:
• Դուք հազվադեպ եք ստիպված լինում օգտագործել ինհալյատոր:
• Դուք կարող եք ամբողջ գիշեր քնել առանց ասթմայի ախտանիշների:


Էխոսրտագրություն
27 Մարտ 2025
Էխոսրտագրությունը (կամ «էխո») ուլտրաձայնային թեստի տեսակ է, որն օգտագործվում է ձեր սրտի շարժվող պատկերները ստանալու համար: Հետազոտության ընթացքում փոքրիկ սարքը տեղադրվում է ձեր կրծքավանդակի վրա՝ բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ արձակելու համար, որոնք ստեղծում են ձեր սրտի փորոքների և փականների պատկերները: Դրանք օգնում են սրտաբանին գնահատել սրտի ընդհանուր վիճակը: Էխո հետազոտությունը հաճախ ներառում է դոպլերային ուլտրաձայնային և գունավոր դոպլերային տեխնիկա՝ ձեր սրտի փականներով արյան հոսքը գնահատելու համար: Այս լրացուցիչ հատկանիշները թույլ են տալիս ավելի մանրամասն գնահատել սրտի վիճակը: Ի տարբերություն այլ ախտորոշիչ մեթոդների, ինչպիսիք են ռենտգենը կամ ԿՏ սկանավորումը, էխոկարդիոգրաֆիան չի ներառում ճառագայթում, ինչը դարձնում է այն ավելի անվտանգ տարբերակ ձեր սրտի կառուցվածքը և աշխատանքը գնահատելու համար: Էխոսրտագրություն լի փոխարինում ԷԿԳ-ին և հակառակը Թեև և՛ էխոսրտագրությունը, և՛ էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ կամ ԷՍԳ) օգտագործվում են սրտային հիվանդությունների ախտորոշման համար,այնուամենայնիվ դրանք տարբեր հետազոտման մեթոդներ են և չեն փոխարինում մեկը մյուսին: • Էխոն գնահատում է ձեր սրտի կառուցվածքը և ֆունկցիան՝ տրամադրելով նրա վիճակի և շարժման դինամիկ պատկերներ: • ԷԿԳ-ն գրանցում է ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը և ստեղծում գրաֆիկ, որը ցույց է տալիս ձեր սրտի հաճախությունը և ռիթմը:
Ցածր հեմոգլոբին
26 Մարտ 2025
Ցածր հեմոգլոբինը մի վիճակ է, երբ ձեր հեմոգլոբինի մակարդակը նորմայից ցածր է: Հեմոգլոբինը պիտակուց է, որը գտնվում է արյան կարմիր բջիջներում և տեղափոխում է թթվածինը ամբողջ մարմնով, որն անհրաժեշտ է էներգիայի և բջիջների աշխատանքի համար: Ցածր հեմոգլոբինը կարող է տարբեր պատճառներ ունենալ, ինչպիսիք են՝ անեմիա կամ նույնիսկ քաղցկեղ: Երբ հեմոգլոբինի մակարդակը նվազում է, ձեր մարմինը պայքարում է բավարար քանակությամբ թթվածին ստանալու համար, ինչը հանգեցնում է հոգնածության և թուլության:Հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառ կարող են դառնալ մի քանի գործոններ. • Ոսկրածուծի վրա ազդող պայմանների պատճառով մարմինը անբավարար արյան կարմիր բջիջներ է արտադրում: • Արյան կարմիր բջիջները ավելի արագ են մահանում, քան դրանք փոխարինվում են: • Վնասվածքներից, հիվանդություններից կամ այնպիսի պայմաններից, ինչպիսիք են ուժեղ դաշտանները կամ ներքին արյունահոսությունը (օրինակ՝ խոցերը) արյան կորուստը կարող է սպառել երկաթը և իջեցնել հեմոգլոբինը: • Երկաթի վատ կլանումը խանգարում է արյան կարմիր բջիջների արտադրությանը: • Էական սննդանյութերի պակասը, ինչպիսիք են երկաթը, վիտամին B12-ը և B9-ը, կարող են հանգեցնել ցածր հեմոգլոբինի:
Մազաթափություն
20 Մարտ 2025
Ամեն օր քիչ քանակով մազեր կորցնելը համարվում է նորմալ, քանի որ այն մաս է կազմում ձեր մազերի բնական աճի ցիկլին: Մազերը սովորաբար կրկին աճում են, և դուք պահպանում եք մազերի լիարժեք քանակը: Սակայն հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, ծերացումը և ժառանգական գործոնները կարող են խանգարել մազերի աճի ցիկլին՝ հանգեցնելով արտահայտված մազաթափության:Մազաթափության տեսակները:Կան սպիական և ոչ սպիական մազաթափության տեսակներ: Գործնականում հանդիպող տեսակները ներառում են. • Անդրոգենային ալոպեցիա: Ժառանգական մազաթափություն, որը կարող է ազդել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա: • Ալոպեցիա արեատա: Աուտոիմունային հիվանդություն, որը հանգեցնում է գլխի և մարմնի օջախային մազաթափության: • Տելոգենային ալոպեցիա: Մազերի արագ կորուստ, որը սովորաբար տեղի է ունենում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսի կամ հորմոնալ փոփոխությունների պատճառով: • Անագենային ալոպեցիա: Մազերի արագ կորուստ, որը տեղի է ունենում որոշ բուժումների հետևանքով, օրինակ՝ քիմիոթերապիա: Մազաթափության հիմնական պատճառները: Մազաթափությունը կարող է առաջանալ տարբեր գործոններից. • Ժառանգական մազաթափություն: • Գլխամաշկի սնկային հիվանդություն: • Ձիգ սանրվածքներ: • Մազերի վնասակար խնամք (գունաբացում): • Հորմոնալ փոփոխություններ: • Որոշ դեղերի օգտագործում, քիմիաթերապիա: • Թերսնուցում (վիտամինների և միներալների անբավարարություն): • Սթրեսային իրավիճակներ: • Վահանաձև գեղձի հիվանդություններ: Մազաթափության ախտորոշումը: Շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, ավելի ծանր հետևանքները կանխարգելելու համար: Վաղ հայտնաբերումնու բուժումը կօգնեն լուծել խնդիրները, նախքան դրանց բարդանալը: Մի սպասեք, որ իրավիճակը վատանա՝ այցելեք բժշկի, երբ նկատեք որևէ անսովոր փոփոխություն:Մազաթափության ճիշտ ախտորոշման համար բժիշկը կարող է. • Հարցնել ձեր ընտանիքում նախկինում մազաթափության դեպքերի մասին: • Ստուգել ձեր բժշկական պատմությունը: • Նշանակել որոշ անալիզներ: • Ստուգել գլխամաշկը: • Ծանր դեպքերում կատարել գլխամաշկի բիոպսիա:
Վիտամին D-ի դեֆիցիտ
14 Մարտ 2025
Վիտամին D-ի դեֆիցիտը տեղի է ունենում, երբ օրգանիզմում չի լինում բավարար քանակությամբ վիտամին D, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, ինչպիսիք են ոսկորների փխրունությունը և մկանային թուլությունը։ Շատ դեպքերում ախտանիշներ չեն նկատվում, և շատ մարդիկ մնում են անտեղյակ իրենց դեֆիցիտի մասին։Վիտամին D-ն կարևոր է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությանը։ Արևի ճառագայթները սովորաբար ապահովում է բավարար վիտամին D, քանի որ մաշկը փոխարկում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վիտամին D-ի։ Բացի այդ, մարդիկ կարող են ստանալ վիտամին D սննդից, ինչպիսիք են ձուկը, ձվի դեղնուցը և վիտամին D-ով հարստացված կաթը և հացահատիկը, կամ սննդային հավելանյութերից։ Երբ վիտամին D-ի մակարդակը չափազանց ցածր է, և կալցիումն ու ֆոսֆորը չեն յուրացվում ճիշտ, դա կարող է հանգեցնել ոսկորների ցավի, կոտրվածքների, մկանային ցավի և թուլության։ Մեծահասակների մոտ վիտամին D-ի խորը դեֆիցիտը (մակարդակներ՝ ցածր քան 10 նգ/մԼ) կարող է նաև ավելացնել ընկնելու ռիսկը։ Վիտամին D-ի դեֆիցիտի պատճառները Վիտամին D-ի դեֆիցիտը կարող է առաջանալ մի շարք գործոններից։ Դրանցից են՝ • Արևի լույսի անբավարարություն • Մաշկի մուգ գույն • Սննդային անբավարարություն • Երիկամային կամ լյարդային անբավարարություն, որոնք խանգարում են օրգանիզմում վիտամին D-ի յուրացմանը • Որոշ դեղորայքներ • Որոշ քաղցկեղի տեսակներ, օրինակ լիմֆոմա • Վիտամին D-ի դեֆիցիտի կամ ռախիտի դեպքեր ընտանեկան անամնեզում

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել