Նյարդային հիվանդությունները շատ տարածված են բնակչության մեջ, դրանք բազմաթիվ են, կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հանդիպում են առավել հաճախ:
Գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման հետ ավելանում են սթրեսային իրավիճակները, լարվածոիւթյունը մարդկանց մեջ, որն էլ իր հերթին հանգեցնում է զանազան նյարդաբանկան հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են`
նևրոզները, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումները,
որն էլ օրգանիզմում է նյութափոխանակության խանգարման պայմաններում` խոլեստերինի, արյան մակարդելության բարձրացման դեպքում պատճառ է հանդիսանում ուղեղի արյան շրջանառության սուր կամ քրոնիկ խանգարումների և պահանջվում է առավել երկարատև, հետևողական բուժում: Հաճախ հանդիպող հիվանդություններից են նաև ողնաշարի տարբեր հատվածներում միջողային սկավառակների ճողվածքները
, որոնք ֆիզիկական գերծանրաբեռնվածության և նյութափոխանակությա խանգարման հետևանք են և սեղմելով նյարդարամատներին առաջացնում են վերին և ստորին վերջույթներում սուր ցավեր, թուլություն, թմրածություն:
Գլխացավերի տեսակներից է միգրենը, որը համարվում է նյարդային համակարգի հաճախակի հանդիպող հիվանդություններից մեկը։
Միգրենը
ընթանում է նոպայաձև, գլխացավերը միգրենի ժամանակ պուլսացվող բնույթի են՝ միջին կամ բարձր ինտենսիվությամբ: Տեղակայվում է գլխի աջ կամ ձախ հատվածում, ուղեկցվում սրտխառնոցով, երբեմն փսխումներով, լոսավախությամբ, ձայնավախությամբ։
Միգրենով տառապող հիվանդները խուսափում են շատ լուսավոր և աղմկոտ վայրերում երկար գտնվելուց: Միգրենը շատ հաճախ հանդիպում է կանանց մոտ:
Նոպաների առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, դրանք են՝
•քնի պակաս կամ ավելցուկ
•սթրես
•քաղց
•մի շարք մթերքներ (օր.՝ շոկոլադ, կարմիր գինի, ընդեղեն…)
•դաշտանային ցիկլ
Գլխապտույտներ
Գլխապտույտները նյարդաբանական հաճախակի հանդիպող գանգատներից են,որոնք հաճախ ուղեկցվում են սրտխառնոցով,երբեմն` փսխումներով, ականջներում խշշոցով, հավասարակշռության և տեսողական խանգարումներով:
Գլխապտույտը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք զգացողություններ, ինչպիսիք են՝
•մոտալուտ ուշագնացությունը,
•շրջապատող առարկաների պտտումը ձեր շուրջը,
•թուլությունը կամ հավասարակշռության խանգարումը
Գլխապտույտն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, ուսումնասիրենք դրանցից մի քանիսը.
•Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ
•Նյարդաբանական այլ հիվանդություններ՝ ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքներ, զարկերակային գերճնշում, վեստիբուլոպաթիաներ, Մենյերի հիվանդություն, գլխուղեղի մագիստրալ անոթների արտահայտված աթերոսկլերոզ և այլն
•Դեղորայք
•Երկաթի ցածր մակարդակ
•Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ ( հիպոգլիկեմիա)
•Գերտաքացում և ջրազրկում
Գլխապտույտների առաջացման հավանականությանը նպաստող գործոններն են՝
•տարիքը (տարեցները ավելի հավանական է, որ կունենան առողջական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին կարող են առաջացնել երկրորդային գլխապտույտներ),
•միգրենը (միգրեն ունեցող մարդիկ կարող են ունենալ գլխապտույտներ),
•ներքին ականջի խնդիրները։