Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը
Ականջացավը հաճախ է հանդիպում երեխաների շրջանում, հատկապես վաղ մանկական շրջանում: Ականջացավի առկայությունը հիմնականում նշանակում է, որ երեխայի մոտ առաջացել է ականջի բորբոքում՝ օտիտ։ Երեխաների՝ ականջի բորբոքման հետ առնչվում են գրեթե բոլոր ծնողները։ Այդ հիվանդությունը հատկապես բնորոշ է 1-3 տարեկան երեխաներին, սակայն կարող է հանդիպել նաև ավելի փոքր տարիքում։ Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ մինչև 5-7 տարեկան բոլոր երեխաները գոնե 1 անգամ հիվանդանում են այս հիվանդությամբ, հատկապես հաճախ՝ 6-12 ամսականում։ Իսկ այդ տարիքից՝ 5-7 տարեկանից, հետո ականջի բորբոքումը հանդիպում է հազվադեպ։ Դա պայմանավորված է երեխաների լսողական խողովակի կառուցվածքային արանձնահատկությունով։
Տարբերակում են արտաքին, միջին և ներքին ականջի բորբոքումներ։ Արտաքին ականջի բորբոքումն առաջանում է, երբ վարակը կուտակվում է լսողական խողովակի մազերի շուրջ, ինչը կարող է նաև առաջացնել թարախակույտ։
Միջին ականջի բորբոքումը համարվում է վիրուսային կամ բակտերիալ ծագման ինֆեկցիայի բարդություն, կամ կարող է առաջանալ թմբկաթաղանթի վնասվածքի հետևանքով։ Ներքին ականջի բորբոքումն առաջանում է քթի հավելյալ ծոցերի ախտահարման, ուղեղի թաղանթների բորբոքման, կամ միջին թարախային ականջի բորբոքման հետևանքով։ Երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում է միջին ականջի բորբոքումը։

Որո՞նք են երեխայի ականջացավի պատճառները։

Վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաները

, որոնց ժամանակ բորբոքվում է թմբկաթաղանթի հետևում գտնվող տարածությունը և առաջանում է միջին ականջի բորբոքում։

Լողորդի ականջը

, որն առաջանում է արտաքին լսողական խողովակի ջրից գրգռվածության հետևանքով։ Հիմնական նշանն է լսողական խողովակում առկա քորը։ Եթե առկա է վարակը, ապա առաջանում է նաև առաջանում է ականջի ցավ։

Լսողական խողովակի վնասվածքը

, որն առաջանում է ականջի մաքրման ժամանաակ կոշտ առարկայի օգտագործումից։ Քերծվածքները կարող են բորբոքվել, որը նպաստում է ցավի առաջացմանը։

Լսողական խողովակի թարախակույտը

, որը կարող է լինել շատ ցավոտ։

Ծծմբախցանը

, որն ականջի ծծմբի պինդ գունդ է։ Այն առաջացնում է թեթև ցավ, սակայն ականջը փայտիկով մաքրելու ժամանակ այդ գնդի ավելի խորն անցնելու դեպքում ականջի լսողական խողովակը խցանվում է, զարգանում է բորբոքում, ի հայտ են գալիս ցավը և այդ ականջում լսողության իջեցում։

Օտար մարմինները

․ Երեխաները կարող են ականջ մտցնել տարբեր առարկաներ, որոնք կարող են դառնալ ցավի պատճառ։ Հիմնականում դրանք մանր առարկաներ են, որոնք լինում են խաղալիքներում։ Թույլ մի՛ տվեք, որ երեխան խաղա մանր խաղալիքներով, հակացուցված իր տարիքի երեխաների համար, հատկապես՝ առանց ծնողների հսկողության։

Բարոտրավման:

Ճնշման տատանումների ժամանակ, օրինակ՝ ինքնաթիռում, կամ բարձրահարկ շենքերի վերելակներում, կարող է առաջանալ թմբկաթաղանթի ձգվածություն, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ, հատկապես՝ երբ ականջում առկա է ծծմբախցան։

Ճառագայթող (արտացոլվող) ցավը

. Ցավն ականջում կարող է առաջանալ այլ խնդիրների պատճառով, օրինակ՝ նշիկների, ծնոթի, հարականջային գեղձի, ստորին ծնոթային գեղձերի բորբոքման, կամ ատամների ծկլտման ժամանակ։

Ի՞նչ անել, երբ ցավում է բալիկի ականջը

Ականջի բորբոքման հիմնական նշաններն են ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, երեխայի անհանգիստ լինելը, ձեռքն ականջին դնելը, լացելը, ականջի ցավի կամ ականջի փակվածության զգացողությունը, լսողության իջեցումը, ականջից արտադրությունը։

Երբեմն երեխան կարող է չունենալ ականջացավ, բայց ունենալ բարձր ջերմություն և ընդհանուր թուլություն, սրտխառնոց և հետազոտման ընթացքում հաստատվի ականջի բորբոքումը։ Այս իրավիճակը հանդիպում է հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում։
Արտաքին ականջի բորոբոքման մասին վկայում են հետևյալ նշանների առկայությունը՝ ջերմության բարձրացումը և ականջացավը, որն ուժեղանում է ծամելու և խոսելու ժամանակ։
Միջին ականջի բորբոքման ժամանակ երեխան գանգատվում է ականջում կտրուկ ցավից, վատացած լսողությունից, և երբեմն՝ ականջում առկա աղմուկից։ Հնարավոր է նաև լինի թարախային արտադրություն և ջերմության բարձրացում մինչև 38-40 °С.։ Կրծքի հասակի երեխաները կարող են հրաժարվել կուրծք ուտելուց և ձեռքը տանել դեպի ցավոտ ականջ։
Ներքին ականջի բորբոքմանը բնորոշ են լսողության կտրուկ իջեցումը, հավասարակշոության խանգարումը, գլխացավը և սրտխառնոցը։
Բուժման բացակայության պայմաններում պրոցեսը կարող է սրվել և հանգեցնել բարդությունների առաջացմանը և լսողության կորստի։
Հետևաբար՝ եթե Դուք նկատել եք նմանատիպ նշաններ Ձեր բալիկի մոտ, մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, անմիջապես դիմե՛ք մեր կլինիկա, և մեր մանկաբույժները արագ կախտորոշեն՝ արդյո՞ք երեխայի մոտ առկա է օտիտ՝ ականջի զննման միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կուղորդեն նեղ մասնագետի մոտ։
Մեր կլինիկայում երեխաները բուժվում են բժշկության ապացուցահեն սկզբունքներով․ մենք ընտրում ենք միայն այն ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետություն և երբեք չենք նշանակում ավելորդ հետազոտություններ և դեղորայք՝ Ձեր փոքրիկի առողջությունը լիարժեք պահպանելու համար։
Ինֆարկտի նախանշանները
04 Հունիս 2025
Սրտամկանի ինֆարտկի դեպքում ի հայտ է գալիս հետևյալ գանգատներից մեկը կամ բոլորը միասին՝•Հետկրծոսկրային շրջանում այրող, ճնշող բնույթի ցավեր, ճառագայթող ցավեր դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ուսագոտի, ձախ ձեռք, երբեմն նաև աջ ձեռք։ •Օդի պակասի զգացողություն, շնչարգելություն,հևոց։ •Գլխապտույտ, ուշագնացության դրվագներ •Սրտխառնոց •Առատ քրտնարտադրություն Սովորաբար ցավերը լինում են նոպայաձև, ընդմիջումներով։ Բազմաթիվ են դեպքերը,երբ նախազգուշացնող ախտանշանները ի հայտ են եկել ինֆարկտից ժամեր, օրեր և նույնիսկ շաբաթներ առաջ։ Այդ պատճառով կարևոր է ճանաչել նման ախտանշանները, հատկապես եթե ունեք սիրտանոթային համակարգի խնդիրներ։ Սրտային անբավարարությունը բնորոշվում է մի վիճակով, երբ սիրտն անկարող է իրականացնել օրգանիզմի կարիքներին համապատասխան արյան շրջանառություն։ Սրտային անբավարարության նշաններն ու ախտանշանները սովորաբար ներառում են՝ •հևոց •հոգնածություն •ոտքերի այտուց Հևոցը սովորաբար խորանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ, պառկած դիրքում և կարող է մարդուն արթնացնել գիշերվա ընթացքում։ Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը նույնպես բնորոշ նշան է։ Կրծքավանդակի ցավը, այդ թվում և կրծքային հեղձուկը, սովորաբար չեն առաջանում սրտային անբավարարության պատճառով։ Հաճախ հանդիպող պատճառներից են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում սրտամկանի ինֆարկտը, բարձր զարկերակային ճնշումը, նախասրտերի շողացումը (ֆիբրիլյացիան), սրտի փականային հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, տարբեր ինֆեկցիաները և կարդիոմիոպաթիան։ Սրանք բերում են սրտային անբավարարության՝ փոփոխելով սրտի կառուցվածքը կամ ֆունկցիան։ Սիրտանոթային համակարգի խնդիրների մասին հուշող ամենատարածված ախտանշաններն են •Ցանկացած տեսակի ցավ կրծքավանդակի շրջանում •Շնչարգելություն, հևոց, օդի պակասի զգացում •Սրտի ռիթմիկ աշխատանքի վատթարացում •Անոթազարկի արագացված կամ շատ դանդաղ աշխատանք •Զարկերակային ճնշման 130/80 նիշից պարբերական բարձրացումներ և 90/60 նիշից անկումներ •Ոտքերի այտուցվածություն։ Ժամանակին բժշկին դիմելը վճռորոշ դեր ունի սրտային հիվանդությունների կանխման և բուժման գործում։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը կարող են փրկել կյանք։ Այդ նպատակով լավագույն ընտրությունը Դալիմեդ բժշկական կենտրոնն է՝ իր բարձրակարգ մասնագետներով և նորագույն սարքավորումներով։
Ֆերիտին
29 Մայիս 2025
Ֆերիտինը հայտնի է որպես երկաթը պահեստավորող սպիտակուց։ Այն հիմնականում հանդիպում է լյարդում, փայծաղում, մկաններում, ոսկրածուծում և միայն փոքր մասն է հանդիպում արյան մեջ։ Ֆերիտինի հիմնական գործառույթներն են՝1.երկաթի պահեստավորումը իր կենսամատչելի տեսքով: 2.բջիջների պաշտպանությունը երկաթի տոքսիկ ազդեցությունից: Արյան շիճուկում ֆերիտինի քանակը խոսում է օրգանիզմում երկաթի պաշարների մասին: ֆերիտինը երկաթի անբավարարությունը վաղ փուլում հայտնաբերելու զգայուն միջոց է: ֆերիտինի մակարդակի նվազումը դիտվում է հետևալ վիճակների դեպքում՝•երկաթ-դեֆիցիտային անեմիա •արյան կորուստ •երկաթի յուրացման խանգարումներ •տրանսֆերինի անբավարարություն •ֆերիտինի պահանջարկի աճի արդյունք (օրինակ՝ հղիություն) Ֆերիտինի ցածր մակարդակի ախտանիշներն են՝•թուլություն,հոգնածություն •գլխապտույտներ, գլխացավեր •գունատ մաշկ •շնչառության դժվարացում •արագացած սրտխփոց •լեզվի այրոց կամ ցավ •ոչ սննդային ապրանքների, ինչպիսիք են սառույցը, կավիճը կամ հողը, ուտելու ցանկություն •խշշոց ականջներում •ոտքերի ցավ •փխրուն եղունգներ •մազերի կորուստ ֆերիտինի մակարդակի բարձրացումը դիտվում է հետևյալ վիճակների դեպքում՝•հեմոքրոմատոզ •հեմոլիտիկ անեմիա •սիդերոբլաստային անեմիա •բազմակի արյան փոխներարկումներ Ֆերիտինի բարձր մակարդակի բարձրացման այլ դեպքեր` վարակներ, սուր կամ քրոնիկ բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ալկոհոլային կամ վիրուսային հեպատիտներ, լյարդի հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն: Ֆերիտինի բարձր մակարդակի ախտանիշներն են՝ •թուլություն,հոգնածություն •ցավ հոդերում, հատկապես ծնկների և ձեռքերի շրջանում •որովայնային ցավ •կրծքավանդակի ցավ •մաշկը՝ մոխրագույն, մետաղական կամ բրոնզե երանգով •մարմնի մազերի կորուստ •ցածր լիբիդո կամ էրեկտիլ դիսֆունկցիա •անբացատրելի քաշի կորուստ •տրամադրության տատանումներ, դեպրեսիա կամ անհանգստություն Պացիենտի նախապատրաստում Նմուշառումից 12 ժամ առաջ մի ընդունեք մուլտիվիտամիններ կամ կենսաբանական հավելումներ, որոնք պարունակում են բիոտին (վիտամին B7), որը սովորաբար պարունակվում է մազերի, մաշկի և եղունգների համար նախատեսված հավելումներում և մուլտիվիտամիններում: Նմուշառում՝ Երակային արյուն:Պատասխանի տրման ժամկետ՝ Նույն օրը:Արյան ֆերիտինի չափումը կարևոր քայլ է ձեր առողջական վիճակը գնահատելու և հնարավոր խնդիրները վաղ փուլում բացահայտելու համար։ Ընտրեք Դալիմեդ բժշկական կենտրոնը՝ ճշգրիտ և արագ հետազոտության համար:
Նևրոզ
29 Մայիս 2025
Նևրոզը հոգեկան խանգարումների խմբի կոլեկտիվ անվանումն է, որոնք բնութագրվում են հուզական և մտավոր խանգարումներով՝ առանց իրականության հետ կապը կորցնելու: Սա խանգարում է, որի դեպքում մարդը գիտակցում է իր խնդիրները, տառապում է դրանցից, բայց պահպանում է քննադատական վերաբերմունք իր վիճակի նկատմամբ: Ի տարբերություն հոգեկան խանգարումների, նևրոզները չեն առաջացնում անհատականության խորը փոփոխություններ և աշխարհի ընկալման աղավաղում:Նևրոզների պատճառները •Հոգեբանական տրավմա- բռնության փորձ, սիրելիների կորուստ, ամուսնալուծություն, քրոնիկ սթրես •Հոգե-հուզական գերբեռնվածություն- երկարատև սթրես աշխատանքի, դպրոցի կամ ընտանիքի համար •Ներքին հակամարտություններ- օրինակ՝ ցանկությունների և բարոյական սկզբունքների միջև հակասություն: •Քրոնիկ հիվանդություններ •Անհատականության գծեր - անհանգստություն, կասկածամտություն, զգայունության բարձրացում Նևրոզների հիմնական տեսակները 1.Անհանգստություն կամ ընդհանրացված նևրոզ- բնութագրվում է անհանգստության, խուճապի, հուզական լարվածության, խնդրի կախազգացման անընդհատ զգացողությամբ: Կարող է ուղեկցվել սոմատիկ դրսևորումներով` տախիկարդիա, դող, քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն: 2.Հիստերիկ նևրոզ կամ հիստերիկ անձի խանգարում- դրսևորվում է ցուցադրական վարքագծով, զգացմունքները չափազանցնելու հակումով, հուզական անկայունությամբ: Հնարավոր են խոսքի և շարժման խանգարումներ, երևակայական կաթվածահարություն, ուշագնացություն։ 3.Նևրաստենիա կամ ասթենիկ նևրոզ- գերակշռում են դյուրագրգռությունը, հոգնածությունը, գլխացավերը, անքնությունը։ Հաճախ զարգանում է քրոնիկ սթրեսի ֆոնին։ 4.Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում կամ օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզ- դրսևորվում է կպչուն մտքերով, վախերով և գործողություններով, որոնք մարդը համարում է աբսուրդ, բայց չի կարողանում դադարեցնել։ 5.Ֆոբիկ խանգարումներ Նևրոզի ախտանիշներ •Մշտական անհանգստություն և անհանգստություն •Քնի խանգարումներ (անքնություն, մակերեսային քուն, մղձավանջներ) •Հոգնածություն և դյուրագրգռություն •Արցունքաբերություն, տրամադրության հանկարծակի փոփոխություններ •Կենտրոնացման նվազում •Սոմատիկ գանգատներ (գլխացավեր, սրտի ցավ, մարսողական խանգարումներ) •Օբսեսիվ մտքեր կամ գործողություններ Նևրոզի բուժում Նևրոզների բուժումը պահանջում է համալիր մոտեցում և ընտրվում է անհատապես՝ կախված խանգարման ձևից, ախտանիշների ծանրությունից և հիվանդի ընդհանուր վիճակից։ Հիմնական մեթոդներն են՝ •Հոգեթերապիա •Դեղորայքային բուժում •Կենսակերպի կառավարում •Ինքնակարգավորման հմտությունների ձևավորում •Ընտանեկան կամ խմբային թերապիա Մասնագետի մոտ վաղաժամ ուղեգրումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը և օգնում է խուսափել բարդություններից։ Կանխարգելում • Հուզական ինտելեկտի և ինքնակարգավորման հմտությունների զարգացում • Հակամարտությունների և սթրեսի հետ գործ ունենալու ունակություն • Առողջ ապրելակերպի պահպանում«Դալիմեդ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկները պատրաստ են օգնել ձեզ հաղթահարել նևրոզը և վերադառնալ լիարժեք, ներդաշնակ կյանքի։ Մի հետաձգեք ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելը. գրանցվեք խորհրդատվության՝ այսօր։
Ատոպիկ դերմատիտ
26 Մայիս 2025
Ատոպիկ դերմատիտը (ատոպիկ մաշկաբորբ) մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է չորությամբ, քորով և կարմրությամբ։ Այն հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում և համարվում է ամենատարածված մաշկաբորբերից մեկը։ Հիվանդությունն ընթանում է ալիքաձև՝ սրացումներով և հանդարտման փուլերով։ Ատոպիկ դերմատիտով անձանց մոտ մաշկը չունի բավարար պաշտպանիչ պատնեշ և ավելի խոցելի է արտաքին գրգռիչների նկատմամբ։ Բացի մաշկային ախտանիշներից, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է այլ ատոպիկ վիճակներով, օրինակ՝ ալերգիկ ռինիտով կամ բրոնխիալ ասթմայով։ Ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառները՝ 1.Ժառանգական նախատրամադրվածություն Եթե ծնողներից մեկը ունի ատոպիկ մաշաբորբ, երեխայի մոտ հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն մեծանում է: 2.Բորբոքային իմունային պատասխան Ատոպիկ մաշկաբորբի դեպքում իմունային համակարգը չափազանց ակտիվ է արձագանքում նույնիսկ չնչին գրգռիչներին՝ առաջացնելով բորբոքում։ 3.Շրջակա միջավայրի գործոններ Ցուրտ կամ չոր կլիման, քիմիական նյութեր պարունակող խնամքի միջոցները, սթրեսը կարող են սրել կամ հրահրել ատոպիկ մաշկաբորբի դրսևորումը։ Ատոպիկ դերմատիտի հիմնական ախտանիշներն են․ •Քոր, որը կարող է լինել չափազանց ուժեղ, հատկապես գիշերները •Մաշկի չորություն և թեփոտում •Կարմիր բծեր •Ճաքեր, վերքեր՝ քորելու արդյունքում •Մաշկի որքինացում, արտահայտված մաշկային պատկեր Ատոպիկ դերմատիտի բուժման մոտեցումները Բացի ֆիզիկական անհանգստությունից, հիվանդությունն ազդում է նաև մարդու կյանքի որակի վրա։ Քորը խանգարում է քունը, իսկ մաշկի տեսքը՝ սոցիալական անհարմարություններ է առաջացնում: Թեև ատոպիկ մաշկաբորբը չի բուժվում ամբողջությամբ, ճիշտ խնամքը և բուժումը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը և կանխել սրացումները։ 1.Մաշկի խոնավացում Խոնավացնող միջոցները պետք է օգտագործվեն օրական մի քանի անգամ, հատկապես լոգանքից հետո։ Ցանկալի է ընտրել հիպոալերգեն, բույր չունեցող կրեմներ և բալզամներ։ Խոնավացնող խնամքը ոչ միայն նվազեցնում է չորությունը, այլ նաև օգնում է վերականգնել մաշկի պաշտպանիչ պատնեշը։ Պետք է խուսափել ալկոհոլ, սուլֆատներ կամ կոնսերվանտներ պարունակող մաշկի խնամքի միջոցներից։ 2.Դեղորայքային բուժում Նշանակվում են տեղային կորտիկոստերոիդներ բորբոքման բուժման համար։ Քորը մեղմացնելու նպատակով հաճախ օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցներ: Ինչպե՞ս կանխարգելել ատոպիկ դերմատիտի սրացումները՝ •Սահմանափակել լոգանքի տևողությունը՝ մինչև 10 րոպե և խուսափել շատ տաք ջրով լոգանք ընդունելուց •Հագնել բամբակյա հագուստ՝ խուսափելով սինթետիկ կամ բրդյա հագուստից •Սննդային օրագիր վարել՝ որոշելու, թե որոնք են հնարավոր ալերգենները •Խոնավացնել մաշկը օրական 2-3 անգամ: Ատոպիկ դերմատիտը երեխաների մոտ: Երեխաների մոտ այս վիճակը հաճախ հայտնաբերվում է կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում։ Քորն ու գրգռվածությունը կարող են խանգարել քունը և ազդել երեխայի վարքի վրա։ Ծնողների համար կարևոր է հետևել խնամքի կանոններին և համագործակցել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի հետ՝ ճիշտ բուժման ծրագիր կազմելու համար։ Ատոպիկ դերմատիտը քրոնիկ հիվանդություն է, սակայն ճիշտ մոտեցմամբ հնարավոր է լիարժեք վերահսկել դրա դրսևորումները։ Խնամքի ռեժիմը, առողջ սննդակարգը, սթրեսի կառավարումը և մասնագետի կողմից վերահսկողությունը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել