Դալիմեդ բժշկական կենտրոնում փորձառու բժիշկ-մանկաբույժները ամբուլատոր պայմաններում կատարում են խորհրդատվություններ մանկաբուժական տարբեր պրոֆիլներով : Ախտորոշում կատարելուց հետո նշանակվում է համապատասխան բուժում բժշկի հսկողությունով:
Գործում են հետևյալ մանկաբուժական ծառայությունները`
• Մանկահասակ երեխաների առողջության հսկողություն
• Նորածնային շրջանի հսկողություն
• Հիվանդությունների ախտորոշում, բուժում
• Կրծքով և կաթնախառնուրդով կերակրման խորհրդատվություն
• Հավելյալ սնուցման և դրա հետ կապված խնդիրների խորհրդատվություն
• Ինչպես նաև կատարվում են տնային այցեր
Կլինիկան զբաղվում է մանկաբուժական պրոֆիլի այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են`
• Սուր շնչառական վարակներ
• Մարսողական համակարգի հիվանդություններ
• Տենդով ուղեկցվող հիվանդություններ ու վիճակներ
• Ալերգիկ հիվանդություններ
• Աճի խանգարումներ և այլն
Իսկ գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան կապահովի փոքրիկ այցելուներին անհրաժեշտ հետազոտությունների ողջ ծավալը, որը հնարավոր է իրականացնել խորհրդատվությունից անմիջապես հետո` կարճ ժամանակահատվածում ստանալով հավաստի պատասխաններ:
Check-up
Ծառայություն
• Սկզբնական խորհրդատվություն՝ նշանակումով
• Կրկնակի այց
Լաբորատոր հետազոտություններ
• Արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով
• Վիտամին Դ
• Ֆերիտին
Զեղչված արժեքը 36.000 դրամ
Check-up
Ծառայություն
• Առաջնային խորհրդատվություն
• Որովայնի ՈՒՁՀ
• Կրկնակի այց
Լաբորատոր հետազոտություններ
• Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով
• Մեզի ընդհանուր քննություն
• ԱԼՏ
• ԱՍՏ
• Կրեատինին
• Վիտամին Դ
• Ֆերիտին
• Վիտամին Բ12
• Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ
Զեղչված արժեքը՝ 62.000 դրամ
Մասնագետներ