Ամենից Ամենա - Դալիմեդ  Բժշկական Կենտրոն

Ամենից Ամենա - Դալիմեդ Բժշկական Կենտրոն

Ամենից Ամենա - Դալիմեդ Բժշկական Կենտրոն
Ի՞նչ է իսուլինը
14 Ապրիլ 2025
Ընդհանուր տեղեկություն Ինսուլինը պեպտիդային հորմոն է, որը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների կողմից: Այն գլյուկոզայի մետաբոլիզմը կարգավորող կարևորագույն հորմոն է, ինչպես նաև մասնակցում է սպիտակուցների սինթեզին և տրիգլիցերիդների պահեստավորմանը: 1-ին տիպի շաքարային դիաբետն (ինսուլինակախյալ շաքարային դիաբետ) առաջանում է ինսուլինի անբավարարությունից՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող կղզյակների (բետա) բջիջների ոչնչացման հետևանքով։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը (ոչ ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ) բնութագրվում է ինսուլինի նկատմամբ կայունությամբ (ինսուլինի ռեզիստենտություն): Ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ուռուցքներ (ինսուլինոմա) ունեցող հիվանդների մոտ ինսուլինի մակարդակը կարող է աճել: Արյան մեջ ինսուլինի կոնցենտրացիայի ավելացումը կոչվում է հիպերինսուլինեմիա: Այս դեպքում արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը կտրուկ նվազում է, ինչը կարող է հանգեցնել հիպոգլիկեմիկ կոմայի և նույնիսկ մահվան, քանի որ ուղեղի գործունեությունը ուղղակիորեն կախված է գլյուկոզայի կոնցենտրացիայից: Հետևաբար, շատ կարևոր է վերահսկել գլյուկոզայի մակարդակը, երբ պարենտերալ կերպով կիրառում են ինսուլին և շաքարային դիաբետի բուժման համար օգտագործվող այլ դեղամիջոցներ:
Մարդու քորիոնիկ գոնադոտրոպին
14 Ապրիլ 2025
Ընդհանուր տեղեկությունՄարդու քորիոնիկ գոնադոտրոպինը (hCG) գլիկոպրոտեինային հորմոն է որը կազմված է երկու ենթամիավորներից՝ α- և β-շղթաներից: Սպիտակուցը արտադրվում է տրոֆոբլաստի (բլաստոցիստի արտաքին բջիջներից կազմված շերտ,որն անհրաժեշտ է իմպլանտացիայի համար) կողմից; այն ծառայում է դեղին մարմնի պահպանմանը հղիության առաջին շաբաթների ընթացքում և խթանում է պրոգեստերոնի արտադրությունը: Ենթադրվում է, որ այն մասնակցում է պտղի սեռական տարբերակման գործընթացներին: Հղի կանանց շիճուկը հիմնականում պարունակում է ինտակտ hCG: Այնուամենայնիվ, քիչ քանակությամբ ազատ α- և β ենթամիավորները նույնպես շրջանառվում են արյան մեջ: Կենսաբանորեն ակտիվ է միայն ինտակտ հորմոնը։
Հազ
02 Ապրիլ 2025
Հազը բնական ռեֆլեքս է, որն օգնում է ձեր մարմնին մաքրել գրգռիչները կոկորդից և թոքերից: Երբեմն հազը բնականոն է և առողջարար: Այնուամենայնիվ, հազը, որը տևում է շաբաթներ կամ առաջացնում է անգույն կամ արյունոտ լորձ, կարող է վկայել բժշկական խնդրի մասին: Հազը դասակարգվում է որպես «սուր», եթե դրանք տևում են երեք շաբաթից պակաս, և «քրոնիկ», եթե դրանք շարունակվում են ավելի քան ութ շաբաթ մեծահասակների մոտ կամ չորս շաբաթ երեխաների մոտ:Հազի ընդհանուր պատճառները Շատ բաներ կարող են առաջացնել հազ, այդ թվում՝ Գրգռիչներ կամ ալերգեններ • Ծուխը. • Ուժեղ բույրեր. • Բորբոսը. • Փոշի. • Կենդանիների թեփը. • Լորձ. • Որոշ դեղամիջոցներ: Պայմաններ, որոնք առաջացնում են սուր կամ կարճատև հազ • Մրսածություն. • Գրիպ. • Սուր բրոնխիտ կամ բրոնխիոլիտ. • Սինուսիտ. • Թոքաբորբ. • Սուր ալերգիկ ռեակցիա • Կապույտ հազ. • Ասթմա. • Ալերգիա. • Երկրորդական կամ երրորդական ծխի ազդեցություն:
ՈՒլտրաձայնային հետազոտություն
01 Ապրիլ 2025
ՈՒլտրաձայնային հետազոտությունը բժշկական պրոցեդուրա է, որի ժամանակ օգտագործվում են բարձր հաճախականության ձայնային ալիքներ, մարմնի ներսից իրական ժամանակում պատկերներ ստանալու համար:Տվյալ ձայնային ալիքները անվնաս են և չեն ներառում ճառագայթում, ինչը ուլտրաձայնը դարձնում է հղիության ընթացքում զարգացող պտղի մոնիտորինգի նախընտրելի մեթոդ, ի տարբերություն ռենտգենյան կամ CT սկանավորման: ՈՒլտրաձայնային սկանավորումն օգտագործվում է մեր մարմնի ներքին կառուցվածքների, օրգանների, օրգան համակարգերի, մկանների, ջլերի, փոփոխված ավշահանգույցների կամ արգանդի խոռոչում գտնվող պտղի պատկերը ստանալու համար: ՈՒլտրաձայնային հետազոտության պատճառները կարող են ներառել. •Ցավը, նորագոյացությունների կասկածը, լեղապարկում, երիկամներում քարերի առկայության կասկածը, սրտխառնոցը, բերանում դառնահամը, աղիների փքվածությունը, մաշկի, լորձաթաղանթների դեղնությունը, երկարատև արյունահոսությունները արգանդից, կլման ակտի խանգարումները, նյարդային դյուրագրգիռ վիճակը, սրտխփոցը, երկարատև ջերմելը և այլն: •Բժշկական մոնիտորինգ •Տարբեր բժշկական պրոցեդուրաների մասնակցությունը •Հղիության ընթացքում պտղի զարգացման ստուգում

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել