Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտությունները Դալիմեդ բժշկական կենտրոնում իրականացվում է նոր սերնդի SIUI SR-2300 նոր թվային ռենտգեն սարքով, որը թույլ է տալիս կատարել շնչառական, հենաշարժական,ոսկրահոդային համակարգերի և քթի հարակից խոռոչների լայնածավալ հետազոտություններ:
Այս սարքերով հնարավոր է ստանալ բարձրորակ պատկերներ`իջեցնելով ճառագայթման աստիճանը:
Հաջորդ առավելությունը հետազոտության արագությունն է: Սարքը լինելով թվային, հնարավորություն է տալիս ստացված հետազոտության ինֆորմացիան կրիչների վրա տեղափոխելու և հիվանդի տվյալները արխիվացնելու: