Նյարդաբանական ծառայություն
Դալիմեդ բժշկական կենտրոնում գործում է նյարդաբանական ծառայություն, որն իրականացնում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժման կազմակերպում միջազգային ընդունված պրոտոկոլներով: Նյարդաբանին պետք է դիմել հետևյալ գանգատների և հիվանդութունների դեպքում`
• Գլխացավեր
- Առաջնային (լարվածության գլխացավ, միգրեն, կլաստերային գլխացավեր)
- Երկրորդային գլխացավեր
• Գլխապտույտ
• Վերին և ստորին վերջույթներում թուլություն, թմրածություն
• Հիշողության վատացում, կորուստ
• Քնի խանգարում
• Գլխուղեղի անոթային հիվանդություններ
• Ինսուլտների կանխարգելում, բուժում
• Ողնաշարի դիստրոֆիկ, դեգեներատիվ հիվանդություններ (պրոտրուզիաներ, ճողվածքներ)
• ԿՆՀ-ի դեմիելինիզացնող հիվանդություններ, ցրված սկլերոզ
• Նյարդամկանային հիվանդություններ
Գնացուցակ
Մասնագետներ