Թերապևտիկ ծառայություն
Թերապևտը կամ ընտանեկան բժիշկը զբաղվում է հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ` միաժամանակ պարզաբանելով դրանց առաջացման մեխանիզմները:Բուժառուի կողմից թերապևտին ներկայացվող գանգատները բազմազան են և կարող են հանդես գալ տարբեր օրգան համակարգերի ախտահարման դրսևորումներ: ԵՎ միայն իրազեկ թերապևտը այդ գանգատներից ելնելով կօգնի ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, ընտրել բուժման համար օպտիմալ տարբերակ և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բժիշկ մասնագետի մոտ: Dalimed բժշկական կենտրոնի բարձր որակավորում և փորձառություն ունեցող թերապևտները առաջարկում են միջազգային ուղեցույցներին համապատասխան խորհրդատվություն, արդյունավետ և լիարժեք բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում`
• Սուր և խրոնիկ շնչառական հիվանդություններ (թոքաբորբ, սուր և խրոնիկ բրոնխիտ,թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բթոնխիալ ասթմա, սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաներ)
• Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (սուր և խրոնիկ գաստրիտ, խրոնիկ պանկրեատիտ, ստամոքսի խոցային հիվանդություն, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն)
• Լյարդի և լեղուղիների հիվանդություններ
• Արյան համակարգի հիվանդություններ (հեմոռագիկ դիաթեզ,լեյկոզներ, անեմիաներ)
• Համակարգային և աուտոիմուն հիվանդություններ
• Խրոնիկ հոգնածության սինդրոմ
• Զարկերակային հիպերտենզիա
• Ալերգիաներ(սննդային,դեղորայքային, տոքսիկ)
• Երիկամային մի շարք հիվանդություններ
• Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ