Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Դալիմեդ ԲԿ-ում մազահեռացումը կատարվում է ալեքսանդրիտային մազահեռացման
DEKA Motus AX իտալական սարքավորման միջոցով: Ալեքսանդրիտ լազերը իր հատկությունների շնորհիվ լիովին ապացուցել է մազահեռացման իր բացարձակ արդյունավետությունը: MOTUS AX սարքում ներդրված տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունավետ կերպով աշխատել մաշկի և մազի ցանկացած ֆոտոտիպի, այդ թվում նաև բաց գույն ունեցող մազերի հետ:
Իրականում, ոչ մի այլ տեսակի լազերային սարք ի վիճակի չէ համատեղել լազերային էներգիայի արդյունավետ կլանումը մելանինի միջոցով` 755 նմ ալիքի երկարության վրա, բարձր գագաթնակետային հզորությունը (ավելի քան 6000 ՎՏ) և իմպուլսի կարճ տևողություն ընտրելու ունակությունը (մինչև 2 us):
Moveo տեխնոլոգիան թույլ է տալիս հեռացնել անցանկալի մազերը նոր մեթոդով, որն ավելի պարզ, արագ, անվտանգ, արդյունավետ,անցավ է և հարմար մուգ մաշկի ֆոտոտիպերի համար ևս:
Քանի որ մազածածկույթն ունի աճման փուլեր, ուստի մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճման փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30 %-ը:
Այդ է պատճառը, որ մեկ այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, ըստ այդմ էլ տարբեր է նաև մազահեռացմանն անհրաժեշտ այցերի քանակը:
Ցանկալի արդյունքի հասնելու համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում քիչ ավելի`կապված մազերի աճման փուլերի հետ: