Սրտաբանի խորհրդատվությունը կարևոր է ոչ միայն արդեն առկա խնդիրների դեպքում, այլև սրտի առողջությունը կանխարգելիչ նպատակով գնահատելու համար։ Կան մի շարք նշաններ և ռիսկային գործոններ, որոնց առկայության դեպքում բժիշկի այցելությունը պետք չէ հետաձգել։
Սրտաբանի դիմելու հիմնական ցուցումները
1. Կրծքավանդակի ցավ կամ սեղմվածություն
Հատկապես, եթե ցավը ճառագայթում է դեպի թևեր, վիզ կամ մեջք։
2. Հևոց կամ շնչառության դժվարություն
Նույնիսկ փոքր ֆիզիկական ակտիվությունից հետո։
3. Արագ կամ անկանոն սրտի զարկեր
Սրտխփոցներ, հևոց կամ ուժեղացված սրտի զարկեր։
4. Բարձր արյան ճնշում
Եթե ճնշումը մշտապես բարձր է և դեղորայքը բավարար արդյունք չի տալիս։
5. Ընտանեկան պատմություն
Եթե մոտ բարեկամներից որևէ մեկը երիտասարդ տարիքից ունեցել է սրտի հիվանդություն։
6. Շաքարային դիաբետ
Դիաբետը զգալիորեն բարձրացնում է սրտի հիվանդության առաջացման ռիսկը։
7. Բարձր խոլեստերինի մակարդակ (հիպերխոլեստերինեմիա)
Եթե արյան մեջ խոլեստերինը բարձր է։
8. Ոտքերի այտուցվածություն և հևոց
Կարող են վկայել սրտի անբավարարության մասին։
Կանխարգելում և բուժում
Կանխարգելման հիմնական նպատակը սրտի հիվանդությունների զարգացումը կանխելն է և ռիսկի գործոնների նվազեցումը։ Իսկ բուժումը վերաբերում է արդեն առաջացած խնդիրների վերացմանը և կառավարմանը։
Սրտամկանի ինֆարկտ
Սրտամկանի ինֆարկտը զարգանում է, երբ սրտի որոշ հատվածում արյան հոսքը նվազում է կամ ամբողջությամբ դադարում՝ առաջացնելով սրտամկանի վնասում։
Ամենահաճախ դիտվող ախտանիշը կրծքավանդակի ցավն է կամ անհարմարության զգացումը սրտի շրջանում, որը կարող է ճառագայթել դեպի ուս, ձեռք, թիակ, պարանոց կամ ծնոտ։
Այլ հնարավոր ախտանիշներ են.
• շնչարգելություն,
• սրտխառնոց,
• արտահայտված թուլություն,
• սառը քրտինք,
• հոգնածության զգացում։
Ինչ անել
Ինքնաբուժությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է և կարող է հանգեցնել ծանր հետևանքների։