Վիտամին B12-ի դեֆիցիտ. փոքր ախտանիշներ, որոնք կարող են վերածվել մեծ խնդիրների
Մշտական հոգնածության զգացումը, մոռացկոտություն կամ ձեռքերում ու ոտքերում ծակծկոցներ նկատելը կարող են թվալ սթրեսի կամ զբաղված կենսակերպի սովորական նշաններ: Այնուամենայնիվ, այս ախտանիշները երբեմն կարող են մատնանշել վիտամին B12-ի դեֆիցիտ՝ տարածված մի վիճակ, որը հաճախ զարգանում է դանդաղ և աննկատ է մնում այնքան ժամանակ, մինչև չի սկսում ազդել առօրյա կյանքի վրա:
Ի՞նչ է վիտամին B12-ի դեֆիցիտը:
Վիտամին B12-ի դեֆիցիտն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը չունի բավարար քանակությամբ վիտամին B12՝ պատշաճ գործելու համար: Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ մարդը բավարար քանակությամբ վիտամին չի սպառում, բայց ավելի հաճախ այն զարգանում է, որովհետև օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն ներծծել այն: Քանի որ լյարդը կուտակում է վիտամին B12-ը, կարող են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անցնել, մինչև ախտանիշների ի հայտ գալը: Հետևաբար, շատերն ապրում են այս խնդրով՝ չգիտակցելով, որ իրենց բոլոր գանգատների հիմքում ընկած է նույն պատճառը։
Վաղ նշաններ, որոնք հեշտ է անտեսել
Առաջին ախտանիշները հաճախ թեթև են լինում և ժամանակի ընթացքում կարող են աստիճանաբար ավելի նկատելի դառնալ: Ընդհանուր նշանները ներառում են՝
• Մշտական հոգնածություն կամ թուլություն
• Կենտրոնանալու դժվարություն կամ «մտքի պղտորում»
• Ծակծկոց կամ թմրածություն ձեռքերում և ոտքերում
• Գլխապտույտ կամ թեթևության զգացում գլխում
• Գունատ մաշկ
• Հևոց ֆիզիկական ակտիվության ժամանակ
Քանի որ այս ախտանիշները կարող են առաջանալ բազմաթիվ տարբեր հիվանդությունների պատճառով, վիտամին B12-ի դեֆիցիտը հաճախ հայտնաբերվում է միայն արյան հետազոտություններ կատարելուց հետո:
Ովքե՞ր են գտնվում բարձր ռիսկի խմբում:
Չնայած դեֆիցիտ կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, որոշ մարդիկ ավելի հավանական է, որ ունենան վիտամին B12-ի ցածր մակարդակ, այդ թվում՝
• Տարեցներրը
• Բուսակերները և վեգանները
• Մարսողական խանգարումներ ունեցող մարդիկ, որոնք ազդում են սննդանյութերի ներծծման վրա
• Այն անձինք, ովքեր ենթարկվել են ստամոքսի կամ աղիքների վիրահատության
• Ստամոքսի այրոցի կամ շաքարային դիաբետի դեմ երկարատև դեղորայք ընդունող անձինք
Այս ռիսկի գործոնների իմացությունը կարող է օգնել հայտնաբերել խնդիրը նախքան բարդությունների զարգացումը:
Ինչու՞ է կարևոր վաղ ախտորոշումը:
Վիտամին B12-ի դեֆիցիտը միայն էներգիայի պակասով չի սահմանափակվում: Եթե այն չբուժվի, կարող է առաջացնել անեմիա (սակավարյունություն), հավասարակշռության խնդիրներ, նյարդերի վնասում, հիշողության թուլացում և տրամադրության անկումներ: Չնայած բուժումից հետո շատ ախտանիշներ բարելավվում են, նյարդերի վնասումը կարող է դառնալ մշտական (անվերականգնելի), եթե դեֆիցիտը տևի չափազանց երկար: Բարեբախտաբար, հիվանդության ախտորոշումը բավականին պարզ է: Վիտամին B12-ի մակարդակը որոշվում է արյան լաբորատոր հետազոտությամբ, իսկ առանձին դեպքերում հիմնական պատճառը հայտնաբերելու համար նշանակվում են լրացուցիչ թեստեր:
Կարո՞ղ է արդյոք վիտամին B12-ի դեֆիցիտը բուժվել: