Հոդերի ՈՒՁՀ

Հոդերի ՈՒՁՀ

Հոդերի ՈՒՁՀ
Ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ ախտորոշման մեթոդ է, որն օգտագործում է ձայնային ալիքներ՝ մարմնի ներքին կառուցվածքների պատկերները ստեղծելու համար: Այս մեթոդը սովորաբար կոչվում է սոնոգրաֆիա: Ուլտրաձայնը անվտանգ է, քանի որ չի օգտագործում ճառագայթ: Այն տրամադրում է պատկերներ իրական ժամանակում, որոնք ցույց են տալիս օրգանների և հյուսվածքների կառուցվածքը և շարժումը, ներառյալ արյան հոսքը անոթներու:
Ոսկրամկանային համակարգի վրա կիրառելիս ուլտրաձայնային պատկերները բացահայտում են ամբողջ մարմնի մկանների, ջլերի, կապանների, հոդերի, նյարդերի և այլ փափուկ հյուսվածքների մանրամասն նկարները:

Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային պատկերումը ներառում է.

• Ջիլային պատռվածքների կամ տենդինիտի ախտորոշում:
• Մկանների պատռվածքների կամ հեղուկի կուտակման հայտնաբերում:
• Կապանների ճեղքվածքների կամ պատռվածքների հայտնաբերում:
• Հոդերի բորբոքման կամ հեղուկի կուտակման ախտորոշում:
• Ռևմաթոիդ արթրիտի վաղ նշանների հայտնաբերում:
• Նյարդերի սեղմման ախտորոշում, ինչպիսին է կարպալ թունելի համախտանիշը:
• Փափուկ հյուսվածքների բարորակ կամ չարորակ ուռուցքների հայտնաբերում:
• Փափուկ հյուսվածքներում օտար մարմինների այտնաբերում, ինչպիսիք են բեկորները կամ ապակին:

Ինչպես է կատարվում հետազոտությունը.

Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային հետազոտության համար հիվանդին կարող են խնդրել նստել հետազոտական սեղանի կամ պտտվող աթոռի վրա, ինչպես նաև ընդունել պառկած դիրք: Ճառագայթաբանը կարող է խնդրել ձեզ շարժել հետազոտվող վերջույթը կամ կարող է օգնել շարժել այն՝ գնահատելու հետազոտվող հոդը, մկանները, կապանները կամ ջիլը:

Ինչ սպասել հետազոտության ընթացքում և հետո.

Ուլտրաձայնային հետազոտությունները սովորաբար անցավ են և արագ: Ոսկրամկանային համակարգի ուլտրաձայնային հետազոտությունը սովորաբար տևում է 15-ից 30 րոպե, չնայած երբեմն այն կարող է ավելի երկար տևել: Դուք սովորաբար կարող եք վերադառնալ բնականոն գործունեությունը հետազոտության ավարտից հետո:
Դալիմեդ բժշկական կենտրունում ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են գերժամանակակից

Canon Aplio a 450

ուլտրաձայնային սկաների միջոցով, փորձառու մասնագետների կողմից:

Նյարդային հիվանդություններ
30 Ապրիլ 2025
Նյարդային հիվանդությունները շատ տարածված են բնակչության մեջ, դրանք բազմաթիվ են, կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հանդիպում են առավել հաճախ: Գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման հետ ավելանում են սթրեսային իրավիճակները, լարվածոիւթյունը մարդկանց մեջ, որն էլ իր հերթին հանգեցնում է զանազան նյարդաբանկան հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են` նևրոզները, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումները, որն էլ օրգանիզմում է նյութափոխանակության խանգարման պայմաններում` խոլեստերինի, արյան մակարդելության բարձրացման դեպքում պատճառ է հանդիսանում ուղեղի արյան շրջանառության սուր կամ քրոնիկ խանգարումների և պահանջվում է առավել երկարատև, հետևողական բուժում: Հաճախ հանդիպող հիվանդություններից են նաև ողնաշարի տարբեր հատվածներում միջողային սկավառակների ճողվածքները, որոնք ֆիզիկական գերծանրաբեռնվածության և նյութափոխանակությա խանգարման հետևանք են և սեղմելով նյարդարամատներին առաջացնում են վերին և ստորին վերջույթներում սուր ցավեր, թուլություն, թմրածություն: Գլխացավերի տեսակներից է միգրենը, որը համարվում է նյարդային համակարգի հաճախակի հանդիպող հիվանդություններից մեկը։ Միգրենը ընթանում է նոպայաձև, գլխացավերը միգրենի ժամանակ պուլսացվող բնույթի են՝ միջին կամ բարձր ինտենսիվությամբ: Տեղակայվում է գլխի աջ կամ ձախ հատվածում, ուղեկցվում սրտխառնոցով, երբեմն փսխումներով, լոսավախությամբ, ձայնավախությամբ։ Միգրենով տառապող հիվանդները խուսափում են շատ լուսավոր և աղմկոտ վայրերում երկար գտնվելուց: Միգրենը շատ հաճախ հանդիպում է կանանց մոտ: Նոպաների առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, դրանք են՝ •քնի պակաս կամ ավելցուկ •սթրես •քաղց •մի շարք մթերքներ (օր.՝ շոկոլադ, կարմիր գինի, ընդեղեն…) •դաշտանային ցիկլ Գլխապտույտներ Գլխապտույտները նյարդաբանական հաճախակի հանդիպող գանգատներից են,որոնք հաճախ ուղեկցվում են սրտխառնոցով,երբեմն` փսխումներով, ականջներում խշշոցով, հավասարակշռության և տեսողական խանգարումներով: Գլխապտույտը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք զգացողություններ, ինչպիսիք են՝ •մոտալուտ ուշագնացությունը, •շրջապատող առարկաների պտտումը ձեր շուրջը, •թուլությունը կամ հավասարակշռության խանգարումը Գլխապտույտն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, ուսումնասիրենք դրանցից մի քանիսը. •Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ •Նյարդաբանական այլ հիվանդություններ՝ ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքներ, զարկերակային գերճնշում, վեստիբուլոպաթիաներ, Մենյերի հիվանդություն, գլխուղեղի մագիստրալ անոթների արտահայտված աթերոսկլերոզ և այլն •Դեղորայք •Երկաթի ցածր մակարդակ •Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ ( հիպոգլիկեմիա) •Գերտաքացում և ջրազրկում Գլխապտույտների առաջացման հավանականությանը նպաստող գործոններն են՝ •տարիքը (տարեցները ավելի հավանական է, որ կունենան առողջական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին կարող են առաջացնել երկրորդային գլխապտույտներ), •միգրենը (միգրեն ունեցող մարդիկ կարող են ունենալ գլխապտույտներ), •ներքին ականջի խնդիրները։ Գանգատների ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք նյարդաբանի խորհրդատվության, հետազոտվեք և ստացեք գրագետ բուժում: Տեղեկացված լինելն արագ բուժման գրավականն է:
Պսորիազ
30 Ապրիլ 2025
Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է, որը կարող է ազդել մարդու կյանքի որակի վրա, սակայն ժամանակին հայտնաբերմամբ և ճիշտ բուժմամբ հնարավոր է վերահսկել հիվանդության ընթացքը։ Այս հոդվածում կպատասխանենք պացիենտների ամենահաճախ տրվող հարցերին։Ինչ է պսորիազը? Պսորիազը (psoriasis) քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է մաշկը, սակայն որոշ դեպքերում կարող են նաև ներգրավվել եղունգներն ու հոդերը։ Այն բնորոշվում է մաշկի վրա առաջացող կարմիր, թեփոտվող օջախներով: Պսորիազի ամենատարածված ձևը վահանիկային պսորիազն է, սակայն կան նաև այլ տեսակներ ինչպես օրինակ՝ կաթիլային, պուստուլյար, էրիթրոդերմիկ պսորիազ։ Պսորիազը ժառանգական է? Այո, պսորիազը ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Եթե ծնողներից մեկը հիվանդ է, ապա երեխան կարող է ունենալ հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր ժառանգները պարտադիր կունենան պսորիազ։ Արդյոք պսորիազը վարակիչ է? Ո՛չ։ Պսորիազը վարակիչ չէ։ Այն չի փոխանցվում շփումով, գրկախառնությամբ կամ նույն անձնական իրերը օգտագործելով։ Հիվանդը շրջապատի համար բացարձակ անվտանգ է։ Այս մասին շատ կարևոր է իրազեկել նաև շրջապատի մարդկանց, քանի որ պսորիազով մարդիկ հաճախ կարող են հանդիպել անհարկի սոցիալական մեկուսացման։ Պսորիազը վերջնականապես բուժվու՞մ է Պսորիազը դեռևս չունի վերջնական բուժում, բայց այն լիովին կառավարելի է։ Կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը։ Սրացումները կարելի է կառավարել դեղորայքային բուժման, ֆոտոթերապիայի և մաշկի ճիշտ խնամքի միջոցով: Ինչպե՞ս է իրականացվում պսորիազի բուժումը Պսորիազի բուժումը ընտրվում է ըստ հիվանդության տեսակի, ծանրության և տարածվածության։ Բուժման հիմնական տարբերակներն են են՝ •Տեղային միջոցներ – կրեմներ, քսուքներ •ֆոտոթերապիա •Համակարգային բուժում – հաբեր կամ ներարկումներ Ի՞նչ կարող է անել բուժառուն ինքնուրույն •Խուսափել մաշկի վնասումից •Օգտագործել խոնավացնող կրեմներ ամեն օր •Խուսափել սթրեսից և գերհոգնածությունից •Վերահսկել քաշը, վարել առողջ ապրելակերպ Պսորիազը կարող է լինել հոգեբանական և ֆիզիկական բեռ, սակայն այն հնարավոր է վերահսկել՝ ճիշտ բուժմամբ և խնամքով։ Կարևոր է հիշել, որ լիարժեք կյանք վարելը լիովին հնարավոր է։
Օստեոարթրիտ
30 Ապրիլ 2025
Հոդերում տարիքային փոփոխությունները բնական պրոցես են, պայմանավորված աճառային հյուսվածքի հյուծմամբ, սակայն ռիսկի գործոնների առկայության դեպքում աճառի մաշվածությունը արագ է ընթանում՝ բերելով հիվանդի մոտ գանգատների առաջացման։ Այդպիսի հիվանդությունը կոչվում է դեֆորմացնող օստեոարթրիտ, որը բերում է տարբեր հոդերում ցավի, շարժումների սահմանափակման, չափավոր այտուցի զարգացման։Հոդերում դիտվում են հետևյալ փոփոխությունները՝ 1․հոդախոռոչում նվազում է սինովիալ հեղուկի քանակը, որի արդյունքում մեծանում է հոդամակերեսների շփումը և դա վնասում է աճառը, 2․հոդաճառների նորմալ կառուցվածքը փոփոխվում է , դառնում են ավելի փխրուն, որի արդյունքում վնասվում և բորբոքվում են, 3․դիտվում է կոլլագենային թելերի քանակի նվազում։ Վերջինս կարևոր է հոդաճառների ամրության և առաձգականության համար։ 4․գերծանրաբեռնվածությունը կամ հակառակը, նստակյաց կենսակեպը, կարող են բերել աճառների վաղաժամ հյուծման։ 8 եղանակ հոդերի առողջությունը պահպանելու համար 40-ից հետո՝ 1․ֆիզիկական ակտիվություն առանց մկանների գերլարվածության։ Բերում է հոդերում արյան շրջանառության լավացման, ծանրաբեռնվածության նվազեցման։ Օրինակ՝ լող, արագ քայլք, յոգա։ 2․Ճիշտ սննդամթերքի ընտրություն, որոնք հարուստ են սպիտակուցներով, վիտամին Դ-ով, մագնեզիումով, կալցիումով։ 3․Առատ հեղուկներ։ Ջրի պակասի ժամանակ աճառները ստանում են անբավարար նյութեր, որը բերում է աճառի հյուծման։Նախընտրելի է օրական 7-8 բաժակ ջուր խմել, ընդ որում շատ կարևոր է հենց մաքուր ջրի օգտագործումը։ Բացառել կոֆեինի, ալկոհոլի օգտագործումը, որոնք նույնպես վնասում են աճառները։ 4․Քաշի հսկողություն։ Հավելյալ քաշից, ճարպակալումից տուժում են հատկապես ծնկան հոդերը։ Նպատակահարմար է տարին 1 անգամ ստուգել խոլեստերինային պրոֆիլը, որոնց շեղման դեպքում սահմանափակել սննդակարգում կենդանական ճարպերը։ 5․Ռևմատոլոգի խորհրդատվություն։ Հոդացավերի և շարժումների սահմանափակման ժամանակ դիմել բժշկի, ով կնշանակի կոմպլեքս բուժում։ 6․Պահպանել ողնաշարը։ Շատ կարևոր է ճիշտ կեցվածքը, քանի որ կեցվածքի խանգարման ժամանակ մեծանում է ծայրամասային հոդերի վրա ծանրաբեռնվածությունը, հատկապես ծնկան հոդերի։ Լողը իդեալական միջոց է հաևողնաշարային մկանների զարգացման համար, որոնք ֆիքսում են և զարգացնում ճիշտ կեցվածք։ 7․Ճիշտ հանգիստ։ Հոդերին անհրաժեշտ է հանգիստ։ Նախընտրելի է օգտագործել օրթոպեդիկ ճիշտ նեքնակներ և բարձ։ 8․Աճառ վերականգնող պրեպարատներ՝ խոնդրոպրոտեկտորների օգտագործում։ Այս պրեպարատները պետք է նշանակվի բժշկի ցուցումներով։ Այն իր մեջ ներառում է աճառի կոմպոնենտներ՝ գլյուկոզ ամին և խոնդրոիտին սուլֆատ, որոշ դեպքերում հիալուրոնաթթու։ Վերջինս խթանում է աճառի կոմպոնենտների սինթեզին։ Այս պրեպարատները առկա են և հաբային, և ներարկման տարբերակով։ Խոնդրոպրոտեկտորների ճիշտ ընտրությունը կախված է դեֆորմացնող օստեոարթրիտի ախտահարվածության աստիճանից, որը ուղիղ համեմատական է խոնդրոպրոտեկտորների էֆեկտիվության նվազման հետ։ ՈՒստի շատ կարևոր է դեֆորմացնող օստեոարթրոզի վաղ հայտնաբերումը և բուժումը։
Գաստրիտ
28 Ապրիլ 2025
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերում ենք սուր և քրոնիկ: Սուր գաստրիտի պատճառը կարող է հանդիսանալ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի զարգացման հետ,որը տարբեր աստիճանի արտահայտվածություն կարող է ունենալ սկսած մակերեսայինից մինչև խոր նեկրոտիկ փոփոխություններ:Գաստրիտի ախտանշանները՝ •Որովայնի շրջանի ցավ •Սրտխառնոց •Փսխում •Ախորժակի կորուստ •Այրոցներ Գաստրիտի բարդությունները ներառում են՝ •Արյունահոսություն •Ստամոքսի խոցեր •ՔազցկեղԳաստրիտի պատճառները՝ •Հելիկոբակտեր պիլորի •Ստրեսը •Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը •Ոչ ճիշտ սնվելը •Ալկոհոլը •Ծխելը •Կրոնի հիվանդությունը •Ախտորոշումը Երբեմն ախտորոշումը կարող է իրականանալ հիվանդի ախտանիշների նկարագրության հիման վրա: •Հելիկոբակտերի պիլորիի առկայություն •Էնդոսկոպիա •Ստամոքսի բիոպսիա •Ռենգեն ճառագայթային հետազոտություն •Կղանքի նմուշ Քրոնիկ գաստրիտ Քրոնիկ գաստրիտը զարգանում է ստամոքսի լորձաթաղանթի վրա անբարենպաստ գործոնների երկարատև ազդեցությունից` սնման անկանոն ռեժիմ , սպիտակուցներով սիստեմատիկ գերսնվելուց, չոր կամ անորակ սննդի,կոշտ կամ կծու կերակուրների օգտագործումից,չափազանց տաք և սառը սնունդ ընդունելուց, որոշ դեղորայքների երկարատև ընդունումից: Քրոնիկ գաստրիտը կարող է տևել երկար ժամանակ նույնիսկ առանց ախտանիշների: Չբուժվելու դեպքում գաստրիտը կարող է հագեցնել ստամոքսի խոցի և արյունահոսության: Հազվադեպ , քրոնիկ գաստրիտի որոշ ձևեր կարող են մեծացնել ստամոքսի քազցկեղի ռիսկը,հատկապես ետե ունենում են ստամոքսի լորձաթաղանթի ծանր հյուծում և լորձաթաղանթի բջիջների փոփոխություններ<<մուտացիաներ>>: Գաստրիտի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները ներառում են հետևյալը` •Հելիկոբակտեր պիլորին ոչնչացնող հակաբիոտիկներ •Թթվի արտադրությունն արգելակող և լավացմանը նպաստող դեղամիջոցներ •Ստամոքսի թթուն չեզոքացնող դեղամիջոցներ<<անտացիդներ>> Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կամ ալկոհոլի հետևանքով առաջացած սուր գաստրիտը կարող է թեթևանալ` դադարեցնելով դրանց օգտագործումը:Գաստրիտի առաջին նշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի՝ լուրջ բարդություններից խուսափելու համար։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել