Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով,պաթոգենեզով,մորֆոլոգիական պատկերով և
կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են,որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով:Թոքաբորբերի այս բնորոշման մեջ ընդգծվում է ալվեոլների էքսուդատիվ,բորբոքային ախտահարման ինֆեկցիոն ծագումը,որը զարգանում է ի պատասխան թոքային պարենխիմայում միկրոօրգանիզմների ներդրման և պրոլիֆերացիայի:
Ի տարբերություն վերջինիս,ալվեոլների ոչ վարակային ծագման բորբոքային ախտահարումները,որոնք առաջանում են իմուն և ալերգիկ պրոցեսների կամ թոքային պարենքիմայի ֆիզիկական և քիմիական ախտահարման արդյունքում,ընդունված է անվանել պնևմոնիտներ:
ԹՈՔԱԲՈՐԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
1.Արտահիվանդանոցային թոքաբորբեր
2.Ներհիվանդանոցային թոքաբորբեր
3.Ասպիրացիոն թոքաբորբեր
4.Թոքաբորբ իմունոդեֆիցիտային վիճակներ ունեցող հիվանդների շրջանում:
Արտահիվանդանոցային թոքաբորբերի ախտանիշներն են՝
1.տենդ
2.հազ խորխարտադրությամբ կամ առանց
3.ցավ կրցքավանդակում պլևրիտիկ բնույթի
4.հևոց
5.ընդհանուր ինտոքսիկացիայի համախտանիշ:
Հիվանդության սուր սկիզբ մինչև 38* և ավելի ջերմության բարձրացումով,հազի հանկարծակիառաջացում կամ զգալի ուժեղացում թարախային կամ հեմոռագիկ բնույթի խորխի արտազատումով ,պերկուտոր և աուսկուլտատիվ ֆենոմեններ առաջացում,լեյկոցիտոզ կամ լեյկոպենիա,թոքաբորբի ռենտգեն նշաններ:
Բուժում
Արտահիվանդանոցային թոքաբորբերի բուժման տևողությունը միջինում 7-10 օր: Բուժման մինիմալ տևողությունը 5 օր եթե հիվանդը չի ջերմում 48 ժամ և ունի թոքաբորբով պայմանավորված ոչ ավելի քան մեկ կլինիկական ախտանիշ:
Ներհիվանդանոցային թոքաբորբեր՝
Ներհիվանդանոցային թոքաբորբերը մեծ մասամբ առաջանում են մեծ վիրուլենտություն ունեցող աուտոգեն միկրոֆլորայով կամ հիվանդանոցում շրջող ախտածին շտամով պնևմոկոկը,ոսկեգույն ստաֆիլակոկը,կլեբսիելան,աղիքային ցուպիկը,պրոտեյը,կապտաթարախային ցուպիկը,լեգիոնելան,անաերոբ բակտերիան:
Միկրոօրգանիզմների ներխուժման ճանապարհը
1.Բնածին ճանապարհ
2.Օդակաթիլային
3.Հեմատոգեն
4.Կոնտագիոզ
Հեմատոգեն և կոնտագիոզ ճանապարհը հանդիպում է հազվադեպ:
Թոքաբորբը կարող է արագ զարգանալ և բերել լուրջ բարդությունների։ Ժամանակին
բժշկին դիմելը կարևոր է ճիշտ բուժման և առողջության վերականգնման համար։