Շաքարային դիաբետ 2 տիպ բուժում
Բուժումը ներառում է մի քանի միջոցառումներ` արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու նպատակով:
1.Կյանքի որակի լավացում: Այն իր մեջ ներառում է ճիշտ սննդակարգ , ֆիզիկական ակտիվություն, ճարպակալում ունեցող բուժառուների քաշի նվազեցում:
2.Անհրաժեշտության դեպքում հակադիաբետիկ դեղամիջոցների կիրառում / հակադիաբետիկ հաբեր կամ ինսուլինոթերապիա/:
Յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել անհատական մոտեցում:Օրինակ ճարպակալում ունեցող բուժառուներին անհրաժեշտ է քաշի իջեցում, ընդհուպ մինչև վիրահատական միջամտություն/ստամոքսի բարիատրիկ վիրահատություն/:
Չբուժված կամ վատ բուժված շաքարային դիաբետը կարող է վաղաժամ առաջացնել բարդություններ: Օրգանիզմի մանր և մեծ արյաունատար անոթների ախտահարման հետևանքով զարգանում է սիրտ- անոթային, երիկամային, ակնաբուժական հիվանդություններ: Արյան մեջ երկարատև բարձր գլյուկոզան բերում է նյարդերի ախտահարման: Այն դրսևորվում է վերին, ստորին վերջույթների ցավերով, թմրածությամբ, կամ երբեմն խոցերի առաջացմամբ / դիաբետիկ ոտնաթաթ/:
Ելնելով իմ պրակտիկայից կարող եմ նշել, որ շաքարային դիաբետ 2 տիպ ճիշտ բուժումը կանխարգելում է բարդությունների վաղաժամ զարգացումը; Շատ կարևոր է հակադիաբետիկ բուժման ճիշտ ընտրությունը, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև ալկոհոլից և ծխախոտից խուսափելը:
Մինչ 2 տիպ շաքարային դիաբետի դրսևորումը առկա է մի վիճակ, որը կոչվում է նախադիաբետ: Այս փուլի հայտնաբերումը շատ կարևոր է, քանի որ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների հետևանքով հնարավոր է երկարաձգել նախադիաբետից մինչև 2 տիպ շաքարային դիաբետ անցման ժամանակահատվածը:
Կանխարգելիչ միջոցառումներն են սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհատական ընտրությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի առողջական խնդիրները: