Ռևմատիզմ

Ռևմատիզմ

Ռևմատիզմ

Ի՞նչ է ռևմատիզմը:

Ռևմատիզմը կամ ճիշտ է ասել սուր ռևմատիկ տենդը շարակացահյուսվածքային բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է A խմբի բետտա հեմոլիտիկ ստրեպտակոկով հարուցված տոնզիլիտներից և ֆարինգիտներից հետո։ Այս հիվանդության ռիսկի հիվանդներն են երեխաները, որոնք հաճախ են հիվանդանում անգինաներով։ Մեծահասակների մոտ հիվանդության զարգացման ռիսկայնությունը համեմատաբար ավելի ցածր է ։ Այսինքն՝ այս բակտերիան բերում է մեր իմուն մեխանիզմների խանգարման, հանգեցնում աուտոիմուն բորբոքման , որի արդյունքում մեր իմուն համակարգը ագրեսիվ պատասխան է ցուցաբերում մեր իսկ սեփական հյուսվածքների նկատմամբ։ Առավել հաճախ ախտահարվում են հոդերը, սիրտը, ինչպես նաև մաշկը, նյարդային համակարգը, երիկամները, անոթները, շնչառական համակարգը, ստամոքս-աղիքային համակարգը և այլն։
Հոդաբորբերի առաջացումը առանձնահատուկ են բարորակ ընթացքով , տևում են մոտ 2-3 շաբաթ և անցնում են ինքնուրույն կամ թույլ հակաբորբոքային պրեպարատների ֆոնի վրա՝ չառաջացնելով հոդերի դեֆորմացիա։
Տարբերում ենք քրոնիկական ռևմատիկ հիվանդություն, որը արդեն սրտի հիվանդություն է , այն առաջանում է տարած սուր ռևմատիկ տենդից հետո և բերում առավելապես սրտի փականային ապարատի ախտահարման։ Հետևաբար՝ սրտի փականների արատների զարգացման պատճառների մեծ մասը կազմում են մանկական տարիքում տարած սուր ռևմատիկ տենդը։ Սրտի զարգացող արատներից են՝

միտրալ ստենոզը, միտրալ փականային անբավարարությունը, աորտալ փականային անբավարարությունը և այլն

։ Շատ կարևոր է արատների վաղաժամ ախտորոշումը, քանի որ դա կարող է բերել սրտային անբավարարության զարգացման։
Ելնելով առաջացող բարդություններից ՝ ռևմատիզմը ավելի շատ սրտի հետ կապված հիվանդություն է, քան հոդերի։ Հետևաբար մեծահասակ տարիքում կայուն, երկարատև , դեֆորմացիաներով ուղեկցվող հոդաբորբերը քիչ հավանական են , որ լինեն ռևմատիզմից, ուստի ախտորոշման և բուժման համար պետք է դիմել ռևմատոլոգի։

Ռևմատիզմի կանխարգելում:

Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, այս պարագայում էլ բնականաբար ավելի ճիշտ է կատարել հիվանդության զարգացման կանխարգելում՝ պրոֆիլակտիկա։ Ռևմատիզմի ժամանակ կանխարգելումը լինում է առաջնային և երկրորդային։

Առաջնային կանխարգելումը

ուղղված է իմուն համակարգի դիմադրողական բարձրացման վրա։ Դրանք են՝ վիտամիններով և սպիտակուցներով լիարժեք սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, փակ կոլեկտիվներում՝ հաճախակի օդափոխությունը, սեզոնային գրիպների դեմ պատվաստումը։

Երկրորդային կանխարգելման

մեջ մտնում է, հատկապես երեխաների մոտ, անգինաների, տոնզիլիտների, ֆարինգիտների վաղաժամ ախտորոշումը, բուժումը՝ հակաբիոտիկներով։

Ռևմատիզմի բուժում:

A խմբի բետտա հեմոլիտիկ ստրեպտակոկը զգայուն է հատկապես պենիցիլինային շարքի անտիբիոտիկների նկատմամբ։ Սակայն տարբեր հանգամանքներից ելնելով ( SARS-Cov 2 պանդեմիայի, շնչառական վիրուսային վարակների ժամանակ անհիմն հակաբիոտիկների կիրառումը և այլն) ցավոք սրտի, զարգացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն, որը բարդացնում է ստրեպտակոկային ինֆեկցիաների բուժումը։
Կարևոր է նաև բիցիլինային պրոֆիլակտիկան այն հիվանդների մոտ, ովքեր ունեցել են անամնեզում սուր ռևմատիկ գրոհներ։ Բիցիլինային պրոֆիլակտիկան կանխում է սրտի արատներիի զարգացումը, իսկ եթե արդեն սրտի փականները ախտահարվել են , ապա հիվանդը պետք է ստանա բիցիլինային ներարկումներ ամբողջ կյանքի ընթացքում։
Ռևմատիկ հիվանդությունների ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար կարևոր է դիմել փորձառու մասնագետի։ Դալիմեդ բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք կօգնեն կանխել հիվանդության զարգացումը։
Ատոպիկ դերմատիտ
26 Մայիս 2025
Ատոպիկ դերմատիտը (ատոպիկ մաշկաբորբ) մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է չորությամբ, քորով և կարմրությամբ։ Այն հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում և համարվում է ամենատարածված մաշկաբորբերից մեկը։ Հիվանդությունն ընթանում է ալիքաձև՝ սրացումներով և հանդարտման փուլերով։ Ատոպիկ դերմատիտով անձանց մոտ մաշկը չունի բավարար պաշտպանիչ պատնեշ և ավելի խոցելի է արտաքին գրգռիչների նկատմամբ։ Բացի մաշկային ախտանիշներից, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է այլ ատոպիկ վիճակներով, օրինակ՝ ալերգիկ ռինիտով կամ բրոնխիալ ասթմայով։ Ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառները՝ 1.Ժառանգական նախատրամադրվածություն Եթե ծնողներից մեկը ունի ատոպիկ մաշաբորբ, երեխայի մոտ հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն մեծանում է: 2.Բորբոքային իմունային պատասխան Ատոպիկ մաշկաբորբի դեպքում իմունային համակարգը չափազանց ակտիվ է արձագանքում նույնիսկ չնչին գրգռիչներին՝ առաջացնելով բորբոքում։ 3.Շրջակա միջավայրի գործոններ Ցուրտ կամ չոր կլիման, քիմիական նյութեր պարունակող խնամքի միջոցները, սթրեսը կարող են սրել կամ հրահրել ատոպիկ մաշկաբորբի դրսևորումը։ Ատոպիկ դերմատիտի հիմնական ախտանիշներն են․ •Քոր, որը կարող է լինել չափազանց ուժեղ, հատկապես գիշերները •Մաշկի չորություն և թեփոտում •Կարմիր բծեր •Ճաքեր, վերքեր՝ քորելու արդյունքում •Մաշկի որքինացում, արտահայտված մաշկային պատկեր Ատոպիկ դերմատիտի բուժման մոտեցումները Բացի ֆիզիկական անհանգստությունից, հիվանդությունն ազդում է նաև մարդու կյանքի որակի վրա։ Քորը խանգարում է քունը, իսկ մաշկի տեսքը՝ սոցիալական անհարմարություններ է առաջացնում: Թեև ատոպիկ մաշկաբորբը չի բուժվում ամբողջությամբ, ճիշտ խնամքը և բուժումը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը և կանխել սրացումները։ 1.Մաշկի խոնավացում Խոնավացնող միջոցները պետք է օգտագործվեն օրական մի քանի անգամ, հատկապես լոգանքից հետո։ Ցանկալի է ընտրել հիպոալերգեն, բույր չունեցող կրեմներ և բալզամներ։ Խոնավացնող խնամքը ոչ միայն նվազեցնում է չորությունը, այլ նաև օգնում է վերականգնել մաշկի պաշտպանիչ պատնեշը։ Պետք է խուսափել ալկոհոլ, սուլֆատներ կամ կոնսերվանտներ պարունակող մաշկի խնամքի միջոցներից։ 2.Դեղորայքային բուժում Նշանակվում են տեղային կորտիկոստերոիդներ բորբոքման բուժման համար։ Քորը մեղմացնելու նպատակով հաճախ օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցներ: Ինչպե՞ս կանխարգելել ատոպիկ դերմատիտի սրացումները՝ •Սահմանափակել լոգանքի տևողությունը՝ մինչև 10 րոպե և խուսափել շատ տաք ջրով լոգանք ընդունելուց •Հագնել բամբակյա հագուստ՝ խուսափելով սինթետիկ կամ բրդյա հագուստից •Սննդային օրագիր վարել՝ որոշելու, թե որոնք են հնարավոր ալերգենները •Խոնավացնել մաշկը օրական 2-3 անգամ: Ատոպիկ դերմատիտը երեխաների մոտ: Երեխաների մոտ այս վիճակը հաճախ հայտնաբերվում է կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում։ Քորն ու գրգռվածությունը կարող են խանգարել քունը և ազդել երեխայի վարքի վրա։ Ծնողների համար կարևոր է հետևել խնամքի կանոններին և համագործակցել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի հետ՝ ճիշտ բուժման ծրագիր կազմելու համար։ Ատոպիկ դերմատիտը քրոնիկ հիվանդություն է, սակայն ճիշտ մոտեցմամբ հնարավոր է լիարժեք վերահսկել դրա դրսևորումները։ Խնամքի ռեժիմը, առողջ սննդակարգը, սթրեսի կառավարումը և մասնագետի կողմից վերահսկողությունը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը։
Բակտերիալ վագինոզի փոխանցնան եղանակները
26 Մայիս 2025
Ինչպե՞ս է փոխանցվում բակտերիալ վագինոզը: Բակտերիալ վագինոզը շատ տարածված հիվանդություն է: Վերարտադրողական տարիքի կանանց շրջանում կազմում է 23-25%: Բակտերիալ վագինոզը կարող է փոխանցվել և կոնտակտային եղանակով այլ մարդու հիգենիկ միջոցներ օգտագործելուց, ինֆեկցված անձնավորության ներքնազգեստ կրելուց: Գարդներելոզը կամ բակտերիալ վագինոզը փոխանցվում է սեռական ճանապարհով այդ թվում նաև օռալ և անալ սեռական հարաբերության հետևանքով:Տարբերում են բակտերիալ վագինոզի 3 ստադիա`1.Սուր, երբ բուժառուն ունենում է արտահայտված կլինիկական դրսևորումներ` ցավ որովայնի ստորին մասում, առատ արտադրություն սպեցիֆիկ հոտով, ցավ սեռական հարաբերության ժամանակ:2.Ենթասուր, երբ կլինիկական դրսևորումները թույլ են արտահայտված: 3.Լատենտ, երբ ախտանիշները պրակտիկորեն բացակայում են: Բակտերիալ վագինոզը սովորաբար բարդություններ չի առաջացնում: Երբեմն բակտերիալ վագինոզը կարող է հանգեցնել հետևյալ հետևանքների` •վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշ ունեցող նորածինների •բակտերիալ վագինոզ ունեցող կանայք ավելի խոցելի են դառնում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ, ինչպիսին են` հերպես վիրուսը, խլամիդիան, ուրեապլազման, միկոպլազման, նույնիսկ ՄԻԱՎ-ը: Բակտերիալ վագինոզ ունենալը կարող է մեծացնել հետվիրահատական բարդությունների զարգացումը: Բակտերիալ վագինոզը կարող է առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն, որը կարող է մեծացնել անպտղության ռիսկը:Բակտերիալ վագինոզի առաջացման պատճառները բազմաթիվ են` •հիգիենայի կանոնների խախտում •աղիների խրոնիկ հիվանդություններ •կրած միզասեռական տրակտի բորբոքային հիվանդություններ •իմունիտետի նվազում •հեշտոցային լորձաթաղանթի ատրոֆիա •հորմոնալ կարգավիճակի խախտում Տղամարդիկ նույնպես կարող են թիրախ դառնալ ախտաբանություն առաջացնող Gardnerela Vaginalis-ի համար: Տղամարդիկ կարող են այդ վարակի և՛ կրողներ, և՛ տարածող դառնալ: Ժամանակին չբուժվելու դեպքում Գառդներելան կարող է առաջացնել միզուկի բորբոքում (ուրետրիտ): Վերջինս բավականին տարածված հիվանդություն է: Միզուկի բորբոքման ախտանշաններն են` արտադրություն, այրող, ցավոտ միզարձակություն, քոր, նույնիսկ արյունամիզություն: Վարակի կրկնության կարևոր պատճառներից է չբուժված սեռական զուգընկերը: Հետևաբար բակտերիալ վագինոզի ժամանակ պետք է օգտագործել պահպանակ և խուսափել ազատ սեռական կապից: Բակտերիալ վագինոզի բուժումը Բակտերիալ վագինոզը ենթակա է հակաբիոտիկներով և պրոբիոտիկներով բուժման: Ցանկացած անհանգստացնող ախտանշանի դեպքում կարևոր է չհետաձգել մասնագիտական խորհրդատվությունը։ Դիմեք Դալիմեդ բժշկական կենտրոնի փորձառու գինեկոլոգներին և անցեք բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները՝ ձեր առողջությունը լիարժեք վերահսկելու համար։
Գենիտալ հերպես
25 Մայիս 2025
Գենիտալ հերպեսը վիրուսային հիվանդություն է, հարուցիչը Herpes վիրուսն է, որը պարտադիր ներթափանցում է օրգանիզմ արտաքին աշխարհից, հիմնականում՝ սեռական ճանապարհով: Ախտաբանական գործընթացի մեջ կարող են ներգրավվել արտաքին և ներքին սեռական օրգանները, միզուկը, հետանցքը և դրան հարկից մաշկը, ծանր դեպքերում` միզապարկը, ուղիղ աղին: Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակումից 10-20 օր անց: Դուք կարող եք զգալ. •Գրիպի նման ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, դողը, հոգնածությունը և մարմնի ցավերը։ •Սեռական օրգանների քոր, այրոց կամ գրգռվածություն։ •Ցավոտ սեռական օրգանների բշտիկներ կամ խոցեր, որոնք բացվում են։ •Գլխացավեր։ •Ցավոտ միզարձակում (դիսուրիա)։ •Այտուցված ավշային հանգույցներ։ •Անսովոր հեշտոցային արտադրություն կամ արտադրություն միզուկից (խողովակ, որը դուրս է բերում միզուկը ձեր մարմնից)։ Հիվանդությունը կարող է ընթանալ վառ կլինիկական ախտանիշներով կամ առանց դրանց։ Ունի կրկնվելու հակվածություն։ Ախտորոշման համար անհրաժեշտ են` գինեկոլոգի զննում, ՊՇՌ և այլ հետազոտություններ: Առաջարկվում է զուգահեռ պարզելել այլ ինֆեկցիաների առկայությունը, քանի որ կարող է լինել զուգակցում: Առանձնահատուկ կարևոր է մարդու պապիլոմավիրուսի արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող տեսակների որոշումը: Բարդություններից են՝ վիժում, չզարգացող հղիություն, վաղաժամ ծննդաբերություն, պտղի զարգացման արատներ, պտղի ներարգանդային մահ, նյարդաբանական խանգարումներ կնոջ մոտ, տարբեր բակտերիալ ինֆեկցիաներ և այլն: Շատ վտանգավոր է նորածինի համար, նա կարող է մահանալ ծնվելուց հետո կարճ ժամանակահատվածում, նրա մոտ հնարավոր են մանկական ցերեբրալ պարալիչ (մանկանան ուղեղային կաթված ԴՑՊ), կուրություն, խլություն, հերպես և այլ ախտաբանություններ։ Այսպիսի անբարենպաստ արդյուքներից կարելի է խուսափել ուշադիր լինելով սեփական առողջության հանդեպ՝ հիվանդության առաջին իսկ ախտանիշների հայտվելու դեպքում դիմել բժիշկին, հետևել նրա խորհուրդներին բուժման և հիվանդության կանխարգելման համար։
Կարճատեսության պատճառները, ախտանշանները և բուժման ուղիները
25 Մայիս 2025
Կարճատեսությունը (միոպիա) աչքի տեսողական խանգարում է, որի դեպքում մոտիկ գտնվող առարկաները լավ տեսանելի են, իսկ հեռավորները՝ մշուշոտ։ Այն այսօր ամենատարածված խնդիրներից է հատկապես երեխաների և դեռահասների շրջանում։Կարճատեսության պատճառները Կարճատեսությունը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ աչքի ակոսը (eye globe) չափազանց երկար է, կամ եղջերաթաղանթը (cornea)՝ չափազանց կոր։ Այդ պատճառով լույսը, որն աչքի մեջ է մտնում, չի կենտրոնանում ուղիղ ցանցաթաղանթի վրա, այլ՝ դրա առջև։ Արդյունքում՝ տեսանկյունը դառնում է մշուշոտ։ Գենետիկան մեծ դեր ունի։ Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ կարճատես են, երեխայի մոտ այդ հավանականությունը շատ բարձր է։ Սակայն այսօր մեկ այլ կարևոր պատճառ էլ կա՝ ժամանակակից տեխնոլոգիաների և էկրանների չափից ավելի օգտագործումը։ Երեխաները և մեծահասակները շատ ժամանակ են անցկացնում հեռախոսների, համակարգիչների ու պլանշետների առջև, ինչը հանգեցնում է աչքի մկանների լարումի և, ի վերջո, կարճատեսության առաջացման։ Կարճատեսության ախտանշանները Կարճատեսության հիմնական ախտանշանը հեռավոր առարկաները մշուշոտ տեսնելն է։ Սակայն կան նաև այլ նշաններ՝ •Գլխացավ, հատկապես երկար ընթերցելուց կամ էկրանին նայելուց հետո •Աչքերի հոգնածություն կամ սրվող ցավ •Հաճախ աչքերը մռայլելու ցանկություն՝ ավելի լավ տեսնելու համար •Դժվարություն գիշերային տեսողության մեջԵթե նկատվում են այս ախտանշանները, կարևոր է հնարավորինս շուտ դիմել ակնաբույժի՝ ճիշտ ախտորոշման համար։ Կարճատեսության բուժում Կարճատեսության ամենատարածված բուժումը տեսողական օպտիկական միջոցներն են՝ ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ։ Դրանք լույսի ուղղությունը փոխում են այնպես, որ այն կենտրոնանա ուղիղ ցանցաթաղանթի վրա։ Կան նաև ժամանակակից վիրահատական տարբերակներ, ինչպիսիք են լազերային տեսողության շտկումը (LASIK, PRK և այլն), որոնք մշտապես փոխում են եղջերաթաղանթի ձևը։ Վերջին տարիներին տարածում է ստանում նաև օրթոկերատոլոգիան՝ գիշերային լինզաների օգտագործումը, որոնք ժամանակավոր կերպով փոխում են եղջերաթաղանթի ձևը՝ տեսողությունը բարելավելու համար առանց օրվա ընթացքում լինզաներ կամ ակնոցներ կրելու։ Կարճատեսության կանխարգելում Թեև գենետիկան հնարավոր չէ փոխել, որոշ նախազգուշական քայլեր կարող են դանդաղեցնել կամ նվազեցնել կարճատեսության զարգացումը՝ •Էկրանների առաջ երկար մնալուց հետո անպայման 20-30 րոպեն մեկ աչքերի հանգիստ տալ •Արդյունավետ լուսավորությամբ աշխատել կամ կարդալ •Ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, քանի որ արևի բնական լույսը նպաստում է աչքի առողջությանը •Տարեկան գոնե մեկ անգամ անցնել տեսողության ստուգում՝ վաղ ախտորոշման համար Կարճատեսությունը մեծ տարածում ունեցող խնդիր է, բայց նաև՝ լավ վերահսկվող։ Ժամանակին ախտորոշելը, ճիշտ միջոցների ընտրությունը և կանխարգելիչ գործողությունները կարող են էականորեն բարելավել կյանքի որակը և կանխել բարդացումները։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել