Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտ
Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ, աուտոիմուն հիվանդություն է, որն ազդում է հիմնականում հոդերի վրա՝ առաջացնելով բորբոքում, ցավ, այտուց, և աստիճանական հոդային վնասում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել ոչ միայն հոդերը այլև ներքին օրգանները՝ սիրտը, թոքերը և արյան անոթները։
Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները դեռևս լիովին պարզված չեն, սակայն համարվում է, որ գենետիկական նախատրամադրվածությունը, շրջակա միջավայրի գործոնները, օրինակ վիրուսային վարակները, ծխելը, ինչպես նաև իմուն համակարգի խանգարումները կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Իմուն համակարգը սկսում է սխալմամբ հարձակվել սեփական հյուսվածքների վրա, հատկապես հոդերի սինովիալ թաղանթների դեմ, առաջացնելով բորբոքում և վնասում։
Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ հատկապես 30-60 տարեկան շրջանում, սակայն հիվանդության սկիզբը կարող է լինել մանկական տարիքում՝սկսած նույնիսկ 2 տարեկանից։ Սկզբնական ախտանշանները ներառում են հոդացավեր, առավոտյան կարկամություն, այտուց, կարմրություն և շարժման սահմանափակում։ Սովորաբար ինչքան հիվանդության սկիզբը սկսում է վաղ, այնքան ընթանում է ավելի ագրեսիվ՝ բերելով անդառնալի դեֆորմացիաների առաջացման, ընդհուպ հոդերի կոնտրակտուրաների զարգացման։ Մանկական տարիքում սկսված ռևմատոիդ արթրիտը անվանում ենք Յուվենիլ ռևմատոիդ արթրիտ, որը կարող է ընթանալ ռևմատոիդ վասկուլիտի (անոթաբորբի) ձևով՝ հանգեցնելով ներքին օրգանների ախտահարման։
Սովորաբար հիվանդությունը սկսվում է փոքր հոդերից՝ դաստակի և ոտնաթաթի մանր հոդերից և կարող է տարածվել մյուս հոդերին։ Ողնաշարի ախտահարում ռևմատոիդ արթրիտի ժամանակ այդքան բնորոշ չէ, թեպետ կարող է ախտահարվել ողնաշարի պարանոցի ատլանտոաքսիալ հոդը։
Ռևմատոիդ արթրիտի ախտորոշումը կատարվում է կլինիկական ախտանիշների, արյան լաբորատոր թեստերի (օրինակ՝ ռևմաոիդ գործոն, հակա-CCP հակամարմիններ, C-ռեակտիվ սպիտակուց) և ռենտգեն կամ ՈՒՁՀ հետազոտությունների միջոցով։
Շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը, քանի որ ինչքան վաղ սկսվի բուժումը, այնքան կարելի ունենալ կայուն ռեմիսիա։ Եթե հիվանդի գանգատները առկա են 5-6 ամսից քիչ, ապա Ռ-գրաֆիան ինֆորմատիվ չի, այդ դեպքում խորհուրդ է տրվում կատարել հոդերի ՈՒՁՀ և հակա-CCP- հակամարմնի ստուգում։
Բուժումը հիմնականում ուղղված է բորբոքման նվազեցմանը և հոդերի վնասումը կանխելուն։ Օգտագործվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, կորտիկոստերոիդներ, ինչպես նաև հիվանդության ընթացքը փոփոխվող դեղամիջոցներ, ինչպես մետոտրեքսատը, լեֆլունոմիդը և կենսաբանական թերապիաները, օրինակ՝ TNF-ինհիբիտորները, IL-6- ինհիբիտորները։
Թեև ռևմատոիդ արթրիտը ամբողջությամբ բուժելի չէ, ժամանակակից թերապիայի շնորհիվ հնարավոր է հիվանդությունը վերահսկել, պահել մեղմ փուլում և բարելավել հիվանդի կյանքի որակը։ Կենսաբանական թերապիայի շնորհիվ կարելի է հիվանդին ազատել կորտիկոստերոիդների երկարամյա օգտագործումից և բացառել դեղի կողմնակի էֆեկտների զարգացումը։ Առողջ ապրելակերպը, ֆիզիական վարժությունները և հոդերի խնամքը նույնպես կարևոր նշանակություն ունեն բուժման գործընթացում։
Վերարտադրողական համակարգի հիվանդություններ
10 Սեպտեմբեր 2025
Վերարտադրողական համակարգի օրգանների առողջությունը մեծապես կախված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններից։ Այս համակարգի գործունեության խանգարումները կարող են ազդել ոչ միայն կնոջ կամ տղամարդու ընդհանուր առողջության, այլև նրանց սերունդ ունենալու ունակության վրա։ Արտաքին գործոններ Արտաքին վնասակար ազդեցությունների շարքին են պատկանում․ • սեռական կյանքի վաղ սկիզբը, • անկանոն կամ ոչ անվտանգ սեռական կյանքը, • սեռավարակները և այլ վարակիչ հիվանդություններ, • հոգեբանական լարվածությունն ու սթրեսները, • սեռական օրգանների մեխանիկական վնասվածքները, • անբավարար կամ ոչ ճիշտ հիգիենան, • դեղորայքի ոչ ճիշտ կամ երկարատև օգտագործումը (հատկապես հակաբիոտիկներ, հորմոնալ դեղամիջոցներ և հակաբեղմնավորիչներ): Ներքին գործոններ Ներքին պատճառներից կարելի է առանձնացնել․ • օրգանիզմում առկա բորբոքային հիվանդությունները, • հորմոնալ հավասարակշռության խանգարումները, • էնդոկրին համակարգի հիվանդությունները, • արհեստական ընդհատված հղիությունները (աբորտներ), վիժումները, • սեռական օրգանների կառուցվածքային անոմալիաները, ուռուցքները և ժառանգական գործոնները։ Հիվանդությունների հիմնական խմբեր Վերարտադրողական համակարգի ախտաբանությունները պայմանականորեն բաժանվում են մի քանի խմբի․ 1. Հորմոնալ հիվանդություններ – առաջանում են հորմոնների անհավասարակշռության, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումների հետևանքով։ Դրանք կարող են դրսևորվել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով, դաշտանային պարբերաշրջանի խանգարումներով և այլ դրսևորումներով։ 2. Բորբոքային հիվանդություններ – ներառում են կոլպիտ, ցերվիցիտ, էնդոմետրիտ, ադնեքսիտ, մաստիտ և այլ հիվանդություններ։ Դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես յուրահատուկ մանրէներով (խլամիդիա, գոնոկոկ, տրիխոմոնադ, վիրուսներ), այնպես էլ ոչ յուրահատուկ հարուցիչներով (աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն): 3. Հիպերպլաստիկ հիվանդություններ – կրծքագեղձերի, արգանդի և ձվարանների ուռուցքներ, արգանդի լորձաթաղանթի հիպերպլազիա, պոլիպներ և քաղցկեղային ախտաբանություններ։ 4. Այլ հիվանդություններ – էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի հիվանդություններ (էկտոպիա, դիսպլազիա և այլն), ինչպես նաև սեռական օրգանների տարատեսակ կառուցվածքային անոմալիաներ։ Ախտանշաններ Վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են դրսևորվել տարբեր ձևերով․ • ցավ ստորին որովայնում և գոտկատեղում, • արտասովոր արտադրություն սեռական ուղիներից, • քոր և այրոց արտաքին սեռական օրգանների շրջանում, • մարմնի ջերմաստիճանի բարձրացում, • ընդհանուր թուլություն, • դաշտանային պարբերաշրջանի շեղումներ (անկանոնություն, տևողության փոփոխություն, առատություն), • անպտղություն կամ դժվարություն հղիանալու հարցում, • ցավոտ սեռական հարաբերություն, • մաշկային խնդիրներ (յուղոտ մաշկ, պզուկներ, մազակալում, մազաթափություն, պիգմենտացիա): Ախտորոշում և բուժում Այս ախտահարումների դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի։ Ախտորոշումը կատարվում է համալիր հետազոտությունների միջոցով՝ ընդհանուր և գինեկոլոգիական զննում, ուլտրաձայնային հետազոտություն, արյան և կենսաբանական նյութերի անալիզներ, կոլպոսկոպիա, ռենտգեն, ՀՇ, ՄՌՇ, դենսիտոմետրիա և այլն։ Բուժման եղանակները ընտրվում են ըստ ախտորոշման և ներառում են․ • դեղորայքային թերապիա (հակաբիոտիկներ, հորմոնալ դեղամիջոցներ, վիտամիններ, միկրոէլեմենտներ, հատուկ սննդակարգ, ֆիզիոթերապիա), • վիրաբուժական միջամտություն, • համակցված բուժում։ Կանխարգելում Վերարտադրողական առողջության պահպանման համար կարևոր է․ • անվտանգ սեռական կյանք վարելը, • կանոնավոր գինեկոլոգիական զննում անցնելը, • հիգիենայի պահպանությունը, • հորմոնալ հավասարակշռության վերահսկումը, • առողջ սնունդ և ֆիզիկական ակտիվություն։
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ
08 Սեպտեմբեր 2025
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները (ՍՃՓԻ) այն հիվանդությունների խումբն են, որոնք հիմնականում փոխանցվում են սեռական շփման միջոցով։ Դրանք համարվում են հանրային առողջության կարևոր խնդիր, քանի որ լայն տարածում ունեն և հաճախ ընթանում են աննկատ։ Շատ դեպքերում վարակված մարդը երկար ժամանակ չի իմանում իր հիվանդության մասին, ինչի հետևանքով կարող է չգիտակցված վարակել զուգընկերոջը։ ՍՃՓԻ-ների մեծ մասը բուժելի է, սակայն չբուժվելու դեպքում դրանք կարող են բերել լուրջ բարդությունների՝ ներառյալ անպտղություն, հղիության բարդություններ և համակարգային հիվանդություններ։Ամենատարածված ՍՃՓԻ-ներըԱյսօր հայտնի է ավելի քան 30 մանրէ, վիրուս և մակաբույծ, որոնք կարող են փոխանցվել սեռական ճանապարհով։ Ամենատարածվածներն են․• Խլամիդիա – տարածված բակտերիալ վարակ, որը հաճախ ընթանում է անախտանիշ, սակայն untreated դեպքում կարող է բերել անպտղության։• Գոնորեա – բակտերիալ վարակ, որն ազդում է միզասեռական համակարգի վրա և կարող է վնասել նաև հոդերը և աչքերը։• Սիֆիլիս – քրոնիկ վարակ, որն ունի մի քանի փուլ և առանց բուժման կարող է վնասել նյարդային համակարգը, սիրտ-անոթային համակարգը և ներքին օրգանները։• Մարդու պապիլոմավիրուս (HPV) – վիրուսային վարակ, որը տարածված է ողջ աշխարհում։ Որոշ ենթատեսակներ առաջացնում են սեռական մաշկային գանգրատներ (պապիլոմաներ), իսկ մյուսները կապված են քաղցկեղի՝ հատկապես արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման հետ։• Հերպես – վիրուսային վարակ, որն առաջացնում է ցավոտ բշտիկներ և խոցեր սեռական օրգանների շրջանում։• ՄԻԱՎ / ՁԻԱՀ – մարդկային իմունային անբավարարության վիրուսը, որը վնասում է իմունային համակարգը։ Առանց բուժման այն առաջացնում է ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարություն), որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր վարակներով ու ուռուցքներով։Հնարավոր ախտանիշներՍՃՓԻ-ները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, սակայն ամենատարածված ախտանիշներն են․• Արտաքին սեռական օրգաններից ախտաբանական արտադրություն,• Ցավ կամ այրոց միզարձակման ժամանակ,• Սեռական օրգանների քոր, խոցեր կամ բշտիկներ,• Ստորորովայնային ցավեր։Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ շատ վարակներ ընթանում են առանց որևէ նշանի։ Սա նշանակում է, որ մարդը կարող է առողջ տեսք ունենալ, սակայն իրականում լինել վարակակիր և փոխանցել հիվանդությունը ուրիշներին։Ինչպիսի բարդություններ կարող են առաջանալՉբուժված ՍՃՓԻ-ները կարող են բերել լուրջ առողջական խնդիրների․• կանանց մոտ՝ անպտղություն, արտարգանդային հղիություն, արգանդի պարանոցի քաղցկեղ,• տղամարդկանց մոտ՝ սպերմատոգենեզի խանգարումներ և անպտղություն,• երկուսի մոտ էլ՝ քրոնիկ ցավեր, հոդերի բորբոքումներ, նյարդային համակարգի խանգարումներ։ՄԻԱՎ վարակը առանձնահատուկ է, քանի որ այն առանց բուժման աստիճանաբար քայքայում է իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմը խոցելի ցանկացած վարակների նկատմամբ։Ինչպես պաշտպանվելՍՃՓԻ-ներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է։• Պահպանակի օգտագործում․ այն նվազեցնում է վարակների փոխանցման ռիսկը։• Մեկ վստահելի զուգընկեր․ նվազեցնում է վարակվելու հավանականությունը։• Պարբերական բժշկական հետազոտություններ․ հատկապես անհրաժեշտ են, եթե կան մի քանի զուգընկերներ կամ նոր հարաբերություն է սկսվում։• Պատվաստումներ․ այսօր հասանելի է HPV-ի դեմ պատվաստում, որը պաշտպանում է վիրուսի ամենավտանգավոր ենթատեսակներից և կանխում է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը։ԵզրակացությունՍՃՓԻ-ները լայն տարածում ունեցող, սակայն կանխարգելելի և բուժելի հիվանդություններ են։ Կարևոր է տեղեկացված լինել դրանց մասին, հետևել անձնական հիգիենային և պաշտպանված սեռական կյանք վարել։ Ժամանակին դիմելով բժշկի և անցնելով համապատասխան հետազոտություններ՝ հնարավոր է ոչ միայն կանխել վարակների տարածումը, այլև պաշտպանել սեփական և զուգընկերոջ առողջությունը։
Աչքերի կոպերի և թարթիչների հիգիենա
08 Սեպտեմբեր 2025
Կոպերի հիգիենան ուղղված է կոպերի և թարթիչների առողջության վերականգնմանը և պահպանմանը, կոպերի մաշկի առաձգականության բարձրացմանը և կնճիռների վերացմանը։ Կոպերը արտաքին միջավայրի ագրեսիվ ազդեցություններից (հատկապես խոշոր քաղաքների բնակիչների համար), վարակներից և մակաբույծներից պաշտպանելը բլեֆարիտի և աչքի չորության կանխարգելման ու բուժման հիմքն է։ Ճիշտ հիգիենան նպաստում է գեղձերի նորմալ աշխատանքին, վերականգնում է նյութափոխանակությունը մաշկում և ապահովում արցունքի լիարժեք թաղանթի ձևավորումը։ Կոպերի և թարթիչների հիգիենան ներառում է ամենօրյա պարզ սովորություններ՝ փոշու, աչքի բնական արտազատումների, դիմահարդարման մնացորդների և այլ միկրոմասնիկների հեռացում, որոնք օրվա ընթացքում կուտակվում են աչքերի շուրջ։ Պետք է հիշել, որ կոպերի էպիդերմիսի շերտը մարդու մարմնի ամենաբարակ մաշկն է, հետևաբար այն պահանջում է նուրբ խնամք։ Առավոտյան և երեկոյան ջրով լվացվելը օգտակար է, բայց բավարար չէ կոպերի հիվանդությունների կանխարգելման համար։ Ի՞նչ է լինում, եթե անտեսում եք հիգիենան Շատերը թերագնահատում են կոպերի խնամքի կարևորությունը։ Կոպերի եզրին աղտոտվածության և յուղային արտազատումների կուտակումը նպաստում է բակտերիաների բազմացմանը։ Անբավարար մաքրումը կարող է հանգեցնել բլեֆարիտի և կոնյուկտիվիտի։ Մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիա (ՄԳԴ) Աչքի հիվանդությունների ամենատարածված պատճառներից մեկն է մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիան։ Այս մանր ճարպային գեղձերը գտնվում են կոպերի եզրին՝ այն հատվածում, որտեղ կոպերը շփվում են փակ վիճակում։ Դրանք արտազատում են յուղոտ նյութ, որը ծածկում է աչքի մակերեսը և կանխում արցունքի գոլորշիացումը։ Մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիան աչքի չորության համախտանիշի հիմնական պատճառն է և հանդիպում է քաղաքային բնակչության մոտ 70%-ի մոտ։ Այն ուղեկցում է բլեֆարիտի բոլոր ձևերին։ Ռիսկի գործոններն են․ կոնտակտային ոսպնյակների և ակնոցների կրումը, դիմահարդարումը, փոշոտ պայմաններում աշխատանքը, համակարգչի առջև երկարատև աշխատանքը։ ՄԳԴ-ի կանխարգելում․ Կոպերի հիգիենա ՄԳԴ-ի բուժման և կանխարգելման հիմնական մեթոդը կոպերի հիգիենան է, որը լայնորեն կիրառվում է ակնաբուժական պրակտիկայում։ Հիմնական սկզբունքը միանգամյա օգտագործման ստերիլ խոնավ անձեռոցիկների կիրառումն է՝ բնական հանգստացնող բաղադրիչներով, ինչպես նաև տաք կոմպրեսներ։ Ինչպե՞ս ընտրել որակյալ անձեռոցիկներ Կարևոր է ուշադրություն դարձնել արտադրողին։ «Մ.Կ. Ասեպտիկա» ՍՊԸ-ն ավելի քան 23 տարի ներկայացված է ռուսական շուկայում։ «Ասեպտիկա» ապրանքանիշի տակ արտադրվող բժշկական, կոսմետիկ և հիգիենիկ արտադրանքը լայնորեն կիրառվում է առողջապահական հաստատություններում։ Ընկերությունն ունի ժամանակակից արտադրական համալիր և լաբորատորիա՝ հումքի և պատրաստի արտադրանքի որակի վերահսկման համար։ 2021 թվականին «Մ.Կ. Ասեպտիկան» ներկայացրեց նորույթ՝ ODOSASEPTICA ստերիլ խոնավ անձեռոցիկները կոպերի և թարթիչների ամենօրյա խնամքի համար։ Դրանք մաքրում են աչքերը արտազատումներից, կեղտից և միկրոմասնիկներից, ինչպես նաև արդյունավետորեն կանխում են ՄԳԴ-ն։ Արտադրանքը մշակվել է Հելմհոլցի անվան Աչքի հիվանդությունների գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվերով։ Այն բազմիցս ցուցադրվել է մասնագիտական միջոցառումներում և արժանացել է բժիշկների ու ակնաբուժական կլինիկաների բարձր գնահատականներին։ ODOSASEPTICA-ի առավելությունները • Փափուկ ոչ հյուսված գործվածք։ • Բաղադրությունը հարմարեցված է արցունքի pH-ին։ • Չեն պարունակում բուրավետիչներ, կոնսերվանտներ և ներկանյութեր։ • Չեն առաջացնում ալերգիա և լվացում չեն պահանջում։ • Պարունակում են կանաչ թեյի, երիցուկի և մեխակի էքստրակտներ, որոնք հանգստացնում են կոպերի մաշկը, նվազեցնում այտուցը և խոնավեցնում։ ODOSASEPTICA-ն կարող է կիրառվել թե՛ կանխարգելման, թե՛ տարբեր տեսակի բլեֆարիտների համալիր բուժման ընթացքում։ Ինչպե՞ս օգտագործել ODOSASEPTICA-ն Կոպերի և թարթիչների հիգիենիկ մաքրումը խորհուրդ է տրվում իրականացնել ամեն օր։ Փաթեթի կոմպակտ չափսը թույլ է տալիս անձեռոցիկներն օգտագործել ցանկացած վայրում և ցանկացած պահի։ Օգտագործման քայլեր․ 1. Լվացեք ձեռքերը օճառով և տաք ջրով կամ մշակեք հակասեպտիկով։ 2. Բացեք փաթեթը և փռեք անձեռոցիկը։ 3. Աչքը փակ պահելով՝ զգուշորեն դրեք անձեռոցիկը կոպերի և թարթիչների հիմքի վրա։ 4. Մեղմ շրջանաձև շարժումներով մերսեք կոպերը։ 5. Յուրաքանչյուր աչքի համար օգտագործեք առանձին անձեռոցիկ։ Տաք կոմպրեսի ձևով․ Տաքացրեք անձեռոցիկը տաք ջրի բաժակի մեջ 2–3 րոպե, բացեք փաթեթը և դրեք այն փակ կոպերի վրա 1–2 րոպե։ Սա բարելավում է մեյբոմյան գեղձերի ծորանների դրենաժը, կանխում արտազատման լճացումը, խթանում արյան շրջանառությունը և նվազեցնում բորբոքման ռիսկը։
Սուր և քրոնիկ պանկրեատիտ. Ինչ պետք է իմանալ
05 Սեպտեմբեր 2025
Ենթաստամոքսային գեղձը փոքր, բայց չափազանց կարևոր օրգան է, որը պատասխանատու է մարսողության և ինսուլինի արտադրության համար։ Երբ այն բորբոքվում է, զարգանում է պանկրեատիտը՝ հիվանդություն, որն առանց բուժման կարող է բերել լուրջ բարդությունների։ Սուր պանկրեատիտ Սուր պանկրեատիտը սկսվում է հանկարծակի և սովորաբար ուղեկցվում է շատ ուժեղ ցավով որովայնում։ Հաճախ այն կապված է ալկոհոլի կամ չափազանց ճարպոտ սննդի օգտագործման հետ։ Ախտանշանները• սուր և անտանելի ցավ որովայնում, • սրտխառնոց և փսխում, • բարձր ջերմություն, • ընդհանուր թուլություն։ Սա վտանգավոր վիճակ է, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Երբեմն անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում։ Հիվանդությունը կարող է մեկ անգամ արտահայտվել և անցնել բուժման արդյունքում, սակայն որոշ դեպքերում այն կրկնվում է և վերածվում քրոնիկի։ Բուժում Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին սովորաբար անհրաժեշտ է հիվանդանոցային  խնամնք։ • Առաջին 1–2 օրերը սնունդ չի թույլատրվում՝ գեղձին «հանգիստ» տալու համար։ Հեղուկներն ու սննդարար նյութերը մատակարարվում են երակային։ • Օգտագործվում են ցավազրկողներ, հակաբորբոքային և երբեմն հակաբիոտիկ դեղամիջոցներ։ • Նշանակվում է ինֆուզիոն թերապիա (շիճուկներ, էլեկտրոլիտներ) օրգանիզմի հավասարակշռությունը պահպանելու համար։ • Սննդակարգը սկսվում է հեղուկներից, այնուհետև աստիճանաբար ավելացվում են դիետիկ կերակուրներ։ • Ծանր դեպքերում կարող է պահանջվել վիրահատություն։ Քրոնիկ պանկրեատիտ Քրոնիկ ձևը երկարատև հիվանդություն է, որը զարգանում է տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներն են՝ • երկարատև ալկոհոլի օգտագործում, • սննդակարգի խախտումներ, • հաճախակի կրկնվող սուր պանկրեատիտ։ ՀատկանիշներըԵնթաստամոքսային գեղձը աստիճանաբար վնասվում է։ Ախտանշաններն են՝ • մշտական կամ պարբերաբար կրկնվող որովայնային ցավեր, • փքվածություն, • մարսողական խանգարումներ, դիարեա, • չբացատրվող նիհարում։ Ժամանակի ընթացքում կարող է զարգանալ շաքարային դիաբետ, քանի որ գեղձը դադարում է բավարար քանակով ինսուլին արտադրել։ Բուժում Քրոնիկ պանկրեատիտը պահանջում է երկարաժամկետ վերահսկողություն։ • Սննդակարգը խիստ կարևոր է. պետք է բացառել ալկոհոլը, յուղոտ, տապակած և կծու ուտելիքները։ Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել փոքր չափաբաժիններով, բայց հաճախ։ • Օգտագործվում են ֆերմենտային պատրաստուկներ մարսողությունը հեշտացնելու համար։ • Ցավազրկողներ՝ ցավերի ժամանակ։ • Եթե զարգանում է շաքարային դիաբետ, նշանակվում է ինսուլին կամ շաքարը կարգավորող այլ դեղեր։ Մի մոռացեք, որ վաղ ախտորոշումն ու բուժումը կանխարգելում են հիվանդության սրացումը և զարգացումը։ Դիմեք Դալիմեդ բժշկական կենտրոն՝ ստանալու ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել