Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները
Հաճախ ծնողները, լսելով երեխայի` շաբաթներով չանհետացող հազը, դառնում են խիստ անհանգիստ և մոռանում մի շատ կարևոր փաստի մասին, այն է թե՝ հազն իրականում մեր թշնամին չէ, այլ մեր ընկերը՝ օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսներից մեկը։
Հազն օգնում է մաքրել շնչուղիները այնտեղ հայտնված օտար մասնիկներից, օրինակ` մանրէներից կամ կուտակված լորձից։ Սակայն, որքան էլ «բարի» լինի նույն այդ հազը, 2-3 շաբաթ պահպանվելու պարագայում պարտադիր է հետազոտվել մանկաբույժի կողմից և վերագնահատել երեխայի վիճակը։
Ինչպես հայտնի է` հազի հիմնական պատճառը շնչառական վիրուսային վարակներն են, որոնք օդակաթիլային ճանապարհով (հազից կամ փռշտոցից, վարակված երեխայի կենցաղային իրերին կամ խաղալիքներին ձեռք տալուց) փոխանցվող, ինքնասահմանափակվող սեզոնային վիրուսային հիվանդություններ են։ Սովորաբար սկսվում են աշնանը` ձգվելով մինչև գարնան վերջ (կամ, ինչպես ասում են, ուսումնական տարվան զուգընթաց):
Շնչառական վիրուսային վարակներին հազից բացի հաճախ ուղեկցում են հետևյալ ախտանշանները՝ քթահոսություն, ջերմության բարձրացում (38° և ավել), դող և սարսուռ, գլխացավ, մկանացավ, կոկորդում քերոցի զգացում, երբեմն՝ փսխումներ կամ փորլուծություն։
Վարակից հետո մնացած հազը կարող է պահպանվել անգամ հիմնական ախտանշանների վերացումից հետո, ընդհուպ` մի քանի շաբաթ։
Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները

Ահազանգել է պետք, երբ հազի հետ միասին առկա է՝

• հաճախացած կամ դժվարացած շնչառություն,

• ցիանոտիկ (կապտավուն) շուրթեր,

• միջկողային տարածությունների ներքաշումներ,

• ցավ կրծքավանդակում,

• թուլություն,

• ջերմության կայուն պահպանում

• ախտանշանների վատթարացում/ետ վերադարձ օրեր անց։

Ռիսկի գործոնների շարքին է դասվում նաև երեխայի տարիքը (մինչև 3 ամսական հասակ):
Հազի դեմ կիրառվող միջոցները պիտի նշանակվեն տարիքին համապատասխան, լինեն ապացուցահեն և մանկաբույժի ցուցմամբ։
Ժամանակակից հետազոտությունները փաստում են մեղրի կարևորագույն օգտակարության մասին, ընդհուպ` որպես հազի բուժման միջոց։ Սակայն կարևոր է հիշել՝ մեղրը թույլատրելի է սկսած 1 տարեկան հասակից, այլապես բարձր է բոտուլիզմով վարակման ռիսկը։

Կարևոր է ծնողներին հորդորել պահպանել զգոնություն՝ հետևելով մի շարք պարզ խորհուրդների.

1. Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել երեխայի հազը։ Հակահազային դեղամիջոցներ տալուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ՝ քննարկելով դեղամիջոցի տարիքային սահմանափակումներն ու կողմնակի ազդեցությունները։
2. Ստեղծե՛ք մաքուր և խոնավ միջավայր։ Օգտագործեք օդը խոնավեցնող սարքեր և մի' մոռացեք տան մշտական օդափոխման մասին։
4. Հոգացե՛ք հեղուկների բավարար ընդունումը։ Ջուրն օգնում է մաքրել օրգանիզմը և մեղմել հազը։ Հեղուկների բավարար օգտագործումը կարևոր է բոլոր տեսակի շնչառական վարակների դեպքում։
5. Սննդարար և դյուրամարս սնուցումը կարևոր է։ Չի կարելի ստիպել երեխային ուտել։ Շարունակեք առաջարկել թեթև, վիտամիններով հարուստ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, ապուրներ։
6. Հետևե՛ք քնի ռեժիմին։ Կարևոր է ապահովել երեխայի լիարժեք հանգիստը։
8. Մի՛ մոռացեք հիգիենայի կանոնների պահպանման մասին։ Խրախուսեք հաճախակի ձեռքերի լվացումը, սովորեցրեք փռշտալ ու հազալ արմունկը ծածկելու եղանակով։
9. Մի՛ խուսափեք հարցեր տալ ձեր մանկաբույժին։ Վստահությունը բժշկի նկատմամբ ավելին քան կարևոր է։
Երկարատև հազ երեխաների մոտ — նորմա՞ է, թե՞ անհանգստանալու պատճառ։ Մանկաբույժի խորհուրդները


Ամփոփելով՝ փորձեք մտապահել մի քանի կարևոր կետ հազի մասին.

❌Առաջին իսկ հազային դրվագի դեպքում պետք չէ շտապել կատարելու կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն. դեպքերի մեծամասնությունում պատճառը՝ վերին շնչուղիների վիրուսային վարակներն են։
❌Ծխախոտի ծուխն ավելի է դրդում և սրացնում հազի վիճակը. արգելել ծխախոտի օգտագործումը տանը։
❌Վիրուսային վարակի արդյունքում զարգացած հազը անիմաստ է բուժել հակաբիոտիկներով։ Նմանատիպ հազն անցնում է ինքնուրույն՝ պահանջելով միայն առատ հեղուկների կիրառում։
❌Հակահազային դեղամիջոցներն արգելվում է կիրառել մինչև 6 տարեկան հասակը։ Ի դեպ՝ վերջին հետազոտությունների համաձայն, դրանք կարող են բավականին լուրջ վնաս հասցնել փոքրիկներին։
❌6 տարեկանից բարձր երեխաների պարագայում հազի դեմ կիրառվող դեղամիջոցները պետք է նշանակել զգուշությամբ և միայն մանկաբույժի ցուցումով։

Եզրակացություն.

հազը կարևորագույն պաշտպանական ռեֆլեքս է և կարող է երկար պահպանվել, օրինակ՝ ուղեկցող ախտանշանների անհետացումից հետո 1-3 շաբաթ, կարևոր է մշտապես զննվել և մնալ մանկաբույժի դինամիկ հսկողության ներքո։



Ի՞նչ է գլիկոզիլացված հեմոգլոբինը
20 Ապրիլ 2026
Գլիկոզիլացված հեմոգլոբինը, որը հայտնի է որպես HbA1c կամ պարզապես A1C, հիմնական լաբորատոր ցուցանիշ է, որն օգտագործվում է ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի միջին մակարդակը գնահատելու համար: Ի տարբերություն արյան գլյուկոզի մեկանգամյա չափման, որն արտացոլում է միայն տվյալ պահի վիճակը, HbA1c-ն ավելի լայն պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է գլյուկոզան դրսևորվել օրգանիզմում վերջին երկու-երեք ամիսների ընթացքում: Սա այն դարձնում է անփոխարինելի գործիք դիաբետի հայտնաբերման և կառավարման գործում: Ինչպե՞ս է ձևավորվում HbA1c-ն HbA1c-ն առաջանում է բնական գործընթացի միջոցով, որը կոչվում է գլիկոզիլացում: Երբ գլյուկոզան շրջանառվում է արյան հոսքում, դրա մի մասը միանում է հեմոգլոբինին՝ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) ներսում գտնվող սպիտակուցին, որը պատասխանատու է թթվածնի տեղափոխման համար: Այս միացումը տեղի է ունենում աստիճանաբար և շարունակաբար էրիթրոցիտների կյանքի ընթացքում, որը կազմում է մոտ 120 օր: Գործընթացը տեղի է ունենում երկու հիմնական փուլով. 1. Նախ, գլյուկոզան ժամանակավորապես միանում է հեմոգլոբինին՝ ձևավորելով անկայուն միջանկյալ կառուցվածք: 2. Այնուհետև այդ կառուցվածքը ենթարկվում է քիմիական փոխակերպման՝ վերածվելով կայուն միացության, որը հայտնի է որպես գլիկոզիլացված հեմոգլոբին: Քանի որ այս միացումն անդառնալի է, HbA1c-ի քանակն արտացոլում է գլյուկոզի ազդեցության միջին մակարդակը ժամանակի ընթացքում: Արյան մեջ գլյուկոզի բարձր քանակը հանգեցնում է HbA1c-ի ավելի բարձր ցուցանիշների: Ի՞նչ է չափում HbA1c թեստը HbA1c թեստը որոշում է հեմոգլոբինի այն տոկոսը, որին միացած է գլյուկոզա: Արդյունքն արտահայտվում է տոկոսներով, ինչը համապատասխանում է նախորդ շաբաթների ընթացքում արյան մեջ շաքարի միջին մակարդակին: Տիպիկ մեկնաբանությունը ներառում է. • 5.7%-ից ցածր — նորմալ միջակայք • 5.7%-ից մինչև 6.4% — բարձրացած ռիսկ (նախադիաբետ) • 6.5% կամ ավելի բարձր — համապատասխանում է դիաբետին Բուժաշխատողներն այս թեստն օգտագործում են ոչ միայն ախտորոշման, այլև հսկելու համար, թե որքանով է արդյունավետ վերահսկվում արյան շաքարի մակարդակը ժամանակի ընթացքում: Ինչու՞ է HbA1c-ն կարևոր HbA1c-ն առանցքային դեր է խաղում դիաբետի երկարատև խնամքի մեջ, քանի որ այն տալիս է տեղեկություններ, որոնք շաքարի ամենօրյա ստուգումները չեն կարող ամբողջությամբ արտահայտել: Այն օգնում է թե՛ պացիենտներին, թե՛ բուժաշխատողներին հասկանալ ընդհանուր միտումները, այլ ոչ թե առանձին ցուցանիշները: Հիմնական առավելությունները ներառում են. • Երկարաժամկետ գնահատում: Արտացոլում է գլյուկոզի միջին մակարդակը 2–3 ամսվա ընթացքում: • Հարմարավետություն: Չի պահանջում քաղցած վիճակ և կարող է կատարվել օրվա ցանկացած ժամի: • Բուժման ուղղորդում: Օգնում է կարգավորել դեղորայքը, սննդակարգը և ապրելակերպի ռազմավարությունները: • Ռիսկերի գնահատում: Բարձր մակարդակները կապված են այնպիսի բարդությունների հետ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, նյարդերի վնասումը, երիկամների խնդիրները և տեսողության վատթարացումը: HbA1c-ն թիրախային միջակայքում պահպանելը զգալիորեն նվազեցնում է այս բարդությունների առաջացման ռիսկը: Որքա՞ն հաճախ պետք է ստուգել HbA1c-ն Դիաբետ ախտորոշում ունեցող անձանց համար HbA1c-ն սովորաբար ստուգվում է տարեկան առնվազն երկու անգամ: Ավելի հաճախակի թեստավորում կարող է պահանջվել, եթե բուժումը փոխվում է կամ եթե արյան շաքարի մակարդակը լավ չի վերահսկվում: Այն կարող է օգտագործվել նաև որպես սկրինինգային թեստ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ռիսկի գործոններ, ինչպիսիք են գիրությունը, դիաբետի ընտանեկան պատմությունը կամ ցածր ֆիզիկական ակտիվությունը: HbA1c թեստի սահմանափակումները Թեև HbA1c-ն շատ օգտակար է, որոշակի վիճակներ կարող են ազդել դրա ճշգրտության վրա: Դրանք ներառում են. • Խանգարումներ, որոնք կարճացնում կամ երկարացնում են էրիթրոցիտների կյանքի տևողությունը (օրինակ՝ անեմիա կամ վերջերս եղած արյան կորուստ): • Հեմոգլոբինի տարբերակներ (հեմոգլոբինի կառուցվածքի գենետիկական տարբերություններ): • Հղիություն, հատկապես ուշ փուլերում: • Երիկամների առաջացած հիվանդություն: Նման դեպքերում HbA1c-ի արդյունքները պետք է մեկնաբանվեն զգուշությամբ և կարող են կարիք ունենալ համակցվելու այլ թեստերի հետ: Եզրակացություն Գլիկոզիլացված հեմոգլոբինը արյան շաքարի երկարաժամկետ վերահսկման հուսալի և լայնորեն կիրառվող ցուցանիշ է: Արտացոլելով գլյուկոզի միջին մակարդակը մի քանի ամսվա ընթացքում՝ այն արժեքավոր ուղեցույց է հանդիսանում դիաբետի ախտորոշման, բուժման արդյունավետության մոնիտորինգի և բարդությունների ռիսկի նվազեցման համար:
Ատամնափառի հեռացում
15 Ապրիլ 2026
Ատամնափառը փափուկ, կպչուն թաղանթ է, որը շարունակաբար գոյանում է ատամների վրա՝ բերանի խոռոչի բնական կենսաբանական գործընթացների հետևանքով։ Այն բաղկացած է բակտերիաներից, թքի բաղադրիչներից և սննդի մնացորդներից։ Չնայած այն բնական երևույթ է, ատամնափառը դառնում է վնասակար, երբ թույլ է տրվում, որ այն կուտակվի։ Ատամները մաքրելուց կարճ ժամանակ անց էմալի վրա առաջանում է բարակ, անտեսանելի շերտ։ Այս շերտը ձգում է բակտերիաներին, որոնք սկսում են արագ բազմանալ։ Սնունդ ընդունելիս, հատկապես՝ շաքարներ և օսլա, այդ բակտերիաները սնվում են մասնիկներով և արտադրում թթուներ։ Բակտերիաների, թթուների և սննդի մնացորդների այս համակցությունն առաջացնում է ատամնափառ։ Քանի որ այս գործընթացը տեղի է ունենում անդադար, ատամնափառը սկսում է վերականգնվել խոզանակով մաքրելուց արդեն մի քանի ժամ անց։ Ինչ է տեղի ունենում, եթե ատամնափառը չհեռացվի Ատամնափառը ստոմատոլոգիական ամենատարածված խնդիրների սկզբնաղբյուրն է։ Եթե այն չբուժվի, կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին. • Ատամի քայքայում (կարիես)․ թթուները քայքայում են էմալը՝ առաջացնելով խոռոչներ։ • Գինգիվիտ․ լնդերի հիվանդության վաղ փուլ, որը բնորոշվում է կարմրությամբ, այտուցվածությամբ և արյունահոսությամբ։ • Պարոդոնտոզ․ բարդացած վարակ, որն ախտահարում է հենակետային ոսկրն ու հյուսվածքները։ • Ատամնաքարի առաջացում․ կարծրացած ատամնափառ, որը հնարավոր չէ հեռացնել տնային պայմաններում։ Բացի այդ, ատամնափառի կուտակումը բակտերիալ ակտիվության պատճառով բերանի տհաճ հոտի տարածված պատճառ է։ Ատամնափառի հեռացման ամենօրյա ռազմավարություններ Ատամնափառի արդյունավետ վերահսկումը պահանջում է սովորությունների համակցում. • Ատամների մաքրում օրական երկու անգամ․ կատարեք նուրբ, մանրակրկիտ շարժումներ և մաքրեք ատամների բոլոր մակերեսները։ • Ատամների միջնամասերի մաքրում․ օգտագործեք ատամնաթել կամ միջատամնային գործիքներ՝ թաքնված ատամնափառը հեռացնելու համար։ • Օժանդակ միջոցներ․ հակաբակտերիալ կամ ֆտոր պարունակող բերանի ողողման հեղուկները կարող են ուժեղացնել պաշտպանությունը։ Հետևողականությունը հանդիսանում է առանցքային գործոն, քանի որ ատամնափառն արագ է վերականգնվում։ Ատամնափառի և ատամնաքարի մասնագիտացված հեռացում Երբ ատամնափառը կարծրանում և վերածվում է ատամնաքարի, այն ամուր կպչում է ատամներին և հաճախ կուտակվում լնդերի երկայնքով։ Այս փուլում միայն ստոմատոլոգները կարող են հեռացնել այն՝ սքեյլինգ (ատամնաքարերի հեռացում) կոչվող պրոցեդուրայի միջոցով։ Մասնագիտացված մաքրումը կարող է ներառել նաև փայլեցում, որը հարթեցնում է ատամի մակերեսը և օգնում է նվազեցնել ատամնափառի հետագա կուտակումը։ Ինչու են կարևոր կանոնավոր այցերը ստոմատոլոգին Ստոմատոլոգիական պլանային ստուգումները թույլ են տալիս վաղ փուլում հայտնաբերել ատամնափառի պատճառած խնդիրները։ Կախված ռիսկի անհատական գործոններից՝ այցելությունները սովորաբար խորհուրդ են տրվում վեց ամիսը մեկ, թեև որոշ մարդիկ կարող են ունենալ ավելի հաճախակի խնամքի կարիք։ Եզրակացություն Ատամնափառը բերանի խոռոչի կենսաբանության բնական, բայց պոտենցիալ վնասակար մասն է։ Առանց պատշաճ խնամքի, այն կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, որոնք ազդում են և՛ ատամների, և՛ լնդերի վրա։ Այնուամենայնիվ, ամենօրյա հետևողական հիգիենայի և կանոնավոր մասնագիտացված խնամքի դեպքում ատամնափառը կարող է արդյունավետորեն վերահսկվել։ Ամրագրեք ձեր հերթական ստուգումն այսօր՝ առողջ ժպիտ ապահովելու և հետագա բարդություններից խուսափելու համար:
Ի՞նչ է հիպերպրոլակտինեմիան
13 Ապրիլ 2026
Հիպերպրոլակտինեմիան վիճակ է, որը բնութագրվում է պրոլակտինի՝ հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնի աննորմալ բարձր մակարդակով։ Թեև պրոլակտինն անփոխարինելի է կրծքով կերակրման համար, այն նաև փոխազդում է այլ հորմոնների հետ, որոնք կարգավորում են վերարտադրողական ֆունկցիան։ Երբ դրա մակարդակը բարձրանում է հղիությունից դուրս, այն կարող է խաթարել էնդոկրին համակարգը և ազդել օրգանիզմի բազմաթիվ գործընթացների վրա։ Պրոլակտինի ավելցուկի հիմնական հետևանքներից մեկը վերարտադրողական հորմոնների ճնշումն է։ Կանանց մոտ դա հանգեցնում է էստրոգենի մակարդակի նվազմանը, ինչը կարող է խանգարել օվուլյացիան և դաշտանային ցիկլի կանոնավորությունը։ Ժամանակի ընթացքում այս հորմոնալ փոփոխությունները կարող են ազդել նաև ոսկրային նյութափոխանակության վրա՝ մեծացնելով ոսկրային զանգվածի կորստի ռիսկը։ Հիպերպրոլակտինեմիա ունեցող մարդիկ կարող են ունենալ տարբեր ախտանիշներ, թեև ոմանք մնում են անախտանիշ։ Ամենաբնորոշ դրսևորումները ներառում են՝ • անկանոն կամ բացակայող դաշտանային ցիկլեր և անպտղություն • լիբիդոյի նվազում և սեռական դիսֆունկցիա • կաթնային անսպասելի արտադրություն (գալակտորեա) Այս վիճակն ունի մի քանի հնարավոր պատճառներ։ Ամենատարածվածը հիպոֆիզի բարորակ ուռուցքն է, որը հայտնի է որպես պրոլակտինոմա, որն արտադրում է ավելցուկային պրոլակտին։ Այլ նպաստող գործոններից են դեղամիջոցները, որոնք միջամտում են դոֆամինի կարգավորմանը, վահանաձև գեղձի դիսֆունկցիան, քրոնիկ հիվանդությունները կամ կրծքավանդակի պատի վրա ազդող ֆիզիկական սթրեսը։ Մի շարք դեպքերում որևէ կոնկրետ պատճառ հնարավոր չէ հայտնաբերել։ Ախտորոշումը սովորաբար պարզ է և սկսվում է արյան մեջ պրոլակտինի մակարդակի չափմամբ։ Եթե բարձր մակարդակը հաստատվում է, կարող է առաջարկվել հետագա հետազոտություն, օրինակ՝ ՄՌՏ պատկերում՝ հիմնական պատճառը պարզելու համար։ Բուժումը կախված է առաջացման պատճառից, բայց սովորաբար այն շատ արդյունավետ է: Պացիենտների մեծ մասը բուժվում է դեղամիջոցներով, որոնք օգնում են նվազեցնել պրոլակտինի մակարդակը և վերականգնել բնականոն հորմոնալ հավասարակշռությունը: Ավելի հազվադեպ դեպքերում կարող են անհրաժեշտ լինել վիրաբուժական կամ այլ մասնագիտացված բուժումներ: Պատշաճ կառավարման դեպքում կանխատեսումը հիմնականում գերազանց է:
Ուլտրաձայնային հետազոտություն հղիության 12-րդ շաբաթում
09 Ապրիլ 2026
Հղիության 12-րդ շաբաթվա հետազոտությունը վաղ նախածննդյան կարևորագույն ստուգումներից մեկն է, քանի որ այն տալիս է հղիության զարգացման առաջին մանրամասն բժշկական գնահատականը: Իրականացվելով 11-րդ շաբաթվա և 13-րդ շաբաթվա + 6 օրվա միջև ընկած ժամանակահատվածում՝ այս ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է հաստատել, որ հղիությունը նորմալ է ընթանում, սահմանել ճշգրիտ հղիության ժամկետը և հայտնաբերել վաղ նշաններ, որոնք կարող են ազդել հետագա խնամքի վրա: Շատ կանանց համար սա նաև երեխային առաջին անգամ հստակ տեսնելու հնարավորությունն է, սակայն դրա հիմնական նպատակը բժշկական գնահատումն ու հղիության անվտանգ մոնիթորինգն է: Ինչու է անհրաժեշտ հետազոտությունը Այս ստուգումն օգնում է բժիշկներին՝ • հաստատել պտղի սրտի զարկերը • ճշգրիտ հաշվարկել ծննդաբերության ժամկետը • պարզել՝ պտուղը մեկն է, թե առկա է բազմապտուղ հղիություն • հաստատել, որ հղիությունը զարգանում է արգանդի ներսում Այս փուլում ժամկետի վաղ որոշումը համարվում է խիստ հուսալի հղիության հետագա խնամքի պլանավորման համար: Ինչ են ստուգում բժիշկները հետազոտության ընթացքում 12-րդ շաբաթում պտղի մի շարք կարևոր կառուցվածքներ արդեն տեսանելի են: Հետազոտությունը գնահատում է՝ • գլուխը և ողնաշարը • ձեռքերը և ոտքերը • ստամոքսը և միզապարկը • ընկերքը և պորտալարը Ստուգվում են նաև արգանդը և ձվարանները, քանի որ մայրական գործոնները կարող են ազդել հետագա հսկողության վրա: Օձիքային տարածության չափում Հետազոտության առանցքային մասն է օձիքային տարածության (NT) չափումը՝ երեխայի պարանոցի հետևի մասում գտնվող հեղուկը: Սա օգնում է գնահատել քրոմոսոմային հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը և Պատաուի համախտանիշը: Արյան հետազոտությունների հետ համակցված՝ այս սկրինինգն օգնում է որոշել լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը: Ինչու է կարևոր վաղ հայտնաբերումը Հետազոտությունը կարող է բացահայտել վաղ կառուցվածքային խնդիրներ, ընկերքի հետ կապված գտածոներ կամ հղիության ռիսկեր, որոնք հետագայում կարող են պահանջել ավելի ուշադիր հսկողություն: Այն նաև վստահություն է հաղորդում, երբ պտղի սրտի զարկերը և աճը նորմալ են: Հղիության վաղ փուլի ճշգրիտ գնահատման համար անցեք այս հետազոտությունը Դալիմեդ բժշկական կենտրոնում, որտեղ փորձառու մասնագետներն իրականացնում են նախածննդյան ուլտրաձայնային մանրակրկիտ գնահատում:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել