Պարաթիրեոիդ հորմոն

Պարաթիրեոիդ հորմոն

Պարաթիրեոիդ հորմոն
Պարաթիրոիդ հորմոնը (ՊԹՀ) միաշղթա 84 ամինաթթվային պեպտիդ է, որը արտադրվում է հարվահանաձև գեղձի կողմից՝ ի պատասխան իոնիզացված կալցիումի արտաբջջային կոնցենտրացիայի նվազման։ Նրա հիմնական դերը շիճուկում կալցիումի մակարդակի բարձրացումն է՝ խթանելով կալցիումի արտազատումը ոսկրերիից և երիկամային ռեաբսորցիան դիստալ խողովակում: Պրոքսիմալ խողովակում ՊԹՀ -ն խթանում է կալցիտրիոլի սինթեզը, որն իր հերթին մեծացնում է կալցիումի կլանումը աղիներում և էնդոկրին հետադարձ կապ է ստեղծում ՊԹՀ -ի սեկրեցիայի վրա պարաթիրոիդ գեղձի մակարդակում: Պարաթհորմոնը նվազեցնում է նաև ֆոսֆատի ռեաբսորբցիան երիկամների պրոքսիմալ խողովակում, դրանով իսկ նվազեցնելով ֆոսֆատի քանակը շիճուկում։
Պարաթիրոիդ գեղձի խանգարումները հանգեցնում են արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման կամ նվազման (հիպերկալցեմիա կամ հիպոկալցեմիա), որն առաջանում է պարաթիրոիդ գեղձի սեկրեցիայի փոփոխության պատճառով։
Պարաթիրոիդ հորմոնի գերարտադրությունը կոչվում է հիպեպարաթիրեոզ:
Տարբերում են`
1.

Առաջնային հիպերպարաթիրեոզ

: Հաճախ առաջանում է հարվահանաձև գեղձերից մեկի վրա բարորակ ուռուցքի (ադենոմա) պատճառով: Այլ պատճառներից են գեղձերի մեծացումը (հիպերպլազիան) կամ, հազվադեպ, հարվահանաձև գեղձի քաղցկեղը:
2.

Երկրորդային հիպերպարաթիրեոզ

: Առաջանում է որպես արյան մեջ կալցիումի ցածր մակարդակի արձագանք՝ պայմանավորված քրոնիկ երիկամային անբավարարությամբ, վիտամին D-ի անբավարարությամբ կամ ֆոսֆատի չափազանց բարձր մակարդակով: Հարվահանաձև գեղձերը արտադրում են ՊԹՀ ավելցուկով՝ փորձելով վերականգնել կալցիումի հավասարակշռությունը։
3.

Երրորդային հիպերպարաթիրեոզ

: Զարգանում է, երբ երկրորդային հիպերպարաթիրեոզը երկար ժամանակ շարունակվում է, ինչը հանգեցնում է գեղձերի ինքնավար գերակտիվության, նույնիսկ այն դեպքում, երբ կալցիումի մակարդակը նորմալանում է։
Պարաթիրոիդ հորմոնի թերարտադրությունը կոչվում է հիպոպարաթիրեոզ:

Հիպոպարաթիրեոզի պատճառներն են`

1. Պարանոցի կամ վահանաձև գեղձի վիրահատության ժամանակ հարվահանաձև գեղձերի վնասման, պատահական հեռացման կամ քայքայման հետևանք
2. Աուտոիմուն հիվանդություններ
3. Մագնեզիումի ցածր մակարդակ
4. Գլխի կամ պարանոցի ճառագայթային բուժում
5. Հազվադեպ՝ գեղձերի բնածին բացակայություն կամ ֆունկցիոնալ արատներ

Հիպերպարաթիրեոզի ախտանիշներն են`

1. Հոգնածություն և ընդհանուր թուլություն (ամենահաճախ հանդիպող ախտանիշը)
2. Ոսկորների և հոդերի ցավ, օստեոպորոզ, փխրուն ոսկորներ և կոտրվածքներ
3. Մկանային թուլություն
4. Երիկամային քարեր և հնարավոր երիկամային հիվանդություն կամ երիկամային անբավարարություն
5. Հիշողության խնդիրներ, կենտրոնանալու դժվարություն, դեպրեսիա, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ
6. Ծարավի ավելացում և հաճախակի միզարձակում
7. Ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը, փորկապությունը և որովայնի ցավը
8. Անքնություն կամ քնի դժվարություն
9. Գլխացավեր
10. Սրտի հետ կապված ախտանիշներ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, առիթմիաները և նախասրտերի ֆիբրիլյացիան:

Հիպոպարաթիրեոզի ախտանիշներն են`

1. Մատների, ոտքերի մատների, շրթունքների և բերանի շուրջը ծակծկոցի կամ այրոցի զգացողություն (պարեստեզիա)
2. Մկանային ցավեր, ցնցումներ և ջղաձգումնե, որոնք երբեմն ազդում են ձեռքերի, ոտքերի, դեմքի և կոկորդի վրա
3. Հոգնածություն, թուլություն,հյուծվածություն
4. Գլխացավեր և հիշողության կամ կենտրոնացման խնդիրներ
5. Որովայնի ցավ
6. Չոր մաշկ, փխրուն եղունգներ, չոր մազեր, փխրուն ատամներ
7. Կատարակտ
8. Անհանգստություն, դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություններ:
9. Ծանր դեպքերում՝ ցնցումներ
Երբեմն ախտանիշները թույլ են կամ բացակայում են և հարվահանաձև գեղձի խնդիրները հայտնաբերվում են արյան ռուտին հետազոտությունների միջոցով։
Ճարպակալում
19 Օգոստոս 2025
Ճարպակալումը ոչ միայն ավելորդ քաշ է, այլև համարվում է քրոնիկ հիվանդություն, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է լուրջ բարդությունների։ Ըստ ԱՀԿ-ի՝ ճարպակալումը գլոբալ համաճարակ է, որը ազդում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության վրա։Ճարպակալման առաջացման հիմնական պատճառները1. Սխալ սննդակարգ – ճարպերով, քաղցրավենիքով և բարձր կալորիականությամբ սնունդի չարաշահում։2. Ֆիզիկական ակտիվության պակաս – նստակյաց կենսակերպը նվազեցնում է էներգիայի ծախսը։3. Հորմոնալ խանգարումներ – օրինակ՝ հիպոթիրեոզ, Կուշինգի համախտանիշ։4. Գենետիկ նախատրամադրվածություն – որոշ գեներ ազդում են նյութափոխանակության և ախորժակի վրա։5. Հոգեբանական գործոններ – սթրես, դեպրեսիա, միայնություն, որոնք հաճախ բերում են սննդի չափից շատ օգտագործման։Ճարպակալման թաքնված վտանգներըԱվելորդ քաշը կարող է դառնալ բազմաթիվ առողջական խնդիրների հիմք։ Ճարպակալման հետևանքները ներառում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկ, սիրտ-անոթային հիվանդություններ (ինֆարկտ, ինսուլտ), աթերոսկլերոզ և հոդերի հիվանդություններ (արթրոզ, գոնարտրոզ)։ Այն կարող է նաև առաջացնել շնչառական խանգարումներ (քնաթթունություն, ասթմա) և հորմոնալ խանգարումներ։ Բացի այդ, ճարպակալումը կապված է օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկի հետ (կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի և այլ քաղցկեղներ), ինչպես նաև մաշկային խնդիրների (դերմատիտ, սնկային վարակներ)։ԿանխարգելումՃարպակալման կանխարգելումը հիմնված է առողջ կենսակերպի վրա.• Առողջ և հավասարակշռված սննդակարգ՝ սահմանափակելով ճարպերը և արագ ածխաջրերը։• Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ առնվազն 150 րոպե միջին ծանրաբեռնվածությամբ մարզանք շաբաթական։• Քաշի և մարմնի զանգվածի ինդեքսի պարբերական վերահսկում։• Հորմոնալ և նյութափոխանակության հետազոտություններ ռիսկի խմբի համար։ԲուժումՃարպակալման բուժումն անհատական է և ներառում է բազմակողմանի մոտեցում.1. Դիետոթերապիա – կալորիականության վերահսկում, սննդակարգի հարմարեցում։2. Ֆիզիկական ակտիվություն – մարզումներ և շարժողական ակտիվություն։3. Ուղեկցող հիվանդությունների բուժում – շաքարային դիաբետ, հիպերտոնիա, հորմոնալ խանգարումներ։4. Բարիատրիկ վիրաբուժություն – ցուցված է այն դեպքում, երբ BMI-ը բարձր է 40-ից, իսկ դիետան և ֆիզիկական ակտիվությունը չեն տալիս բավարար արդյունք։Ճարպակալումը միայն արտաքին տեսքի խնդիր չէ, այլ լուրջ բժշկական վիճակ։ Ժամանակին դիմելով էնդոկրինոլոգի և անցնելով հորմոնալ ու նյութափոխանակային հետազոտություններ՝ հնարավոր է կանխել ծանր հետևանքները և պահպանել առողջ կյանք։
Պոլիկիստոզ
16 Օգոստոս 2025
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (PCOS) համարվում է կանանց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից մեկը, որն ազդում է ինչպես վերարտադրողական համակարգի, այնպես էլ նյութափոխանակության վրա։ Այս վիճակում ձվարաններում ձևավորվում են բազմաթիվ փոքր, ոչ հասուն ֆոլիկուլներ, որոնք կարող են խանգարել ձվազատման բնական պրոցեսին: Ինչո՞ւ է կարևոր ճանաչել պոլիկիստոզը։ PCOS-ը կարող է տարիներ շարունակ ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, սակայն այն կարող է բերել հետևյալ բարդությունների` • Անպտղություն կամ բարդություններ հղիանալու ընթացքում • Անհավասարակշռված դաշտանային ցիկլ • Մաշկի և մազերի խնդիրներ՝ակնե , մազակալում • Ինսուլինային ռեզիստենտություն և 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկ • Հոգեբանական բարդություններ՝ ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում Ինչպե՞ս է հաստատվում ախտորոշումը PCOS-ի ախտորոշումը կատարվում է մի շարք տվյալների համադրումով` • Մանրամասն բժշկական հարցազրույց • Դաշտանային ցիկլի վերլուծություն • Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) • Արյան հորմոնալ և նյութափոխանակային հետազոտություններ Ինչպե՞ս է իրականացվում բուժումը։ PCOS-ը բուժվում է համադրական մոտեցմամբ՝ կախված կնոջ տարիքից, նպատակներից (օրինակ՝ հղիանալ կամ կարգավորել ցիկլը) և ախտանշանների արտահայտվածությունից: Բուժման հիմնական ուղղություններն են` 1. Սննդակարգի և կյանքի կենսակերպի կարգավորում 2. Ցիկլի կարգավորում՝ հորմոնալ բուժում 3. Մազակալման և մաշկի ակնեի բուժում 4. Բեղմնավորման աջակցում՝ դեղորայք կամ անհրաժեշտության դեպքում՝ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում 5. Ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձրացնող դեղամիջոցներ Պոլիկիստոզը և առողջ ապրելակերպը Նույնիսկ մեղմ քաշի նվազեցումը (5–10%) կարող է զգալիորեն բարելավել հորմոնալ ֆոնը, վերականգնել ձվազատումը և կարգավորել դաշտանը։ • Հավասարակշռված սնունդ • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն • Քնի լավ որակ • Սթրեսի կառավարման մեթոդներ Հիշիր՝ դու միայնակ չես։ PCOS ունեցող կանայք շատ են, և ճիշտ հսկողությամբ հնարավոր է ապրել լիարժեք, կանացի կյանք՝ ունենալով առողջ վերարտադրողական համակարգ։ Եղիր ուշադիր քո մարմնի ազդակների նկատմամբ, և մի հապաղիր խորհրդակցել մասնագետի հետ:
Ի՞նչ է ասպիրինը
13 Օգոստոս 2025
Ասպիրինը (ազդող նյութը՝ ացետիլսալիցիլաթթու) դեղամիջոց է, որն օգտագործվում է ցավը, ջերմությունը և բորբոքումը նվազեցնելու համար։ Սակայն այն շատ կարևոր դեր ունի նաև սրտի հիվանդությունների կանխարգելման մեջ (Կարդիոմագնիլ, Ասպիրին կարդիո)։ Ինչու է Ասպիրինը կարևոր սրտի հիվանդների համար Ասպիրինը ունի արյունը «հեղուկ պահող» (թանձրացումն արգելակող, ջրիկացնող) հատկություն։ Շատ սրտային հիվանդություններ սկսվում են նրանից, որ արյունը դառնում է թանձր և կարող է ձևավորել մակարդուկներ (թրոմբեր), որոնք խանգարում են արյան բնական հոսքին։ Այդ թրոմբերը կարող են փակել սրտի կամ ուղեղի անոթները՝ առաջացնելով սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ։ Ասպիրինը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը՝ կանխելով թրոմբերի ձևավորումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ։ Ովքե՞ր պետք է օգտագործեն Ասպիրին (բժշկի ցուցումով) • Ովքեր արդեն ունեցել են սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղի ինսուլտ • Ովքեր ունեն սրտի իշեմիկ հիվանդություն (սրտի անոթների նեղացում) • Ովքեր կրել են կորոնար զարկերակների (սիրտը սնող անոթների) ստենտավորում • Բարձր ռիսկով անձինք՝ շաքարային դիաբետով, ավել քաշով կամ ծխողներ Ասպիրինը պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով, քանի որ այն կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ այն կարող է մեծացնել ներուղեղային արյունազեղման (հեմոռագիկ ինսուլտի) առաջացման ռիսկը։ Հնարավոր կողմնակի ազդեցություններ Ասպիրինը կարող է առաջացնել նաև հետևյալ խնդիրները. • Ստամոքսի ցավ • Արյունահոսություն (օրինակ՝ լնդերից կամ աղիքներից) • Ալերգիկ ռեակցիա Տեղեկացրեք բժշկին, եթե. • Ընդունում եք այլ դեղեր • Ունեք արյունահոսություն կամ ստամոքսի խոց, գաստրիտ • Պատրաստվում եք վիրահատության Որքա՞ն և ո՞նց է ընդունվում դեղորայքը Սիրտանոթային հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելման նպատակով ասպիրինը օգտագործվում է ցածր դեղաչափով՝ 75–150 մգ օրական (բժշկի ցուցումով)։ Այն ընդունվում է ամեն օր (Կարդիոմագնիլը՝ ուտելուց հետո, Ասպիրին կարդիոն՝ ուտելուց առաջ)։ Մի դադարեցրեք ասպիրինը առանց բժշկի հետ խորհրդակցելու, նույնիսկ եթե լավ եք զգում։Հիշեցում բուժառուին • Ասպիրինը բուժում չի անում, այն կանխում է վտանգավոր վիճակների առաջացումը։ • Այն պետք է ընդունել ամեն օր, ճիշտ ժամին։ • Պահեք այն երեխաներից հեռու։ • Խոսեք բժշկի հետ, եթե այլ դեղեր էլ եք ընդունում։ Ասպիրին օգտագործելու ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել զարկերակային ճնշումը՝ բարդություններից, հատկապես արյունահոսության կամ ինսուլտի ռիսկից խուսափելու համար։ Հիշեք՝ դեղամիջոցը կարող է օգնել, սակայն սրտի իրական պաշտպանությունը սկսվում է առողջ ապրելակերպից։
Ատամների սպիտակեցում: Ձյունաճերմակ ժպիտ առանց առողջությանը վնասելու
13 Օգոստոս 2025
Սպիտակ, փայլուն ժպիտը ոչ միայն գեղագիտություն է, այլև ինքնավստահության արտացոլում: Այսօր հնարավոր է արագ և արդյունավետ կերպով սպիտակեցնել ատամները, բայց կարևոր է հիշել, որ սպիտակեցումը բժշկական պրոցեդուրա է, այլ ոչ թե կոսմետիկ ծառայություն: Սխալ մոտեցման դեպքում այն կարող է վնասել ձեր առողջությանը: Ինչու՞ պետք է վստահել միայն մասնագետին Կլինիկական պայմաններում սպիտակեցումն իրականացնում են մասնագիտական ուսուցում անցած ստոմատոլոգները: Նրանք օգտագործում են անվտանգ, հավաստագրված նյութեր և յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես ընտրում գելի կոնցենտրացիան: Բժիշկը հաշվի է առնում էմալի, լնդերի վիճակը, պլոմբերի կամ ռեստավրացիաների առկայությունը: Ատամների ինքնուրույն սպիտակեցումը տանը, հատկապես համացանցից կամ խանութներից ձեռք բերված հավաքածուներով, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: • բերանի լորձաթաղանթի այրվածքներ; • էմալի վնասում և բարակացում; • ատամների բարձր զգայունություն; • լնդերի բորբոքում: Ոչ մի հավաքածու չի կարող փոխարինել ստոմատոլոգի փորձն ու գիտելիքները: Նույնիսկ եթե պրոցեդուրան թվում է պարզ, առանց բժշկական ախտորոշման անհնար է որոշել, թե արդյոք այն անվտա՞նգ է հենց ձեզ համար: Սպիտակեցման տեսակները Կլինիկական սպիտակեցում: Անցկացվում է ստոմատոլոգի աշխատասենյակում 1-1.5 ժամվա ընթացքում: Օգտագործվում են ջրածնի պերօքսիդի կամ կարբամիդի վրա հիմնված գելեր, որոնք ակտիվացվում են հատուկ լամպով կամ լազերով: Արդյունքը նկատելի է անմիջապես, իսկ բժիշկը վերահսկում է գործընթացը սկզբից մինչև վերջ: Տնային սպիտակեցում բժշկի հսկողությամբ: Բժիշկը պատրաստում է անհատական կապաներ և տրամադրում է օպտիմալ կոնցենտրացիայով գել: Հիվանդը անցնում է բուժման կուրս տանը 1-3 շաբաթ, բայց ստոմատոլոգի կանոնավոր հսկողության ներքո: Ու՞մ համար սպիտակեցումը հարմար չէ Պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հղիության, ատամների կարիեսի, լնդերի բորբոքման, ինչպես նաև ատամների բարձր զգայունության դեպքում: Այս դեպքերում բժիշկը նախ կատարում է բուժում և միայն դրանից հետո է վերադառնում սպիտակեցման հարցին: Ինչպե՞ս պահպանել արդյունքը Սպիտակեցման էֆեկտը տևում է 6 ամսից մինչև 3 տարի: Այն ավելի երկար պահպանելու համար՝ • խուսափեք սուրճի, թունդ թեյի, կարմիր գինու հաճախակի օգտագործումից; • մի ծխեք; • անցեք պրոֆեսիոնալ մաքրում ստոմատոլոգի մոտ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Հիշեք՝ ատամների առողջությունն ավելի կարևոր է, քան անմիջական արդյունքը: Տնային պայմաններում սպիտակեցման փորձերը կարող են ձեզ արժենալ ոչ միայն սպիտակություն, այլև ժպիտի առողջություն։ «Դալիմեդ» բժշկական կենտրոնում ատամների սպիտակեցումն իրականացնում են փորձառու բժիշկներ՝ ապահովելով առավելագույն անվտանգություն և երկարատև արդյունք։ Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա՝ վստահեք ձեր ժպիտը մասնագետներին։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել