Մազաթափություն

Մազաթափություն

Մազաթափություն
Ամեն օր քիչ քանակով մազեր կորցնելը համարվում է նորմալ, քանի որ այն մաս է կազմում ձեր մազերի բնական աճի ցիկլին: Մազերը սովորաբար կրկին աճում են, և դուք պահպանում եք մազերի լիարժեք քանակը: Սակայն հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, ծերացումը և ժառանգական գործոնները կարող են խանգարել մազերի աճի ցիկլին՝ հանգեցնելով արտահայտված մազաթափության:

Մազաթափության տեսակները:

Կան սպիական և ոչ սպիական մազաթափության տեսակներ: Գործնականում հանդիպող տեսակները ներառում են.

Անդրոգենային ալոպեցիա

: Ժառանգական մազաթափություն, որը կարող է ազդել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա:

Ալոպեցիա արեատա

: Աուտոիմունային հիվանդություն, որը հանգեցնում է գլխի և մարմնի օջախային մազաթափության:

• Տելոգենային ալոպեցիա

: Մազերի արագ կորուստ, որը սովորաբար տեղի է ունենում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսի կամ հորմոնալ փոփոխությունների պատճառով:

• Անագենային ալոպեցիա

: Մազերի արագ կորուստ, որը տեղի է ունենում որոշ բուժումների հետևանքով, օրինակ՝ քիմիոթերապիա:

Մազաթափության հիմնական պատճառները:

Մազաթափությունը կարող է առաջանալ տարբեր գործոններից.
• Ժառանգական մազաթափություն:
• Գլխամաշկի սնկային հիվանդություն:
• Ձիգ սանրվածքներ:
• Մազերի վնասակար խնամք (գունաբացում):
• Հորմոնալ փոփոխություններ:
• Որոշ դեղերի օգտագործում, քիմիաթերապիա:
• Թերսնուցում (վիտամինների և միներալների անբավարարություն):
• Սթրեսային իրավիճակներ:
• Վահանաձև գեղձի հիվանդություններ:

Մազաթափության ախտորոշումը:

Շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, ավելի ծանր հետևանքները կանխարգելելու համար: Վաղ հայտնաբերումնու բուժումը կօգնեն լուծել խնդիրները, նախքան դրանց բարդանալը: Մի սպասեք, որ իրավիճակը վատանա՝ այցելեք բժշկի, երբ նկատեք որևէ անսովոր փոփոխություն:
Մազաթափության ճիշտ ախտորոշման համար բժիշկը կարող է.
• Հարցնել ձեր ընտանիքում նախկինում մազաթափության դեպքերի մասին:
• Ստուգել ձեր բժշկական պատմությունը:
• Նշանակել որոշ անալիզներ:
• Ստուգել գլխամաշկը:
• Ծանր դեպքերում կատարել գլխամաշկի բիոպսիա:

Էխոսրտագրություն
27 Մարտ 2025
Էխոսրտագրությունը (կամ «էխո») ուլտրաձայնային թեստի տեսակ է, որն օգտագործվում է ձեր սրտի շարժվող պատկերները ստանալու համար: Հետազոտության ընթացքում փոքրիկ սարքը տեղադրվում է ձեր կրծքավանդակի վրա՝ բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ արձակելու համար, որոնք ստեղծում են ձեր սրտի փորոքների և փականների պատկերները: Դրանք օգնում են սրտաբանին գնահատել սրտի ընդհանուր վիճակը: Էխո հետազոտությունը հաճախ ներառում է դոպլերային ուլտրաձայնային և գունավոր դոպլերային տեխնիկա՝ ձեր սրտի փականներով արյան հոսքը գնահատելու համար: Այս լրացուցիչ հատկանիշները թույլ են տալիս ավելի մանրամասն գնահատել սրտի վիճակը: Ի տարբերություն այլ ախտորոշիչ մեթոդների, ինչպիսիք են ռենտգենը կամ ԿՏ սկանավորումը, էխոկարդիոգրաֆիան չի ներառում ճառագայթում, ինչը դարձնում է այն ավելի անվտանգ տարբերակ ձեր սրտի կառուցվածքը և աշխատանքը գնահատելու համար: Էխոսրտագրություն լի փոխարինում ԷԿԳ-ին և հակառակը Թեև և՛ էխոսրտագրությունը, և՛ էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ կամ ԷՍԳ) օգտագործվում են սրտային հիվանդությունների ախտորոշման համար,այնուամենայնիվ դրանք տարբեր հետազոտման մեթոդներ են և չեն փոխարինում մեկը մյուսին: • Էխոն գնահատում է ձեր սրտի կառուցվածքը և ֆունկցիան՝ տրամադրելով նրա վիճակի և շարժման դինամիկ պատկերներ: • ԷԿԳ-ն գրանցում է ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը և ստեղծում գրաֆիկ, որը ցույց է տալիս ձեր սրտի հաճախությունը և ռիթմը:
Ցածր հեմոգլոբին
26 Մարտ 2025
Ցածր հեմոգլոբինը մի վիճակ է, երբ ձեր հեմոգլոբինի մակարդակը նորմայից ցածր է: Հեմոգլոբինը պիտակուց է, որը գտնվում է արյան կարմիր բջիջներում և տեղափոխում է թթվածինը ամբողջ մարմնով, որն անհրաժեշտ է էներգիայի և բջիջների աշխատանքի համար: Ցածր հեմոգլոբինը կարող է տարբեր պատճառներ ունենալ, ինչպիսիք են՝ անեմիա կամ նույնիսկ քաղցկեղ: Երբ հեմոգլոբինի մակարդակը նվազում է, ձեր մարմինը պայքարում է բավարար քանակությամբ թթվածին ստանալու համար, ինչը հանգեցնում է հոգնածության և թուլության:Հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառ կարող են դառնալ մի քանի գործոններ. • Ոսկրածուծի վրա ազդող պայմանների պատճառով մարմինը անբավարար արյան կարմիր բջիջներ է արտադրում: • Արյան կարմիր բջիջները ավելի արագ են մահանում, քան դրանք փոխարինվում են: • Վնասվածքներից, հիվանդություններից կամ այնպիսի պայմաններից, ինչպիսիք են ուժեղ դաշտանները կամ ներքին արյունահոսությունը (օրինակ՝ խոցերը) արյան կորուստը կարող է սպառել երկաթը և իջեցնել հեմոգլոբինը: • Երկաթի վատ կլանումը խանգարում է արյան կարմիր բջիջների արտադրությանը: • Էական սննդանյութերի պակասը, ինչպիսիք են երկաթը, վիտամին B12-ը և B9-ը, կարող են հանգեցնել ցածր հեմոգլոբինի:
Վիտամին D-ի դեֆիցիտ
14 Մարտ 2025
Վիտամին D-ի դեֆիցիտը տեղի է ունենում, երբ օրգանիզմում չի լինում բավարար քանակությամբ վիտամին D, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, ինչպիսիք են ոսկորների փխրունությունը և մկանային թուլությունը։ Շատ դեպքերում ախտանիշներ չեն նկատվում, և շատ մարդիկ մնում են անտեղյակ իրենց դեֆիցիտի մասին։Վիտամին D-ն կարևոր է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությանը։ Արևի ճառագայթները սովորաբար ապահովում է բավարար վիտամին D, քանի որ մաշկը փոխարկում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վիտամին D-ի։ Բացի այդ, մարդիկ կարող են ստանալ վիտամին D սննդից, ինչպիսիք են ձուկը, ձվի դեղնուցը և վիտամին D-ով հարստացված կաթը և հացահատիկը, կամ սննդային հավելանյութերից։ Երբ վիտամին D-ի մակարդակը չափազանց ցածր է, և կալցիումն ու ֆոսֆորը չեն յուրացվում ճիշտ, դա կարող է հանգեցնել ոսկորների ցավի, կոտրվածքների, մկանային ցավի և թուլության։ Մեծահասակների մոտ վիտամին D-ի խորը դեֆիցիտը (մակարդակներ՝ ցածր քան 10 նգ/մԼ) կարող է նաև ավելացնել ընկնելու ռիսկը։ Վիտամին D-ի դեֆիցիտի պատճառները Վիտամին D-ի դեֆիցիտը կարող է առաջանալ մի շարք գործոններից։ Դրանցից են՝ • Արևի լույսի անբավարարություն • Մաշկի մուգ գույն • Սննդային անբավարարություն • Երիկամային կամ լյարդային անբավարարություն, որոնք խանգարում են օրգանիզմում վիտամին D-ի յուրացմանը • Որոշ դեղորայքներ • Որոշ քաղցկեղի տեսակներ, օրինակ լիմֆոմա • Վիտամին D-ի դեֆիցիտի կամ ռախիտի դեպքեր ընտանեկան անամնեզում
Ի՞նչ է ասթման:
07 Մարտ 2025
Ասթման շնչառական ուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է որն ուղեկցվուվ է բրոնխների հիպերռեակտիվությամբ,ինչպես նաև բրոնխների ամբողջական կամ մասնակի դարձելի օբստրուկցիայի պարոքսիզմերով: Այն կարող է ազդել բոլոր տարիքի մարդկանց վրա, հաճախ սկսվելով մանկությունից, սակայն կարող է առաջին անգամ զարգանալ մեծահասակների մոտ։ Քանի որ ասթման երկարատև վիճակ է, այն պահանջում է շարունակական բժշկական հսկողություն։Որո՞նք են ասթմայի ախտանիշները: Ասթմայի առաջնային ախտանիշները ներառում են. • Սուլոց – շնչառության ժամանակ բարձր ձայն (սուլոց) • Շնչառության դժվարություն կամ շնչահեղձություն • Կրծքավանդակի սեղմման զգացում, որը նման է նրա շուրջը ձգվող ժապավենի • Հաճախակի հազ Որոշ դեպքերում ասթմայի ախտանիշները կարող են ժամանակավորապես վատթարանալ, ինչը կոչվում է ասթմայի նոպա: Ասթմայի նոպաների խթանող գործոնները: Որոշ գործոններ կարող են խթանել ասթմայի նոպան: Դրանք ներառում են՝ • Օդի աղտոտվածություն. արտաքին գործոնները, ինչպիսիք են գործարանների արտանետումները, մեքենաների արտանետումները և անտառային հրդեհների ծուխը, կարող են խորացնել ասթման: • Փոշու տիզ. մեր տներում առկա անտեսանելի վնասատուները կարող են ասթմա առաջացնել, հատկապես փոշու տիզերից ալերգիա ունեցողների մոտ: • Ֆիզիկական վարժություններ. ֆիզիկական ակտիվությունը կարող է որոշ անհատների մոտ ասթմայի նոպա առաջացնել: • Բորբոսը. խոնավ միջավայրում առաջանում է բորբոս, որը կարող է խթանել ասթմայի ախտանիշներ, նույնիսկ առանց բորբոսի նկատմամբ ալերգիայի: • Վնասատուներ. կենցաղային վնասատուները, ինչպիսիք են մրջյուններն և մկները, ասթմայի տարածված գործոններն են: • Ընտանի կենդանիներ. Կենդանիների մաշկի թեփը կարող է գրգռել շնչուղիները և զգայուն մարդկանց մոտ ասթմայի նոպաներ առաջացնել: • Ծխախոտի ծուխ. ծխախոտի ծխի ազդեցությունը, հատկապես փակ տարածքներում, մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը: • Ուժեղ քիմիական նյութեր կամ հոտեր. որոշ քիմիական նյութեր կամ բուրմունքներ կարող են նույնպես խթանել ասթմայի նոպա:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել