Սրտամկանի ինֆարտկի դեպքում ի հայտ է գալիս հետևյալ գանգատներից մեկը կամ բոլորը միասին՝
•Հետկրծոսկրային շրջանում այրող, ճնշող բնույթի ցավեր, ճառագայթող ցավեր դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ուսագոտի, ձախ ձեռք, երբեմն նաև աջ ձեռք։
•Օդի պակասի զգացողություն, շնչարգելություն,հևոց։
•Գլխապտույտ, ուշագնացության դրվագներ
•Սրտխառնոց
•Առատ քրտնարտադրություն
Սովորաբար ցավերը լինում են նոպայաձև, ընդմիջումներով։
Բազմաթիվ են դեպքերը,երբ նախազգուշացնող ախտանշանները ի հայտ են եկել ինֆարկտից ժամեր, օրեր և նույնիսկ շաբաթներ առաջ։ Այդ պատճառով կարևոր է ճանաչել նման ախտանշանները, հատկապես եթե ունեք սիրտանոթային համակարգի խնդիրներ։ Սրտային անբավարարությունը բնորոշվում է մի վիճակով, երբ սիրտն անկարող է իրականացնել օրգանիզմի կարիքներին համապատասխան արյան շրջանառություն։ Սրտային անբավարարության նշաններն ու ախտանշանները սովորաբար ներառում են՝
•հևոց
•հոգնածություն
•ոտքերի այտուց
Հևոցը սովորաբար խորանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ, պառկած դիրքում և կարող է մարդուն արթնացնել գիշերվա ընթացքում։ Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը նույնպես բնորոշ նշան է։
Կրծքավանդակի ցավը, այդ թվում և կրծքային հեղձուկը, սովորաբար չեն առաջանում սրտային անբավարարության պատճառով։
Հաճախ հանդիպող պատճառներից են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում սրտամկանի ինֆարկտը, բարձր զարկերակային ճնշումը, նախասրտերի շողացումը (ֆիբրիլյացիան), սրտի փականային հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, տարբեր ինֆեկցիաները և կարդիոմիոպաթիան։ Սրանք բերում են սրտային անբավարարության՝ փոփոխելով սրտի կառուցվածքը կամ ֆունկցիան։
Սիրտանոթային համակարգի խնդիրների մասին հուշող ամենատարածված ախտանշաններն են
•Ցանկացած տեսակի ցավ կրծքավանդակի շրջանում
•Շնչարգելություն, հևոց, օդի պակասի զգացում
•Սրտի ռիթմիկ աշխատանքի վատթարացում
•Անոթազարկի արագացված կամ շատ դանդաղ աշխատանք
•Զարկերակային ճնշման 130/80 նիշից պարբերական բարձրացումներ և 90/60 նիշից անկումներ
•Ոտքերի այտուցվածություն։
Ժամանակին բժշկին դիմելը վճռորոշ դեր ունի սրտային հիվանդությունների կանխման և բուժման գործում։
Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը կարող են փրկել կյանք։ Այդ նպատակով լավագույն ընտրությունը Դալիմեդ բժշկական կենտրոնն է՝ իր բարձրակարգ մասնագետներով և նորագույն սարքավորումներով։