Ի՞նչ է վիտիլիգոն

Ի՞նչ է վիտիլիգոն

Ի՞նչ է վիտիլիգոն
Վիտիլիգոն մաշկի երկարատև վիճակ է, երբ գունատ կամ սպիտակ բծերն աստիճանաբար հայտնվում են մարմնի տարբեր մասերում։ Այս բծերը գոյանում են, երբ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում և ոչնչացնում է մելանոցիտները՝ այն բջիջները, որոնք պատասխանատու են մելանինի արտադրության համար՝ պիգմենտը, որը ձեր մաշկին գույն է տալիս։ Երբ սա տեղի է ունենում մազերով պատված հատվածներում, մազերը նույնպես կարող են դառնալ սպիտակ կամ արծաթագույն։
Վիտիլիգոն կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ տարիքից, սեռից կամ էթնիկ պատկանելությունից, թեև այն ավելի նկատելի է մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ։ Մարդկանց մեծամասնությունը առաջին նշանները՝ փոքր բաց գույնի բծեր կամ մակուլներ, նկատում է մինչև 30 տարեկանը։ Որոշ աուտոիմունային վիճակներ կարող են մեծացնել վիտիլիգոյի զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝
•Ադիսոնի հիվանդություն
•Սակավարյունություն
•Տիպ 1 շաքարային դիաբետ
•Գայլախտ
•Պսորիազ
•Ռևմատոիդ արթրիտ
•Թիրոիդ հիվանդություններ

Որո՞նք են Վիտիլիգոյի ախտանիշները:

Վիտիլիգոն սովորաբար սկսվում է որպես գունատ բիծ, որն աստիճանաբար կարող է ամբողջությամբ սպիտակել։ Երբեմն բծի կենտրոնը սպիտակ է լինում՝ շրջապատված ավելի բաց երանգի եզրագծով։ Եթե արյան անոթները տեսանելի են տակից, ապա հատվածը կարող է վարդագույն երևալ։ Ամենատարածված ախտահարված հատվածներն են՝
•Բերանի և աչքերի շուրջը
•Մատներ և դաստակներ
•Անութափոսեր և աճուկային շրջան
•Սեռական օրգաններ
•Բերանի խոռոչի ներսում
•Գլխամաշկը կամ մազի ֆոլիկուլներ ունեցող ցանկացած տեղ
Բծերի եզրերը կարող են լինել հարթ կամ անհարթ, և որոշ դեպքերում դրանք կարող են կարմիր, բորբոքված կամ շագանակագույն երանգ ունենալ (հայտնի է որպես հիպերպիգմենտացիա)։ Չնայած բծերը սովորաբես չեն առաջացնում որևէ անհարմարություն կամ չորություն, դրանք երբեմն կարող են քոր առաջացնել։ Մաշկի ախտահարման աստիճանը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանց մոտ զարգանում են ընդամենը մի քանի փոքր բծեր, իսկ մյուսների մոտ՝ ավելի մեծ բծեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են միաձուլվել։

Մի քանի գործոններ կարող են առաջացնել կամ սրել վիտիլիգոն, այդ թվում՝

•Բարձր սթրեսային իրադարձություններ, ինչպիսիք են ծննդաբերությունը
•Մաշկի տրավմա, ինչպիսիք են կտրվածքները կամ ուժեղ արևայրուքը (հայտնի է որպես Կյոբների երևույթ)
•Հորմոնալ փոփոխություններ, ինչպիսիք են դեռահասության շրջանում տեղի ունեցողները
•Լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ
•Որոշ քիմիական նյութերի ազդեցություն
Կարևոր է նշել, որ վիտիլիգոն վարակիչ չէ և չի կարող փոխանցվել մարդուց մարդուն։

Ինչպե՞ս է բուժվում վիտիլիգոն։

Վիտիլիգոն կոսմետիկ վիճակ է և չի վնասում ձեր ֆիզիկական առողջությանը։ Այնուամենայնիվ, եթե այն ազդում է ձեր հուզական բարեկեցության կամ ինքնագնահատականի վրա, առկա են տարբերակներ ձեր մաշկի գույնը հավասարեցնելու համար՝ կա՛մ պիգմենտը վերականգնելով (վերապիգմենտացիա), կա՛մ մնացած պիգմենտը հեռացնելով (դեպիգմենտացիա)։ Բուժման տարբերակները ներառում են՝
•Դեղորայք
•Լույսային (ֆոտոթերապիա) բուժում
•Դեպիգմենտացիոն թերապիաներ
•Վիրահատական միջամտություններ
•Հոգեբանական խորհրդատվություն

Ի՞նչ կարող եմ ակնկալել, եթե ունեմ վիտիլիգո։

Վիտիլիգոյով ապրելը կարող է էմոցիոնալ առումով դժվար լինել արտաքին տեսքի փոփոխությունների պատճառով։ Շատ մարդկանց օգնում են հոգեբանական խորհրդատվությունները: Չնայած վերջնական բուժման հայտնի միջոց չկա, բայց կան մեթոդներ վիճակը բարելավելու համար։ Մեր բժիշկները կարող են օգնել ձեզ գտնել բուժման ճիշտ մոտեցումը՝ հիմնվելով ձեր մաշկի տեսակի և անձնական նախասիրությունների վրա։
Սրտի առողջություն. 5 խորհուրդ՝ այն պաշտպանելու համար
22 Օգոստոս 2025
Սրտանոթային հիվանդությունները մահացության պատճառների մեջ աշխարհում առաջին տեղերից են զբաղեցնում։ Սակայն շատ դեպքերում դրանք կարելի է կանխարգելել՝ ժամանակին փոխելով կենսակերպը և ուշադրություն դարձնելով պրոֆիլակտիկային։ Սրտի մասին հոգ տանելը ոչ միայն երկար կյանքի, այլև դրա որակի մասին է. ավելի շատ էներգիա, ակտիվություն և լավ ինքնազգացողություն ամեն օր։ Մենք հավաքել ենք 5 հիմնական խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել սրտի առողջությունը և նվազեցնել հիվանդությունների զարգացման ռիսկերը։ 1. Հրաժարվեք ծխելուց: Ծխելը սրտի և անոթների գլխավոր թշնամիներից մեկն է։ Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը և այլ նյութեր վնասում են անոթների պատերը, դարձնում դրանք պակաս ճկուն և մեծացնում սրտի ծանրաբեռնվածությունը։ Նույնիսկ ծխախոտի ծխի պասիվ ներշնչումը վտանգավոր է։ Լավ նորությունն այն է, որ ծխելը թողնելու դրական ազդեցությունը շատ արագ է ի հայտ գալիս։ Արդեն 24 ժամ անց սրտի կաթվածի ռիսկը նվազում է, իսկ մեկ տարի անց սրտանոթային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է գրեթե կիսով չափ։ 2. Շարժվեք ամեն օր: Սիրտը սիրում է շարժում ։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ամրապնդում է սրտի մկանը, բարելավում արյան շրջանառությունը և իջեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը։ Ընդ որում, խոսքը պարտադիր չէ մարզասրահ կամ մարաթոններ գնալու մասին. բավական է օրական 30-60 րոպե չափավոր ակտիվություն։ Դա կարող է լինել արագ քայլք, լող, հեծանիվ, պարեր կամ նույնիսկ պարտեզում աշխատելը։ Կարևոր է, որ շարժումը հաճույք պատճառի, այդ դեպքում այն կդառնա ձեր կյանքի մի մասը։ Նույնիսկ կարճ ծանրաբեռնվածությունները, օրինակ՝ վերելակի փոխարեն աստիճաններով բարձրանալը, արդեն օգտակար են։ 3. Հավասարակշռված սննդակարգ: Այն, ինչ մենք ուտում ենք, անմիջականորեն ազդում է սրտի վրա։ Սխալ սնունդը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, նպաստում քաշի ավելացմանը և դիաբետի զարգացմանը։ Օգտակար է սննդակարգում ներառել՝ թարմ բանջարեղեն և մրգեր, հատիկաընդեղեն և ամբողջահատիկ ուտելիքներ, ոչ յուղոտ միս և ձուկ, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ընկույզ, սերմեր, ձիթապտղի յուղ և ավոկադո։ Արժե սահմանափակել՝ աղը և նատրիումով հարուստ սնունդը, քաղցրավենիքն ու քաղցր ըմպելիքները, արագ սնունդը և վերամշակված մթերքները, յուղոտ կարմիր միսը և տրանսճարպերը։ 4. Քաշի վերահսկում և որակյալ քուն: Ավելորդ քաշը, հատկապես որովայնի շրջանում, լուրջ ռիսկի գործոն է։ Այն մեծացնում է հիպերտոնիայի, դիաբետի և խոլեստերինի բարձր մակարդակի հավանականությունը։ Նույնիսկ քաշի փոքր կորուստը (մարմնի քաշի 3-5%-ը) դրականորեն է ազդում սրտի աշխատանքի և նյութափոխանակության վրա։ Ոչ պակաս կարևոր է նաև քունը։ Մարդիկ, որոնք քնում են օրական 6-7 ժամից պակաս, ավելի հաճախ են տառապում բարձր ճնշումից և սրտի ռիթմի խանգարումներից։ Փորձեք քնել և արթնանալ միևնույն ժամին, ստեղծեք հանգիստ մթնոլորտ ննջասենյակում և հրաժարվեք գաջեթներից քնելուց առաջ։ 5. Կանոնավոր հետազոտություններ: Ինքնազգացողությունը միշտ չէ, որ արտացոլում է սրտի իրական վիճակը։ Բարձր ճնշումը կամ բարձր խոլեստերինի մակարդակը կարող են երկար ժամանակ չդրսևորվել ախտանշաններով։ Ուստի պրոֆիլակտիկ հետազոտությունները կենսականորեն անհրաժեշտ են։ Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել՝ զարկերակային ճնշումը, խոլեստերինի մակարդակը և արյան շաքարի մակարդակը։ Եթե ունեք ընտանեկան նախատրամադրվածություն, ավելորդ քաշ կամ քրոնիկական հիվանդություններ, ապա հետազոտություններ պետք է անցնել ավելի հաճախ։ Բժիշկը կարող է ժամանակին հայտնաբերել խնդիրները և նշանակել բուժում կամ պրոֆիլակտիկա։ Ձեր սիրտը աշխատում է առանց դադարի՝ ապահովելով կյանք օրգանիզմի յուրաքանչյուր բջջի համար։ Այն արժանի է հոգատարության։ Վնասակար սովորույթներից հրաժարվելը, ճիշտ սնունդը, ակտիվությունը և պրոֆիլակտիկան պարզ քայլեր են, որոնք կօգնեն այն առողջ պահել երկար տարիներ։ Բայց ամենակարևորը բժշկի այցը հետաձգելը չէ։ Նույնիսկ եթե դուք ձեզ լավ եք զգում, կանոնավոր հետազոտությունները կօգնեն կանխել թաքնված ռիսկերը։ Դալիմեդ բժշկական կենտրոնում դուք կարող եք անցնել հետազոտություն, ստանալ սրտաբանի խորհրդատվություն և անհատական խորհուրդներ՝ սրտի առողջությունը պահպանելու համար։ Խնամեք ձեզ այսօր, որպեսզի վաղը ապրեք ակտիվ և երջանիկ։
Պարաթիրեոիդ հորմոն
19 Օգոստոս 2025
Պարաթիրոիդ հորմոնը (ՊԹՀ) միաշղթա 84 ամինաթթվային պեպտիդ է, որը արտադրվում է հարվահանաձև գեղձի կողմից՝ ի պատասխան իոնիզացված կալցիումի արտաբջջային կոնցենտրացիայի նվազման։ Նրա հիմնական դերը շիճուկում կալցիումի մակարդակի բարձրացումն է՝ խթանելով կալցիումի արտազատումը ոսկրերիից և երիկամային ռեաբսորցիան դիստալ խողովակում: Պրոքսիմալ խողովակում ՊԹՀ -ն խթանում է կալցիտրիոլի սինթեզը, որն իր հերթին մեծացնում է կալցիումի կլանումը աղիներում և էնդոկրին հետադարձ կապ է ստեղծում ՊԹՀ -ի սեկրեցիայի վրա պարաթիրոիդ գեղձի մակարդակում: Պարաթհորմոնը նվազեցնում է նաև ֆոսֆատի ռեաբսորբցիան երիկամների պրոքսիմալ խողովակում, դրանով իսկ նվազեցնելով ֆոսֆատի քանակը շիճուկում։ Պարաթիրոիդ գեղձի խանգարումները հանգեցնում են արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման կամ նվազման (հիպերկալցեմիա կամ հիպոկալցեմիա), որն առաջանում է պարաթիրոիդ գեղձի սեկրեցիայի փոփոխության պատճառով։ Պարաթիրոիդ հորմոնի գերարտադրությունը կոչվում է հիպեպարաթիրեոզ: Տարբերում են` 1. Առաջնային հիպերպարաթիրեոզ: Հաճախ առաջանում է հարվահանաձև գեղձերից մեկի վրա բարորակ ուռուցքի (ադենոմա) պատճառով: Այլ պատճառներից են գեղձերի մեծացումը (հիպերպլազիան) կամ, հազվադեպ, հարվահանաձև գեղձի քաղցկեղը: 2. Երկրորդային հիպերպարաթիրեոզ: Առաջանում է որպես արյան մեջ կալցիումի ցածր մակարդակի արձագանք՝ պայմանավորված քրոնիկ երիկամային անբավարարությամբ, վիտամին D-ի անբավարարությամբ կամ ֆոսֆատի չափազանց բարձր մակարդակով: Հարվահանաձև գեղձերը արտադրում են ՊԹՀ ավելցուկով՝ փորձելով վերականգնել կալցիումի հավասարակշռությունը։ 3. Երրորդային հիպերպարաթիրեոզ: Զարգանում է, երբ երկրորդային հիպերպարաթիրեոզը երկար ժամանակ շարունակվում է, ինչը հանգեցնում է գեղձերի ինքնավար գերակտիվության, նույնիսկ այն դեպքում, երբ կալցիումի մակարդակը նորմալանում է։ Պարաթիրոիդ հորմոնի թերարտադրությունը կոչվում է հիպոպարաթիրեոզ: Հիպոպարաթիրեոզի պատճառներն են` 1. Պարանոցի կամ վահանաձև գեղձի վիրահատության ժամանակ հարվահանաձև գեղձերի վնասման, պատահական հեռացման կամ քայքայման հետևանք 2. Աուտոիմուն հիվանդություններ 3. Մագնեզիումի ցածր մակարդակ 4. Գլխի կամ պարանոցի ճառագայթային բուժում 5. Հազվադեպ՝ գեղձերի բնածին բացակայություն կամ ֆունկցիոնալ արատներ Հիպերպարաթիրեոզի ախտանիշներն են` 1. Հոգնածություն և ընդհանուր թուլություն (ամենահաճախ հանդիպող ախտանիշը) 2. Ոսկորների և հոդերի ցավ, օստեոպորոզ, փխրուն ոսկորներ և կոտրվածքներ 3. Մկանային թուլություն 4. Երիկամային քարեր և հնարավոր երիկամային հիվանդություն կամ երիկամային անբավարարություն 5. Հիշողության խնդիրներ, կենտրոնանալու դժվարություն, դեպրեսիա, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ 6. Ծարավի ավելացում և հաճախակի միզարձակում 7. Ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը, փորկապությունը և որովայնի ցավը 8. Անքնություն կամ քնի դժվարություն 9. Գլխացավեր 10. Սրտի հետ կապված ախտանիշներ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, առիթմիաները և նախասրտերի ֆիբրիլյացիան: Հիպոպարաթիրեոզի ախտանիշներն են` 1. Մատների, ոտքերի մատների, շրթունքների և բերանի շուրջը ծակծկոցի կամ այրոցի զգացողություն (պարեստեզիա) 2. Մկանային ցավեր, ցնցումներ և ջղաձգումնե, որոնք երբեմն ազդում են ձեռքերի, ոտքերի, դեմքի և կոկորդի վրա 3. Հոգնածություն, թուլություն,հյուծվածություն 4. Գլխացավեր և հիշողության կամ կենտրոնացման խնդիրներ 5. Որովայնի ցավ 6. Չոր մաշկ, փխրուն եղունգներ, չոր մազեր, փխրուն ատամներ 7. Կատարակտ 8. Անհանգստություն, դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություններ: 9. Ծանր դեպքերում՝ ցնցումներ Երբեմն ախտանիշները թույլ են կամ բացակայում են և հարվահանաձև գեղձի խնդիրները հայտնաբերվում են արյան ռուտին հետազոտությունների միջոցով։
Ճարպակալում
19 Օգոստոս 2025
Ճարպակալումը ոչ միայն ավելորդ քաշ է, այլև համարվում է քրոնիկ հիվանդություն, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է լուրջ բարդությունների։ Ըստ ԱՀԿ-ի՝ ճարպակալումը գլոբալ համաճարակ է, որը ազդում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության վրա։Ճարպակալման առաջացման հիմնական պատճառները1. Սխալ սննդակարգ – ճարպերով, քաղցրավենիքով և բարձր կալորիականությամբ սնունդի չարաշահում։2. Ֆիզիկական ակտիվության պակաս – նստակյաց կենսակերպը նվազեցնում է էներգիայի ծախսը։3. Հորմոնալ խանգարումներ – օրինակ՝ հիպոթիրեոզ, Կուշինգի համախտանիշ։4. Գենետիկ նախատրամադրվածություն – որոշ գեներ ազդում են նյութափոխանակության և ախորժակի վրա։5. Հոգեբանական գործոններ – սթրես, դեպրեսիա, միայնություն, որոնք հաճախ բերում են սննդի չափից շատ օգտագործման։Ճարպակալման թաքնված վտանգներըԱվելորդ քաշը կարող է դառնալ բազմաթիվ առողջական խնդիրների հիմք։ Ճարպակալման հետևանքները ներառում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկ, սիրտ-անոթային հիվանդություններ (ինֆարկտ, ինսուլտ), աթերոսկլերոզ և հոդերի հիվանդություններ (արթրոզ, գոնարտրոզ)։ Այն կարող է նաև առաջացնել շնչառական խանգարումներ (քնաթթունություն, ասթմա) և հորմոնալ խանգարումներ։ Բացի այդ, ճարպակալումը կապված է օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկի հետ (կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի և այլ քաղցկեղներ), ինչպես նաև մաշկային խնդիրների (դերմատիտ, սնկային վարակներ)։ԿանխարգելումՃարպակալման կանխարգելումը հիմնված է առողջ կենսակերպի վրա.• Առողջ և հավասարակշռված սննդակարգ՝ սահմանափակելով ճարպերը և արագ ածխաջրերը։• Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ առնվազն 150 րոպե միջին ծանրաբեռնվածությամբ մարզանք շաբաթական։• Քաշի և մարմնի զանգվածի ինդեքսի պարբերական վերահսկում։• Հորմոնալ և նյութափոխանակության հետազոտություններ ռիսկի խմբի համար։ԲուժումՃարպակալման բուժումն անհատական է և ներառում է բազմակողմանի մոտեցում.1. Դիետոթերապիա – կալորիականության վերահսկում, սննդակարգի հարմարեցում։2. Ֆիզիկական ակտիվություն – մարզումներ և շարժողական ակտիվություն։3. Ուղեկցող հիվանդությունների բուժում – շաքարային դիաբետ, հիպերտոնիա, հորմոնալ խանգարումներ։4. Բարիատրիկ վիրաբուժություն – ցուցված է այն դեպքում, երբ BMI-ը բարձր է 40-ից, իսկ դիետան և ֆիզիկական ակտիվությունը չեն տալիս բավարար արդյունք։Ճարպակալումը միայն արտաքին տեսքի խնդիր չէ, այլ լուրջ բժշկական վիճակ։ Ժամանակին դիմելով էնդոկրինոլոգի և անցնելով հորմոնալ ու նյութափոխանակային հետազոտություններ՝ հնարավոր է կանխել ծանր հետևանքները և պահպանել առողջ կյանք։
Պոլիկիստոզ
16 Օգոստոս 2025
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (PCOS) համարվում է կանանց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից մեկը, որն ազդում է ինչպես վերարտադրողական համակարգի, այնպես էլ նյութափոխանակության վրա։ Այս վիճակում ձվարաններում ձևավորվում են բազմաթիվ փոքր, ոչ հասուն ֆոլիկուլներ, որոնք կարող են խանգարել ձվազատման բնական պրոցեսին: Ինչո՞ւ է կարևոր ճանաչել պոլիկիստոզը։ PCOS-ը կարող է տարիներ շարունակ ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, սակայն այն կարող է բերել հետևյալ բարդությունների` • Անպտղություն կամ բարդություններ հղիանալու ընթացքում • Անհավասարակշռված դաշտանային ցիկլ • Մաշկի և մազերի խնդիրներ՝ակնե , մազակալում • Ինսուլինային ռեզիստենտություն և 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկ • Հոգեբանական բարդություններ՝ ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում Ինչպե՞ս է հաստատվում ախտորոշումը PCOS-ի ախտորոշումը կատարվում է մի շարք տվյալների համադրումով` • Մանրամասն բժշկական հարցազրույց • Դաշտանային ցիկլի վերլուծություն • Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) • Արյան հորմոնալ և նյութափոխանակային հետազոտություններ Ինչպե՞ս է իրականացվում բուժումը։ PCOS-ը բուժվում է համադրական մոտեցմամբ՝ կախված կնոջ տարիքից, նպատակներից (օրինակ՝ հղիանալ կամ կարգավորել ցիկլը) և ախտանշանների արտահայտվածությունից: Բուժման հիմնական ուղղություններն են` 1. Սննդակարգի և կյանքի կենսակերպի կարգավորում 2. Ցիկլի կարգավորում՝ հորմոնալ բուժում 3. Մազակալման և մաշկի ակնեի բուժում 4. Բեղմնավորման աջակցում՝ դեղորայք կամ անհրաժեշտության դեպքում՝ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում 5. Ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձրացնող դեղամիջոցներ Պոլիկիստոզը և առողջ ապրելակերպը Նույնիսկ մեղմ քաշի նվազեցումը (5–10%) կարող է զգալիորեն բարելավել հորմոնալ ֆոնը, վերականգնել ձվազատումը և կարգավորել դաշտանը։ • Հավասարակշռված սնունդ • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն • Քնի լավ որակ • Սթրեսի կառավարման մեթոդներ Հիշիր՝ դու միայնակ չես։ PCOS ունեցող կանայք շատ են, և ճիշտ հսկողությամբ հնարավոր է ապրել լիարժեք, կանացի կյանք՝ ունենալով առողջ վերարտադրողական համակարգ։ Եղիր ուշադիր քո մարմնի ազդակների նկատմամբ, և մի հապաղիր խորհրդակցել մասնագետի հետ:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել