Ինչպե՞ս իջեցնել խոլեստերինի մակարդակը

Ինչպե՞ս իջեցնել խոլեստերինի մակարդակը

Ինչպե՞ս իջեցնել խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի մակարդակի իջեցումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը ներառում է ինչպես կենսակերպի փոփոխություններ, այնպես էլ, որոշ դեպքերում, դեղամիջոցների ընդունում:

Կենսակերպի փոփոխություններ

1.Առողջ սնունդ

: Սնունդը կարևոր դեր է խաղում խոլեստերինի մակարդակի վերահսկման գործում: Բժիշկները խորհուրդ են տալիս բացառել տրանսճարպերը և սահմանափակել հագեցած ճարպերի օգտագործումը: Կարևոր է նաև հետևել սննդի կալորիականությանը՝ քաշի ավելացումից խուսափելու համար: Շեշտը դրվում է բազմազան և սննդարար սննդի վրա՝ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ մթերքներ և անյուղ սպիտակուցներ:

2.Առողջ քաշի պահպանում

: Ավելորդ քաշը գործոններից է, որը բարձրացնում է ցածր խտության լիպոպրոտեինների (ԼԽԼ, վատ խոլեստերին) մակարդակը և իջեցնում է բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ, լավ խոլեստերին) մակարդակը: Սա հատկապես արդիական է մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց համար՝ վիճակների ամբողջություն, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

3.Ֆիզիկական ակտիվություն

: Կանոնավոր վարժանքները նպաստում են տրիգլիցերիդների և ԼԽԼ-ի իջեցմանը՝ միաժամանակ բարձրացնելով ԲԽԼ-ը: Ֆիզիկական ակտիվություն ծանրաբեռնվածությունը պետք է քննարկել բուժող բժշկի հետ, հատկապես եթե նախկինում սպորտով չեք զբաղվել:

4.Սթրեսի մակարդակի իջեցում

: Մշտական սթրեսը կարող է բացասաբար ազդել խոլեստերինի մակարդակի վրա՝ մեծացնելով ԼԽԼ-ը և իջեցնելով ԲԽԼ-ը: Սթրեսի դեմ պայքարի մեթոդները՝ մեդիտացիայից մինչև զբոսանքներ, կարող են օգտակար լինել:

5.Ծխելը թողնել

: Ծխելը թողնելով՝ դուք կարող եք բարձրացնել ԲԽԼ-ի մակարդակը, որն օգնում է ԼԽԼ-ը հեռացնել օրգանիզմից: Սա սրտանոթային առողջության բարելավման ամենաարդյունավետ քայլերից մեկն է:

6.Որակյալ քուն

: Յուրաքանչյուր գիշեր 7-ից 9 ժամ քունը նույնպես ազդում է խոլեստերինի մակարդակի վրա: Քնի պակասը կարող է նպաստել դրա բարձրացմանը:

Դեղորայքային թերապիա

Երբ կենսակերպի փոփոխությունները բավարար չեն, բժիշկները կարող են նշանակել խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղեր: Կան նման դեղամիջոցների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության մեխանիզմը և հնարավոր կողմնակի ազդեցությունները: Կարևոր է ճիշտ դեղամիջոց ընտրել բուժող բժշկի հետ խորհրդակցելով: Այնուամենայնիվ, նույնիսկ դեղորայք ընդունելիս կարևոր է շարունակել հետևել առողջ ապրելակերպին՝ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորույթներից հրաժարվելը մնում են կարևոր:

Բուժման լրացուցիչ մեթոդներ

1.Լիպոպրոտեինային աֆերեզ

: Ժառանգական հիպերխոլեստերինեմիա (FH) ունեցող որոշ հիվանդների կարող է անհրաժեշտ լինել աֆերեզի պրոցեդուրա: Հատուկ սարքավորումների միջոցով ԼԽԼ-ը հեռացվում է արյունից, որից հետո մնացած արյունը վերադարձվում է օրգանիզմ:

2.Կենսաբանական ակտիվ հավելումներ

: Շուկայում առկա են բազմաթիվ հավելումներ, որոնք խոստանում են իջեցնել խոլեստերինը: Սակայն դրանցից ոչ բոլորն են ապացուցել իրենց արդյունավետությունը: Ահա թե ինչ է ցույց տալիս հետազոտական բազան:
•Բույսերի ստանոլներ և ստերոլներ հատկապես սննդի հետ ընդունելիս, կարող են իջեցնել խոլեստերինի մակարդակը:
•Սոյայի մթերքները կարող են թեթև դրական ազդեցություն ունենալ: Սակայն սոյայի մթերքներն ավելի արդյունավետ են, քան հավելումները:
•Ամբողջական կտավատի սերմը և կտավատի լիգնանները օգնում են իջեցնել խոլեստերինի մակարդակը, բայց կտավատի յուղը՝ ոչ:
•Սխտորի հավելումները կարող են փոքր-ինչ իջեցնել խոլեստերինը, բայց դրանց ազդեցությունը զգալիորեն թույլ է, քան դեղամիջոցներինը:
Ցանկացած հավելում ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Դրանցից մի քանիսը կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել կամ փոխազդել դեղորայքի հետ:
Սուր և քրոնիկ պանկրեատիտ. Ինչ պետք է իմանալ
05 Սեպտեմբեր 2025
Ենթաստամոքսային գեղձը փոքր, բայց չափազանց կարևոր օրգան է, որը պատասխանատու է մարսողության և ինսուլինի արտադրության համար։ Երբ այն բորբոքվում է, զարգանում է պանկրեատիտը՝ հիվանդություն, որն առանց բուժման կարող է բերել լուրջ բարդությունների։ Սուր պանկրեատիտ Սուր պանկրեատիտը սկսվում է հանկարծակի և սովորաբար ուղեկցվում է շատ ուժեղ ցավով որովայնում։ Հաճախ այն կապված է ալկոհոլի կամ չափազանց ճարպոտ սննդի օգտագործման հետ։ Ախտանշանները• սուր և անտանելի ցավ որովայնում, • սրտխառնոց և փսխում, • բարձր ջերմություն, • ընդհանուր թուլություն։ Սա վտանգավոր վիճակ է, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Երբեմն անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում։ Հիվանդությունը կարող է մեկ անգամ արտահայտվել և անցնել բուժման արդյունքում, սակայն որոշ դեպքերում այն կրկնվում է և վերածվում քրոնիկի։ Բուժում Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին սովորաբար անհրաժեշտ է հիվանդանոցային  խնամնք։ • Առաջին 1–2 օրերը սնունդ չի թույլատրվում՝ գեղձին «հանգիստ» տալու համար։ Հեղուկներն ու սննդարար նյութերը մատակարարվում են երակային։ • Օգտագործվում են ցավազրկողներ, հակաբորբոքային և երբեմն հակաբիոտիկ դեղամիջոցներ։ • Նշանակվում է ինֆուզիոն թերապիա (շիճուկներ, էլեկտրոլիտներ) օրգանիզմի հավասարակշռությունը պահպանելու համար։ • Սննդակարգը սկսվում է հեղուկներից, այնուհետև աստիճանաբար ավելացվում են դիետիկ կերակուրներ։ • Ծանր դեպքերում կարող է պահանջվել վիրահատություն։ Քրոնիկ պանկրեատիտ Քրոնիկ ձևը երկարատև հիվանդություն է, որը զարգանում է տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներն են՝ • երկարատև ալկոհոլի օգտագործում, • սննդակարգի խախտումներ, • հաճախակի կրկնվող սուր պանկրեատիտ։ ՀատկանիշներըԵնթաստամոքսային գեղձը աստիճանաբար վնասվում է։ Ախտանշաններն են՝ • մշտական կամ պարբերաբար կրկնվող որովայնային ցավեր, • փքվածություն, • մարսողական խանգարումներ, դիարեա, • չբացատրվող նիհարում։ Ժամանակի ընթացքում կարող է զարգանալ շաքարային դիաբետ, քանի որ գեղձը դադարում է բավարար քանակով ինսուլին արտադրել։ Բուժում Քրոնիկ պանկրեատիտը պահանջում է երկարաժամկետ վերահսկողություն։ • Սննդակարգը խիստ կարևոր է. պետք է բացառել ալկոհոլը, յուղոտ, տապակած և կծու ուտելիքները։ Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել փոքր չափաբաժիններով, բայց հաճախ։ • Օգտագործվում են ֆերմենտային պատրաստուկներ մարսողությունը հեշտացնելու համար։ • Ցավազրկողներ՝ ցավերի ժամանակ։ • Եթե զարգանում է շաքարային դիաբետ, նշանակվում է ինսուլին կամ շաքարը կարգավորող այլ դեղեր։ Մի մոռացեք, որ վաղ ախտորոշումն ու բուժումը կանխարգելում են հիվանդության սրացումը և զարգացումը։ Դիմեք Դալիմեդ բժշկական կենտրոն՝ ստանալու ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում։
Ռոզացեա
03 Սեպտեմբեր 2025
Ռոզացեան մաշկի քրոնիկական, բորբոքային բնույթի հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է դեմքի կենտրոնական հատվածը։ Այն բնորոշվում է մշտական կարմրությամբ, թարախաբշտիկների և հանգույցիկների առաջացմամբ, ինչպես նաև մաշկի գերգրգռվածությամբ։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ և ավելի տարածված է կանանց շրջանում, սակայն տղամարդկանց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ավելի ծանր։ Պատճառները և առաջացման մեխանիզմը Ռոզացեայի հստակ պատճառը դեռևս ամբողջությամբ պարզված չէ։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման գործում դեր ունեն մի քանի գործոններ․ • Անոթային դիսֆունկցիա․ դեմքի մակերեսային անոթները հեշտությամբ լայնանում են, ինչի հետևանքով առաջանում է կարմրություն։ • Իմունային համակարգի գերզգայունություն․ մաշկը չափազանց ուժեղ է արձագանքում արտաքին գրգռիչներին։ • Միկրոօրգանիզմներ․ Demodex folliculorum տիզը և որոշ մանրէներ կարող են նպաստել բորբոքային ռեակցիայի առաջացմանը։ • Ժառանգական նախատրամադրվածություն․ որոշ ընտանիքներում հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ։ Հիմնական կլինիկական ձևերը Ռոզացեան դրսևորվում է տարբեր ձևերով․ 1. Էրիթեմատո-տելանգիեկտատիկ ձև – բնորոշվում է դեմքի մշտական կարմրությամբ և մանր անոթների ցանցով։ 2. Պապուլո-պուստուլյոզ ձև – դեմքի վրա ի հայտ են գալիս թարախաբշտիկներ և հանգույցիկներ, որոնք հաճախ շփոթվում են ակնեի հետ։ 3. Ֆիմատոզ ձև – մաշկը կոպտանում է, առավել հաճախ քթի շրջանում, առաջացնելով ռինոֆիմա։ Սրող գործոնները Ռոզացեայի ընթացքը բնորոշվում է սրացումների և մեղմացման փուլերով։ Սրացումները հաճախ առաջանում են հետևյալ գործոններից․ • Արևի ճառագայթներ • Տաք կամ շատ սառը եղանակ • Սթրես • Ալկոհոլային խմիչքներ • Կծու սնունդ, տաք ըմպելիքներ • Կոսմետիկ միջոցների գրգռիչ բաղադրիչներ Ախտորոշումը Ռոզացեայի ախտորոշումը իրականացվում է հիմնականում կլինիկական պատկերի հիման վրա։ Բուժման սկզբունքները Ռոզացեայի բուժումն անհատական է և կախված է հիվանդության ձևից ու ծանրությունից։ • Տեղային բուժում․ մետրոնիդազոլի, ազելաինաթթվի, իվերմեկտինի կրեմներ կամ գելեր։ • Համակարգային բուժում․ դոքսիցիկլին կամ այլ տետրացիկլինային հակաբիոտիկներ երկարատև կուրսով։ • Լազերային թերապիա․ օգտակար է անոթային ցանցի և կարմրության նվազեցման համար։ • Վիրահատական միջամտություն․ ծանր ռինոֆիմայի դեպքում կարող է կիրառվել վիրաբուժական շտկում։ Խնամք և կանխարգելում Բացի բժշկական բուժումից, մեծ կարևորություն ունի մաշկի ճիշտ խնամքը․ • Օգտագործել նուրբ, օճառ չպարունակող լվացվելու միջոցներ • Կիրառել արևապաշտպան SPF 50 + • Խուսափել սրող գործոններից • Խոնավացնել մաշկը ոչ գրգռիչ միջոցներով Եզրակացություն Ռոզացեան քրոնիկական, բայց վերահսկելի հիվանդություն է։ Թեև ամբողջական բուժում չկա, ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել ախտանշանները և բարելավել կյանքի որակը։ Հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել մաշկաբանի և հետևել խնամքի կանոններին։
Անտիմյուլլերյան հորմոն
01 Սեպտեմբեր 2025
Անտիմյուլլերյան հորմոն (ԱՄՀ) սպիտակուցային նյութ է, որը արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում: Անտիմյուլլերյան հորմոնի հիմնական գործառույթները Կանանց մոտ ԱՄՀ-ն սինթեզվում է ձվարանների բջիջների կողմից և արտացոլում է ձվաբջիջների քանակն ու որակը, այսինքն, հանդիսանում է վերարտադրողական առողջության կարևոր ցուցանիշ: Կանանց մոտ անտիմյուլլերյան հորմոնի մակարդակը ցույց է տալիս. • ձվարանների պահուստը՝ հասունացող ֆոլիկուլների և պոտենցիալ ձվաբջիջների քանակը: • բնական ճանապարհով կամ ԷԿՈ-ի միջոցով հաջող բեղմնավորման հավանականությունը: • պտղաբերության նվազման սկիզբը (տարիքի հետ ԱՄՀ-ի մակարդակը նվազում է): • հնարավոր խանգարումներ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը (ՁՊՀ), որի դեպքում հորմոնի մակարդակը նորմայից բարձր է: Տղամարդկանց մոտ հորմոնը դեր է խաղում ներարգանդային շրջանում սեռական համակարգի ձևավորման գործում : Տղամարդկանց մոտ ԱՄՀ-ն պատասխանատու է պտղի մոտ սեռական համակարգի ճիշտ ձևավորման համար և օգտագործվում է որոշ զարգացման և վերարտադրողական խանգարումների ախտորոշման համար: Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը Անտիմյուլլերյան հորմոնի թեստը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում: • Պտղաբերության գնահատում և հղիության պլանավորում: • Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ծրագրերի ընտրություն և վերահսկում (օրինակ՝ ԷԿՈ): • Ձվարանների վաղաժամ սպառման կամ ՁՊՀ-ի կասկած: • Ձվարանների ֆունկցիայի գնահատում վիրահատություններից, քիմիոթերապիայից կամ ռադիոթերապիայից հետո: • Տղաների մոտ սեռական զարգացման խանգարումների ախտորոշում: Նորմա և շեղումներ ԱՄՀ-ի բարձր մակարդակը կարող է ցույց տալ ՁՊՀ կամ սեռական հասունացման ուշացում: ԱՄՀ-ի ցածր մակարդակը առավել հաճախ կապված է ձվարանների պահուստի նվազման, դաշտանադադարի կամ ձվարանների վաղաժամ սպառման հետ: Պետք է հաշվի առնել, որ հետազոտության արդյունքները միշտ մեկնաբանվում են այլ հետազոտությունների և կլինիկական պատկերի հետ համատեղ: Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը Հետազոտության համար արյուն է վերցվում երակից: Հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, սակայն խորհուրդ է տրվում թեստը հանձնել առավոտյան և քաղցած: Ինչո՞ւ է կարևոր անցնել ԱՄՀ թեստը Անտիմյուլլերյան հորմոնը կանանց վերարտադրողական առողջության հիմնական մարկերներից մեկն է: Ժամանակին կատարված հետազոտությունը օգնում է ճիշտ պլանավորել հղիությունը, վերահսկել ԷԿՈ ծրագրերը և բացահայտել ձվարանների աշխատանքի հնարավոր խանգարումները: ԱՄՀ-ի թեստը կարելի է հանձնել «Դալիմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կիրառվում են ժամանակակից ախտորոշման մեթոդներ։ Այստեղի փորձառու մասնագետները պատրաստ են աջակցել ձեզ առողջությունը պահպանելու և ծնողական երազանքները իրականություն դարձնելու գործում։
Ապենդիցիտ
29 Օգոստոս 2025
Ապենդիցիտը կույր աղիքի փոքրիկ ելունի՝ ապենդիքսի բորբոքումն է: Չնայած իր չնչին չափերին, հիվանդությունը կարող է չափազանց վտանգավոր լինել. բորբոքված ապենդիքսը արագ մեծանում է, իսկ պատռվելու դեպքում առաջացնում է որովայնի խոռոչի ծանր վարակ (պերիտոնիտ)։ Այդ իսկ պատճառով ապենդիցիտը համարվում է անհետաձգելի վիճակ և պահանջում է անհապաղ բժշկական օգնություն:Առաջացման պատճառներըԱմենատարածված պատճառը ապենդիքսի լուսանցքի խցանումն է կղանքային զանգվածներով։ Ավելի հազվադեպ բորբոքումն առաջանում է վարակի, մակաբույծների կամ ուռուցքի հետևանքով։ Խցանումը հանգեցնում է բակտերիաների բազմացմանը, այտուցի և հյուսվածքների արյան մատակարարման խանգարման։ Առանց բուժման ապենդիքսի պատը աստիճանաբար քայքայվում է և կարող է պատռվել։ՁևերըՍուր ապենդիցիտը զարգանում է հանկարծակի, ուղեկցվում է ուժեղ ցավով և արագ է զարգանում։Քրոնիկ ապենդիցիտը հազվադեպ է հանդիպում և դրսևորվում է պարբերական ցավերով։ Սակայն այն ցանկացած պահի կարող է վերածվել սուր ձևի, ուստի պահանջում է բժշկի հսկողություն։ԱխտանշաններըԱմենաբնորոշ նշաններն են.• Ցավը սկզբում՝ պորտի շուրջ, այնուհետև՝ որովայնի աջ ստորին հատվածում, որն ուժեղանում է շարժվելիս կամ հազալիս։• Սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ։• Ենթաֆեբրիլ ջերմություն, երբեմն՝ դողէրոցք։• Աղիների աշխատանքի խանգարումներ. փորկապություն, լուծ կամ գազերի դժվար արտազատում։• Որովայնի փքվածություն և լարվածություն։Կարևոր է. երեխաների, տարեցների և հղի կանանց մոտ դասական պատկերը միշտ չէ, որ հանդիպում է։ Ուստի որովայնում ցանկացած հանկարծակի անհանգստություն շտապ խորհրդատվության առիթ է։ԱխտորոշումԱխտորոշումը հաստատելու համար բժիշկը զննում է կատարում և նշանակում արյան և մեզի անալիզներ։ Լրացուցիչ օգտագործվում են պատկերային մեթոդներ.• Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)՝ օգնում է հայտնաբերել բորբոքումը։• Համակարգչային շերտագրություն (ԿՏ)՝ տալիս է մանրամասն պատկեր։• Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)՝ ավելի հաճախ կիրառվում է հղիների մոտ ճառագայթային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ԲուժումԱպենդիցիտը բուժվում է վիրահատական ճանապարհով ։ Հիմնական մեթոդներն են.• Դասական ապենդէկտոմիա՝ որովայնի ստորին հատվածում կտրվածքի միջոցով։• Լապարոսկոպիա՝ քիչ ինվազիվ վիրահատություն՝ փոքր կտրվածքների միջոցով և տեսախցիկի օգտագործմամբ։Բարդացած ձևերի դեպքում կարող է պահանջվել որովայնի խոռոչի դրենավորում և անտիբիոտիկների կուրս։ Երբեմն անտիբիոտիկները կիրառվում են որպես ժամանակավոր միջոց մինչև վիրահատությունը, բայց դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն։Գլխավոր վտանգը ապենդիքսի պատռումն է և պերիտոնիտի զարգացումը ։ Այս դեպքում վարակը տարածվում է որովայնի խոռոչում և կարող է առաջացնել սեպսիս՝ կյանքին սպառնացող վիճակ։ Առանց բուժման մահացության ռիսկը շատ բարձր է։Ապենդիցիտը 10-ից 30 տարեկան մարդկանց մոտ ամենատարածված վիրաբուժական հիվանդությունն է, սակայն այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Դրա նենգությունն այն է, որ առաջին ախտանշաններից մինչև պատռումը կարող է անցնել ընդամենը 48-72 ժամ։ Որովայնի հանկարծակի ցավի դեպքում չի կարելի հետաձգել բժշկի այցը։ Ժամանակին դիմելը հաջող բուժման և առողջության պահպանման երաշխիք է։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել