Հակածերացում

Հակածերացում

Հակածերացում
Ի սկզբանե «հակածերացում» (anti-ageing) տերմինը ծագել է կոսմետոլոգիայում և հասկացվում էր բացառապես կոսմետիկ մոտեցումը, որն ուղղված էր արտաքին տեսքի բարելավմանը։
Այնուամենայնիվ, այսօր, կյանքի տևողության բարձրացման և մարդկանց պոպուլյացիայի «հասունացման» դարաշրջանում, ժամանակն է ավելի լայն մեկնաբանել «հակածերացում» հասկացությունը և «դուրս գալ» դեմքի դիմակների, քսուքների և «գեղեցկության ներարկումների» նոր տեխնոլոգիաներից:
Գլոբալ իմաստով հակածերացումը ո´չ «արտաքին կոսմետիկ վերանորոգում» է, ո´չ էլ «երիտասարդացում» (ինչը բացարձակապես հնարավոր չէ), այլ կյանքի բոլոր ոլորտների ռազմավարական պլանավորում` սնունդ, ֆիզիկական և մտավոր գործունեություն, վերարտադրողական վարք, աշխատանքային ռեժիմ և շնչառություն, քուն և մարմնամարզություն, որը պետք է սկսվի նախականխարգելիչ փուլից:

Երկարակեցություն ապահովելու համար անհրաժեշտ է կենսակերպի փոփոխություն

, որն իսկապես թույլ է տալիս հետաձգել ծերությունը և կանխել տարիքի հետ կապված հիվանդությունները`

•մարմնի նորմալ քաշի պահպանում
•ֆիզիկական ակտիվության պահպանում
•բալանսավորված սննդակարգ և ջուր խմելու ռեժիմ
•աշխատանքի և հանգստի ռեժիմի օպտիմալացում, 8 ժամյա քուն
•կոգնիտիվ ֆունկցիաների պահպանում` մտավոր ակտիվություն, խաչբառերի լուծում, օտար լեզուների ուսուցում, ընթերցանություն
•զարգացման հեռանկարների, հոբբիների, «կյանքի աշխատանքի» որոշում
•վատ սովորություններից ազատում
•պարբերաբար հետազոտում

Գաստրիտ
28 Ապրիլ 2025
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերում ենք սուր և քրոնիկ: Սուր գաստրիտի պատճառը կարող է հանդիսանալ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի զարգացման հետ,որը տարբեր աստիճանի արտահայտվածություն կարող է ունենալ սկսած մակերեսայինից մինչև խոր նեկրոտիկ փոփոխություններ:Գաստրիտի ախտանշանները՝ •Որովայնի շրջանի ցավ •Սրտխառնոց •Փսխում •Ախորժակի կորուստ •Այրոցներ Գաստրիտի բարդությունները ներառում են՝ •Արյունահոսություն •Ստամոքսի խոցեր •ՔազցկեղԳաստրիտի պատճառները՝ •Հելիկոբակտեր պիլորի •Ստրեսը •Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը •Ոչ ճիշտ սնվելը •Ալկոհոլը •Ծխելը •Կրոնի հիվանդությունը •Ախտորոշումը Երբեմն ախտորոշումը կարող է իրականանալ հիվանդի ախտանիշների նկարագրության հիման վրա: •Հելիկոբակտերի պիլորիի առկայություն •Էնդոսկոպիա •Ստամոքսի բիոպսիա •Ռենգեն ճառագայթային հետազոտություն •Կղանքի նմուշ Քրոնիկ գաստրիտ Քրոնիկ գաստրիտը զարգանում է ստամոքսի լորձաթաղանթի վրա անբարենպաստ գործոնների երկարատև ազդեցությունից` սնման անկանոն ռեժիմ , սպիտակուցներով սիստեմատիկ գերսնվելուց, չոր կամ անորակ սննդի,կոշտ կամ կծու կերակուրների օգտագործումից,չափազանց տաք և սառը սնունդ ընդունելուց, որոշ դեղորայքների երկարատև ընդունումից: Քրոնիկ գաստրիտը կարող է տևել երկար ժամանակ նույնիսկ առանց ախտանիշների: Չբուժվելու դեպքում գաստրիտը կարող է հագեցնել ստամոքսի խոցի և արյունահոսության: Հազվադեպ , քրոնիկ գաստրիտի որոշ ձևեր կարող են մեծացնել ստամոքսի քազցկեղի ռիսկը,հատկապես ետե ունենում են ստամոքսի լորձաթաղանթի ծանր հյուծում և լորձաթաղանթի բջիջների փոփոխություններ<<մուտացիաներ>>: Գաստրիտի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները ներառում են հետևյալը` •Հելիկոբակտեր պիլորին ոչնչացնող հակաբիոտիկներ •Թթվի արտադրությունն արգելակող և լավացմանը նպաստող դեղամիջոցներ •Ստամոքսի թթուն չեզոքացնող դեղամիջոցներ<<անտացիդներ>> Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կամ ալկոհոլի հետևանքով առաջացած սուր գաստրիտը կարող է թեթևանալ` դադարեցնելով դրանց օգտագործումը:Գաստրիտի առաջին նշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի՝ լուրջ բարդություններից խուսափելու համար։
Համակարգչային տեսողական համախտանիշ
28 Ապրիլ 2025
Համակարգչային տեսողական համախտանիշը ախտանիշների խումբ է, որն առաջանում է համակարգչի առաջ երկար աշխատանքի արդյունքում։ Սկզբնական շրջանում այն դրսևորվում է աչքերի դյուրհոգնելիությամբ, կոպերի ծանրությամբ, հաճախ թարթելով։ Երբեմն կարող է առաջանալ ավազի հատիկի զգացողություն կամ տեսողության մշուշոտում։ Ժամանակին որևէ միջոցառում չձեռնարկելուց, վիճակը կարող է վատթարանալ։ Կարող է զարգանալ գերլուսազգայունություն, արցունքահոսություն և այլ երևույթներ, որոնք խաթարում են տեսողական օրգանի բնականոն աշխատանքը։ Որոշ դեպքերում համակարգչային տեսողական սինդրոմը դրսևորվում է գլխի շրջանում ցավերով, վզի, ուսերի, մեջքի դիսկոմֆորտով, աչքերի շարժման ժամանակ տհաճ զգացողություններով։ Տեսողության խանգարումները, որոնք կարող են առաջանալ համակարգչային տեսողական համախտանիշի ժամանակ, որպես կանոն չեն հանգեցնում աչքերի լուրջ հիվանդությունների, բայց զգալիորեն վատացնում են կյանքի որակը։ Դրանից խուսափելու նպատակով, պետք է կարգավորել աչքերի ծանրաբեռնվածությունը համակարգչի առաջ, ինչպես նաև ընտրել համապատասխան ակնոց ու կոնտակտային ոսպնյակներ։ Համակարգչային տեսողական համախտանիշի զարգացման պատճառները Համախտանիշի զարգացումը կապված չէ մոնիտորի ճառագայթման հետ։ Խնդրի էությունը թաքնված է աչքի պատկերի էկրանից ընկալման մեջ։ Օրինակ գրքի մեջ պատկերը չի լուսարձակում ինքնուրույն, չի թրթռում, ուստի աչքերին կարդալուց առանձնապես ավելորդ ջանքեր պետք չեն։ Իսկ ահա համակարգչով աշխատելուց, պատկերը լուսավորված է և կազմվում է բազում մանր կետիկների՝ պիքսելների ամբողջությունից, որոնք անընդհատ թրթռում են։ Անգամ եթե այդ թրթռոցը վիզուալ նկատելի չէ, այնուամենայնիվ աչքերը էկրանին նայելուց ավելի շատ են լարվում, քան գրքին կամ ամսագրին կարդալուց։ Համակարգչային տեսողական համախտանիշը հաճախ կարող է զարգանալ հետևյալ դեպքերում՝•Աշխատասենյակի սխալ կազմակերպում՝ մոնիտորի նորմայից մեծ կամ փոքր հեռավորություն, էկրանի բարձր պայծառությունը, հայացքը անընդհատ մոնիտորից դեպի թղթեր ու հակառակը փոխելու անհրաժեշտությունը և այլն։ •Երկար ու անդադար աշխատանքը համակարգչի դիմաց՝ երբ մենք նայում ենք մոնիտորին, անգիտակցաբար ավելի քիչ ենք թարթում և հետևաբար աչքերն ավելի քիչ են խոնավանում, ինչն իր հերթին հանգեցնում է արցունքային շերտի որակի խախտմանը։ Այդպիսով տուժում են արցունքի պաշտպանիչ ու օծող գործառույթները, ինչը նպաստում է չոր աչքի համախտանիշի զարգացմանը, որն ուղեկցվում է ծակոցի, մրմռոցի, դիսկոմֆորտի առաջացման գրասենյակային աշխատողների գրեթե 50%-ի մոտ։ •Մոնիտորի բլիկերի առկայությունը՝ լույսի ցանկացած աղբյուր, ընկնելով էկրանի վրա, շատացնում է աչքերի լարվածությունը։
Բակտերիալ վագինոզ
27 Ապրիլ 2025
Բակտերիալ վագինոզը հեշտոցի տարածված վարակ է, որը ազդում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 23-25%-ի վրա: Այն զարգանում է, երբ խախտվում է հեշտոցի մանրէների բնական հավասարակշռությունը: Սովորաբար, հեշտոցը պաշտպանված է Դոդերլեյնի ցուպիկներիով, որոնք պահպանում են թթվային միջավայր: Երբ այս օգտակար մանրէները նվազում են, վնասակար միկրոօրգանիզմները, ինչպիսիք են Gardnerella spp., Prevotella spp. և այլ անաէրոբ մանրէներ, կարող են բազմանալ՝ հանգեցնելով բակտերիալ վագինոզի: Բակտերիալ վագինոզով կանայք կարող են նկատել անսովոր հեշտոցային արտադրություն, ձկան հոտ, քոր կամ գրգռվածություն, չնայած որոշները կարող են ընդհանրապես ախտանիշներ չունենալ: Բակտերիալ վագինոզի պատճառները Բակտերիալ վագինոզը կարող է առաջանալ մի քանի գործոններով, այդ թվում՝ 1.Հիգիենայի կանոնների խախտում. Չափից շատ լվացումը, կոշտ օճառների օգտագործումը կամ հեշտոցային լվացումը կարող են խախտել բնական հավասարակշռությունը: 2.Քրոնիկ աղիքային հիվանդություններ. հաճախակի մարսողական խնդիրները կարող են ազդել հեշտոցի միկրոբիոմի վրա: 3.Նախկինում բորբոքային հիվանդություններ – Միզուղիների կամ վերարտադրողական համակարգի անցյալում վարակները կարող են այս հատվածն ավելի խոցելի դարձնել։ 4.Իմունիտետի նվազում – Թուլացած իմունային համակարգը կարող է նվազեցնել օրգանիզմի վնասակար մանրէների դեմ պայքարելու ունակությունը։ 5.Հեշտոցի լորձաթաղանթի ատրոֆիա – Հաճախ հանդիպում է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ, սա կարող է նվազեցնել բնական պաշտպանությունը։ 6.Հորմոնալ խանգարումներ – Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է փոխել հեշտոցի pH-ը և մեծացնել բակտերիալ վագինոզի նկատմամբ զգայունությունը։ Բակտերիալ վագինոզի բուժում Բակտերիալ վագինոզը բուժելի է։ Սեռական զուգընկերոջ բուժումը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Չնայած բակտերիալ վագինոզը ավանդական սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չէ, սեռական ակտիվությունը կարող է ազդել հեշտոցի միկրոֆլորայի վրա, հատկապես կրկնվող դեպքերում։ Բակտերիալ վագինոզը կանխելու համար կարևոր է խուսափել այն գործողություններից, որոնք խանգարում են հեշտոցային միջավայրին։ Գինեկոլոգի մոտ պարբերաբար այցելությունները կարևոր են հեշտոցի առողջության վաղ հայտնաբերման և արդյունավետ կառավարման համար։
Թոքաբորբեր
27 Ապրիլ 2025
Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով,պաթոգենեզով,մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են,որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով:Թոքաբորբերի այս բնորոշման մեջ ընդգծվում է ալվեոլների էքսուդատիվ,բորբոքային ախտահարման ինֆեկցիոն ծագումը,որը զարգանում է ի պատասխան թոքային պարենխիմայում միկրոօրգանիզմների ներդրման և պրոլիֆերացիայի:Ի տարբերություն վերջինիս,ալվեոլների ոչ վարակային ծագման բորբոքային ախտահարումները,որոնք առաջանում են իմուն և ալերգիկ պրոցեսների կամ թոքային պարենքիմայի ֆիզիկական և քիմիական ախտահարման արդյունքում,ընդունված է անվանել պնևմոնիտներ:ԹՈՔԱԲՈՐԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ 1.Արտահիվանդանոցային թոքաբորբեր 2.Ներհիվանդանոցային թոքաբորբեր 3.Ասպիրացիոն թոքաբորբեր 4.Թոքաբորբ իմունոդեֆիցիտային վիճակներ ունեցող հիվանդների շրջանում: Արտահիվանդանոցային թոքաբորբերի ախտանիշներն են՝ 1.տենդ 2.հազ խորխարտադրությամբ կամ առանց 3.ցավ կրցքավանդակում պլևրիտիկ բնույթի 4.հևոց 5.ընդհանուր ինտոքսիկացիայի համախտանիշ:Հիվանդության սուր սկիզբ մինչև 38* և ավելի ջերմության բարձրացումով,հազի հանկարծակիառաջացում կամ զգալի ուժեղացում թարախային կամ հեմոռագիկ բնույթի խորխի արտազատումով ,պերկուտոր և աուսկուլտատիվ ֆենոմեններ առաջացում,լեյկոցիտոզ կամ լեյկոպենիա,թոքաբորբի ռենտգեն նշաններ:ԲուժումԱրտահիվանդանոցային թոքաբորբերի բուժման տևողությունը միջինում 7-10 օր: Բուժման մինիմալ տևողությունը 5 օր եթե հիվանդը չի ջերմում 48 ժամ և ունի թոքաբորբով պայմանավորված ոչ ավելի քան մեկ կլինիկական ախտանիշ:Ներհիվանդանոցային թոքաբորբեր՝ Ներհիվանդանոցային թոքաբորբերը մեծ մասամբ առաջանում են մեծ վիրուլենտություն ունեցող աուտոգեն միկրոֆլորայով կամ հիվանդանոցում շրջող ախտածին շտամով պնևմոկոկը,ոսկեգույն ստաֆիլակոկը,կլեբսիելան,աղիքային ցուպիկը,պրոտեյը,կապտաթարախային ցուպիկը,լեգիոնելան,անաերոբ բակտերիան: Միկրոօրգանիզմների ներխուժման ճանապարհը 1.Բնածին ճանապարհ 2.Օդակաթիլային 3.Հեմատոգեն 4.Կոնտագիոզ Հեմատոգեն և կոնտագիոզ ճանապարհը հանդիպում է հազվադեպ: Թոքաբորբը կարող է արագ զարգանալ և բերել լուրջ բարդությունների։ Ժամանակին բժշկին դիմելը կարևոր է ճիշտ բուժման և առողջության վերականգնման համար։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել