Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն

Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն

Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն

Դուպլեքս հետազոտությունը

ուլտրաձայնային հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել՝ արյան շրջանարության ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը,անոթր պատի վիճակը, լուսանցքի վիճակը, հնարավորություն է տալիս չափել անոթի տրամագիծը, ստուգել արյան հոսքի արագությունը, դեֆորմացիաները,աթերոսկլերոտիկ վահանիկների առկայությունը։

Դուպլեքս հետազոտության առավելությունները՝

•Անցավ է և կարճատև (մոտ 15-30րոպե)
•Բացարձակապես անվտանգ է (կարելի է և հղիներին)
•Մատչելի է և շատ ինֆորմատիվ
•Չունի տարիքային և սեռային որևէ սահմանափակում։

Անհրաժեշտ կատարել հետազոտությունը հետևյալ գանգատների դեպքում՝

•Գլխացավեր
•Գլխապտույտ
•Ականջներում աղմուկ
•Հիշողության և ուշադրության խանգարումներ
•Ճնշման տատանումներ
•Զարկերակային հիպերտոնիա

Ռիսկի խմբում են գտնվում ՝

Զարկերակյին հիպերտենզիա, սիրտանոթային հիվանդություններ ,ճարպակալում, աթերոսկլերոզ, արյան մեջ բարձր խոլեսթերին, շաքարային դիաբետ ունեցոզ անձիք և ծխախոտամոլները:

Այս հետազոտության շնորհիվ հնարավոր է լինում ժամանակին ախտորոշել անոթային խնդիրները, նշանակել արդյունավետ բուժում և կանխել բարդությունների առաջացումը:

Հևոց
04 Մայիս 2025
Հևոցը (դիսպնոէ) շնչառական դժվարության սուբյեկտիվ զգացողություն է, որն ուղեկցվում է օդի պակասի, շնչահեղձությամբ կամ կրծքավանդակի ծանրությամբ: Այն կարող է լինել սուր կամ քրոնիկ և հաճախ կապված է սիրտ-անոթային կամ շնչառական համակարգի խանգարումների հետ:Հիմնական Պատճառներ 1.Շնչառական Համակարգի Պատճառներ •Ասթմա – բրոնխների սպազմ, որն առաջացնում է շնչահեղձություն: •Քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (ՔՕԹՀ)– հաճախ հանդիպում է ծխողների մոտ: •Թոքաբորբ (նաև COVID-19)– վարակ, որը հանգեցնում է թոքերի բորբոքման: •Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա– արյան մակարդակի խցանում թոքերում: •Ֆիզիկական ծանրաբեռնվածություն– հատկապես անմարզ մարդկանց մոտ: 2.Սրտային Պատճառներ •Սրտային անբավարարություն– երբ սիրտը չի կարողանում ապահովել օրգանիզմի կարիքները: •Սրտի իշեմիկ հիվանդություն (կրծքային հեղձուկ) – արյան անբավարար մատակարարում սրտին: •Առիթմիաներ– սրտի ռիթմի խանգարումներ, որոնք խոչընդոտում են արյան նորմալ շրջանառությանը: Սրտային հևոցը կարող է ուղեկցվել կապտությամբ, ծայրանդամների սառնությամբ: Որպես կանոն, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը սաստկանում է: 3.Այլ Պատճառներ •Անեմիա– հեմոգլոբինի պակաս, որն առաջացնում է թթվածնի անբավարարություն: •Սթրես և անհանգստություն– հիպերվենտիլյացիայի համախտանիշ (գերշնչառություն): •Ճարպակալում •Թոքային հիպերտենզիա •Ուռուցքներ– որոնք սեղմում են շնչուղիները: Ախտորոշում •Թոքերի ֆունկցիոնալ թեստեր (սպիրոմետրիա): •Սրտի էլեկտրասրտագրություն (ECG)և էխոկարդիոգրաֆիա: •Արյան անալիզներ (հեմոգլոբին, թթվածնի հագեցվածություն): •Ռենտգեն կամ CT սկան՝ թոքերի վիճակը ստուգելու համար: Հևոցը կարող է լինել ինչպես անվտանգ (օրինակ՝ սթրեսից), այնպես էլ կյանքին վտանգ սպառնացող (ինֆարկտ, թոքային էմբոլիա): Կարևոր է ժամանակին ախտորոշել պատճառը և սկսել համապատասխան բուժումը: Հևոցի նշանների դեպքում պետք է դիմել բժշկի ճիշտ ախտորոշման և բուժման համար:
Պրոլակտին
04 Մայիս 2025
Պրոլակտինը հորմոն է, որը արտադրվում է ձեր հիպոֆիզի կողմից, որը գտնվում է ուղեղի ստորին հատվածում: Պրոլակտինը նպաստում է կնոջ կրծքագեղձերի աճին և զարգացմանը, ինչպես նաև կաթնարտադրությանը (լակտացիաին) երեխայի ծնվելուց հետո: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք սովորաբար ունեն պրոլակտինի փոքր քանակություն իրենց արյան մեջ: Պրոլակտինի մակարդակը կարգավորվում է այլ հորմոններով, որոնք կոչվում են պրոլակտինը արգելակող գործոններ, ինչպիսին է դոպամինը: Հղիության ընթացքում պրոլակտինի կոնցենտրացիան բարձրանում է սեռական հորմոնների (հիմնականում էստրադիոլի) ազդեցությամբ։ Պրոլակտինի մակարդակի բարձրացումը արյան մեջ կոչվում է հիպերպրոլակտինեմիա: Տղամարդկանց և կանանց մոտ հիպերպրոլակտինեմիան պտղաբերության խանգարումների պատճառ է հանդիսանում։ Օլիգոմենորեան, ամենորեան և անպտղությունը հիպերպրոլակտինեմիայով կանանց մոտ, ինչպես նաև իմպոտենցիան և օլիգոսպերմիան հիպերպրոլակտինեմիայով տղամարդկանց մոտ առաջանում են պրոլակտինի կողմից գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի սեկրեցիայի ճնշման հետևանքով։ Հիպերպրոլակտինեմիան ամենատարածված էնդոկրին խանգարումներից մեկն է և կարող է առաջանալ լակտոտրոֆ ադենոմաների (պրոլակտինոմաներ, որոնք կազմում են հիպոֆիզի ուռուցքների մոտավորապես 40%-ը), հիպոթալամուս-հիպոֆիզ դոպամիներգիկ ուղիների դեղորայքային կամ ախտաբանական ընդհատման հետևանքով, երբեմն կարող է լինել իդիոպաթիկ։ Պրոլակտինի ցածր մակարդակը արյան մեջ կարող է լինել լակտոտրոֆ բջիջների ոչ նորմալ զարգացման (գենետիկ պատճառներ), հիպոֆիզի հյուսվածքի քայքայման (Շիհանի համախտանիշ, լակտոտրոֆների բորբոքային կամ աուտոիմուն վնասում, ուռուցք կամ վիրահատություն, տուբերկուլյոզ), կեղծ հիպոպարաթիրեոզի, պրոլակտինի իդիոպաթիկ անբավարարություն, դեղորայքի (օր.՝ դոֆամինի ագոնիստ) հետևանքով: Էմոցիոնալ սթրեսը, ֆիզիկական վարժությունները և սպիտակուցներով հարուստ սննդակարգը կարող են խթանել պրոլակտինի սեկրեցիան։ Այսպիսով հիպեպրոլակտինեմիայի ֆիզիոլոգիական պատճառներն են` 1.Հղիությունը2.Կրծքով կերակրումը3.ՍթրեսըՀիպեպրոլակտինեմիայի ախտաբանական պատճառներն են` 1.Լակտոտրոֆ ադենոմաները` պրոլակտինոմաները 2.Հիպոթալամուսի և հիպոֆիզի այլ խանգարումները 3.Դեղորայքը 4.Պրոլակտինի ընկալիչի գենի մուտացիան 5.Այլ պատճառներ՝ իդիոպաթիկ հիպերպրոլակտինեմիան, հիպոթիրեոզը, կրծքավանդակի պատի վնասվածքը, քրոնիկ երիկամային հիվանդությունը և մակրոպրոլակտինեմիան։ Երբ ստուգել պրոլակտինի մակարդակը արյան մեջ 1.Պրոլակտինոմայի ախտանիշների ժամանակ (գլխացավեր, մշուշոտ տեսողություն, գալակտորեա); 2.Պրոլակտինոմայի զարգացումը վերահսկելու նպատակով 3.Կանանց և տղամարդկանց անպտղության և սեռական դիսֆունկցիայի դեպքում; 4.Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում; 5.Հիպոֆիզի ընդհանուր անբավարարության (աճի հորմոնի թեստի հետ համատեղ) կասկածի դեպքում 6.Երբ պացիենտը ընդունում է դեղորայք, որոնք ազդում են դոպամինի արտադրության վրա (պրոլակտինի մակարդակի փոփոխությունները վերահսկելու համար): Պացիենտի նախապատրաստում Նմուշառումից 12 ժամ առաջ մի ընդունեք մուլտիվիտամիններ կամ կենսաբանական հավելումներ, որոնք պարունակում են բիոտին (վիտամին B7), որը սովորաբար պարունակվում է մազերի, մաշկի և եղունգների համար նախատեսված հավելումներում և մուլտիվիտամիններում: Նմուշառում՝ Երակային արյունՊատասխանի տրման ժամկետ՝ Նույն օրըՁեր պրոլակտինի մակարդակը իմանալը կարող է օգնել ժամանակին հայտնաբերել հորմոնալ խանգարումները և ապահովել ձեր վերարտադրողական ու ընդհանուր առողջությունը։ Այցելեք Դալիմեդ ԲԿ՝ պրոլակտինի արագ և ճշգրիտ ստուգման համար։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։
Նյարդային հիվանդություններ
30 Ապրիլ 2025
Նյարդային հիվանդությունները շատ տարածված են բնակչության մեջ, դրանք բազմաթիվ են, կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հանդիպում են առավել հաճախ: Գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման հետ ավելանում են սթրեսային իրավիճակները, լարվածոիւթյունը մարդկանց մեջ, որն էլ իր հերթին հանգեցնում է զանազան նյարդաբանկան հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են` նևրոզները, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումները, որն էլ օրգանիզմում է նյութափոխանակության խանգարման պայմաններում` խոլեստերինի, արյան մակարդելության բարձրացման դեպքում պատճառ է հանդիսանում ուղեղի արյան շրջանառության սուր կամ քրոնիկ խանգարումների և պահանջվում է առավել երկարատև, հետևողական բուժում: Հաճախ հանդիպող հիվանդություններից են նաև ողնաշարի տարբեր հատվածներում միջողային սկավառակների ճողվածքները, որոնք ֆիզիկական գերծանրաբեռնվածության և նյութափոխանակությա խանգարման հետևանք են և սեղմելով նյարդարամատներին առաջացնում են վերին և ստորին վերջույթներում սուր ցավեր, թուլություն, թմրածություն: Գլխացավերի տեսակներից է միգրենը, որը համարվում է նյարդային համակարգի հաճախակի հանդիպող հիվանդություններից մեկը։ Միգրենը ընթանում է նոպայաձև, գլխացավերը միգրենի ժամանակ պուլսացվող բնույթի են՝ միջին կամ բարձր ինտենսիվությամբ: Տեղակայվում է գլխի աջ կամ ձախ հատվածում, ուղեկցվում սրտխառնոցով, երբեմն փսխումներով, լոսավախությամբ, ձայնավախությամբ։ Միգրենով տառապող հիվանդները խուսափում են շատ լուսավոր և աղմկոտ վայրերում երկար գտնվելուց: Միգրենը շատ հաճախ հանդիպում է կանանց մոտ: Նոպաների առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, դրանք են՝ •քնի պակաս կամ ավելցուկ •սթրես •քաղց •մի շարք մթերքներ (օր.՝ շոկոլադ, կարմիր գինի, ընդեղեն…) •դաշտանային ցիկլ Գլխապտույտներ Գլխապտույտները նյարդաբանական հաճախակի հանդիպող գանգատներից են,որոնք հաճախ ուղեկցվում են սրտխառնոցով,երբեմն` փսխումներով, ականջներում խշշոցով, հավասարակշռության և տեսողական խանգարումներով: Գլխապտույտը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք զգացողություններ, ինչպիսիք են՝ •մոտալուտ ուշագնացությունը, •շրջապատող առարկաների պտտումը ձեր շուրջը, •թուլությունը կամ հավասարակշռության խանգարումը Գլխապտույտն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, ուսումնասիրենք դրանցից մի քանիսը. •Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ •Նյարդաբանական այլ հիվանդություններ՝ ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքներ, զարկերակային գերճնշում, վեստիբուլոպաթիաներ, Մենյերի հիվանդություն, գլխուղեղի մագիստրալ անոթների արտահայտված աթերոսկլերոզ և այլն •Դեղորայք •Երկաթի ցածր մակարդակ •Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ ( հիպոգլիկեմիա) •Գերտաքացում և ջրազրկում Գլխապտույտների առաջացման հավանականությանը նպաստող գործոններն են՝ •տարիքը (տարեցները ավելի հավանական է, որ կունենան առողջական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին կարող են առաջացնել երկրորդային գլխապտույտներ), •միգրենը (միգրեն ունեցող մարդիկ կարող են ունենալ գլխապտույտներ), •ներքին ականջի խնդիրները։ Գանգատների ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք նյարդաբանի խորհրդատվության, հետազոտվեք և ստացեք գրագետ բուժում: Տեղեկացված լինելն արագ բուժման գրավականն է:
Պսորիազ
30 Ապրիլ 2025
Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է, որը կարող է ազդել մարդու կյանքի որակի վրա, սակայն ժամանակին հայտնաբերմամբ և ճիշտ բուժմամբ հնարավոր է վերահսկել հիվանդության ընթացքը։ Այս հոդվածում կպատասխանենք պացիենտների ամենահաճախ տրվող հարցերին։Ի՞նչ է պսորիազըՊսորիազը (psoriasis) քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է մաշկը, սակայն որոշ դեպքերում կարող են նաև ներգրավվել եղունգներն ու հոդերը։ Այն բնորոշվում է մաշկի վրա առաջացող կարմիր, թեփոտվող օջախներով: Պսորիազի ամենատարածված ձևը վահանիկային պսորիազն է, սակայն կան նաև այլ տեսակներ ինչպես օրինակ՝ կաթիլային, պուստուլյար, էրիթրոդերմիկ պսորիազ։ Պսորիազը ժառանգական է՞Այո, պսորիազը ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Եթե ծնողներից մեկը հիվանդ է, ապա երեխան կարող է ունենալ հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր ժառանգները պարտադիր կունենան պսորիազ։ Արդյո՞ք պսորիազը վարակիչ էՈ՛չ։ Պսորիազը վարակիչ չէ։ Այն չի փոխանցվում շփումով, գրկախառնությամբ կամ նույն անձնական իրերը օգտագործելով։ Հիվանդը շրջապատի համար բացարձակ անվտանգ է։ Այս մասին շատ կարևոր է իրազեկել նաև շրջապատի մարդկանց, քանի որ պսորիազով մարդիկ հաճախ կարող են հանդիպել անհարկի սոցիալական մեկուսացման։ Պսորիազը վերջնականապես բուժվու՞մ է Պսորիազը դեռևս չունի վերջնական բուժում, բայց այն լիովին կառավարելի է։ Կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը։ Սրացումները կարելի է կառավարել դեղորայքային բուժման, ֆոտոթերապիայի և մաշկի ճիշտ խնամքի միջոցով: Ինչպե՞ս է իրականացվում պսորիազի բուժումը Պսորիազի բուժումը ընտրվում է ըստ հիվանդության տեսակի, ծանրության և տարածվածության։ Բուժման հիմնական տարբերակներն են են՝ •Տեղային միջոցներ – կրեմներ, քսուքներ •ֆոտոթերապիա •Համակարգային բուժում – հաբեր կամ ներարկումներ Ի՞նչ կարող է անել բուժառուն ինքնուրույն •Խուսափել մաշկի վնասումից •Օգտագործել խոնավացնող կրեմներ ամեն օր •Խուսափել սթրեսից և գերհոգնածությունից •Վերահսկել քաշը, վարել առողջ ապրելակերպ Պսորիազը կարող է լինել հոգեբանական և ֆիզիկական բեռ, սակայն այն հնարավոր է վերահսկել՝ ճիշտ բուժմամբ և խնամքով։ Կարևոր է հիշել, որ լիարժեք կյանք վարելը լիովին հնարավոր է։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել