Պարաթիրեոիդ հորմոն
19 Օգոստոս 2025
Պարաթիրոիդ հորմոնը (ՊԹՀ) միաշղթա 84 ամինաթթվային պեպտիդ է, որը արտադրվում է հարվահանաձև գեղձի կողմից՝ ի պատասխան իոնիզացված կալցիումի արտաբջջային կոնցենտրացիայի նվազման։ Նրա հիմնական դերը շիճուկում կալցիումի մակարդակի բարձրացումն է՝ խթանելով կալցիումի արտազատումը ոսկրերիից և երիկամային ռեաբսորցիան դիստալ խողովակում: Պրոքսիմալ խողովակում ՊԹՀ -ն խթանում է կալցիտրիոլի սինթեզը, որն իր հերթին մեծացնում է կալցիումի կլանումը աղիներում և էնդոկրին հետադարձ կապ է ստեղծում ՊԹՀ -ի սեկրեցիայի վրա պարաթիրոիդ գեղձի մակարդակում: Պարաթհորմոնը նվազեցնում է նաև ֆոսֆատի ռեաբսորբցիան երիկամների պրոքսիմալ խողովակում, դրանով իսկ նվազեցնելով ֆոսֆատի քանակը շիճուկում։
Պարաթիրոիդ գեղձի խանգարումները հանգեցնում են արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման կամ նվազման (հիպերկալցեմիա կամ հիպոկալցեմիա), որն առաջանում է պարաթիրոիդ գեղձի սեկրեցիայի փոփոխության պատճառով։
Պարաթիրոիդ հորմոնի գերարտադրությունը կոչվում է հիպեպարաթիրեոզ:
Տարբերում են`
1. Առաջնային հիպերպարաթիրեոզ: Հաճախ առաջանում է հարվահանաձև գեղձերից մեկի վրա բարորակ ուռուցքի (ադենոմա) պատճառով: Այլ պատճառներից են գեղձերի մեծացումը (հիպերպլազիան) կամ, հազվադեպ, հարվահանաձև գեղձի քաղցկեղը:
2. Երկրորդային հիպերպարաթիրեոզ: Առաջանում է որպես արյան մեջ կալցիումի ցածր մակարդակի արձագանք՝ պայմանավորված քրոնիկ երիկամային անբավարարությամբ, վիտամին D-ի անբավարարությամբ կամ ֆոսֆատի չափազանց բարձր մակարդակով: Հարվահանաձև գեղձերը արտադրում են ՊԹՀ ավելցուկով՝ փորձելով վերականգնել կալցիումի հավասարակշռությունը։
3. Երրորդային հիպերպարաթիրեոզ: Զարգանում է, երբ երկրորդային հիպերպարաթիրեոզը երկար ժամանակ շարունակվում է, ինչը հանգեցնում է գեղձերի ինքնավար գերակտիվության, նույնիսկ այն դեպքում, երբ կալցիումի մակարդակը նորմալանում է։
Պարաթիրոիդ հորմոնի թերարտադրությունը կոչվում է հիպոպարաթիրեոզ:
Հիպոպարաթիրեոզի պատճառներն են`
1. Պարանոցի կամ վահանաձև գեղձի վիրահատության ժամանակ հարվահանաձև գեղձերի վնասման, պատահական հեռացման կամ քայքայման հետևանք
2. Աուտոիմուն հիվանդություններ
3. Մագնեզիումի ցածր մակարդակ
4. Գլխի կամ պարանոցի ճառագայթային բուժում
5. Հազվադեպ՝ գեղձերի բնածին բացակայություն կամ ֆունկցիոնալ արատներ
Հիպերպարաթիրեոզի ախտանիշներն են`
1. Հոգնածություն և ընդհանուր թուլություն (ամենահաճախ հանդիպող ախտանիշը)
2. Ոսկորների և հոդերի ցավ, օստեոպորոզ, փխրուն ոսկորներ և կոտրվածքներ
3. Մկանային թուլություն
4. Երիկամային քարեր և հնարավոր երիկամային հիվանդություն կամ երիկամային անբավարարություն
5. Հիշողության խնդիրներ, կենտրոնանալու դժվարություն, դեպրեսիա, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ
6. Ծարավի ավելացում և հաճախակի միզարձակում
7. Ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը, փորկապությունը և որովայնի ցավը
8. Անքնություն կամ քնի դժվարություն
9. Գլխացավեր
10. Սրտի հետ կապված ախտանիշներ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, առիթմիաները և նախասրտերի ֆիբրիլյացիան:
Հիպոպարաթիրեոզի ախտանիշներն են`
1. Մատների, ոտքերի մատների, շրթունքների և բերանի շուրջը ծակծկոցի կամ այրոցի զգացողություն (պարեստեզիա)
2. Մկանային ցավեր, ցնցումներ և ջղաձգումնե, որոնք երբեմն ազդում են ձեռքերի, ոտքերի, դեմքի և կոկորդի վրա
3. Հոգնածություն, թուլություն,հյուծվածություն
4. Գլխացավեր և հիշողության կամ կենտրոնացման խնդիրներ
5. Որովայնի ցավ
6. Չոր մաշկ, փխրուն եղունգներ, չոր մազեր, փխրուն ատամներ
7. Կատարակտ
8. Անհանգստություն, դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություններ:
9. Ծանր դեպքերում՝ ցնցումներ
Երբեմն ախտանիշները թույլ են կամ բացակայում են և հարվահանաձև գեղձի խնդիրները հայտնաբերվում են արյան ռուտին հետազոտությունների միջոցով։