Ենթասուր թիրեոիդիտը վահանաձև գեղձի բորբոքային հիվանդություն է։ Այս հիվանդությամբ կանայք տառապում են առավել հաճախ, քան տղամարդիկ։ Սովորաբար հանդիպում է 30-50 տարեկան հասակում։
Պատճառներ
Հիվանդությունը կարող է առաջանալ վիրուսային վարակներից հետո, օրինակ՝ կոքսակի, գրիպի, ադենովիրուսային վարակներից հետո։
Ընդհանուր ախտանիշներ
• Հոգնածություն
• Հյուծվածություն
• Գլխացավ
• Մկանային ցավեր
• Հոդացավեր
Հիվանդության փուլերը
Ենթասուր թիրեոիդիտը հիմնականում ունի երեք փուլ․
1-ին փուլ՝ հիպերթիրեոզ
Այս փուլում դիտվում են հետևյալ ախտանիշները․
• Հաճախասրտություն
• Քաշի կորուստ
• Նյարդայնություն
• Դող
• Վահանաձև գեղձի մեծացում
• Ցավ վահանաձև գեղձի շրջանում, որը ճառագայթում է դեպի պարանոց, ծոծրակ, ականջներ կամ ստորին ծնոտ
• Երբեմն՝ կլման ակտի դժվարացում
• Ավշային հանգույցների մեծացում
• Ջերմության բարձրացում
Ժամանակի ընթացքում հիպերթիրեոզը փոխարինվում է 
2-րդ՝ էութիրեոիդ փուլով
, որի ընթացքում կլինիկական ախտանշանները մեղմանում են։ Հնարավոր է նաև 3-րդ՝ հիպոթիրեոիդ փուլ
, որը սովորաբար անցողիկ է։
Հիվանդության ընթացքը տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
Ախտորոշում
Ախտորոշման համար կատարվում են․
1.
 Լաբորատոր հետազոտություններ
 – արյան ընդհանուր քննություն, Ց-ռեակտիվ սպիտակուցի մակարդակ, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն։
2. Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)
 – գեղձը դրսևորվում է որպես անհամասեռ, հիպոէխոգեն։
3. Վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա
 – վնասված հատվածները կարող են երևալ որպես «սառը հանգույցներ»։
4. Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա
 – կատարվում է հյուսվածքաբանական հետազոտություն։
Բուժում
Ենթասուր թիրեոիդիտը հիմնականում ինքնաբուժվում է մինչև 12 ամսվա ընթացքում։
• Թեթև ցավային ախտանիշների դեպքում կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։
• Ավելի սուր դեպքերում նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ, որոնք պետք է ընդունել միայն բժշկական սխեմայով։
• Հիպերթիրեոզի փուլում ցուցված է բետա-ադրենոբլոկատորների օգտագործում։
• Հիպոթիրեոիդ փուլում հազվադեպ է անհրաժեշտ հորմոնների փոխարինող թերապիա։
Եզրակացություն