Էխոսրտագրություն

Էխոսրտագրություն

Էխոսրտագրություն
Էխոսրտագրությունը (կամ «էխո») ուլտրաձայնային թեստի տեսակ է, որն օգտագործվում է ձեր սրտի շարժվող պատկերները ստանալու համար: Հետազոտության ընթացքում փոքրիկ սարքը տեղադրվում է ձեր կրծքավանդակի վրա՝ բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ արձակելու համար, որոնք ստեղծում են ձեր սրտի փորոքների և փականների պատկերները: Դրանք օգնում են սրտաբանին գնահատել սրտի ընդհանուր վիճակը:
Էխո հետազոտությունը հաճախ ներառում է դոպլերային ուլտրաձայնային և գունավոր դոպլերային տեխնիկա՝ ձեր սրտի փականներով արյան հոսքը գնահատելու համար: Այս լրացուցիչ հատկանիշները թույլ են տալիս ավելի մանրամասն գնահատել սրտի վիճակը:
Ի տարբերություն այլ ախտորոշիչ մեթոդների, ինչպիսիք են ռենտգենը կամ ԿՏ սկանավորումը, էխոկարդիոգրաֆիան չի ներառում ճառագայթում, ինչը դարձնում է այն ավելի անվտանգ տարբերակ ձեր սրտի կառուցվածքը և աշխատանքը գնահատելու համար:

Էխոսրտագրություն լի փոխարինում ԷԿԳ-ին և հակառակը

Թեև և՛ էխոսրտագրությունը, և՛ էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ կամ ԷՍԳ) օգտագործվում են սրտային հիվանդությունների ախտորոշման համար,այնուամենայնիվ դրանք տարբեր հետազոտման մեթոդներ են և չեն փոխարինում մեկը մյուսին:
• Էխոն գնահատում է ձեր սրտի կառուցվածքը և ֆունկցիան՝ տրամադրելով նրա վիճակի և շարժման դինամիկ պատկերներ:
• ԷԿԳ-ն գրանցում է ձեր սրտի էլեկտրական ակտիվությունը և ստեղծում գրաֆիկ, որը ցույց է տալիս ձեր սրտի հաճախությունը և ռիթմը:

Էխոսրտագրություն

Ե՞րբ կարող է անհրաժեշտ լինել էխոսրտագրություն:

Էխոսրտագրությունը կարող է առաջարկվել մի քանի իրավիճակներում.
• Եթե դուք զգում եք այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը, հևոց, շնչահեղձություն կամ սրտխփոց, և ձեր բժիշկը ցանկանում է լրացուցիչ ուսումնասիրություն կատարել:
• Եթե ձեր բժիշկը ենթադրում է,որ դուք ունեք սրտանոթային հիվանդություն, և անհրաժեշտ է սրտի աշխատանքի մանրամասն հետազոտություն:
• Եթե դուք հետազոտում եք սրտի գոյություն ունեցող հիվանդություն (օրինակ փականային հիվանդություն), և պահանջվում է շարունակական մոնիտորինգ:
• Եթե պատրաստվում եք սրտի հետ կապված միջամտության կամ վիրահատության և պետք է նախօրոք գնահատեք ձեր սրտի վիճակը:
• Սրտի վիրահատությունից կամ բուժումից հետո վերականգնմանը կամ արդյունքներին հետևելու համար:

Երբ խոսքը վերաբերում է ձեր սրտի խնամքին, Դալիմեդ ԲԿ-ի մասնագետները այստեղ են՝ առաջարկելու համապարփակ խնամք և առաջադեմ ախտորոշում։ Մենք բուժում ենք սրտանոթային բազմաթիվ հիվանդություններ:

Կատարակտ
23 Ապրիլ 2025
Աչքի ոսպնյակը երկուռուցիկ ոսպանման մարմին է, որը տեղակայված է բբի հետևում և, այսպես կոչված, ցինյան կապաններով ամրացված է թարթչային մարմնին: Այն հանդիսանում է բեկող միջավայր և ուրույն տեղ է զբաղեցնում աչքի օպտիկական համակարգում: Հեռուն և մոտը տեսնելու համար այն փոխում է իր ուռուցիկությունը, որպեսզի լույսի ճառագայթները ընկնեն ֆոկուսում: Գտնվում է իր պատիճի մեջ, չունի արյան անոթներ, սնվում է օսմոսի երևույթի հիման վրա նրանում ներթափանցող սննդարար նյութերի միջոցով: 50-55 տարեկանից օրգանիզմի նյութափոխանակության դանդաղեցմանն ու վատացմանը զուգընթաց ոսպնյակում լուծելի սպիտակուցները վերածվում են անլուծելի սպիտակուցների և նստում են ոսպնյակի նյութում: Այնուհետև դրանք գնալով դառնում են ավելի ստվար, հարուցելով տեսողության մշուշում և նրա աստիճանական նվազում: Առաջանում է տարիքային կատարակտ /հունարենից թարգմանված catarus- նշանակում է ջրվեժ/, որը գնալով խորանում է: Տարբերում ենք կատարակտի զարգացման 4 փուլ` •սկսվող •ոչ հասուն •հասուն •գերհասուն Քանի որ շրջապատող աշխարհից ինֆորմացիայի 90% ը ստանում ենք տեսողական օրգանի միջոցով, ուստի նրա թերֆունկցիայի պատճառով մարդու կյանքի որակը խիստ ընկնում է: Կատարակտի բուժումը վիրահատական է, թեպետ սկզբնական փուլում վիտամինների, հակաօքսիդանտների և տեղային սնուցող կաթիլների համատեղ տևական կիրառման դեպքում կարող է նվազել նրա աճման ինտենսիվությունը և դանդաղել նրա պրոգրեսիվումը: Շատ մարդիկ կարծում են, որ պետք է տեսողությունը լրիվ վատանա, նոր կատարեն վիրահատական միջամտություն:Նախկինում կատարվում էր կատարակտի կրիոէքստրակցիա/ վիրահատություն սառույցի կիրառման միջոցով: Այդ վիրահատության համար պահանջվում էր կատարակտի հասուն վիճակ: Ակնաբուժության զարգացմանը զուգընթաց արդիական պայմաններում այդ մեթոդն այլևս չի կիրառվում: Այժմ կատարվում է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա: Այս տեսակի վիրահատությունն ավելի առաջադեմ է, կարեր չեն դրվում և հետվիրահատական աստիգմատիզմից խուսափելու հիասքանչ տարբերակ է: Ժողովրդի շրջանում տարածված է այն թյուր կարծիքը, իբր դա լազերային միջամտություն է, բայց այստեղ լազեր չի կիրառվում:
Շաքարային դիաբետ տիպ 2
23 Ապրիլ 2025
Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի ժամանակ առկա է արյան մեջ գլյուկոզայի բարձրացում: Ընդունած սննդի հետ գլյուկոզան անցնում է արյան մեջ, այնուհետև ինսուլին հորմոնի միջոցով այն տեղափոխվում է դեպի օրգանիզմի բջիջներ ` առաջացնելով էներգիա: Գլյուկոզան հանդիսանում է օրգանիզմի էներգիայի աղբյուր:Շաքարային դիաբետ տիպ 2 առաջացման պատճառները`1.Ինսուլինակայունություն, երբ օրգանիզմի բջիջները կայուն կամ անտարբեր են արտադրված ինսուլինի նկատմամբ, որի հետևանքով ինսուլինը լիարժեք չի կատարում իր ֆունկցիան , օրգանիզմում առաջացնելով էներգետիկ քաղց: 2.Երբ բջիջները քիչ են արտադրում ինսուլին 3.Գենետիկ նախատրամադրվածություն 4.Կյանքի որոկ /սխալ սննդակարգ, անբավարար ֆիզիկական ակտիվություն/: Շաքարային դիաբետ 2 տիպը կարող է երկար ժամանակ չհայտնաբերվել, եթե չկան նրան հատուկ ախտանիշներ: Իմ պրակտիկայում շատ կան դեպքեր, երբ շաքարային դիաբետը հայտնաբերվում է պլանային հետազոտությունների ժամանակ, կամ , երբ բուժառուն հետազոտվում է այլ հիվանդության կապակցությամբ:Սակայն մեծ մասամբ այն հայտնաբերվում է կլինիկական ախտանիշների հիմքով: Շաքարային դիաբետ 2 տիպ հիմնական ախտանիշները` •Բերանում չորություն •Հաճախամիզություն •Գիշերամիզություն •Ծարավի զգացում •Թուլություն •Հոգնածություն •Տրամադրության անկում •Քաշի տատանումներ
Ընտանիքի պլանավորում
23 Ապրիլ 2025
Ինչ է ընտանիքի պլանավորումը?Ընտանիքի պլանավորումը բժշկասոցիալական միջոցառումների համալիր է, որն ուղղված է կնոջ առողջություն պահպանմանը, միայն առողջ և սպասված երեխաների ծննդի ապահովմանը: Այդ միջոցով ընտանիքում կարգավորվում է երեխաների քանակը, երեխաների միչև տարիքային տարբերությունը, ինչպես նաև որոշվում է ծնող դառնալու տարիքը։Ինչպես կանխել անցանկալի հղիությունը? Գոյություն ունեն բեղմնականխման զանազան եղանակներ` Ա․ Հակաբեղմնավորիչներ` •Ներարգանդային պարույր: •Օրալ հորմոնալ հակաբեղմնավորիչներ: •Հորմոնալ սպեղանի, հեշտոցային օղ, ինյեկցիոն միջոցներ: •Իմպլանտացիոն բեղմնականխում: •Անհետաձգելի բեղմնականխման հաբեր: •Սերմնասպան միջոցներ: •Պատնեշային միջոցներ` պահպանակներ, խտրոց, արգանդի պարանոցակալ, բեղմնականխիչ սպունգ:Բ․ Կենսաբանական մեթոդներ` •Օրացույցային մեթոդ: •Ընդհատված սեռական հարաբերություն: •Լակտացիոն ամենոռեայի մեթոդ: Գ․ Ամլացում կամ ստերիլիզացիա` այն լինում է կանացի և արական: Անցանկալի հղիությունը կանխելու եղանակը ընտրվում է անհատական, հաշվի առնելով տարբեր գործոններ, ինչպես նաև տվյալ զույգի կարծիքը: Այդ հարցում Ձեզ կօգնի մասնագետը` մանկաբարձ գինեկոլոգը: Արդյոք դիմել մասնագետի նախքան հղիությունը? Երեխա պլանավորելու դեպքում անհրաժեշտ է նախապատրաստվել հղիությանը, կատարել որոշ հետազոտություններ: Նպատակ` ապագա մայրիկի առողջության վիճակի գնահատում, հղիության համար ռիսկի գործոնների պարզաբանում` կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններ և օրգանիզմի հիվանդությություններ, ծնողների տարիք, վնասակար սովորություններ, անամնեզում հղիության տոքսիկոզների, բազմապտուղ հղիության, կոնքային առաջադրության, պտղի հիպօքսիայի (թթվածաքաղց) առկայություն, բարդացած մանկաբարձական (կեսարյան հատում, աբորտներ, վիժում) և գինեկոլոգիական հուշագիր և այլն: Ախտաբանության հայտնաբերման դեպքում նշանակվում է համապատասխան բուժում: Հարկ եղած դեպքում կատարվում է այլ մասնագետների` ներզատաբանի, սրտաբանի, ուրոլոգի, աղեստամոքսաբանի, արյունաբանի և այլ խորհրդատվություններ, բուժումներ: Ամբողջ հղիության ընթացքում հղին գտնվում է հսկողության տակ, իրականացվում է կնոջ և ապագա երեխայի առողջության մոնիտորինգ: Մանկաբարձ-գինեկոլոգը կօգնի Ձեզ դառնալ երջանիկ ծնողներ, ունենալ առողջ և սպասված երեխաներ:
Դալիմեդ բժշկական կենտրոն — Վստահելի սրտաբանական խնամք
21 Ապրիլ 2025
Դալիմեդը մատուցում է ժամանակակից սրտաբանական ծառայություններ՝ սրտի և անոթային հիվանդությունների ախտորոշումից մինչև բուժում: Կլինիկայի մասնագետները օգտագործում են առաջադեմ սարքավորումներ և հետևում են միջազգային չափանիշներին՝ բարձրորակ բժշկական օգնություն ապահովելու համար: Անհատականացված մոտեցմամբ և փորձառու բժշկական թիմով Դալիմեդը սրտի առողջության համար հուսալի ընտրություն է:

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել