Ընտանիքի պլանավորում
23 Ապրիլ 2025
Ինչ է ընտանիքի պլանավորումը?Ընտանիքի պլանավորումը բժշկասոցիալական միջոցառումների համալիր է, որն ուղղված է կնոջ առողջություն պահպանմանը, միայն առողջ և սպասված երեխաների ծննդի ապահովմանը: Այդ միջոցով ընտանիքում կարգավորվում է երեխաների քանակը, երեխաների միչև տարիքային տարբերությունը, ինչպես նաև որոշվում է ծնող դառնալու տարիքը։Ինչպես կանխել անցանկալի հղիությունը?
Գոյություն ունեն բեղմնականխման զանազան եղանակներ`
Ա․ Հակաբեղմնավորիչներ`
•Ներարգանդային պարույր:
•Օրալ հորմոնալ հակաբեղմնավորիչներ:
•Հորմոնալ սպեղանի, հեշտոցային օղ, ինյեկցիոն միջոցներ:
•Իմպլանտացիոն բեղմնականխում:
•Անհետաձգելի բեղմնականխման հաբեր:
•Սերմնասպան միջոցներ:
•Պատնեշային միջոցներ` պահպանակներ, խտրոց, արգանդի պարանոցակալ, բեղմնականխիչ սպունգ:Բ․ Կենսաբանական մեթոդներ`
•Օրացույցային մեթոդ:
•Ընդհատված սեռական հարաբերություն:
•Լակտացիոն ամենոռեայի մեթոդ:
Գ․ Ամլացում կամ ստերիլիզացիա` այն լինում է կանացի և արական:
Անցանկալի հղիությունը կանխելու եղանակը ընտրվում է անհատական, հաշվի առնելով տարբեր գործոններ, ինչպես նաև տվյալ զույգի կարծիքը: Այդ հարցում Ձեզ կօգնի մասնագետը` մանկաբարձ գինեկոլոգը:
Արդյոք դիմել մասնագետի նախքան հղիությունը?
Երեխա պլանավորելու դեպքում անհրաժեշտ է նախապատրաստվել հղիությանը, կատարել որոշ հետազոտություններ: Նպատակ` ապագա մայրիկի առողջության վիճակի գնահատում, հղիության համար ռիսկի գործոնների պարզաբանում` կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններ և օրգանիզմի հիվանդությություններ, ծնողների տարիք, վնասակար սովորություններ, անամնեզում հղիության տոքսիկոզների, բազմապտուղ հղիության, կոնքային առաջադրության, պտղի հիպօքսիայի (թթվածաքաղց) առկայություն, բարդացած մանկաբարձական (կեսարյան հատում, աբորտներ, վիժում) և գինեկոլոգիական հուշագիր և այլն: Ախտաբանության հայտնաբերման դեպքում նշանակվում է համապատասխան բուժում: Հարկ եղած դեպքում կատարվում է այլ մասնագետների` ներզատաբանի, սրտաբանի, ուրոլոգի, աղեստամոքսաբանի, արյունաբանի և այլ խորհրդատվություններ, բուժումներ: Ամբողջ հղիության ընթացքում հղին գտնվում է հսկողության տակ, իրականացվում է կնոջ և ապագա երեխայի առողջության մոնիտորինգ:
Մանկաբարձ-գինեկոլոգը կօգնի Ձեզ դառնալ երջանիկ ծնողներ, ունենալ առողջ և սպասված երեխաներ: