Մեզոթերապիան ոչ վիրահատական էսթետիկ բուժում է, որի ժամանակ վիտամինների, հանքանյութերի, ամինաթթուների և ֆերմենտների համակցությունը ներարկվում է մաշկի միջին շերտ։ Մեթոդն իր անունը ստացել է հունարեն «մեզո» (միջին) բառից և նպատակ ունի անմիջապես բուժել խնդրահարույց հատվածները` ակտիվ բաղադրիչները թիրախային հյուսվածքներին ավելի մոտ հասցնելով։ Թեև տեխնիկայով նման է ասեղնաբուժությանը, մեզոթերապիան կատարվում է բարակ ասեղներով կամ հատուկ սարքերով։ Այն թույլատրվում է 18 տարեկանից բարձր առողջ անձանց, սակայն որոշակի պայմաններ (ինչպես օրինակ՝ հղիություն կամ քրոնիկ հիվանդություն) կարող են անհարիր դարձնել պրեցեդուրայի իրականցումը։ Յուրաքանչյուր բուժում անհատականացվում է՝ հաշվի առնելով անձի տարիքը, մաշկի տեսակը, առողջությունը և հատուկ կարիքները։
Ինչպե՞ս է կիրառվում մեզոթերապիան։
Նախքան պրոցեդուրան սկսելը` ֆիզիկական զննումն օգնում է որոշել պրոբլեմային հատվածը և ճիշտ մոտեցումը։ Մաշկը կարող է թմրեցվել անզգայացնող կրեմով։ Օգտագործելով բարակ, միանգամյա օգտագործման ասեղներ կամ մեխանիկական ներարկիչ՝ մասնագետը լուծույթի փոքր քանակություն է ներարկում մաշկի միջին շերտ՝ որոշակի անկյան տակ։ Սեանսների քանակը կախված է հատվածից և ցանկալի արդյունքներից։ Պրոցեդուրան արագ է, ամբուլատոր և չի պահանջում վիրակապ կամ զգալի վերականգնման ժամանակ։ Մարդկանց մեծամասնությունը վերադառնում է իրենց առօրյա գործունեությանը նույն օրը, եթե չեն ունենում հազվադեպ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են կարմրությունը կամ այտուցը։
Մեզոթերապիայի տեսակները.
Մեզոթերապիան կարելի է բաժանել երեք ներարկման տեխնիկայի.
•Կետ առ կետ
•Վերին մաշկի մեզոթերապիա
•Համապարփակ մեզոթերապիա
Կիրառման ոլորտների առումով մեզոթերապիան ներառում է.
•Մազերի մեզոթերապիա
•Մեզոլիֆտինգ (դեմքի երիտասարդացում)
•Մարմնի մեզոթերապիա (ճարպի և ցելյուլիտի համար)
Ինչպե՞ս է աշխատում մեզոթերապիան։
Հիվանդի կարիքները, առողջությունը և մաշկի վիճակը վերլուծելուց հետո պատրաստվում է այնպիսի նյութերի խառնուրդ, ինչպիսիք են ամինաթթուները, հակաօքսիդանտները, հիալուրոնաթթուն և վիտամինները։ Դրանք ներարկվում են մաշկի մեջ, որտեղ խթանում են կոլագենի և էլաստինի արտադրությունը՝ հիմնական տարրեր, որոնք պահպանում են մաշկի ամրությունն ու էլաստիկությունը։ Ներարկված սննդանյութերը նաև բարելավում են արյան և ավշի շրջանառությունը և գործարկում են մարմնի բնական վերականգնման մեխանիզմները։ Այս գործընթացը վերականգնում է մաշկի ձգվածությունը, նվազեցնում ծերացման նշանները և բարձրացնում մաշկի ընդհանուր կենսունակությունը։ Արդյունքը տարբերվում է՝ կախված հիվանդի վիճակից, նյութի բաղադրությունից և սեանսների քանակից։
Ո՞ր հատվածներում կարելի է կիրառել մեզոթերապիա։
•
Մազերի մեզոթերապիա
. Օգտագործվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մազերի նոսրացման կամ մազաթափության դեպքում։ Վիտամիններն ու հանքանյութերը ներարկվում են գլխամաշկ՝ ամրացնելու մազի կուտիկուլները և խթանելու նոր աճը։•
Դեմքի մեզոթերապիա
. Նվազեցնում է կնճիռները, չորությունը, անհավասար երանգը և ծերացման նշանները։ Նյութերը, ինչպիսիք են հիալուրոնաթթուն և վիտամին C-ն, բարելավում են դեմքի գույնը, վերականգնում առաձգականությունը և բարելավում մաշկի պաշտպանական ֆունկցիան։•
Պարանոցի մեզոթերապիա
. Նպատակաուղղված է պարանոցի և կզակի տակ գտնվող հատվածների և կնճիռների վերացմանը։ Այն ձգում է մաշկը և կարող է օգնել ազատվել ճարպից, հատկապես կրկնակի կզակի հատվածում։•
Մարմնի մեզոթերապիա
. Կիրառվում է ազդրերի, որովայնի, ձեռքերի վրա՝ ճարպային բջիջները քայքայելու և մաշկի կառուցվածքը բարելավելու համար։ Արդյունավետ է ցելյուլիտի բուժման համար՝ առանց վիրահատական միջամտության անհրաժեշտության։