Ի՞նչ է իսուլինը

Ի՞նչ է իսուլինը

Ի՞նչ է իսուլինը

Ընդհանուր տեղեկություն

Ինսուլինը պեպտիդային հորմոն է, որը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների կողմից: Այն գլյուկոզայի մետաբոլիզմը կարգավորող կարևորագույն հորմոն է, ինչպես նաև մասնակցում է սպիտակուցների սինթեզին և տրիգլիցերիդների պահեստավորմանը:
1-ին տիպի շաքարային դիաբետն (ինսուլինակախյալ շաքարային դիաբետ) առաջանում է ինսուլինի անբավարարությունից՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող կղզյակների (բետա) բջիջների ոչնչացման հետևանքով։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը (ոչ ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ) բնութագրվում է ինսուլինի նկատմամբ կայունությամբ (ինսուլինի ռեզիստենտություն):
Ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ուռուցքներ (ինսուլինոմա) ունեցող հիվանդների մոտ ինսուլինի մակարդակը կարող է աճել:
Արյան մեջ ինսուլինի կոնցենտրացիայի ավելացումը կոչվում է հիպերինսուլինեմիա: Այս դեպքում արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը կտրուկ նվազում է, ինչը կարող է հանգեցնել հիպոգլիկեմիկ կոմայի և նույնիսկ մահվան, քանի որ ուղեղի գործունեությունը ուղղակիորեն կախված է գլյուկոզայի կոնցենտրացիայից: Հետևաբար, շատ կարևոր է վերահսկել գլյուկոզայի մակարդակը, երբ պարենտերալ կերպով կիրառում են ինսուլին և շաքարային դիաբետի բուժման համար օգտագործվող այլ դեղամիջոցներ:

Ի՞նչ է իսուլինը

Երբ են նշանակում

Արյան գլյուկոզայի ցածր մակարդակի (հիպոգլիկեմիայի) ախտանիշների դեպքում՝ քրտնարտադրություն, սրտի ուժեղ բաբախյուն, սովի կանոնավոր զգացում, գիտակցության մթագնում, մշուշոտ տեսողություն, գլխապտույտ, թուլություն, սրտի կաթված:
Ինսուլինոմաների (ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ) ախտորոշման և սուր կամ քրոնիկ հիպոգլիկեմիայի պատճառները որոշելու համար (գլյուկոզայի և C-պեպտիդային թեստի հետ միասին):
Բետա բջիջների կողմից սինթեզված էնդոգեն ինսուլինի մակարդակը վերահսկելու համար:
Ինսուլինի ռեսիզտենտությունը հայտնաբերելու համար:
Որոշելու համար, թե 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ երբ պետք է սկսեն ինսուլին կամ հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ ընդունել:


Պացինետնի պատրաստում

1.Մինչև նմուշի հանձնումը չուտել 8 ժամ
2. Մինչև նմուշի հանձնումը 12 ժամ առաջ մի ընդունեք մուլտիվիտամիններ կամ բիոտին պարունակող սննդային հավելումներ (վիտամին B7), որը սովորաբար հանդիպում է մազերի, մաշկի և եղունգների հավելումներում և մուլտիվիտամիններում:

Նմուշառում

Երակային արյուն

Պատասխանի տրման ժամկետ

Նույն օրը

Ցավ ծնկան հոդերում
03 Նոյեմբեր 2025
Ծնկան հոդի վրա ամենօրյա ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ Այն բավականին խոշոր հոդ է, որը արտաքինից և ներսից պատված է կապաններով և ջլերով, որոնք ապահովում են հոդի կայունությունը։ Իրականում հոդաճառը նյարդավորված չէ։ Տարիքի հետ հոդաճառների մաշվածության, քաշի ավելացման հետ մեծանում է հոդակապանային ապարատի վրա լարվածությունը, որն հանգեցնում է հոդաբորբի և դեստրուկտիվ պրոցեսների զարգացման, և այդ ժամանակ հիվանդը զգում է ցավ ծնկան հոդում։ Համաշխարհային վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 10-րդ մարդու, 55 տարեկանից բարձր խմբում, առկա է գոնարթրիտ, և դրանցից յուրաքանչյուր 4-րդը դառնում է հաշմանդամ և ենթակա է ծնկան հոդերի էնդոպրոթեզավորման։ Ծնկան հոդերում ցավի պատճառներից են՝ 1. Օստեոարթրիտ, որի հիմնական պատճառը հոդաճառների մաշվածությունն է, 2. Արթրիտ կամ հոդաբորբ, որը կարող է հանդիպել ռևմատոիդ արթրիտի, ռեակտիվ արթրիտի, պսորիատիկ արթրիտի, սեպտիկ կամ վարակային արթրիտների, պարբերական հիվանդության, պոդագրայի և այլ հոդաբորբերի դեպքում, 3. Ավելորդ քաշի, ճարպակալման դեպքում՝ այդ ժամանակ մեծանում է ծնկան հոդերի վրա ծանրաբեռնվածությունը, 4. Վիտամին D-ի դեֆիցիտի դեպքում, 5. Ստորին վերջույթների արյան շրջանառության խանգարման ժամանակ, օրինակ՝ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության, արտահայտված լիմֆոստազի, ստորին վերջույթների զարկերակների օբլիտերացնող հիվանդության ժամանակ, 6. Մի շարք անեմիաների դեպքում, 7. Ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ։ Ե՞րբ պետք է դիմել բժշկի՝ 1. Եթե ցավը շարունակական բնույթ է կրում և գնալով ինտենսիվանում է, ցավազրկող պրեպարատների ֆոնի վրա առկա է միայն ժամանակավոր էֆեկտ, 2. Առկա է կարմրություն և տեղային ջերմության բարձրացում, 3. Դժվարացած են ծնկան հոդերի շարժումները, հատկապես՝ աստիճաններ բարձրանալը և իջնելը, 4. Ծնկան հոդերում լսվում կամ շոշափվում է կրեպիտացիա՝ այսպես կոչված խրթոց, 5. Եթե ունեցել եք ծնկան հոդի մաշկի վրա որևէ վերք կամ միջատի խայթոց, որից հետո դիտվել է հոդաբորբ՝ հիպերեմիայով և տեղային ջերմության բարձրացումով։ Գոնարթրիտով (ծնկան հոդի բորբոքում) հիվանդների մոտ կարող է դիտվել անեմիա։ Վերջինս կարող է լինել ինչպես հիմնական հիվանդության դրսևորում, այնպես էլ հենց ինքը՝ անեմիան, կարող է առաջացնել հոդաբորբեր։ Օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի ժամանակ արյան պատկերում կարող ենք ունենալ անեմիա, թրոմբոցիտոզ, բարձր ԷՆԱ-ի ցուցանիշներ, որոնք հիվանդության լաբորատոր ակտիվության ցուցանիշներ են։ Այդ դեպքում անհրաժեշտություն չկա բուժել անեմիան՝ օրինակ օգտագործելով երկաթի պրեպարատներ, այլ բավական է ճիշտ հակաբորբոքային թերապիայով հանել հիվանդության ակտիվությունը, սրացումը, հոդաբորբերը, և լաբորատոր մարկերները ինքնաբերաբար կկարգավորվեն։ Հոդաբորբերի ժամանակ անեմիա զարգացման պատճառներից կարող է լինել ոչ ստերոիդային պրեպարատների (օրինակ՝ դիկլոֆենակ, իբուպրոֆեն, արտրալ, ինդոմետացին) երկարատև օգտագործումը, որոնք կարող են դառնալ պատճառ գաստրիտների, խոցային հիվանդությունների զարգացման։ Վերջինների դրսևորում կարող է լինել անեմիան։ Ծնկան հոդերում ցավը կարող է կրել պրոֆեսիոնալ բնույթ։ Օրինակ՝ ֆուտբոլիստների մոտ ծնկան հոդերի վնասումը շատ տարածված է, որովհետև ֆուտբոլը ներառում է արագ վազք, հանկարծակի կանգառներ ու շրջադարձեր, ցատկեր, հարվածներ։ Ֆուտբոլիստների մոտ կարող է ձգվել կամ պատռվել խաչաձև կապանը, կարող են վնասվել ծնկի մահիկները (մենիսկները), ծնկափոսի տեղաշարժ, հոդերի բորբոքում կամ մկանային ձգումներ։ Վիտամին D-ի և մագնեզիումի անբավարարության ժամանակ նույնպես կարող են դիտվել ծնկան հոդերում ցավեր, մկանացավ։ Հատկապես կարևոր է մագնեզիումի դեֆիցիտի լրացումը, քանի որ վիտամին D-ի փոխանակության բոլոր ֆերմենտները պահանջում են մագնեզիում որպես կոֆակտոր։ Նույնիսկ այն դեպքերում, երբ կմախքային հյուսվածքներում մագնեզիումը նվազում է, արյան մեջ նրա մակարդակը կարող է մնալ նորմայի սահմաններում, որը կոչվում է քրոնիկ թաքնված մագնեզիումի անբավարարություն։
Ենթասուր թիրեոիդիտ կամ Դե Քերվենի Թիրեոիդիտ
31 Հոկտեմբեր 2025
Ենթասուր թիրեոիդիտը վահանաձև գեղձի բորբոքային հիվանդություն է։ Այս հիվանդությամբ կանայք տառապում են առավել հաճախ, քան տղամարդիկ։ Սովորաբար հանդիպում է 30-50 տարեկան հասակում։ Պատճառներ Հիվանդությունը կարող է առաջանալ վիրուսային վարակներից հետո, օրինակ՝ կոքսակի, գրիպի, ադենովիրուսային վարակներից հետո։ Ընդհանուր ախտանիշներ • Հոգնածություն • Հյուծվածություն • Գլխացավ • Մկանային ցավեր • Հոդացավեր Հիվանդության փուլերը Ենթասուր թիրեոիդիտը հիմնականում ունի երեք փուլ․ 1-ին փուլ՝ հիպերթիրեոզ Այս փուլում դիտվում են հետևյալ ախտանիշները․ • Հաճախասրտություն • Քաշի կորուստ • Նյարդայնություն • Դող • Վահանաձև գեղձի մեծացում • Ցավ վահանաձև գեղձի շրջանում, որը ճառագայթում է դեպի պարանոց, ծոծրակ, ականջներ կամ ստորին ծնոտ • Երբեմն՝ կլման ակտի դժվարացում • Ավշային հանգույցների մեծացում • Ջերմության բարձրացում Ժամանակի ընթացքում հիպերթիրեոզը փոխարինվում է 2-րդ՝ էութիրեոիդ փուլով, որի ընթացքում կլինիկական ախտանշանները մեղմանում են։ Հնարավոր է նաև 3-րդ՝ հիպոթիրեոիդ փուլ, որը սովորաբար անցողիկ է։ Հիվանդության ընթացքը տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Ախտորոշում Ախտորոշման համար կատարվում են․ 1. Լաբորատոր հետազոտություններ – արյան ընդհանուր քննություն, Ց-ռեակտիվ սպիտակուցի մակարդակ, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն։ 2. Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) – գեղձը դրսևորվում է որպես անհամասեռ, հիպոէխոգեն։ 3. Վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա – վնասված հատվածները կարող են երևալ որպես «սառը հանգույցներ»։ 4. Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա – կատարվում է հյուսվածքաբանական հետազոտություն։ Բուժում Ենթասուր թիրեոիդիտը հիմնականում ինքնաբուժվում է մինչև 12 ամսվա ընթացքում։ • Թեթև ցավային ախտանիշների դեպքում կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։ • Ավելի սուր դեպքերում նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ, որոնք պետք է ընդունել միայն բժշկական սխեմայով։ • Հիպերթիրեոզի փուլում ցուցված է բետա-ադրենոբլոկատորների օգտագործում։ • Հիպոթիրեոիդ փուլում հազվադեպ է անհրաժեշտ հորմոնների փոխարինող թերապիա։ Եզրակացություն Հիվանդության ընթացքը հիմնականում բարենպաստ է։ Միայն 2–5% դեպքերում կարող է զարգանալ մշտական հիպոթիրեոզ։ Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվությանը Դալիմեդ բժշկական կենտրոնում։
Ադրենոկորտիկոտրոպ հորմոն
29 Հոկտեմբեր 2025
Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) կամ կորտիկոտրոպինը պեպտիդային հորմոն է, որը բաղկացած է 39 ամինաթթուներից: Այն արտադրվում է ուղեղի առաջային հիպոֆիզում՝ որպես պրոօպիոմելանոկորտինի (ՊՕՄԿ) նախորդող մոլեկուլի մաս: Հյուսվածքային ճեղքման արդյունքում առաջանում են ԱԿՏՀ և մի շարք այլ կապակցված պեպտիդներ: ԱԿՏՀ-ն խթանում է գլյուկոկորտիկոիդների (հատկապես կորտիզոլի) սինթեզըը և սեկրեցիան մակերիկամների կեղևի կողմից: Գլյուկոկորտիկոիդների արտադրությունը կարգավորվում է տարբեր գործոններով: Խթանումից հետո (օրինակ՝ ֆիզիկական ակտիվությամբ կամ ներքին կենսաբանական մեխանիզմով), հիպոթալամուսը արտազատում է կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոն (ԿՌՀ, կորտիկոլիբերին): ԿՌՀ -ը ազդում է հիպոֆիզի վրա, որն էլ իր հերթին սինթեզում և արտազատում է ԱԿՏՀ: ԱԿՏՀ -ը խթանում է մակերիկամների կողմից գլյուկոկորտիկոիդների արտազատումը: Արյան մեջ գլյուկոկորտիկոիդների բարձր կոնցենտրացիաները կանխում են ԿՌՀ -ի և ԱԿՏՀ -ի սինթեզը՝ բացասական հետադարձ կապի միջոցով: ԱԿՏՀ թեստավորման կլինիկական նշանակությունը • Արյան պլազմայում ԱԿՏՀ չափումը օգնում է գնահատել մակերիկամների և հիպոֆիզի ֆունկցիան կորտիզոլի արտադրության խանգարումների դեպքում։ • ԱԿՏՀ-ի բարձր մակարդակը բարձր կորտիզոլի հետ ենթադրում է Քուշինգի հիվանդություն (ԱԿՏՀ արտադրող հիպոֆիզի ադենոմա)։ • ԱԿՏՀ-ի բարձր մակարդակը ցածր կորտիզոլի հետ ենթադրում է առաջնային մակերիկամային անբավարարություն (Ադիսոնի հիվանդություն)։ • ԱԿՏՀ-ի ցածր կամ նորմալ մակարդակը ցածր կորտիզոլի հետ ենթադրում է երկրորդային կամ երրորդային մակերիկամային անբավարարություն՝ հիպոֆիզի կամ հիպոթալամիկ դիսֆունկցիայի պատճառով։ Հիպոֆիզի կողմից չարտադրվող ԱԿՏՀ-ն հայտնի է որպես էկտոպիկ ԱԿՏՀ։ Սա հաճախ կապված է թոքերի մանր բջջային քաղցկեղի հետ։ Հազվադեպ դեպքերում էկտոպիկ ԱԿՏՀ-ն կարող է առաջանալ թիմուսի (ուրցագեղձ) ուռուցքների, ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմաների կամ բրոնխիալ ուռուցքների պատճառով։ Այս ուռուցքները հաճախ արտազատում են ԱԿՏՀ նախորդներ (POMC և pro-ACTH):
Ի՞նչ է բիոռեվիտալիզացիան
27 Հոկտեմբեր 2025
Բիոռեվիտալիզացիան մաշկի խորը խոնավացման և երիտասարդացման ժամանակակից և բարձր արդյունավետ մեթոդ է։ Պրոցեդուրայի ընթացքում հիալուրոնաթթվի միկրոներարկումներ են կատարվում մաշկի միջին շերտ (դերմիս)։ Սա ակտիվացնում է բնական բջջային թարմացումը, խթանում կոլագենի և էլաստինի արտադրությունը, բարելավում միկրոշրջանառությունը և վերականգնում մաշկի ամրությունը, թարմությունը և փայլը։ Ոչ մի քսուք չի կարող ապահովել նույնքան խորը խոնավացնող և վերականգնող ազդեցություն, որքան բիոռեվիտալիզացիան. ահա թե ինչու է այն հաճախ կոչվում «երիտասարդության ներարկում»։ Ինչպես է աշխատում պրոցեդուրան Սեանսից առաջ մաշկը մանրակրկիտ մաքրվում է, և անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել տեղային անզգայացնող միջոց։ Այնուհետև, բժիշկը հիալուրոնաթթուն է ներարկում ՝ օգտագործելով չափազանց բարակ ասեղ։ Բուժումից հետո կարող են հայտնվել փոքր պապուլներ (մանրիկ բշտիկներ), որոնք անհետանում են 2–4 օրվա ընթացքում։ Պրոցեդուրան տևում է մոտ 30–60 րոպե, կախված բուժվող հատվածից (դեմք, պարանոց, դեկոլտե, ձեռքեր, ծնկներ և այլն)։ Ե՞րբ սպասել արդյունքների Արդեն մի քանի օրվա ընթացքում տեսանելի բարելավումներ կարելի է նկատել. մաշկը դառնում է ավելի հարթ, խոնավեցված և փայլուն։ Ամեն սեանսի հետ ազդեցությունը կուտակվում է. նվազում են մանր գծերը, մաշկը ձգվում է և ավելի թարմ ու երիտասարդ տեսք է ստանում։ Ամբողջական կուրսից հետո ձեր մարմինը սկսում է արտադրել սեփական հիալուրոնաթթուն, իսկ արդյունքները պահպանվում են վեց ամիս կամ ավելի երկար։ Ովքե՞ր կարող են օգտվել 25–35 տարեկաններ․ կանխարգելում է վաղաժամ ծերացման նշանները և չորությունը։ 40+ տարեկաններ․ բարելավում է առաձգականությունը, պայքարում թուլացման դեմ և հավասարեցնում մաշկի երանգը։ 50+ տարեկաններ․ նվազեցնում է խորը կնճիռները, վերականգնում ամրությունը և հակադարձում արևի վնասը։ Օգտակար է նաև հոգնած կամ սթրեսային մաշկի, արևի ազդեցությունից հետո կամ լազերային և պիլինգային բուժումներից հետո։ Ի՞նչ խնդիրներ է լուծում • Մանր և խորը կնճիռներ • Չորություն և անփայլություն • Ամրության և տոնուսի կորուստ • Հիպերպիգմենտացիա և արևային բծեր • Ակնե, լայնացած ծակոտիներ, անհավասար կառուցվածք • Սպիներ և ձգվող հետքեր Կարելի՞ է այն համատեղել այլ բուժումների հետ Անշուշտ։ Բիոռեվիտալիզացիան կատարյալ կերպով զուգակցվում է բոտուլինային թերապիայի, քիմիական պիլինգների, լազերային երիտասարդացման և այլ էսթետիկ բուժումների հետ ՝ ուժեղացված արդյունքների համար։ Անվտանգություն և հարմարավետություն Պրոցեդուրան լիովին անվտանգ է, իրականացվում է որակավորված կոսմետիկ բժիշկների կողմից և հարմար է մաշկի բոլոր տեսակների համար ՝ ամբողջ տարին։Դալիմեդ ԲԿ-ում բիոռեվիտալիզացիան իրականացվում է հավաստագրված մասնագետների կողմից ՝ օգտագործելով առաջադեմ պրոդուկտներ և անհատականացված պրոտոկոլներ ՝ հարմարեցված ձեր մաշկի կարիքներին։ Մեր բժիշկները կմշակեն երիտասարդացման իդեալական պլան ՝ հիմնվելով ձեր տարիքի, մաշկի վիճակի և ցանկալի արդյունքի վրա։ Տվեք ձեր մաշկին առողջություն, փայլ և երիտասարդություն. գրանցվեք Դալիմեդում բիոռեվիտալիզացիայի սեանսին այսօր։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել