Բակտերիալ վագինոզի փոխանցնան եղանակները

Բակտերիալ վագինոզի փոխանցնան եղանակները

Բակտերիալ վագինոզի փոխանցնան եղանակները

Ինչպե՞ս է փոխանցվում բակտերիալ վագինոզը:

Բակտերիալ վագինոզը շատ տարածված հիվանդություն է: Վերարտադրողական տարիքի կանանց շրջանում կազմում է 23-25%: Բակտերիալ վագինոզը կարող է փոխանցվել և կոնտակտային եղանակով այլ մարդու հիգենիկ միջոցներ օգտագործելուց, ինֆեկցված անձնավորության ներքնազգեստ կրելուց: Գարդներելոզը կամ բակտերիալ վագինոզը փոխանցվում է սեռական ճանապարհով այդ թվում նաև օռալ և անալ սեռական հարաբերության հետևանքով:

Տարբերում են բակտերիալ վագինոզի 3 ստադիա`

1.Սուր, երբ բուժառուն ունենում է արտահայտված կլինիկական դրսևորումներ` ցավ որովայնի ստորին մասում, առատ արտադրություն սպեցիֆիկ հոտով, ցավ սեռական հարաբերության ժամանակ:
2.Ենթասուր, երբ կլինիկական դրսևորումները թույլ են արտահայտված:
3.Լատենտ, երբ ախտանիշները պրակտիկորեն բացակայում են:

Բակտերիալ վագինոզը սովորաբար բարդություններ չի առաջացնում: Երբեմն բակտերիալ վագինոզը կարող է հանգեցնել հետևյալ հետևանքների`
•վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշ ունեցող նորածինների
•բակտերիալ վագինոզ ունեցող կանայք ավելի խոցելի են դառնում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ, ինչպիսին են` հերպես վիրուսը, խլամիդիան, ուրեապլազման, միկոպլազման, նույնիսկ ՄԻԱՎ-ը:

Բակտերիալ վագինոզ ունենալը կարող է մեծացնել հետվիրահատական բարդությունների զարգացումը: Բակտերիալ վագինոզը կարող է առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն, որը կարող է մեծացնել անպտղության ռիսկը:

Բակտերիալ վագինոզի առաջացման պատճառները բազմաթիվ են

`
•հիգիենայի կանոնների խախտում
•աղիների խրոնիկ հիվանդություններ
•կրած միզասեռական տրակտի բորբոքային հիվանդություններ
•իմունիտետի նվազում
•հեշտոցային լորձաթաղանթի ատրոֆիա
•հորմոնալ կարգավիճակի խախտում

Տղամարդիկ նույնպես կարող են թիրախ դառնալ ախտաբանություն առաջացնող Gardnerela Vaginalis-ի համար: Տղամարդիկ կարող են այդ վարակի և՛ կրողներ, և՛ տարածող դառնալ: Ժամանակին չբուժվելու դեպքում Գառդներելան կարող է առաջացնել միզուկի բորբոքում (ուրետրիտ): Վերջինս բավականին տարածված հիվանդություն է: Միզուկի բորբոքման ախտանշաններն են` արտադրություն, այրող, ցավոտ միզարձակություն, քոր, նույնիսկ արյունամիզություն: Վարակի կրկնության կարևոր պատճառներից է չբուժված սեռական զուգընկերը: Հետևաբար բակտերիալ վագինոզի ժամանակ պետք է օգտագործել պահպանակ և խուսափել ազատ սեռական կապից:

Բակտերիալ վագինոզի բուժումը

Բակտերիալ վագինոզը ենթակա է հակաբիոտիկներով և պրոբիոտիկներով բուժման:
Ցանկացած անհանգստացնող ախտանշանի դեպքում կարևոր է չհետաձգել մասնագիտական խորհրդատվությունը։ Դիմեք Դալիմեդ բժշկական կենտրոնի փորձառու գինեկոլոգներին և անցեք բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները՝ ձեր առողջությունը լիարժեք վերահսկելու համար։
Ֆերիտին
29 Մայիս 2025
Ֆերիտինը հայտնի է որպես երկաթը պահեստավորող սպիտակուց։ Այն հիմնականում հանդիպում է լյարդում, փայծաղում, մկաններում, ոսկրածուծում և միայն փոքր մասն է հանդիպում արյան մեջ։ Ֆերիտինի հիմնական գործառույթներն են՝1.երկաթի պահեստավորումը իր կենսամատչելի տեսքով: 2.բջիջների պաշտպանությունը երկաթի տոքսիկ ազդեցությունից: Արյան շիճուկում ֆերիտինի քանակը խոսում է օրգանիզմում երկաթի պաշարների մասին: ֆերիտինը երկաթի անբավարարությունը վաղ փուլում հայտնաբերելու զգայուն միջոց է: ֆերիտինի մակարդակի նվազումը դիտվում է հետևալ վիճակների դեպքում՝•երկաթ-դեֆիցիտային անեմիա •արյան կորուստ •երկաթի յուրացման խանգարումներ •տրանսֆերինի անբավարարություն •ֆերիտինի պահանջարկի աճի արդյունք (օրինակ՝ հղիություն) Ֆերիտինի ցածր մակարդակի ախտանիշներն են՝•թուլություն,հոգնածություն •գլխապտույտներ, գլխացավեր •գունատ մաշկ •շնչառության դժվարացում •արագացած սրտխփոց •լեզվի այրոց կամ ցավ •ոչ սննդային ապրանքների, ինչպիսիք են սառույցը, կավիճը կամ հողը, ուտելու ցանկություն •խշշոց ականջներում •ոտքերի ցավ •փխրուն եղունգներ •մազերի կորուստ ֆերիտինի մակարդակի բարձրացումը դիտվում է հետևյալ վիճակների դեպքում՝•հեմոքրոմատոզ •հեմոլիտիկ անեմիա •սիդերոբլաստային անեմիա •բազմակի արյան փոխներարկումներ Ֆերիտինի բարձր մակարդակի բարձրացման այլ դեպքեր` վարակներ, սուր կամ քրոնիկ բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ալկոհոլային կամ վիրուսային հեպատիտներ, լյարդի հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն: Ֆերիտինի բարձր մակարդակի ախտանիշներն են՝ •թուլություն,հոգնածություն •ցավ հոդերում, հատկապես ծնկների և ձեռքերի շրջանում •որովայնային ցավ •կրծքավանդակի ցավ •մաշկը՝ մոխրագույն, մետաղական կամ բրոնզե երանգով •մարմնի մազերի կորուստ •ցածր լիբիդո կամ էրեկտիլ դիսֆունկցիա •անբացատրելի քաշի կորուստ •տրամադրության տատանումներ, դեպրեսիա կամ անհանգստություն Պացիենտի նախապատրաստում Նմուշառումից 12 ժամ առաջ մի ընդունեք մուլտիվիտամիններ կամ կենսաբանական հավելումներ, որոնք պարունակում են բիոտին (վիտամին B7), որը սովորաբար պարունակվում է մազերի, մաշկի և եղունգների համար նախատեսված հավելումներում և մուլտիվիտամիններում: Նմուշառում՝ Երակային արյուն:Պատասխանի տրման ժամկետ՝ Նույն օրը:Արյան ֆերիտինի չափումը կարևոր քայլ է ձեր առողջական վիճակը գնահատելու և հնարավոր խնդիրները վաղ փուլում բացահայտելու համար։ Ընտրեք Դալիմեդ բժշկական կենտրոնը՝ ճշգրիտ և արագ հետազոտության համար:
Նևրոզ
29 Մայիս 2025
Նևրոզը հոգեկան խանգարումների խմբի կոլեկտիվ անվանումն է, որոնք բնութագրվում են հուզական և մտավոր խանգարումներով՝ առանց իրականության հետ կապը կորցնելու: Սա խանգարում է, որի դեպքում մարդը գիտակցում է իր խնդիրները, տառապում է դրանցից, բայց պահպանում է քննադատական վերաբերմունք իր վիճակի նկատմամբ: Ի տարբերություն հոգեկան խանգարումների, նևրոզները չեն առաջացնում անհատականության խորը փոփոխություններ և աշխարհի ընկալման աղավաղում:Նևրոզների պատճառները •Հոգեբանական տրավմա- բռնության փորձ, սիրելիների կորուստ, ամուսնալուծություն, քրոնիկ սթրես •Հոգե-հուզական գերբեռնվածություն- երկարատև սթրես աշխատանքի, դպրոցի կամ ընտանիքի համար •Ներքին հակամարտություններ- օրինակ՝ ցանկությունների և բարոյական սկզբունքների միջև հակասություն: •Քրոնիկ հիվանդություններ •Անհատականության գծեր - անհանգստություն, կասկածամտություն, զգայունության բարձրացում Նևրոզների հիմնական տեսակները 1.Անհանգստություն կամ ընդհանրացված նևրոզ- բնութագրվում է անհանգստության, խուճապի, հուզական լարվածության, խնդրի կախազգացման անընդհատ զգացողությամբ: Կարող է ուղեկցվել սոմատիկ դրսևորումներով` տախիկարդիա, դող, քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն: 2.Հիստերիկ նևրոզ կամ հիստերիկ անձի խանգարում- դրսևորվում է ցուցադրական վարքագծով, զգացմունքները չափազանցնելու հակումով, հուզական անկայունությամբ: Հնարավոր են խոսքի և շարժման խանգարումներ, երևակայական կաթվածահարություն, ուշագնացություն։ 3.Նևրաստենիա կամ ասթենիկ նևրոզ- գերակշռում են դյուրագրգռությունը, հոգնածությունը, գլխացավերը, անքնությունը։ Հաճախ զարգանում է քրոնիկ սթրեսի ֆոնին։ 4.Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում կամ օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզ- դրսևորվում է կպչուն մտքերով, վախերով և գործողություններով, որոնք մարդը համարում է աբսուրդ, բայց չի կարողանում դադարեցնել։ 5.Ֆոբիկ խանգարումներ Նևրոզի ախտանիշներ •Մշտական անհանգստություն և անհանգստություն •Քնի խանգարումներ (անքնություն, մակերեսային քուն, մղձավանջներ) •Հոգնածություն և դյուրագրգռություն •Արցունքաբերություն, տրամադրության հանկարծակի փոփոխություններ •Կենտրոնացման նվազում •Սոմատիկ գանգատներ (գլխացավեր, սրտի ցավ, մարսողական խանգարումներ) •Օբսեսիվ մտքեր կամ գործողություններ Նևրոզի բուժում Նևրոզների բուժումը պահանջում է համալիր մոտեցում և ընտրվում է անհատապես՝ կախված խանգարման ձևից, ախտանիշների ծանրությունից և հիվանդի ընդհանուր վիճակից։ Հիմնական մեթոդներն են՝ •Հոգեթերապիա •Դեղորայքային բուժում •Կենսակերպի կառավարում •Ինքնակարգավորման հմտությունների ձևավորում •Ընտանեկան կամ խմբային թերապիա Մասնագետի մոտ վաղաժամ ուղեգրումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը և օգնում է խուսափել բարդություններից։ Կանխարգելում • Հուզական ինտելեկտի և ինքնակարգավորման հմտությունների զարգացում • Հակամարտությունների և սթրեսի հետ գործ ունենալու ունակություն • Առողջ ապրելակերպի պահպանում«Դալիմեդ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկները պատրաստ են օգնել ձեզ հաղթահարել նևրոզը և վերադառնալ լիարժեք, ներդաշնակ կյանքի։ Մի հետաձգեք ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելը. գրանցվեք խորհրդատվության՝ այսօր։
Ատոպիկ դերմատիտ
26 Մայիս 2025
Ատոպիկ դերմատիտը (ատոպիկ մաշկաբորբ) մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է չորությամբ, քորով և կարմրությամբ։ Այն հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում և համարվում է ամենատարածված մաշկաբորբերից մեկը։ Հիվանդությունն ընթանում է ալիքաձև՝ սրացումներով և հանդարտման փուլերով։ Ատոպիկ դերմատիտով անձանց մոտ մաշկը չունի բավարար պաշտպանիչ պատնեշ և ավելի խոցելի է արտաքին գրգռիչների նկատմամբ։ Բացի մաշկային ախտանիշներից, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է այլ ատոպիկ վիճակներով, օրինակ՝ ալերգիկ ռինիտով կամ բրոնխիալ ասթմայով։ Ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառները՝ 1.Ժառանգական նախատրամադրվածություն Եթե ծնողներից մեկը ունի ատոպիկ մաշաբորբ, երեխայի մոտ հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն մեծանում է: 2.Բորբոքային իմունային պատասխան Ատոպիկ մաշկաբորբի դեպքում իմունային համակարգը չափազանց ակտիվ է արձագանքում նույնիսկ չնչին գրգռիչներին՝ առաջացնելով բորբոքում։ 3.Շրջակա միջավայրի գործոններ Ցուրտ կամ չոր կլիման, քիմիական նյութեր պարունակող խնամքի միջոցները, սթրեսը կարող են սրել կամ հրահրել ատոպիկ մաշկաբորբի դրսևորումը։ Ատոպիկ դերմատիտի հիմնական ախտանիշներն են․ •Քոր, որը կարող է լինել չափազանց ուժեղ, հատկապես գիշերները •Մաշկի չորություն և թեփոտում •Կարմիր բծեր •Ճաքեր, վերքեր՝ քորելու արդյունքում •Մաշկի որքինացում, արտահայտված մաշկային պատկեր Ատոպիկ դերմատիտի բուժման մոտեցումները Բացի ֆիզիկական անհանգստությունից, հիվանդությունն ազդում է նաև մարդու կյանքի որակի վրա։ Քորը խանգարում է քունը, իսկ մաշկի տեսքը՝ սոցիալական անհարմարություններ է առաջացնում: Թեև ատոպիկ մաշկաբորբը չի բուժվում ամբողջությամբ, ճիշտ խնամքը և բուժումը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը և կանխել սրացումները։ 1.Մաշկի խոնավացում Խոնավացնող միջոցները պետք է օգտագործվեն օրական մի քանի անգամ, հատկապես լոգանքից հետո։ Ցանկալի է ընտրել հիպոալերգեն, բույր չունեցող կրեմներ և բալզամներ։ Խոնավացնող խնամքը ոչ միայն նվազեցնում է չորությունը, այլ նաև օգնում է վերականգնել մաշկի պաշտպանիչ պատնեշը։ Պետք է խուսափել ալկոհոլ, սուլֆատներ կամ կոնսերվանտներ պարունակող մաշկի խնամքի միջոցներից։ 2.Դեղորայքային բուժում Նշանակվում են տեղային կորտիկոստերոիդներ բորբոքման բուժման համար։ Քորը մեղմացնելու նպատակով հաճախ օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցներ: Ինչպե՞ս կանխարգելել ատոպիկ դերմատիտի սրացումները՝ •Սահմանափակել լոգանքի տևողությունը՝ մինչև 10 րոպե և խուսափել շատ տաք ջրով լոգանք ընդունելուց •Հագնել բամբակյա հագուստ՝ խուսափելով սինթետիկ կամ բրդյա հագուստից •Սննդային օրագիր վարել՝ որոշելու, թե որոնք են հնարավոր ալերգենները •Խոնավացնել մաշկը օրական 2-3 անգամ: Ատոպիկ դերմատիտը երեխաների մոտ: Երեխաների մոտ այս վիճակը հաճախ հայտնաբերվում է կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում։ Քորն ու գրգռվածությունը կարող են խանգարել քունը և ազդել երեխայի վարքի վրա։ Ծնողների համար կարևոր է հետևել խնամքի կանոններին և համագործակցել մանկաբույժի կամ մանկական մաշկաբանի հետ՝ ճիշտ բուժման ծրագիր կազմելու համար։ Ատոպիկ դերմատիտը քրոնիկ հիվանդություն է, սակայն ճիշտ մոտեցմամբ հնարավոր է լիարժեք վերահսկել դրա դրսևորումները։ Խնամքի ռեժիմը, առողջ սննդակարգը, սթրեսի կառավարումը և մասնագետի կողմից վերահսկողությունը կարող են զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը։
Ռևմատիզմ
25 Մայիս 2025
Ի՞նչ է ռևմատիզմը: Ռևմատիզմը կամ ճիշտ է ասել սուր ռևմատիկ տենդը շարակացահյուսվածքային բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է A խմբի բետտա հեմոլիտիկ ստրեպտակոկով հարուցված տոնզիլիտներից և ֆարինգիտներից հետո։ Այս հիվանդության ռիսկի հիվանդներն են երեխաները, որոնք հաճախ են հիվանդանում անգինաներով։ Մեծահասակների մոտ հիվանդության զարգացման ռիսկայնությունը համեմատաբար ավելի ցածր է ։ Այսինքն՝ այս բակտերիան բերում է մեր իմուն մեխանիզմների խանգարման, հանգեցնում աուտոիմուն բորբոքման , որի արդյունքում մեր իմուն համակարգը ագրեսիվ պատասխան է ցուցաբերում մեր իսկ սեփական հյուսվածքների նկատմամբ։ Առավել հաճախ ախտահարվում են հոդերը, սիրտը, ինչպես նաև մաշկը, նյարդային համակարգը, երիկամները, անոթները, շնչառական համակարգը, ստամոքս-աղիքային համակարգը և այլն։ Հոդաբորբերի առաջացումը առանձնահատուկ են բարորակ ընթացքով , տևում են մոտ 2-3 շաբաթ և անցնում են ինքնուրույն կամ թույլ հակաբորբոքային պրեպարատների ֆոնի վրա՝ չառաջացնելով հոդերի դեֆորմացիա։ Տարբերում ենք քրոնիկական ռևմատիկ հիվանդություն, որը արդեն սրտի հիվանդություն է , այն առաջանում է տարած սուր ռևմատիկ տենդից հետո և բերում առավելապես սրտի փականային ապարատի ախտահարման։ Հետևաբար՝ սրտի փականների արատների զարգացման պատճառների մեծ մասը կազմում են մանկական տարիքում տարած սուր ռևմատիկ տենդը։ Սրտի զարգացող արատներից են՝ միտրալ ստենոզը, միտրալ փականային անբավարարությունը, աորտալ փականային անբավարարությունը և այլն։ Շատ կարևոր է արատների վաղաժամ ախտորոշումը, քանի որ դա կարող է բերել սրտային անբավարարության զարգացման։ Ելնելով առաջացող բարդություններից ՝ ռևմատիզմը ավելի շատ սրտի հետ կապված հիվանդություն է, քան հոդերի։ Հետևաբար մեծահասակ տարիքում կայուն, երկարատև , դեֆորմացիաներով ուղեկցվող հոդաբորբերը քիչ հավանական են , որ լինեն ռևմատիզմից, ուստի ախտորոշման և բուժման համար պետք է դիմել ռևմատոլոգի։ Ռևմատիզմի կանխարգելում: Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, այս պարագայում էլ բնականաբար ավելի ճիշտ է կատարել հիվանդության զարգացման կանխարգելում՝ պրոֆիլակտիկա։ Ռևմատիզմի ժամանակ կանխարգելումը լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային կանխարգելումը ուղղված է իմուն համակարգի դիմադրողական բարձրացման վրա։ Դրանք են՝ վիտամիններով և սպիտակուցներով լիարժեք սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, փակ կոլեկտիվներում՝ հաճախակի օդափոխությունը, սեզոնային գրիպների դեմ պատվաստումը։ Երկրորդային կանխարգելման մեջ մտնում է, հատկապես երեխաների մոտ, անգինաների, տոնզիլիտների, ֆարինգիտների վաղաժամ ախտորոշումը, բուժումը՝ հակաբիոտիկներով։ Ռևմատիզմի բուժում: A խմբի բետտա հեմոլիտիկ ստրեպտակոկը զգայուն է հատկապես պենիցիլինային շարքի անտիբիոտիկների նկատմամբ։ Սակայն տարբեր հանգամանքներից ելնելով ( SARS-Cov 2 պանդեմիայի, շնչառական վիրուսային վարակների ժամանակ անհիմն հակաբիոտիկների կիրառումը և այլն) ցավոք սրտի, զարգացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն, որը բարդացնում է ստրեպտակոկային ինֆեկցիաների բուժումը։ Կարևոր է նաև բիցիլինային պրոֆիլակտիկան այն հիվանդների մոտ, ովքեր ունեցել են անամնեզում սուր ռևմատիկ գրոհներ։ Բիցիլինային պրոֆիլակտիկան կանխում է սրտի արատներիի զարգացումը, իսկ եթե արդեն սրտի փականները ախտահարվել են , ապա հիվանդը պետք է ստանա բիցիլինային ներարկումներ ամբողջ կյանքի ընթացքում։ Ռևմատիկ հիվանդությունների ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար կարևոր է դիմել փորձառու մասնագետի։ Դալիմեդ բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք կօգնեն կանխել հիվանդության զարգացումը։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել