Ատամների սպիտակեցում: Ձյունաճերմակ ժպիտ առանց առողջությանը վնասելու

Ատամների սպիտակեցում: Ձյունաճերմակ ժպիտ առանց առողջությանը վնասելու

Ատամների սպիտակեցում: Ձյունաճերմակ ժպիտ առանց առողջությանը վնասելու
Սպիտակ, փայլուն ժպիտը ոչ միայն գեղագիտություն է, այլև ինքնավստահության արտացոլում: Այսօր հնարավոր է արագ և արդյունավետ կերպով սպիտակեցնել ատամները, բայց կարևոր է հիշել, որ սպիտակեցումը բժշկական պրոցեդուրա է, այլ ոչ թե կոսմետիկ ծառայություն: Սխալ մոտեցման դեպքում այն կարող է վնասել ձեր առողջությանը:

Ինչու՞ պետք է վստահել միայն մասնագետին

Կլինիկական պայմաններում սպիտակեցումն իրականացնում են մասնագիտական ուսուցում անցած ստոմատոլոգները: Նրանք օգտագործում են անվտանգ, հավաստագրված նյութեր և յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես ընտրում գելի կոնցենտրացիան: Բժիշկը հաշվի է առնում էմալի, լնդերի վիճակը, պլոմբերի կամ ռեստավրացիաների առկայությունը: Ատամների ինքնուրույն սպիտակեցումը տանը, հատկապես համացանցից կամ խանութներից ձեռք բերված հավաքածուներով, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

• բերանի լորձաթաղանթի այրվածքներ;

• էմալի վնասում և բարակացում;

• ատամների բարձր զգայունություն;

• լնդերի բորբոքում:

Ոչ մի հավաքածու չի կարող փոխարինել ստոմատոլոգի փորձն ու գիտելիքները: Նույնիսկ եթե պրոցեդուրան թվում է պարզ, առանց բժշկական ախտորոշման անհնար է որոշել, թե արդյոք այն անվտա՞նգ է հենց ձեզ համար:

Սպիտակեցման տեսակները

Կլինիկական սպիտակեցում

: Անցկացվում է ստոմատոլոգի աշխատասենյակում 1-1.5 ժամվա ընթացքում: Օգտագործվում են ջրածնի պերօքսիդի կամ կարբամիդի վրա հիմնված գելեր, որոնք ակտիվացվում են հատուկ լամպով կամ լազերով: Արդյունքը նկատելի է անմիջապես, իսկ բժիշկը վերահսկում է գործընթացը սկզբից մինչև վերջ:

Տնային սպիտակեցում բժշկի հսկողությամբ

: Բժիշկը պատրաստում է անհատական կապաներ և տրամադրում է օպտիմալ կոնցենտրացիայով գել: Հիվանդը անցնում է բուժման կուրս տանը 1-3 շաբաթ, բայց ստոմատոլոգի կանոնավոր հսկողության ներքո:

Ու՞մ համար սպիտակեցումը հարմար չէ

Պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հղիության, ատամների կարիեսի, լնդերի բորբոքման, ինչպես նաև ատամների բարձր զգայունության դեպքում: Այս դեպքերում բժիշկը նախ կատարում է բուժում և միայն դրանից հետո է վերադառնում սպիտակեցման հարցին:

Ինչպե՞ս պահպանել արդյունքը

Սպիտակեցման էֆեկտը տևում է 6 ամսից մինչև 3 տարի: Այն ավելի երկար պահպանելու համար՝
• խուսափեք սուրճի, թունդ թեյի, կարմիր գինու հաճախակի օգտագործումից;
• մի ծխեք;
• անցեք պրոֆեսիոնալ մաքրում ստոմատոլոգի մոտ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ:
Հիշեք՝ ատամների առողջությունն ավելի կարևոր է, քան անմիջական արդյունքը: Տնային պայմաններում սպիտակեցման փորձերը կարող են ձեզ արժենալ ոչ միայն սպիտակություն, այլև ժպիտի առողջություն։
«Դալիմեդ» բժշկական կենտրոնում ատամների սպիտակեցումն իրականացնում են փորձառու բժիշկներ՝ ապահովելով առավելագույն անվտանգություն և երկարատև արդյունք։ Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա՝ վստահեք ձեր ժպիտը մասնագետներին։
Մելազմա
14 Նոյեմբեր 2025
Մելազման (melasma) մաշկի պիգմենտացիայի տարածված խանգարում է, որը հիմնականում արտահայտվում է դեմքի վրա՝ արևի ազդեցության տակ գտնվող հատվածներում հիպերպիգմենտային օջախների առաջացմամբ։ Այն հանդես է գալիս որպես սիմետրիկ՝ շագանակագույն կամ մոխրագույն-շագանակագույն բծերի տեսքով, առավել հաճախ՝ այտերին, ճակատին, վերին շրթունքի, քթի և ծնոտի շրջանում։ Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ և հատկապես՝ մուգ մաշկ ունեցող անձանց (Fitzpatrick III–V տիպի) մոտ։ Պատճառներ և առաջացման մեխանիզմներ Մելազմայի առաջացման պատճառները բազմազան են։ Առաջնային գործոններից մեկը արևի (ուլտրամանուշակագույն և տեսանելի) ճառագայթումն է, որը խթանում է մելանոցիտների ակտիվությունը՝ բարձրացնելով մելանինի արտադրությունը։ Կարևոր դեր ունեն նաև հորմոնալ ազդեցությունները՝ մելազման հաճախ ի հայտ է գալիս հղիության ընթացքում (հայտնի է որպես խլոազմա կամ «հղիության դիմակ»), հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կամ հորմոնալ բուժման կիրառման դեպքում։ Նշանավոր դեր ունեն նաև ժառանգական նախատրամադրվածությունը, վահանաձև գեղձի խանգարումները, որոշ դեղեր կամ կոսմետիկ նյութեր, որոնք մաշկը դարձնում են լուսազգայուն։ Մելազմայի ժամանակ մաշկաբանական տեսանկյունից նկատվում է մելանինի ավելացում էպիդերմիսում, դերմիսում կամ երկուսում էլ՝ կախված մելազմայի տիպից։ Կլինիկական պատկերը Տարբերակվում են երեք հիմնական ձևեր. • Էպիդերմալ մելազմա – բաց շագանակագույն, լավ սահմանված եզրերով, որը ուժեղանում է Վուդի լամպով զննելուց։ • Դերմալ մելազմա – մոխրագույն կամ կապտավուն գույն, անորոշ եզրերով, Վուդի լամպով չի ուժեղանում։ • Խառը ձև – պարունակում է երկուսի հատկանիշները։ Ախտորոշում Ախտորոշումը հիմնականում հիմնված է կլինիկական պատկերի հիման վրա։ Օժանդակ նշանակություն ունի Վուդի լամպով զննությունը, որը թույլ է տալիս որոշել՝ պիգմենտը գտնվում է էպիդերմիսում թե դերմիսում։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է դերմատոսկոպիա։ Բուժում Մելազմայի բուժումը պահանջում է համակողմանի և անհատական մոտեցում, քանի որ այն քրոնիկ և կրկնվող ընթացք ունի։ 1. Արևից պաշտպանություն – ամենակարևոր քայլն է։ Պետք է ամեն օր օգտագործել լայն սպեկտրի արևապաշտպան քսուքներ SPF 50+, որոնք պաշտպանում են UVA/UVB ճառագայթներից։ 2. Տեղային բուժում – կիրառվում են մաշկի գույնը բացող նյութեր՝ հիդրոքինոն, ազելային թթու, նիացինամիդ։ 3. Էսթետիկ միջամտություններ– քիմիական պիլինգը և լազերային թերապիան (օր.՝ Q-switched Nd:YAG) կարող են բարելավել մաշկի տեսքը, բայց դրանք պետք է արվեն զգուշությամբ՝ հատկապես մուգ մաշկի դեպքում, քանի որ կարող են առաջացնել հետբորբոքային հիպերպիգմենտացիա։ Եզրակացություն Մելազման բարորակ, բայց երկարատև ընթացք ունեցող հիվանդություն է։ Թեև այն միշտ չէ, որ լիովին անցնում է, բայց հետևողական բուժման և արևապաշտպան միջոցների օգտագործման դեպքում կարելի է հասնել նկատելի բարելավման։ Պետք է հիվանդին բացատրել, որ հնարավոր են կրկնություններ և կարևոր է պահպանել արևից պաշտպանությունը, խուսափել գրգռող միջոցներից և իրականացնել նուրբ խնամք։
Կանանց առողջ կյանքի 10 կարևոր սովորություն
13 Նոյեմբեր 2025
Կանացի առողջությունը չի սահմանափակվում միայն հիվանդությունների բացակայությամբ․ այն ներառում է ֆիզիկական, հորմոնալ, հոգեբանական և սեռական բարեկեցություն։ Առօրյա կանխարգելիչ և գիտակցված սովորությունները կարող են զգալիորեն բարձրացնել կյանքի որակը՝ ապահովելով էներգիա, ինքնավստահություն և ներդաշնակ վերաբերմունք սեփական մարմնի հանդեպ։ Ստորև ներկայացված են կանանց առողջ կյանքի 10 հիմնասյուներ, որոնք ունեն գիտական հիմնավորում և հեշտ են կիրառվում առօրյայում։ 1. Կանոնավոր գինեկոլոգիական այցելություններ Տարեկան գոնե մեկ անգամ խորհուրդ է տրվում անցնել գինեկոլոգիական զննություն, ՊԱՊ թեստ և, անհրաժեշտության դեպքում, վագինալ ուլտրաձայնային հետազոտություն։ Այս մոտեցումը թույլ է տալիս վաղ հայտնաբերել բորբոքային, վարակային կամ հորմոնալ փոփոխությունները, որոնք հաճախ երկար ժամանակ ընթանում են առանց նկատելի ախտանիշների։ Վաղ ախտորոշումը կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից է։ 2. Ցիկլի նուրբ դիտարկում Ցիկլի օրացույց վարելը օգնում է հասկանալու հորմոնալ հավասարակշռության դինամիկան։ Ցանկալի է նշել․ • ցիկլի տևողությունը, • արյունային արտադրության բնույթը, • ցավերի առկայությունը, • տրամադրության փոփոխությունները։ Այս տվյալները հեշտացնում են ինչպես ինքնավերահսկումը, այնպես էլ բժշկի հետ համագործակցությունը՝ ապահովելով ավելի ճշգրիտ մոտեցում։ 3. Հավասարակշռված սնունդ և երկաթի բավարարություն Սննդակարգը կնոջ հորմոնալ համակարգի հիմնական կարգավորիչներից է։ Կարևոր է բարձրացնել՝ • սպիտակուցների ընդունումը (ձուկ, հավ, հատիկեղեն), • կանաչ բանջարեղենի օգտագործումը, • Բ խմբի վիտամիններով հարուստ սնունդը։ Երկաթի պակասը հաճախ հանդիպող խնդիր է կանանց մոտ, ուստի պետք է ուշադրություն դարձնել նաև մսային, տերևավոր բանջարեղեններին և երկաթով հարստացված մթերքներին։ Միևնույն ժամանակ ցանկալի է սահմանափակել չափից շատ քաղցրն ու կոֆեինը, որոնք կարող են խանգարել հորմոնների բնական ցիկլին։ 4. Ջրային բալանս Օրական 1.5–2 լիտր ջուրն անհրաժեշտ նվազագույնն է՝ • միզասեռական վարակների ռիսկը նվազեցնելու, • մաշկի էլաստիկությունը բարելավելու, • վերականգնման գործընթացները խթանելու համար։ Ջրի անբավարարությունը կարող է նաև ազդել էներգիայի մակարդակի և կենտրոնացման վրա։ 5. Շարժում և արյան շրջանառության խթանում Քայլքը, յոգան, պիլատեսը կամ հեշտ աերոբ գործունեությունը նպաստում են փոքր կոնքի շրջանառության լավացմանը։ Սա իր հերթին բարենպաստ է հորմոնալ հավասարակշռությանը, վերարտադրողական համակարգի առողջությանը և ընդհանուր կենսունարությանը։ Սիստեմատիկ, բայց չափավոր շարժումը շրջանցում է նաև սթրեսի կուտակումը։ 6. Բարձրորակ քուն Քնի պակասը խաթարում է էստրոգենի և պրոգեստերոնի բնական մակարդակները, միաժամանակ բարձրացնելով սթրեսային հորմոնների քանակը։ Կանանց համար հատկապես կարևոր է ունենալ․ • 7–9 ժամ հանգիստ քուն, • կանոնավոր քնի ռեժիմ, • նվազեցված էկրանային լույս քնելուց առաջ։ Լավ քունը հորմոնալ հավասարակշռության և հոգեկան կայունության հիմնական պատյաններից է։ 7. Հոգեկան հանգստություն Սթրեսը կարող է խափանել ցիկլը, ազդել պտղաբերության և վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Օգտակար են․ • մեդիտացիան, • շնչառական տեխնիկաները, • ինքնահոգատար փոքր արարողությունները, • սոցիալական աջակցությունը։ Հոգեկան առողջությունը կնոջ ամբողջական առողջության անբաժան մասն է։ 8. Սեռական առողջության գիտակցված պահպանում Սեռական առողջությունը ներառում է ոչ միայն պաշտպանված սեռական հարաբերություն, այլև գիտակցված վերաբերմունք սեփական մարմնի հանդեպ։ Կարևոր է․ • օգտագործել վստահելի պաշտպանիչ միջոցներ, • պահպանել ճիշտ հիգիենա, • բաց և առողջ շփում ունենալ գործընկերոջ հետ, • խուսափել ինքնաբուժումից։ Կանոնավոր զննությունը օգնում է վերահսկել ցանկացած փոփոխություն։ 9. Հորմոնալ փոփոխությունների նկատմամբ զգոն վերաբերմունք Կանացի կյանքը բաղկացած է փուլերից՝ պատանեկություն, վերարտադրողական տարի, հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրում, պերինոպաուզա։ Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկությունները, և կարևոր է ոչ միայն խնդիրների դեպքում, այլ նաև սովորական հարցերի համար դիմել մասնագետին՝ տեղեկացվածություն ու աջակցություն ստանալու նպատակով։ 10. Կանացի ինքնության սեր Առողջությունը միայն մարմնի վիճակը չէ, այլ նաև վերաբերմունքը սեփական էությանը։ Կանացի ինքնությունը ավելի լիարժեք է դառնում, երբ կինը սովորում է սիրել իր մարմինը, ընդունել իր ցիկլիկ բնույթը և արժևորել սեփական ուժն ու փափկությունը։ Կանացիության հիմքը առողջությունն է, իսկ առողջության հիմքը՝ խնամք և տեղեկացվածություն։
Ի՞նչ է մենոպաուզան
10 Նոյեմբեր 2025
Մենոպաուզա կամ դաշտանադադար կնոջ կյանքի բնականոն շրջաններից է, այն հաջորդում է կլիմակտերիկ շրջանին: Մեծամասամբ դաշտանադադար դիտվում է 48-52 տարեկանում։ Բնութագրվում է մեկ տարի և ավել ժամանակահատվածում դաշտանային արյունահոսության բացակայությամբ։ Այսուհետ կնոջ վերարտադրողական ֆունկցիան ավարտվել է, ձվարանների ֆունկցիան` նվազել: Սեռական (էստրոգեններ, պրոգեստերոն) և գոնադատրոպ հորմոնների արտազատազատումը քանակապես շեղվում է, սեռական օրգանները իրենց ֆունկցիան կատարում են մասնակի։ Այլևս արյան առկայությունը սեռական ուղիներից ուշագրավ է և նորմալ չէ։ Սեռական օրգանները ենթարկվում են ֆիզիոլոգիական ծերացման, ատրոֆիայի, եթե վիրահատական միջամտությամբ չեն հեռացվել։ Առանձնացվում է պերիմենոպաուզալ շրջանը, որը նախորդում և հաջորդում է դաշտանադադարին: Կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ և զանազան փոփոխություններ՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային բնույթի: Հեշտոցում դիտվում են լորձաթաղանթի չորություն, ատրոֆիկ երևույթներ, մանր վնասվածքներ: Հաճախ ի հայտ են գալիս միզարձակման խնդիրներ, անմիզապահություն: Հնարավոր են կոնքի մկանների և կապանների թերացում, օրգանների իջեցում: Դիտվում են ջերմահորդանքներ, քրտնարտադրության բարձրացում, հաճախասրտություն, սրտխփոցներ, քնի խանգարումներ, նյարդային դյուրագրգռականություն, տրամադրության անկանոնություն, դեպրեսիա: Հնարավոր են տագնապի դրսևորումներ, հիշողության, տեսողության վատացում, զարկերակային ճնշման տատանումներ, գլխացավեր, մաշկի չորություն, մազաթափություն, հոդացավեր, քաշի փոփոխություններ և այլն: Հաճախ դիվում են ոսկրային հյուսվածքի նվազում, բարձրանում է օստեոպորոզի և կոտրվածքների հավանականությունը: Հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի շեղումներ: Մենոպաուզայի պատճառներն ու բացասական գործոնները Կնոջ կյանքի այս ֆիզիոլոգիական շրջանի ընթացքի վրա բացասաբար կարող են անրադառնալ վնասակար սովորությունները, հոգեբանական գործոնները, ոչ լիարժեք և հավասարակշռված սնունդը, նստակյած կյանքը, օրգանիզմի բորբոքային և այլ հիվանդությունների առկայությունը (այդ թվում ներզատական գեղձերի գործունեության շեղումները) և այլն: Մենոպաուզա կարող է դիտվել նաև՝ • Ձվարանների, արգանդի վիրաբուժական հեռացման արդյունքում։ • Այլ բժշկական միջամտությունների, ինչպիսիք են ճառագայթային կամ քիմիական բուժումը։ Մենոպաուզայի բուժման հիմնական ուղղությունները Շատ կարևոր է այս տարիքային խմբի կանանց հետազոտումները և բուժումը։ Առաջարկվում է կատարել ուլտրաձայնային, մամոգրաֆիկ, լաբորատոր և այլ հետազոտություններ: Բուժումը պայմանավորված է գանգատների առկայությամբ և արտահայտվածությամբ, դեղորայքային է և ոչ դեղորայքային։ Դեղորայքային բուժումը կարող է լինել ընդհանուր, տեղային և զուգակցված։ Ներառում է՝ • Հորմոնների, ֆիտոէստրոգենների ընդունում։ • Օրգանիզմի զուգակցված հիվանդությունների բուժում, ախտանշանային բուժում։ Անհրաժեշտ է առողջ ապրելակերպի պահպանում, ինչը կարևոր դեր է խաղում։ • Հավասարակշռված սննդակարգ, • Ադեկվատ ֆիզիկական ակտիվություն, • Ջրային պրոցեդուրաները, • Զարկերակային ճնշման և քաշի կարգավորում, • Վնասակար սովորություններից հրաժարումը, • Դրական էմոցիաները, • Սթրեսներից խուսափելը։ Որոշ դեպքերում կիրառվում է նաև ֆիզիոթերապևտիկ բուժում՝ • Ռեֆլեքսոթերապիա, • Օձիկային շրջանի էլեկտրոֆորեզ։ Բժշկին վաղ դիմելը՝ անհատական մոտեցում Բոլոր դեպքերում կարևոր է բժշկին վաղ դիմելը, խիստ կարևոր է անհատական մոտեցումը։ Վաղ բուժման արդյունքում կնոջ առողջությունն ավելի կայուն է լինում՝ այս փուլը դառնում է ավելի հանդուրժելի։ Այսպիսով, մենոպաուզան կնոջ կյանքի բնական փուլերից մեկն է, որն առաջացնում է բազմաթիվ փոփոխություններ և մաշկի, սեռական օրգանների, հոգեբանական վիճակի դինամիկա։ Մտածեք ձեր առողջության մասին և դիմեք բժշկի ժամանակին՝ խուսափելու համար անցանկալի հետևանքներից։
Կատարակտի ախտանիշները
09 Նոյեմբեր 2025
Կատարակտը աչքի հիվանդություն է, որը բնութագրվում է ոսպնյակի՝ աչքի կենսաբանական ոսպնյակի պղտորմամբ, ինչը խոչընդոտում է պատկերների բնականոն ընկալմանը։ Այս գործընթացի հետևանքով տեսողությունն աստիճանաբար վատանում է, ինչը ժամանակին չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել ամբողջական կուրության։Կատարակտի հիմնական ախտանիշը տեսողության աստիճանական վատթարացումն է, և հիվանդությունը հաճախ զարգանում է անցավ։ Սկզբում տեսողության վատթարացումը կարող է դժվար նկատելի լինել, բայց ժամանակի ընթացքում այն զարգանում է։ Շրջակա աշխարհը սկսում է թվալ մշուշոտ, կարծես մարդը նայում է մառախլապատ ապակու կամ թափվող ջրի շերտի միջով։ Գույները դառնում են ձանձրալի, իսկ մանրամասները՝ պակաս հստակ։ Ակնոցներն այս դեպքում չեն օգնում, քանի որ խնդիրը կապված չէ բեկունակության հետ։Կարևոր ախտանիշ է այն, որ հիվանդության սկզբում մոտիկ առարկաների տեսողությունը նույնիսկ կարող է բարելավվել։ Սա տեղի է ունենում, քանի որ կատարակտը հաճախ առաջացնում է միոպիա (կարճատեսություն), որը բարելավում է մոտ տարածության վրա գտնվող առարկաների տեսանելիությունը։ Սակայն հիվանդության զարգացմանը զուգընթաց իրավիճակը վատթարանում է, և հետագայում հիվանդները սկսում են տառապել տեսողության կորստից՝ ինչպես մոտ, այնպես էլ հեռու։Կատարակտի այլ բնորոշ նշաններից են.Լուսապսակների (հալոներ) առաջացումը վառ լույսի աղբյուրների շուրջ, ինչպիսիք են փողոցային լապտերները կամ մեքենայի լուսարձակները, հատկապես գիշերը։Կրկնատեսություն (դիպլոպիա)։ Սա նույնպես հաճախ նկատվում է վառ լույսի և ցածր լուսավորության պայմաններում։Կոնտրաստային զգայունության նվազում։ Կատարակտով հիվանդները կարող են դժվարություն ունենալ նմանատիպ գույների երանգները, օրինակ՝ կապույտի և մանուշակագույնի, տարբերելու հարցում։Լույսի նկատմամբ զգայունության բարձրացում։ Նույնիսկ սովորական ցերեկային լույսը կարող է գրգռել աչքերը։Դժվարություններ կարդալիս, կարելիս կամ մանր դետալների հետ աշխատելիս։ Այս դժվարությունները կապված են ֆոկուսի և հստակության խնդիրների հետ։Կատարակտի ախտանիշները տարբերվում են՝ կախված դրա տեսակից և փուլից։ Օրինակ, միջուկային կատարակտի դեպքում (ոսպնյակի կենտրոնական մասի պղտորում) մոտիկ առարկաների տեսողությունը կարող է սկզբում բարելավվել, բայց հետագայում տեսողական սրության կորուստ է տեղի ունենում։ Կեղևային կատարակտի դեպքում (ոսպնյակի ծայրամասի պղտորում) տեսողության փոփոխություններն ավելի դանդաղ են տեղի ունենում, և հիվանդը երկար ժամանակ կարող է չնկատել տեսողության վատթարացումը։Հիվանդության զարգացմանը և ոսպնյակի պղտորման շարունակմանը զուգընթաց տեսողությունը կարող է վատանալ մինչև այն աստիճանը, երբ մարդը կորցնում է առարկաները տարբերելու և տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը։ Հասուն կատարակտի դեպքում տեսողությունը լիովին կորչում է, իսկ բիբն ստանում է կաթնագույն-սպիտակ երանգ։Կատարակտի բուժումըՆերկայումս կատարակտի միակ արդյունավետ բուժումը վիրահատական միջամտությունն է, քանի որ ոչ մի այլ մեթոդ, ինչպես օրինակ՝ դեղորայքային կամ ժողովրդական միջոցները, չի կարող վերականգնել ոսպնյակի թափանցիկությունը։Վիրահատական բուժումԿատարակտի բուժման հիմնական մեթոդը պղտորված ոսպնյակի հեռացման և արհեստական ոսպնյակով փոխարինելու վիրահատությունն է։ Այս վիրահատությունը կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Այս մեթոդով օգտագործվում է ուլտրաձայն՝ ոսպնյակը մասնատելու համար, որից հետո բեկորները հեռացվում են աչքից, և դրա փոխարեն տեղադրվում է արհեստական ոսպնյակ (ինտրաօկուլյար ոսպնյակ, ԻՕԼ)։Ֆակոէմուլսիֆիկացիան ժամանակակից և մինիմալ ինվազիվ մեթոդ է, որը պահպանում է տեսողությունը և ապահովում արագ վերականգնման շրջան։ Վիրահատությունը կատարվում է փոքր կտրվածքով՝ ընդամենը 2-3 մմ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը և նպաստում արագ ապաքինմանը։ Այն սովորաբար տևում է 15-ից 20 րոպե և կատարվում է տեղային անզգայացման ներքո, ինչը այն հասանելի է դարձնում նույնիսկ տարեց հիվանդների համար։Ավելին, նման վիրահատությունից հետո կարեր չեն պահանջվում, քանի որ կտրվածքն ինքնուրույն է ապաքինվում։ Կարևոր է, որ հետվիրահատական շրջանը սովորաբար անցնում է առանց բարդությունների, և հիվանդները հաճախ մի քանի օրվա ընթացքում վերականգնում են իրենց տեսողությունը։Արհեստական ոսպնյակներԿատարակտի վիրահատությունից հետո աչքում տեղադրվում է արհեստական ոսպնյակ։ Այսօր գոյություն ունեն ինտրաօկուլյար ոսպնյակների մի քանի տեսակներ.Մոնոֆոկալ ոսպնյակներ, որոնք ապահովում են պարզ տեսողություն մեկ հեռավորության վրա (օրինակ՝ հեռու կամ մոտ տեսողության համար)։Մուլտիֆոկալ ոսպնյակներ, որոնք ապահովում են լավ տեսողություն տարբեր հեռավորությունների վրա և կարող են փոխարինել ակնոցները մոտ և հեռու տեսողության համար։Աստիգմատիկ ոսպնյակներ, որոնք նախատեսված են աստիգմատիզմով հիվանդների համար։Ոսպնյակի ընտրությունը կախված է հիվանդի վիճակից և կարիքներից, ինչպես նաև ակնաբույժի հետ խորհրդակցությունից։ Կարևոր է նշել, որ նույնիսկ կատարակտի ոսպնյակի հաջող փոխարինման վիրահատությունից հետո հիվանդներին կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ակնոցներ որոշակի գործողությունների համար, օրինակ՝ կարդալու։ԵզրակացությունԿատարակտը տարածված հիվանդություն է, որը խաթարում է առօրյա կյանքը և կարող է հանգեցնել կուրության, եթե մնա առանց բուժման։ Սակայն ժամանակակից բուժման մեթոդներով, ներառյալ կատարակտի վիրահատությունը արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով, հիվանդների մեծ մասը վերականգնում է իրենց տեսողությունը և վերադառնում բնականոն կյանքի։Հիվանդության վաղ հայտնաբերումը և ակնաբույժի հետ խորհրդակցելը հաջող բուժման և լուրջ բարդությունների զարգացումը կանխելու բանալին են։

Կցանկանա՞ք, որ մենք ձեզ հետ զանգենք։

Լրացրեք պարտադիր դաշտերը

Սպասում եմ զանգի

Մենք կօգնենք ձեզ արագ գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է:

Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել
dalimed medical
Ինչպե՞ս կարող ենք օգնել
Թողեք ձեր հեռախոսահամարը և մենք կզանգահարենք ձեզ
Պատվիրել զանգ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման պայմաններին
Շնորհակալություն
Մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել